Սառը զենք
Սառը զենք | |
---|---|
Տեսակ | զենքի ֆուկցիոնալ դաս |
Ենթատեսակ | զենք |
Սառը զենք, ձեռնամարտի զենք։ Լինում է հարվածային, ծակող, հատող, ծակող-հատող, ծակող-կտրող և այլն։ Սառը զենքը երևան է եկել մարդկության զարգացման վաղ շրջանում՝ որպես որսի միջոց, այնուհետև դարձել է մարտական զենք։ Սառը զենքը սկզբում պատրաստել են փայտից, ոսկրից, քարից, իսկ ավելի ուշ պղնձից, բրոնզից, երկաթից, պողպատից։ Մինչև XV-XVII դարերը սառը զենքը եղել է զենքի հիմնական տեսակը։ Հրաձգային զենքի կատարելագործումն աստիճանաբար դուրս մղեց սառը զենքը։ Ժամանակակից բանակներում սառը զենքից օգտագործվում է միայն սվինը, բանակային դանակը և դաշույնը։
Հայաստանի Հանրապետության «Զենքի մասին» օրենքի համաձայն, 90 մմ-ից ավելի երկարության շեղբով կամ սայրով շեղբավոր սառը զենք և դանակներ, որոնց շեղբը կամ սայրը հատուկ կոճակը կամ լծակը սեղմելու միջոցով ինքնաբերաբար դուրս է գալիս բռնակից և ամրակցվում կամ դուրս է գալիս բռնակից ծանրության ուժի կամ արագացված շարժման ազդեցության տակ և ինքնաբերաբար ամրակցվում։ Սառը զենքը մարդու մկանային ուժի օգնությամբ, օբյեկտի հետ անմիջական շփման ժամանակ այն խոցելու համար նախատեսված զենք է[1]։
Սառը զենքի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սառը զենքն ի հայտ է եկել բավականին վաղ ժամանակներում, առաջին հերթին ծառայել է որպես որսի միջոց։ Մինչև XVI դարը համարվում էր զենքի հիմնական տեսակ։ Հրաձգային զենքի զարգացման հետ մեկտեղ գրեթե կորցրել է իր նշանակությունը։
Ներկա դրությամբ կիրառվում է որպես լրացուցիչ, հրազենի հնարավորությունները լրացնող ձև, որպես պարգևատրական զենք, ինչպես նաև որպես ավանդական ձևի մաս։
Սառը զենքի դասակարգման համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սառը զենքը կարող է դասակարգվել տարբեր հիմքերով (ըստ նշանակության, պատրաստման եղանակի, խոցելու ազդեցության, բռնվածքի և այլ հատկանիշներով) ենթադասերի, կարգերի, տեսակների, ենթատեսակների և տարատեսակների։ Սառը զենքի դասակարգման համակարգը գիտա-տեսական հիմք է ծառայում սառը զենքի խմբային պատկանելիությունը որոշելու համար։
Սառը զենքի տեսակները ըստ նշանակության
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտական սառը զենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սառը զենք, որը նախատեսված է մարդուն խոցելու համար։ Բաժանվում է՝
- ռազմական - բանակների և ռազմական ստորաբաժանումների սպառազինում։
- ոստիկանական - նախատեսված է ոստիկանության սպառազինման համար։ Ի տարբերություն ռազմական սառը զենքի, այն ավելի շարժական է։ Դրան են դասվում նաև ոստիկականական մահակը, կուբոտանը (ճապ․՝ クボタン, անգլ.՝ The Kubotan keychain), տոնֆան։
- քաղաքացիական - մարտական սառը զենք, որը նախատեսված է քաղաքացիական անձնանց զինելու համար։
Որսորդական սառը զենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենդանուն կամ թռչունին խոցելու, փորոտիքը հանելու, մորթին հանելու, սնունդ պատրաստելու, քնելու տեղ պատրաստելու և նմանատիպ այլ որսի հետ կապված տարբեր գործողություններ կատարելու համար նախատեսված սառը զենքին են դասում․
Որսորդական շեղբավոր սառը զենք ձեռք բերելու իրավունք ունի որսորդական հրազեն պահելու և կրելու թույլտվություն ստացած քաղաքացին։ Ձեռք բերված որսորդական շեղբավոր սառը զենքը վաճառող կազմակերպությունն անմիջապես գրանցում է քաղաքացու՝ որսորդությամբ զբաղվելու իրավունքը հաստատող փաստաթղթում։
Սպորտային սառը զենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպորտային սուսերամարտի կամ նետման համար նախատեսված առարկաները իրենց բնույթով զենք չեն համարվում, սակայն կրկնօրինակում են սառը զենքի որոշ տեսակներ․
- սուսերը,
- մարզասուսերը
- սուրը (էսպադրոն),
- նիզակը,
- թուրը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ [Հայաստանի Հանրապետության «Զենքի մասին» օրենք http://parliament.am/legislation.php?sel=show&ID=1712]
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Беспалова Л. Б. Криминалистическая экспертиза холодного оружия. Дис… канд. юрид. наук: 12.00.09. — М., 1998. — 222 c.
- Дьяконов П. А. Теория и практика криминалистического исследования холодного оружия ударно-раздробляющего действия. Дис… канд. юрид. наук: 12.00.09. — М., 2002. — 240 c.
- Дьяконов П. А. Холодное оружие ударного раздробляющего действия как объект криминалистического исследования. — М.: Московский ун-т МВД РФ, 2007. — 111 с. ISBN 978-5-9694-0115-0
- Дьяконов П. А. Экспертиза холодного и метательного неогнестрельного оружия: курс лекций. — М.: Московский ун-т МВД России, 2007. — 70 с. ISBN 978-5-9694-0160-0
- Гордеев С. Б., Филиппенко И. Л. Криминалистическое исследование холодного оружия. Учебное пособие. — Владивосток: Российская таможенная академия, 2005. — 96 c.
- Кулинский А. Н. Атрибуция и описание холодного и некоторых видов ручного метательного оружия и штыков: методические рекомендации. — СПб.: ВИМАИВиВС (Военно-исторический музей артиллерии, инженерных войск и войск связи), 2007. — 225 с. ISBN 978-5-903501-01-4
- Кулинский А. Н. Немецкое холодное оружие: [в 2 томах]. Т. 2. — СПб.: Атлант, 2007. — 382 с. ISBN 978-5-98655-031-2
- Матюшенков А. Н. Оружиеведение: Холодное и метательное оружие. Учеб. пособие Челяб. юрид. ин-та МВД РФ. — Челябинск: НТЦ НИИОГР, 2002. — 172 с. ISBN 5-93828-022-2
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Большой сайт о холодном оружии мира Արխիվացված 2017-04-27 Wayback Machine
- Сайт о старинном холодном оружии Արխիվացված 2009-02-17 Wayback Machine
- Энциклопедия холодного оружия Արխիվացված 2007-09-14 Wayback Machine
- Краткая классификация холодного оружия
- http://aus-8.ru/photos/ Արխիվացված 2017-05-08 Wayback Machine (примеры сертификации ножей на холодное оружие)
- Обзоры и тесты ножей, форум. Боевые и Тактические ножи.
- Сайт о холодном оружии
- Большое количество видео обзоров на тему холодного оружия Արխիվացված 2016-03-13 Wayback Machine
- Хороший обзор холодного оружия
- Онлайн энциклопедия холодного оружия
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 187)։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |