Ժուլիեն Սորել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժուլիեն Սորել
Տեսակգեղարվեստական անձ և գրական հերոս
Ներկայացված էԿարմիրն ու Սևը
Սեռարական
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԾննդավայրVerrières, Դու, Q60846019?, Ֆրանսիա
Մահվան տարեթիվոչ վաղ քան 1826 և ոչ ուշ քան 1830
Մահվան վայրԲեզանսոն
Մասնագիտությունքարտուղար, ուսանող և preceptor
Դերը կատարել ենԺերար Ֆիլիպ

Ժուլիեն Սորել (ֆրանսերեն՝ Julien Sorel), ֆրանսիացի գրող Ստենդալի «Կարմիրը և Սևը» ստեղծագործության գլխավոր հերոսն է։

Այս հերոսի կերպարը շատ խորն է և արտահայտում է 19-րդ դարի հոգեբանական բնութագիրը։

Սորելը ծնվել է Վարիեռում։ Նա հասարակ փայտագործի տղա է և անտեսված է և իր ծնողների և երկու եղբայրների կողմից։ Նա շատ գրագետ է և փայլուն տիրապետում է լատիներենին։ Իր ծագմանը հակառակ նա ունի շատ լայն մտածելակերպ և մտքի թռիչքով և խելացիությամբ նա աչքի է ընկնում։ Սորելը ցավում է իր խղճուկ ծագման համար, քանի որ գիտի, որ իր դարաշրջանում իրեն ճիշտ չեն գնահատի։ Մանուկ հասակից նա կապվում է տարբեր գրագետ մարդկանց հետ և նրանցից տարբեր դասեր է քաղում։ Իր երազանքն է լինում քահանա դառնալը։ Որպես շատ գրագետ երիտասարդ և լատիներեն իմացող նրան աշխատանքի են ընդունում որպես Վարիեռի քաղաքագլուխ պարոն դը Ռենալի երեխաների դաստիարակ։ Ռենալների տանը (հենց առաջին օրը) նա հանդիպում է տան տիրուհուն՝ Մադամ դը Ռենալին (տիկին Ռենալ)։ Սորելի դեմքի նրբության և նրա կազմվածքի փոքրության պատճառով Տիկին Ռենալը սկզբում մտածում է, որ իր դիմացի կանգնածը աղջիկ է, այլ ոչ թե տղա։ Իսկ Սորելը ապշած է մնում Տիկին Ռենալի կանացիության և գեղեցկության վրա։ Քիչ-քիչ մտերմանալով նրանք դառնում են մոտիկ ընկերներ։ Այնուհետև նրանք սկսում են զգալ ավելի նուրբ զգացումներ իրար նկատմամբ և այդ զգացմունքը վերածվում է սիրո։ Այս բոլոր իրադարձությունների ժամանակ Սորելը միշտ զգում է իր փոքրությունը հասարակության մեջ։ Նա հասկանում է, որ լինելով հասարակ փայտագործի տղա նա ոչնչի չի կարող հասնել իր կյանքում։ Նա նաև տարված է լինում Նապոլեոն Բոնապարտի սկզբունքներով։

Հերոսի պատմական ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժուլիեն դը Մեդիսի

Սորել հերոսի ծագման մասին կան շատ վարկածներ։ Կան որոշ վկայություններ, որ Սորելի կյանքի պատմությունը Ստենդալի ընկերներից որևէ մեկի մասին է։ 1828 թվականին Անտուան Բերթե անունով մեկը եկեղեցում հրացանի հարվածով սպանել է մի կնոջ և որի համար նա մահապաժի է դատապարտվել։ Բայց հաստատ համոզվածություն չկա, որ Սորելի կերպարը ստեղծված է հենց այս պատմության վրա։ Կան նաև վարկածներ, որ Սորելի կերպարը վերցված է Ժուլիեն դը Մեդիսիից։ Քանի որ Ստենդալը սիրում էր շրջագայել և շատ էր սիրում իտալական քաղաքները (Ֆլորենցիա), դրա համար նա կարող է և ազդված լինել մեկ այլ պատմությունից։ 1478 թվականին Ժուլիեն դը Մեդիսի անունով քաղաքական գործիչը (Ֆլորենցայի քաղաքապետերից մեկը) սպանվել է Սուրբ Մարիա դել Ֆիոռե եկեղեցու դիմաց։ Վարկածը այն մասին, որ Սորելի կերպարը վերցված է հենց Մեդիսիից, գալիս է նրանից, որ նրանք դեմքով իրար շատ նման են։ Մեզ հասել է Ժուլիեն դը Մեդիսիի դիմանկարը և համեմատելով Ստենդալի բնութագրածին, այս երկու հերոսները իրար շատ նման են։ Կան նաև վարկածներ, որ Սորելի բնավորության որոշ գծեր նաև վերցված են հենց Ստենդալի կյանքից։ Այս կերպարը ինչ որ տեղ նաև ինքնաբնութագիր է։

Սորել ազգանվան ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղ նույնպես դեր է խաղացել Ստենդալի սերը իտալերենի նկատմամբ։ Իտալերեն sorella նշանակում է քույր և Ստենդալը ընտրել է այս ազգանունը, քանի որ իր նկարագրածով Սորելը շատ նման էր աղջկա (իր դեմքի նրբության շնորհիվ)։

Ժուլիեն Սորելի կերպարը կինոյում մարմնավորել են տարբեր դերասաններ՝ Էվան Մաք Գրեգոր, Քիմ Ռոսսի Ստյուարդ և այլք։