Վերսալյան էքսպրոմտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերսալյան էքսպրոմտ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրկատակերգություն
Ձևպիես
ՀեղինակՄոլիեր
ԵրկիրՖրանսիա
Բնագիր լեզուֆրանսերեն
Գրվել է1663
Հրատարակվել է1663

«Վերսալյան էքսպրոմտ», Մոլիերի մեկ գործողությամբ կատակերգություն, առաջին անգամ ներկայացվել է 1663 թվականի հոկտեմբերի 14-ին Վերսալյան պալատի այգում։ Նոյեմբերի 4-ին կատակերգությունը խաղացել են Փարիզի Պալե-Ռոյալ թատրոնում։ Առաջին անգամ հրատարակվել է Մոլիերի մահից հետո, 1682 թվականին, Մոլիերի շարադրանքների հավաքածուում, հրատարակվել է Լագրանժի և Վինոյի կողմից։ Կատակերգությունում հնչում են Պիեռ Կոռնեյլի «Նիկոմեդ», «Հորացի», «Սերտորիուս» և «Էդիպ» ողբերգություններից բանաստեղծություններ։

Գործող դեմքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կատակերգությունում Մոլիերի թատերախմբային դերասանները խաղում են ինքն իրենցով։

  • Մոլիեր (կատակերգական մարկիզ)
  • Բրեկուր (պալատականներից մեկը)
  • Լագրանժ (կատակերգական մարկիզ)
  • Դյու Կրուազի (պոետ)
  • Լատորիլիեր (անհանգստացնող մարկիզ)
  • Բեժար (շևալիե)
  • Տիկին Դյուպարկ (սեթևեթող մարկիզ)
  • Տիկին Բեժար (դյուրագրգիռ)
  • Տիկին Մոլիեր (զգուշավոր ծաղրող)
  • Տիկին Դեբրի (սրամիտ կոկետուհի)
  • Տիկին Դյու–Կրուազի (քաղցրավուն չարասիրտ)
  • Տիկին Էրվե (սեթևեթող աղախին)

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլիերի թատերախումբը թագավորական ներկայացման համար փորձում է նոր կատակերգություն բեմադրել։ Դերասանները չեն հասցնում սովորել և պատրաստել դերերը, նրանց ներկայացման փորձերը անընդհատ ընդհատվում է պարապ մնացած հետաքրքրաշարժ մարկիզների պատճառով։ Թագավորի ծառաները շտապեցնում են Մոլիերին, ասելով, որ թագավորը արդեն սրահում է և սպասում է ներկայացմանը, բայց Մոլիերը անընդհատ հետաձգում է թատրոնի սկիզբը։ Վերջ ի վերջո, բարեհոգի թագավորը թույլատրում է նրանց խաղալ ցանկացած ուրիշ պիես, իսկ նորը թողնել մեկ այլ անգամվան։

Բուրգունդյան հյուրանոցի թատրոնի քննադատությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վերսելյան էքսպրոմտ»–ում Մոլիերը Բուրգուդյան հյուրանոցի թատրոնի կողմից ենթարկվում է դաժան և հիմնականում ոչ կոռեկտ քննադատությունների, խաղալու ոճը, դերասանները (մասնավորապես Մոնֆլյորին, Բոշատոն, Վիլլեն, Օտրոշան և պարոն Բոշատոն), ռեպերտուարը։

«Վերսելյան էքսպրոմտ»–ին ի պատասխան Բուրգունդյան հյուրանոցը այդ նույն տարում ներկայացրել է «Կոնդե հյուրանի էքսպրոմտ» պիեսը, որը գրել է Մոնֆլյորին։ Այնտեղի բացման ժամանակ ծաղրանքի է ենթարկվում Մոլիերը, նրա նախասիրությունները ֆարսի հանդեպ (թատրոնի «ցածր» ժանր, որի տեղը թատրոնի բեմը չէ, այլ Պոն Նյոֆը տոնավաճառների բեմում[1]) և չէին կարողանում խաղալ ողբերգություններ (Մոլիերը եղել է անհատական խաղի կողմնակից, երբ որ Բուրգունդյան հյուրանոցի դերասանները խաղում էին պաֆոսնո ողբերգությունը); նաև ծաղրանքի առարկա է դառնում նրա անձնական կյանքը, մասնավորապես, պիեսում բացահայտորեն ծաղրում են նրա անհաջող ամուսնությունը և կնոջ (Արմանդի Բեժար) հանդեպ ունեցած անվստահությունը։

Իրականում, Մոլիերի թատերախմբի և Բուրգունդյան հյուրանոցի միջև մրցանկցությունը սկսվել է դեռևս 1658 թվականին, երբ որ Մոլիերը Լյուդովիկ XIV–ի կողմից ստացել էր Պտի–Բուրբոն սցենարը և Մեսյեի պաշտպանողությունը, Ֆիլիպ I-ի եղբայրը, և շարունակվեց մինչև 1680 թվականը, երբ հենց նույն Լյուդովիկ XIV–ի հրամանով թատերախմբերը միացվել են մեկ ընդհանուր թատրոնում խաղալու համար, ստանալով Ֆրանսեզ կատակերգություն անվանումը։ Փարիզյան հասարակությունը ուշադիր հետևում էր «դուել»–ի գործունեությանը և անհամբերությամբ սպասում էր ամեն մի նոր թատրոնային ներկայացմանը։

Մոլիերի և Բուրգունդյան հյուրանոցի առավել սուր մրցակցային պահերը[2]

Մոլիերի թատերախմբի ներկայացումներ Բուրգունդյան հյուրանոցի ներկայացումներ
1663 «Կանանց դպրոցի քննադատությունը» Մոլիեր «Գեղանկարիչի դիմանկարը, կամ Կանանց դպրոցի քննադատության դեմ» Բուրսո
«Վերսելյան էքսպրոմտ» Մոլիեր «Կոնդե Հյուրանոցի Էքսպրոմտ» Մոնֆլյորի
1665 «Կոկետկայի մայրը» Դոննո դե Վիզե «Կոկետկայի մայրը» Կինո
«Ալեքսանրդ Վելիկի» Ռասինի «Պոռուսա, կամ Շնորհակալություն Ալեքսանդրին» Բուայե
1667 Թերեզա Դյուպարկ Մոլիերի թատերախումբը լքում է և մասնակցում է Բուրգունդյան հյուրանոցի թատերախումբը
«Անդրոմախա» Ռասինա (Դյուպարկը գլխավոր դերում)
1668 «Անդրոմախի քննադատությունները» Սյուբլինի
1670 «Տիտ և Բերենիկա» Կոռնելյա «Բերենիկա» Ռասինա

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. См. Н.Буало, Поэтическое искусство, Песнь III.
  2. Le Theatre en France sous la direction de Jacqueline de Jomaron, Paris, Armand Colin Editeur, 1992. P.206.