Գուրկխեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հուշարձան նվիրված գուրկխերին Լոնդոնում` Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության շենքի դիմաց

Գուրկխեր (գուրկեր) (անգլ.՝ Gurkha, նեպալ.՝ गोर्खा) — Մեծ Բրիտանիային և Հնդկաստանին ենթակա զորքեր (ի սկզբանե — գաղութային զորքեր), զորքերը հավաքվում են նեպալցի կամավորականներից։ Գուրկխերի ստորաբաժանումները իհայտ են եկել 1815 թվականին[1]: Գուրկխերը իրենց մասնակցությունն են ունեցել Հնդկական ժողովրդական ապստամբությանը: Գուրկխերը նաև պատերազմել են Առաջին համաշխարհային պատերազմում Բրիտանիայի թշնամիների դեմ Մերձավոր Արևելքում և Ֆրանսիայում: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գուրկխերը մարտնչել են Աֆրիկայում, Հարավ-արևելյան Ասիայում և Իտալիայում: 1982 թ. գուրկխերը մասնակցել են Ֆոլկլենդյան պատերազմին: Ներկայումս հաշվառվում է 5000 գուրկխ զինվոր և սպա։ Անգլիական արքայական գնդերը կարող են համալրել պատանիներ 17-ից ոչ փոքր պատանիներ։ Ծառայության նվազագույն ժամկետը 5 տարի է։ Գուրկխերը տարբերվում են իրենց կարգապահությամբ, խիզախությամբ և երկրին տված երդման հավատարմությամբ։

1769 թվականին Գորկհա իշխանությունը, այդ անվանումից էլ ծագել է անգլերեն Gurkha (գուրկխեր) իր իշխանությունն է հաստատում ներկայիս Նեպալի տարածքում[2]: 1814—1816 թվականներին տեղի է ունենում անգլո-նեպալական պատերազմը, պատերազմի ընթացքում գուրկխերը լուրջ դիմադրություն են ցուցաբերում Բրիտանական Օստ-Հնդկական ընկերությանը, ըստ խաղաղության պայմանագրի, որի արդյունքում ձևավորվեցին Նեպալի ներկայիս սահմանները և Նեպալը ենթարկեցվեց Բրիտանական գահին, Նեպալը կատարեց մի շարք տարածքային զիջումներ, որի դիմաց Բրիտանական Օստ-Հնդկական ընկերությունից պետք է տարեկան ստանար 200 հազ. ռուփի։

1815 թվականից սկսվել է գուրկխ կամավորներով բրիտանական բանակի շարքերի համալրումը։ Հնդկաստանի անկախացումից հետո գուրկխերը շարունակում են ծառայությունը Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի զիված ուժերում։ Ներկայիս օրենքներով գուրկխերը չեն համարվում վարձկաններ, քանի որ նրանք ամբողջովին ինտեգրված են անգլիական ռազմական համակարգին և ծառայում են նույն հիմքերով ինչ բրիտանացի զինծառայողները։ Նույն պայմանները գործում են նաև Հնդկաստանում ծառայող գուրկխերի նկատմամբ։

Գուրկխերի մեջ կան Նեպալի բոլոր էթնիկ խմբերի ներկայացուցիչներ։

Գուրկխերի մարտակոչ՝ «Jai Mahakali, Ayo Gorkhali» թարգմանվում է, որպես «Պատիվ մեծ Կալիին, գնում են Գուրկխերը»:

Գուրկխերի ավանդական զենքը՝ կուկրին է։

Հետգաղութատիրական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական բրիգադում հաշվառվում է մոտ 3500 գուրկխ։ Նրանք տեղակայված են Չերչ Կրուկհեմ բնակավայրում Հեմփշիրի կոմսությունում։ Բրիգադի մարտիկներին ինչպես նախկինում Հավաքագրում են Նեպալի բարձրադիր գոտիներից։ Ամեն տարի 200 նորակոչիկների տեղի համար հավակնում են մոտ 28 հազ. պատանիներ։ Գուրկխերի ընտման պրոցեսը համարվում է աշխարհի ամենադաժաններից մեկը օրինակ հավակնորդներից պահանջվում է 40 րոպեի ընթացքում վազքով բարձրանալ լեռներ մեջքին կրելով 20 կիլոգրամ կշռով բեռ։

Բրիգադի միջուկը կազմում են՝ երկու հրաձգային գումարտակները։ Այս թեթև հետևակային ստորաբաժանումները նախատեսված են առանց զրահամեքենաների արագ արձագանքման համար։ Հրաձգային գումարտակի բոլոր զինծառայողները ստանում են դեսանտային պատրաստություն։ Գումարտակներից մեկը տեղակայված է Մեծ Բրիտանիայում, իսկ մյուսը Բրունեյում: Կան նաև ռազմական ինժեներների երկու ջոկատ, երեք կապի ջոկատ, տրանսպորտային ջոկատ, նվագախումբ և երկու դասակ զորահանդեսներ կազմակերպելու համար։

Թոծակ ստանալու համար գուրկխերը բանակում պետք է ծառայեն 15 տարուց ոչ պակաս, ծառայության առավելագույն ժամկետը 30 տարին է։ Ռազմական ծառայության ավարտից հետո գուրկխերը դեմոբիլիզացվում են և վերադառնում են Նեպալ: Վերջին ժամանակներս որոշ գուրկխեր կարողանում են Բրիտանական ՊՆ-ից ստանալ նույն վարձավճարները և արտոնությունները, որը ստանում են բրիտանացի զինծառայողները թոշակի անցնելուց հետո։

Սկսած 2001 թվականից գուրկխերը մշտական հիմունքներով ծառայում են Աֆղանստանի Հիլմենդ նահանգում։ Այս ընթացքում բրիգադը տվել է 14 զոհ։

Սկսած 2006 թվականից անգլիական իշխանությունները հանձնում են բրիտանական քաղաքացիություն նախկին գաղութային տիրույթնեում (Մալայզիա, Սինգապուր, Հոնկոնգ) ծառայած գուրկխերին և նրանց հետնորդներին։ Ներկայումս բրիտանական իմիգրացիոն իշխանությունների հաշվարկով բնակվում է նման 140 հազ. քաղաքացի։

ԱՄՆ Ռազմածովային նավատորմը վարձում է գուրկխերին Բահրեյնի ամերիկական ռազմական բազայի պաշտպանման նպատակով։

Գուրկխերի ռազմական կոչումների համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուբեդար մայոր (համապատասխանում է մայորի)
  • Սուբեդար (կապիտան)
  • Ջեմադար կամ Նաիբ սուբեդար (լեյտենանտ)
  • Հավիլդար մայոր (ավագ սերժանտ)
  • Հավիլդար (սերժանտ)
  • Նաիկ (կապրալ)
  • Հրաձիգ

Ըստ մինչև վերջերս գործող օրենքների ցանկացած գուրկխ սպա ստորադաս էր քան ցանկացած այլ բրիտանական սպա։ Գուրկխ սպաները չէին կարող ղեկավարել այլ բրիտանական ստորաբաժանումներ, բացի գուրկխերից։ Հիմա այդ օրենքները չեղյալ են համարվել և գուրկխերը ունեն նույն արտոնությունները ինչ բրիտանական բանակի սպաները։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Barthorp Michael (2002)։ Afghan Wars and the North-West Frontier 1839–1947։ Cassell։ ISBN 0-304-36294-8 
  • Chappell Mike (1993)։ The Gurkhas։ 49 of Elite series (illustrated ed.)։ Oxford: Osprey Publishing։ ISBN 978-1-85532-357-5 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]