Մոլիեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Մոլիեր
Molière - Nicolas Mignard (1658).jpg
Ծննդյան անուն Jean-Baptiste Poquelin
Ծնվել է հունվարի 15, 1622({{padleft:1622|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:15|2|0}})[1]
Ծննդավայր Փարիզ[2]
Վախճանվել է փետրվարի 17, 1673({{padleft:1673|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:17|2|0}})[1] (51 տարեկանում)
Վախճանի վայր Փարիզ[2]
Մասնագիտություն դրամատուրգ, թատրոնի դերասան, բանաստեղծ, երգիծաբան, թատերական ռեժիսոր, գրող, դերասան և բանաստեղծ-փաստաբան
Լեզու ֆրանսերեն
Քաղաքացիություն Royal Standard of the King of France.svg Ֆրանսիայի թագավորություն
Կրթություն Լուի լը Գրան լիցեյ և Օռլեանի հին համալսարան
Գրական ուղղություններ կլասիցիզմ
Ուշագրավ աշխատանքներ Սկապենի արարքները, Le Bourgeois gentilhomme, Երևակայական հիվանդ, Միզանտրոպ, Տարտյուֆ, Դոն Ժուան և The School for Wives
Ամուսին Ամանդա Բեժար
Զավակներ Esprit Madeleine Poquelin
Firma de Moliere.png
Մոլիեր Վիքիքաղվածքում
Molière Վիքիպահեստում

Մոլիեր (ֆր.՝ Molière), իսկական անունը՝ Ժան Բատիստ Պոկլեն (ֆր.՝ Jean Baptiste Poquelin), մկրտության թվականը՝ 1622 թվականի հունվարի 15, Փարիզ - 1673 թվականի փետրվարի 17, Փարիզ), ֆրանսիացի նշանավոր դրամատուրգ, դերասան, թատրոնի տնօրեն, «բարձր կատակերգության» ժանրի հիմնադիր։

Կյանքը և ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլիերը 1639 թվականին ավարտել է Կլերմոնի ճիզվիտական քոլեջը։ 1643 թվականին, Մոլիեր կեղծանվամբ, մի քանի դերասանների հետ ստեղծել է «Փայլուն թատրոնը»։ 1645-1658 թվականներին խաղընկերների հետ շրջագայել է Ֆրանսիայի գավառներում։ Թատերախմբի համար գրել է փոքրածավալ ուրախ կատակերգություններ և ֆարսեր («Ճարպիկը կամ խոչընդոտները», 1663 թվական, «Սիրային անախորժություններ», 1663 թվական), որոնց սյուժեները փոխառված են իտալական պիեսներից։

Մոլիերը, հենվելով ֆրանսիական ժողովրդական թատրոնի ավանդույթների և Վերածննդի մարդասիրական գաղափարների վրա, օգտագործելով կլասիցիզմի փորձը, ստեղծել է նոր տիպի՝ սոցիալ-կենցաղային կատակերգության ժանրը։ Նա իր կատակերգություններով («Ծիծաղելի սեթևեթուհիները», 1660 թվական, «Տղամարդկանց դպրոցը», 1661 թվական) արտահայտել է գեղարվեստական նոր սկզբունքներ՝ իրականության ճշմարտացի պատկերում, կերպարների անհատականացում։ «Կանանց դպրոցի քննադատությունը» (1663 թվական) և «Վերսալյան էքսպրոմտ» (1682 թվական) պիեսներում հաստատել է իր գեղագիտական ըմբռնումները։

Մոլիերի տաղանդն ավելի վառ արտահայտվել է «Տարտյուֆ» (1669 թվական), «Դոն Ժուան» (1683 թվական) կատակերգություններում, որտեղ ծաղրել է բարեպաշտության և առաքինության դիմակի տակ թաքնված հասարակության երկերեսանիությունը, ազնվականության հոգևոր սնանկացումն ու անբարոյականությունը։ Մոլիերի ազատախոհական գաղափարախոսության, ազնվականական իշխող խավի սպանիչ քննադատության համար երկար ժամանակ արգելվել են «Տարտյուֆի» և «Դոն Ժուանի» բեմադրությունները։

«Միզանտրոպ» (1667 թվական) կատակերգության մեջ Մոլիերն անխնա քննադատել է իշխող խավի արատները, մերկացրել չարիքի արմատները։ Նրա վճռականությունը և անհաշտվողականությունն արտահայտվել են հատկապես հասարակ մարդկանց՝ գործունյա, խելացի, կենսուրախ սպասավորների և սպասուհիների կերպարներում («Ժլատը», 1668 թվական, «Քաղքենին ազնվական», 1671 թվական, «Երևակայական հիվանդ», 1674 թվական)։

Մոլիերի պիեսներում իրականության երգիծական պատկերման գույները խիստ չափազանցված և խտացված են։ Նա ֆրանսիական կատակերգությունը բարձրացրել է դասական արվեստի մակարդակի՝ պահպանելով նրա օրգանական կապը ժողովրդական ֆարսի («Սկապենի արարքները», 1676 թվական) հետ։ Մեծ է Մոլիերի պատմական դերը ֆրանսիական կատակերգության հետագա զարգացման մեջ՝ Ժան-Ֆրանսուա Ռենյարից մինչև Պիեռ Օգյուստեն Բոմարշե։ Մոլիերի ստեղծագործությունն ազդել է նաև հայ գրողների (Խորեն Գալֆայան, Նիկողայոս Փուղինյան, Գաբրիել Սունդուկյան, Հակոբ Պարոնյան) վրա։ XIX դարից հայ թատրոնում բեմադրվել են Մոլիերի պիեսները՝ «Դոն Ժուան», «Երևակայական հիվանդ», «Տարտյուֆ», «Քաղքենին ազնվական», «Սկապենի արարքները», «Ժորժ Դանդեն», «Բռնի ամուսնություն», «Ագահը» և այլն։

Կատակերգություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա ստեղծագործություններից առավել հայտնի են «Տարտյուֆ» (ֆր.՝ Le Tartuffe, 1664-1669), «Դոն Ժուան» (ֆր.՝ Don Juan, ou Le festin de pierre, 1665) , «Մարդատյացը» (ֆր.՝ Le Misanthrope, 1666) կատակերգությունները։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Մոլիերի առաջին հայ թարգմանիչներից են Տիգրան Տետեյանը և Գևորգ Չմշկյանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #11858331X // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. 2,0 2,1 Мольер, Мольер // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]