Դանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Դանակ (այլ կիրառումներ)
Դանակ

Դանակ (փոխառություն իրանական աղբյուրից՝ dānak < dāna-ka (հնդեվրոպական dā - «բաժանել, կտրել»[1]), կտրող գործիք, որի աշխատող մասը շեղբն է՝ պինդ նյութի շերտ (հիմնականաում՝ մետաղ), մեկ կամ մի քանի կողմից սայրով։ Կազմության հիմնական բաղկացուցիչներն են սայրը և դաստապանը։ Շեղբը կարող է ունենալ ընգծված ծակող սայր։

Դանակի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայծքարե (մ․ թ․ ա․ 2600) և ժամանակակից դանակներ

Դանակները հայտնի են պալեոլիթի ժամանակաշրջանից։ Առաջին դանակները քարի (առավել հաճախ կայծքարե) շերտատված կտորներ էին, որոնք հետագայում ստացել են նշաձև տեսք։ Ավելի ուշ դանակներին սկսել են ամրացնել փայտե և ոսկրե դաստապան։ Լայն օգտագործում են ունեցել նաև ոսկրե, փայտե և բամբուկե դանակներ։ Մոտ 5000 տարի առաջ մարդ սկսել է մետաղ ստանալ և մշակել, ու սկսել է դանակներ պատրաստել պղնձից և բրոնզից։ Հարավային Ամերիկայի տարածքում դանակներ են պատրաստել նաև ոսկուց։ Երկաթե դարի ժամանակ մետաղյա դանակը կամաց-կամաց դուրս է մղել բրոնզե դանակին։ Արդյունաբերական հեղափոխության սկզբից տնայնագործական դանակները փոխարինվել են գործարանայիններով, փոխվել է նրանց նյութն ու կառուցվածքը։ Առաջնային չափանիշ են դարձել դանակի արտադրության տեխնոլոգիականությունն ու ինքնարժեքի իջեցումը։ Շատ շուտով դանակների արտադրության ավանդական կենտրոններին ավելացել են Շեֆիլդը Անգլիայում, Զոլինգենը Գերմանիայում, Էսկիլստունը Շվեդիայում, Վորսման ու Զլատաուստը Ռուսաստանում և այլն։

2005 թվականին «Ֆորբս» ամսագիրը իր ընթերցողների, ապա ավագ խմբագիրների ու փորձագետների շրջանում հարցում է անցկացրել, թե ո՞ր գործիքը կամ իրն է առավել ազդել մարդուկթյան պատմության վրա։ Հարցման արդյունքում մարդու ստեղծած ամենակարևոր իրերի ցանկում առաջին տեղը գրավել է դանակը[2][3]։

Դանակի բաղկացուցիչ մասերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանակի մասերը

Դանակը բաղկացած է շեղբից (1) և դաստապանից (2)։ Եթե դանակի շեղբը վերջում ավարտվում է սեպաձև մեկ կետում, ապա այդ կետը կոչվում է շեղբի ծայր կամ բերան (3)։ Շեղբի սրված մասը կոչվում է սայր (4) կամ կտրող սայր։ Սայրը լինում է հարթ կամ ատամնավոր ։ Շեղբի դեպի սայր նեղացող հարթությունը կոչում են էջք (спуск) (5)։ Սայրին հակառակ գտնվող կողմը կոչվում է կռնակ (6)։ Հաճախ շեղբի կողային մակերեսին ակոսներ (7) են արվում, որոնք թեթևացնում են շեղբը։ Շեղբի չսրված մասը, որը հարում է դաստապանին կոչվում է հենահիմ կամ կրունկ (8)։ Ձեռքով դանակը բռնելու հատվածը կոչվում է կոթ, դաստակ կամ դաստապան։ Շեղբի և դաստակի արանքում գտնվում է խաչարդը (крестовина) (9), այն հաճախ սուսերի նմանությամբ երախակալ կամ դաստապան են անվանում, որը պաշտպանում է դաստակը։ Շեղբի այն մասը, որ գտնվում է դաստապանի մեջ կամ որին ինչ որ ձևով ամրանում դաստապանը կոշվում է շեղբի պոչ։ Չծալվող դանակի շեղբը դաստապանին ամրացնելու հիմնական ձևերը երկուսն են՝ խրվող, երբ երկայնակի անցքի մեջ մտցվում է շեղբի պոչը, և թերթավոր, երբ շեղբի պոչին երկու կողմից ամրացվում են նրա ձևը կրկնող թիթեղներ։ Դաստապանի ափի և շեղբի կռնակի կողմի հատվածը կոչվում է մեջք, իսկ հակառակ կողմը, սայրի կողմից կոչվում է դաստապանի փորիկ։ Դաստապանի շեղբից ամենահեռու կետը կոչվում է գլխիկ (10)։ Հաճախ գլխիկի մեջ անցք է լինում, որով դաստապանածոպ (11) է անցնում[4][5][6]։

Շեղբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեղբի բաղկացուցիչ մասերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Construction of a knife.svg
  1. շերտ, շերտաձող
  2. շեղբ
  3. կոթ, բռնակ
  4. կռնակի թեքություն
  5. աշխատանքային / մարտական հատված
  6. շեղբի հերկում
  7. կռնակ
  8. դաստապան
  9. հենակ բութ մատի համար
  10. ուսեր (заплечики)
  11. շեղբի կողային հարթություն
  12. հենահիմ
  13. մատնատակի շառավիղ
  14. հենահիմ
  15. սուր ծայր, բերան
  16. սրված կռնակի թեքություն
  17. կեղծ սայր առանց սրվածքի
  18. կտրող եզրաշերտ / բերան, սայր
  19. առբերում
  20. սրվածքի եզր
  21. ատամնավոր հատված
  22. բռնակի պտուտակ

Շեղբի հիմնական տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեղբի տեսակները
Knives.gif

Ըստ ձևի կարելի է առանձնացնել շեղբի հետևյալ տեսակները՝

  1. Ուղիղ կռնակով։ Շեղբը նախատեսված է կտրելու համար և կարող է ծակել բերանով։
  2. Կռնակի գծի իջեցումով շեղբ (drop-point)։ Բերանը ծակելուց գտնվում է ուժի առանցքի վրա, շեղբը հավասարապես կտրում և ծակում է։ Շեղբը նույն երկարության, բայց գծի իջեցում չունեցող շեղբից թեթև է։ Կռնակին հաճախ կամ կեղծ սայր է լինում առանց սրվածքի կամ երկրորդ լիարժեք սայր (մեկուկեսանոց սրվածք), որն օգնում է շեղբին ծակելուց հեշտ մտնել ծակվող նյութի մեջ։
  3. Կռնակի գծի բարձրացումով (trailing-point)։ Նման շեղբը կարճ բերան է ունենում։ Նրանով հեշտ է ոչ պինդ նյութեր կտրելը։ Նման շեղբով որոշ ազգային դանակների կռնակը նույնպես սրված է։
  4. Իջվածքով (clip-point), որը մոտեցնում է սայրը ծակման ուժի առանցքին։ Սրանով շեղբը նմանվում է drop-point շեղբերին, բայց ավելի նեղ և բզանման սայրով։ Իջվածքը նույնպես կարող է սրվածք ունենալ։
  5. «Սկրամասաքս» կամ «այծի ոտք» տիպի շեղբ։ Ուղիղ շեղբը հարմար է կարգավորված կտրվածք անելուն։ Բերանի բացակայությունը անհնարին է դարձնում ծակելը, բայց դանակը անվտանգ է դառնում։ Այսպիսի շեղբ ունենում են մասնագիտական դանակները, ինչպիսին են՝ էլեկտրիկի, այգեգործի, նավահանդերձանքի դանակները։ Հաճախ շեղբի այս տեսակը հանդիպում է ծալովի բազմաֆունկցիոնալ դանակներում։
  6. «Ամերիկյան տանտո» տիպի շեղբ։ Համարվում է, որ ծագել է ճապոնական դանակից։ Դանակի այս տեսակը ԱՄՆ-ում վերջերս է հայտնվել, հիմնական նպատակը եղել է արտադրության էժանացումը։ Ճապոնական դասական տանտո շեղբը նման է համար 1 շեղբին, բայց այժմ ստացել այս՝ դուրի սրվածքը, որվ կտրելը անհարմար է։ Ոժեղ ծակող հարվածի ժամանակ սայրի ջարդվելը քիչ հավանական է։ Հաճախ օգտագործվում է մարտական դանակներում։
  7. Նիզակաձև շեղբ (spear-point)։ Բերանը գտնվում է հաճախ երկսայր շեղբերի միջին գծի վրա։ Հաճախ օգտագործվում է դաշույնների և ծակելու համար նախատեսված դանակների համար։ Շեղբի այս տեսակը օգտագործում են մեղվագործները՝ բացում են մեղրաբջիջները կենտրոնախույս մեխանիզմով մեղր ստանալուց։

