Jump to content

Իվանովո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
քաղաք և քաղաք Ռուսաստանում
Իվանովո
Иваново
Դրոշ Զինանշան

57°00′00″N 40°59′00″E / 57.00000°N 40.98333°E / 57.00000; 40.98333
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՇրջանՉելյաբինսկի մարզ
ՀամայնքՄագնիտոգորսկի վարչաշրջան
Ներքին բաժանումԲաժանված է երեք մասի
Լենինյան,
Օրջոնիկիձեի,
Պրաբաբերեժնի
ՔաղաքապետՎիտալիյ Բախմտեյև
Հիմնադրված է1871 թ.
Առաջին հիշատակում1561
Մակերես104,84[1] կմ²
ԲԾՄ120 մ
Բնակչություն409 285 մարդ (2015)
Խտություն3902 մարդ/կմ²
Ազգային կազմռուսներ, ուկրաինացիներ և ուրիշ
Կրոնական կազմուղղափառություն, իսլամ, սուննի և այլ դավանանքներ
Տեղաբնականունմագնիտոգորսկցի
Ժամային գոտիUTCUTC +3
Հեռախոսային կոդ4932
Փոստային ինդեքս153000
Փոստային դասիչ455xxx
Ավտոմոբիլային կոդ37
Պաշտոնական կայքivgoradm.ru
Պարգևներ
Իվանովո (Ռուսաստան)##
Իվանովո (Ռուսաստան)

Իվանովո (1871-1932 թվականներին՝ Իվանովո-Վոզնեսենսկ), քաղաք Կենտրոնական Ռուսաստանում, Իվանովոյի մարզի կենտրոնը։ Բնակչությունը՝ 409 285 մարդ (2015 թվականի դրությամբ)։

Իվանովո-Վոզնեսենսկ քաղաքը հիմնադրվել է 1871 թվականին 15-րդ դարում գոյություն ունեցող Իվանովո գյուղի և 19-րդ դարում ստեղծված Վոզնեսենսկի պոսադի միացման արդյունքում։

Իվանովո քաղաքը առաջին հերթին հայտնի է իր տեքստիլ արդյունաբերության, կրթական հաստատությունների և հեղափոխական պատմության շնորհիվ։ Հայտնի է «Հարսնացուների քաղաք», «Առաջին Խորհրդի Հայրենիք», «Չթի երկիր», «Ռուսաստանի տեքստիլ մայրաքաղաք»[2], ինչպես նաև «Ռուսական և Կարմիր Մանչեստեր»[3]։ Մտնում է Ռուսաստանի Ոսկե օղակի մեջ։

Հնագիտական պեղումները, որոնք հայտնաբերվել են ժամանակից Իվանովոյի տարածքում, պատկանում են մ.թ.ա. 2-րդ հազարամյակին։ 1929 թվականին Սոսնեվե բնակավայրում, Ռիլիխի գյուղում հայտնաբերվել են ֆատյանովյան մշակույթի շաղափված կացիններ[4]։

Առաջին հազարամյակում տարածաշրջանը բնակեցվել է ֆինաուգորական մերյա ցեղերով։ 1863 թվականին հնագետների կողմից հայտնաբերվել են գերեզմանոցներ և 54 դամբարանաբլուր։ Տղամարդկանց գերեզմանոցներում հայտնաբերվել էին դանակներ, մետաղյա վահանակներ, կացիններ, իսկ կանանց գերեզմանոցներում՝ զարդարանքներ։ Իրերը պատկանել են 11-12-րդ դարերին[4][5]։

Իվանովո գյուղի առաջացումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվանովո քաղաքի առաջացման վայրը՝ Ուվոդ գետի մոտակայքում գտնվող տեղանքը Պոտոկ և Կոկույ բնավայրերի միջև։

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվանովոն գտնվում է Իվանովոյի մարզի կենտրոնում, Ուվոդ գետի ափին, Մոսկվայից 290 կմ դեպի հյուսիս-արևելք և Յարոսլավլից, Վլադիմիրից և Կոստրոմայից մոտ 100 կմ հեռավորության վրա։ Աշխարհագրական կոորդինատներն են՝ հս.լ. 57˚, արլ.ե. 41˚: Քաղաքը զբաղեցնում է 10 484 հա տարածք, որից կառուցապատված է 2 353 հա տարածքը[6]։ Իվանովոն և Իվանովոյի մարզը գտնվում են այնպիսի ժամային գոտում, որն ը միջազգային չափանիշի նշվում է որպես Moskow Time Zone (MSK/MSD): Համաշխարհային կոորդինացված ժամանակի (UTC) նկատմամբ շեղումը +3:00 (MSD) է։

Իվանովո քաղաքի շրջանում և արվարձաններում հողը կավային է, ավազի բավականին մեծ պարունակությամբ, բույսերի համար քիչ սննդարար է և պարարտանյութերի կարիք ունի[4]։

Ջրաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը բաժանելով երկու մասի, հյուսիսից հարավ հոսում է Ուվոդ գետը (Կլյազմա գետի վտակ)։ Քաղաքի սահմաններում Ուվոդ գետի մեջ են թափվում երկու փոքր գետեր՝ Տալկա և Խարինկա։

Բուսականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետերի ափերին քաղաքի սահմաններում գտնվում են հանգստի խոշոր զբոսայգիներ՝ Ստեպանովի անվան[7], 1505 թվականի Հեղափոխության անվան[8] և Խարինկա[6]։ Անտառները, որոնք շրջապատում են քաղաքը, հիմնականում կենտրոնացված են քաղաքի հարավային, արևելյան և հյուսիսային սահմանների մոտ։ Դրանք բնակչության համար հանգստավայր են հանդիսանում։

Էկոլոգիական իրավիճակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական տվյալներով էկոլոգիական իրավիճակը Իվանովոյի մարզում գնահատվում է որպես բավարար, սակայն ջրամբարների վիճակը քաղաքի տարածքում այդպիսին չէ։ Քաղաքի միջով հոսող գետերը հիմնականում աղտոտված են կենցաղային աղբով։ Քաղաքում մաքուր խմելու ջրի խնդիր կա, որը հիմնականում վերցվում է Ուվոդի ջրամբարից[9]։ Իվանովո քաղաքում օդի աղտոտման հիմնական աղբյուրներն են հանդիսանում ավտոմոբիլային տրանսպորտը և կարի արտադրամասերը։

Իվանովո քաղաքի կլիման չափավոր ցամաքային է[1], որին բնորոշ են համեմատաբար շոգ ամառները և ցուրտ ձմեռները կայուն ձնածածկույթով։ Ձմռան ամենացուրտ ամիսը հունվարն է՝ -11.5°-ից մինչև -12°միջին ամսական ջերմաստիճանով։ Ամռան ամենատաք ամիսը հուլիսն է, որի միջին ամսական ջերմաստիճանը կազմում է +17.5°-ից +18.7°: Միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է +3,6˚:

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Իվանովո
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) −8,2 −5,7 0,3 9,6 18,2 21,9 23,7 22,0 15,1 7,3 −0,4 −5,3 8,2
միջին ջերմաստիճանը (°C) −12,1 −10,1 −4,5 4,8 12,1 15,9 18,1 16,3 10,5 4,2 −3,5 −8,6 3,6
միջին նվազագույնը (°C) −15,9 −14,5 −8,6 0,0 5,9 9,9 12,5 10,6 5,9 0,8 −5,5 −11,8 −0,9
տեղումների քանակը (մմ) 35 31 29 36 49 69 92 65 55 55 52 44 612
Աղբյուր՝ Ռուսաստանի հիդրոմետկենտրոն

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ Իվանովո քաղաքը բնակչության թվով Ռուսաստանի Դաշնության 1114 քաղաքների թվում զբաղեցնում էր 46-րդ տեղը։

1975 1976 1979 1982 1985 1986 1989 1990 1991 1992 1993
▲454 000 454 000 ▲464 324 ▲472 000 ▼471 000 ▲476 000 ▲478 370 ▲480 000 480 000 ▼478 000 ▼475 000
1994 1995 1996 1997 1998 1999 2000 2001 2002 2003 2004
▼473 000 ▼472 000 ▼469 000 ▼467 000 ▼464 000 ▼461 000 ▼456 000 ▼452 100 ▼431 721 ▼431 700 ▼424 000
2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015
▼418 200 ▼413 100 ▼409 000 ▼406 500 ▼404 539 ▲408 330 ▼408 300 ▲408 826 ▲409 075 ▲409 223 ▲409 285

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 «Территория Иванова на сайте ивановской администрации». Արխիվացված է օրիգինալից 2014-01-18-ին. Վերցված է 2015-04-22-ին.
  2. ↑ «Иваново — текстильная столица России: Голос России». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 24-ին.
  3. ↑ Как «русский Манчестер» стал «городом невест»
  4. 1 2 3 Экземплярский П. М. 1: Дооктябрьский период // История города Иванова. — Иваново: Иван. кн. изд-во, 1958. — 396 с.
  5. ↑ Археологическая карта России. Ивановская область / Ю. А. Краснов. — М.: Ин-т археологии РАН, 1994.
  6. 1 2 «Территория». Администрация Иванова. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.
  7. ↑ «Парк культуры и отдыха им. Степанова». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 24-ին.
  8. ↑ «Парк культуры и отдыха им. Революции 1905 года». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 24-ին.
  9. ↑ В Ивановской области создадут систему снабжения чистой питьевой водой

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվանովո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 422)։