Կուկրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուկրի

Կուկրի, կխուկրի կամ կուկուրի (նեպալ.՝ खुकुरी), նեպալական ազգային դանակ[1][2]։ Հիմնականում օգտագործվում է գուրկխերի կողմից[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուկրին ունի «բազեի թևի» տեսք։ Ասվում է, որ կուկրին առաջացել է հին հունական կոպիս թրից։ Հունական կոպիսից առաջացած կուկրին Նեպալ է բերվել Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների ժամանակ՝ Ք.ա. IV դարում[4]։

Այլ տվյալների համաձայն կուկրին Նեպալ է բերվել Աֆրիկայից՝ Ք.ա. IV դարում։ Նեպալից էլ տարածում է գտել դեպի Բալկաններ։ Կուկրին համարվում է աշխարհի ամենահին սառը զենքերից մեկը և դարերի ընթացքում չի ենթարկվել ոչ մի փոփոխության։

Մարդկությանը հասած ամենահին կուկրին պահպանվում է Նեպալի ազգային թանգարանում։ Այն XIV-XV դարերի սառը զենք է։ Հին կուկրիները չեն պահպանվել մետաղի վատ որակի պատճառով։

Տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուկրին՝ պատյանով

Կուկրին դրվում է պատյանի մեջ։ Այդ պատյանը պատրաստված է փայտից, պատված ցլի կաշվով և երկաթի թիթեղով։ Կուկրիի «պոչը» պատրաստված է փայտից և ամրացված է ցլի պոզի մեջ։

Տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կատրիմորաս - շքերթային կուկրի, թանկարժեք, զարդարված
  • Բունսպատի և Սիրուպատի - ռազմական
  • Անգ Կխոլա և Բխոդջպուրի - աշխատանքային դանակ, լայն տերևի տեսքով
  • Ջանավար Կատնե - յուրահատուկ տարատեսակ, հաստ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Himalayan Imports / BirGorkha Khukuri (Nepal)». www.himalayan-imports.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  2. «Кхукри (кукри) «Непальский меч»». www.kxo.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  3. «КУКРИ 1. НЕПАЛ. ГЕОГРАФИЯ, ЭТНОСЫ». khukuri.ru. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  4. «Kamis, Khukuri makers of Nepal». himalayan-imports.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուկրի» հոդվածին։