Շեղբերի հատումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեղբերի հատումները

Ըստ հատման կարելի է առանձնացնել շեղբերի հետևյալ տեսակները՝

  1. Ուղիղ սեպ սկսած կռնակից (հատումում եռանկյունի շեղբերը հաճախ սկանդինավական են անվանում); Կտրող սայրի փոքր անկյան և հարթ սրվածքի պատճառով անթերի ծառայում է կտրելուն։ Շեղբի քաշը քիչ է ոչ լրիվ սրվածք ունեցող շեղբերի հետ համեմատած։ Հատող հարվածների համար վատ է ծառայում, բարակ կտրող կողի պատճառով։ Պահանջում է որակյալ նյութ և ջերմամեխանիկական մշակում։
  2. Ուղիղ սրվացքով շեղբ։ Նման է համար 1 շեղբին, բայց կտրող կողը ավելի բութ անկյուն ունի, որն առավել ամրություն է տալիս, բայց վատացնում է կտրելու հատկությունը։
  3. Գոգավոր սրվածքով (ածելիի) շեղբ։ Հաստ կռնակի դեպքում հնարավորություն է տալիս ստանալ առավել նուրբ սրվածք։ Սրվածքը օգտագործվում է ածելիի շեղբում և դանակներում, որտեղ հարկավոր է առավել սրություն։ Հաճախ գոգավորությունը թելադրված է լինում տեխնոլոգիական պատճառներով, երբ սրվածքը կատարվում է գլանաձև կտրող գործիքով։
  4. Ուռուցիկ սրվածքով շեղբ։ Այս սրվածքով դանակները առավել դիմացկուն են հատող հարվածների ժամանակ։
  5. Ուղիղ սեպ, կտրող կողին առբերումով, հաճախ եվրոպական սրվածք է անվանվում։ Նման է համար 1 շեղբին, բայց կտրող կողը առավել բութ անկյունով է։

Պատյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատյանը դանակը մեջը դնելու և պահելու կամ փչանալուց՝ վնասվելուց պահպանելու համար է։ պատյանի հիմնական ֆունկցիաներն են՝

  • հնարավորություն է տալիս կրել, պահել և տեղափոխել դանակը։
  • ապահովում է կրողի անվտանգությունը,
  • զերծ է պահում դանակը վնասվելուց,
  • կրելու հարմարություն է ստեղծում, և հնարավորություն տալիս այն արագ բերել աշխատանքային վիճակի։

Պատյանի դասական նյութեր են փայտը և առավել հաճախ կաշին։ Օգտագործվում են նաև մետաղ, կտոր, ստվարաթուղթ և պլաստմասա։

Դանակների պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գևորգ Ջահուկյան, Հայերեն ստուգաբանական բառարան, «Ասողիկ» հրատարակչություն, Երևան, 2010։
  2. «No. 1 The knife- Forbes.com»։ 2005-08-31։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-31-ին։ Վերցված է 2007-05-07 
  3. «Early Human Evolution: Early Human Culture»։ Վերցված է 2007-05-07 
  4. ГОСТ Р № 51500-99 «НОЖИ И КИНЖАЛЫ ОХОТНИЧЬИ.»
  5. Устройство ножей
  6. ГОСТ Р № 51501-99 «Ножи туристические и специальные спортивные»
Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «դանակ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։