Մաչետե


Մաչետե (իսպ.՝ machete), երկար (հաճախ 50 սմ-ից ավելի), սովորաբար բարակ (մինչև 3 մմ) և լայն դանակ։ Շեղբն ունի միակողմանի սրվածք, ուռուցիկ սայր, երբեմն սայրի կողմը թեքված ծայրով։
Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]
Լատինական Ամերիկայում և այլ արևադարձային երկրներում մաչետեն կիրառվում է որպես գյուղատնտեսական գործիք[2] շաքարեղեգի, բանանի և այլն հավաքման համար[3], ինչպես նաև որպես ունիվերսալ գործիք ջունգլիներում, մասնավորապես խիտ թփուտներում արահետ բացելու համար[4]։ Այս տարածաշրջանում շաքարեղեգի հատմամբ զբաղվով մարդկանց անվանում են մաչետերո (իսպ.՝ machetero)[5]: Տարբեր երկրներում կան ավելի հաճախ օգտագործվող մաչետեի ձևեր և տարատեսակներ։
Մաչետեն կարող է օգտագործվել նաև որպես զենք, այն հաճախ օգտագործվել է քաղաքացիական պատերազմներում և զանգվածային անկարգությունների ժամանակ[6][7][8][9]։ Մաչետեի որոշ տարատեսակներ համալրված են տարբեր երկրների բանակների սպառազինության մեջ[10]։ Մաչետեի բանակում կիրառության գագաթնակետն Երկրորդ համաշխարհային[11] և Վիետնամի պատերազմն է։
Գոյություն ունեն դանակի պատրաստման տարբերակներ ընդլայնված գործառնությամբ։ Այսպես, դանակի որոշ մոդելներում ավելացված է սղոցելու կամ փորելու ունակությունը (սղոցը տեղադրված է կռնակի մոտ), կարող է ունենալ տարբեր գործիքներ և հարմարանքներ, իսկ բռնակում կարող է գտնվել գոյատևման հավաքածուն[12]։
Հերալդիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաչետեն պատկերված է Անգոլայի զինանշանի և դրոշի վրա։
-
Մաչետե դանակը Անգոլայի զինանշանի վրա։
-
Մաչետե դանակը Անգոլայի դրոշի վրա։
Մաչետե դանակը մշակույթում և արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաչետեն լայնորեն ներկայացված է կինեմատոգրաֆիայում։ Այն հաճախ հանդես է գալիս «սլեշեր» ոճի սարսափ կինոնկարներում, ինչպիսին է «Ուրբաթ 13» և «Ջեյսոն X» կինոնկարները, ինչպես նաև մարտաֆիլմերում և արկածային կինոնկարներում, ինչպիսին է «Կոմանդո» կինոնկարը, որտեղ Առնոլդ Շվարցենեգերի հերոսը մաչետե դանակով կտրում է հակառակորդի ձեռքը։ Դանակը հանդես է գալիս նաև Ռոբերտ Ռոդրիգեսի «Մաչետեն սպանում է» սիկվելում[13]։
Մաչետե դանակի արտադրողներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաչետե արտադրող զինագործական ընկերություններից առավել հայտնիներն են.
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «1943 US Army GI Machete w/out sheath»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-22-ին։ Վերցված է 2016-05-07
- ↑ «Man Reaping Sugar Cane With A Machete»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-29-ին։ Վերցված է 2016-05-07
- ↑ «Banana Man Frank»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2016-05-07
- ↑ «Сквозь густые джунгли приходится продираться с мачете»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-29-ին։ Վերցված է 2016-05-07
- ↑ «Мачетеро» (ռուսերեն)
- ↑ «Tonton Macoute and his machete»
- ↑ «White farmers live in fear of the prospect of mob attacks»
- ↑ «The Northern Nigerian Massacre»
- ↑ «Мачете, использованные во время геноцида в Руанде»
- ↑ «PA Duryea 1945 DeBiasi Carmen US Army with Machete»
- ↑ «WW2 MINT Original Machete + Scabbard US Marked 1943 SW»
- ↑ «Мачете «Тайга»»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2016-05-07
- ↑ «Мачете убивает (2013) — Machete Kills» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2014-08-16
|