Չեռնոբիլի ատոմակայանի վթար
Չեռնոբիլի ատոմակայանի վթար | |
---|---|
Տեսակ | Վթար |
Վայր | Չեռնոբիլի ատոմակայան |
Տեղադրանք | Չեռնոբիլի ատոմակայան, Պրիպյատ |
Երկիր | Ուկրաինական ԽՍՀ |
Տարեթիվ | ապրիլի 26, 1986 |
Զոհվածներ | Ավելի քան 100000 |
Պատճառ | Ռեակտորի պայթյուն |
Մասնակիցներ | Եկատերինա Իվանենկո |
Chernobyl disaster Վիքիպահեստում |
Չեռնոբիլի ատոմակայանի վթար 1986 թվականի ապրիլի 26-ին Ուկրաինական ԽՍՀ Վ. Ի. Լենինի անվան Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի չորրորդ էներգաբլոկի վթար։ Տեղի է ունեցել ռեակտորի պայթյունի հետևանքով և շրջակա տարածքները ենթարկել է ռադիոակտիվ ճառագայթման։ Վթարը ամենախոշորն է իր հետևանքներով ատոմային վթարների մեջ։ Ավերածությունը պայթուցիկ բնույթ էր կրում, ռեակտորը ամբողջությամբ ավերվել է, և շրջակա միջավայր արտանետվել են մեծ քանակությամբ ռադիոակտիվ նյութեր։ Այս վթարը ատոմային էներգետիկայի պատմության մեջ ամենախոշորն է ինչպես զոհերի քանակով, այնպես էլ տնտեսական վնասով։ Վթարից հետո առաջին երեք ամիսների ընթացքում մահացել է 31 հոգի, իսկ ճառագայթման հետևանքները, որոնք բացահայտվել են 15 տարիների ընթացքում, դարձել են 60-80 մարդու մահվան պատճառ[1][2]։ 134 մարդ տարբեր աստիճանի ճառագայթային հիվանդություն են ստացել, ավելի քան 115 հազար մարդ տարհանվել է 30 կիլոմետրանոց ճառագայթման գոտուց[2]։ Հետևանքների վերացման համար մոբիլիզացվել են նշանակալի ռեսուրսներ, ավելի քան 600 հազար մարդ մասնակցել է վթարի հետևանքների լիկվիդացման գործում[3]։
Ի տարբերություն Հիրոսիմա և Նագասակիի ռմբակոծությունների՝ պայթյունը հիշեցնում էր շատ հզոր «կեղտոտ ռումբի»՝ հիմնական վնասող գործոնը դարձել էր ռադիոակտիվ աղտոտումը։
Ռեակտորի այրումից առաջացած ամպը օդի մեջ տարածել է բազմաթիվ ռադիոակտիվ նյութեր, և առաջին հերթին յոդի և ցեզիումի ռադիոնուկլիդներ, մեծամասնությամբ Եվրոպայի տարածքում։ Ամենամեծ քանակությամբ ռադիոակտիվ տեղումներ դիտվել են Խորհրդային Միության տարածքում, որը գտնվում էր ռեակտորի մոտակայքում։ Այժմ դրանք պատկանում են Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի տարածքներին[4]։
Չեռնոբիլի վթարը մարդկության պատմության մեջ մտավ որպես միջուկային խոշորագույն աղետներից մեկը՝ ԽՍՀՄ-ի համար դառնալով մեծ հասարակա-քաղաքական նշանակության իրադարձություն։ Այս ամենը որոշակի հետք է թողել վթարի պատճառների հետաքննության ընթացքի վրա[5]։ Ժամանակի ընթացքում վթարի հանգամանքների և փաստերի վերարտադրումը փոխվել է, և մինչ այժմ որևէ կոնսենսուսի չեն հասել։
Ատոմակայանի բնութագիրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Չեռնոբիլի ԱԷԿ-ը (51°23′22″ հս․ լ. 30°05′59″ ավ. ե.HGЯO) գտնվում է Ուկրաինայի տարածքում՝ Պրիպյատ քաղաքից 3 կմ, Բելառուսի սահմանից 16 կմ և Կիևից 110 կմ հեռավորության վրա։
Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի պահին գործում էին չորս էներգաբլոկ, որոնք աշխատում էին РБМК-1000 ռեակտորների հիման վրա յուրաքանչյուրը 1000 ՄՎտ հզորությամբ (ջերմային հզորությունը՝ 3200 ՄՎտ)։ Եվս երկու նմանատիպ էներգաբլոկ կառուցվում էին։ Չեռնոբիլի ԱԷԿ-ը արտադրել է Ուկրաինայի ԽՍՀ էլեկտրաէներգիայի մոտավորապես տասներորդ մասը։
Չեռնոբիլի ԱԷԿ-ը դադարեցրել է իր գործունեությունը 2000 թվականի դեկտեմբերի 15-ին։
Վթար
[խմբագրել | խմբագրել կոդը]1986 թվականի ապրիլի 26-ին, ժամը 01:23:47-ին, Չեռնոբիլի ԱԷԿ-ի 4-րդ էներգաբլոկում պայթյուն է որոտացել, որը ամբողջությամբ ավերել է ռեակտորը։ Էներգաբլոկի շինությունը մասնակի փլուզվել է, որի ընթացքում երկու մարդ է մահացել։ Տարբեր աշխատասենյակում և տանիքի վրա հրդեհ է բռնկվել։ Արդյունքում ակտիվ զոնայի մնացորդները բարձր ջերմաստիճանից հալվել են, հալեցված մետաղի, ավազի, բետոնի և վառելիքի մասնիկների խառնուրդը տարածվել է ռեակտորի տակ գտնվող շինություններով[6][7]։ Վթարի արդյունքում տեղի է ունեցել ռադիոակտիվ նյութերի արտանետում շրջակա միջավայր, այդ թվում նաև ուրանի, պլուտոնիումի, յոդ-131-ի (կիսատրոհման պարբերություն — 8 տարի), ցեզիում-134-ի (կիսատրոհման պարբերություն — 2 տարի), ցեզիում-137-ի (կիսատրոհման պարբերություն — 30 տարի) ստրոնցիում-90-ի (կիսատրոհման պարբերություն — 28 տարի) իզոտոպները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Кто помог создать «чернобыльский миф» (Таблица 1. Стереотипы общественного мнения в отношении Чернобыля)
- ↑ 2,0 2,1 Чернобыль между домыслами и фактами
- ↑ Chernobyl’s Legacy: Summary Report Արխիվացված 2010-02-15 Wayback Machine (անգլ.).
- ↑ Наследие Чернобыля: Медицинские, экологические и социально-экономические последствия
- ↑ Чернобыль. 20 лет спустя. Преступление без наказания. А. Ярошинская. — М.: Время, 2006.
- ↑ «Данные Курчатовского института о распределении топлива и состоянии укрытия». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2006 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Поведение железобетонных конструкций при аварии на ЧАЭС». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեռնոբիլի ատոմակայանի վթար» հոդվածին։ |
|