Որսորդական դանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԽՍՀՄ-ի համարային որսորդական դանակ, 1980-ական թվականներ
Համարվում է սառը զենք, կրելու համար անհրաժեշտ է ունենալ որսորդական վկայական

Որսորդական դանակ, որսի ժամանակ օգտագործվող դանակների լայն տեսականի, որն իր մեջ կարող է ներառել այնպիսի տեսակներ, ինչպիսին են որսը սպանելու համար նախատեսված դանակը, որսի կաշին հանելու համար նախատեսված դանակը (սքիներ), ճամբարային դանակը։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանակն, ի տարբերություն դաշույնի, որսի ժամանակ երբեմն է օգտագործվում որպես զենք։ Դրանով, ծայրաստիճան անհրաժեշտությունից բացի, կենդանիներին չեն սպանում։ Սակայն որսից հետո անհրաժեշտություն է առաջանում փորոտիքը հանել, կաշին հանել, կտրատել միսը։ Ճամբարի ժամանակ հաճախ պետք է լինում հյուղակի պատրաստման համար կտրել ճյուղեր, խոտ քնելու տեղ պատրաստելու համար, կտրատել միս ճաշ եփելու համար։ Այս ամենի համար անհրաժեշտ է որսորդական դանակը։ Այնպես է ստացվել, որ որսորդական դանակը հիմնականում նախատեսված է կտրելու համար։ Այդ պատճառով հավասարակշռությունը, որպես կանոն, շեղված է դեպի բռնակը։

Շեղբը հիմնականում հարթ է լինում, համեմատաբար հաստ կռնակով։ Բազմաթիվ մոդելների սայրի երկարությունը լինում է մինչև 12-15 սմ։ Բռնակը նախընտրելի է, որ լինի փայտից, ոչ լաքապատ, այդ դեպքում սառնամանիքին այն չի կպչի ձեռքերին և դուրս չի պրծնի ձեռքից։ Չափավոր կլիմայական գոտում որսորդական դանակների կռնակները պատրաստում են կեչեկեղևից։ Այստեղ սովորաբար բացակայում են վառ արտահայտված մատնատակի հենարանները և դաստապանը։ Պատյանն ապահովում է անվտանգությունը դանակը տեղափոխելու ընթացքում, ինչպես նաև պաշտպանում է դանակը հնարավոր վնասվածքներից և կորստից։ Հին ժամանակներից պատյանի պատրաստման համար օգտագործվել է կաշին և փայտանյութը։ Բազմաթիվ դանակների տեսակներ կռնակի վերին մասում դաստապանածոպ անցկացնելու համար անցք ունեն, որի օգնությամբ դանակը պատյանով հնարավոր է լինում ամրացնել գոտուն[1][2][3]։

Ավանդական պուուկո դանակը համարվում է դասական որսորդական դանակ
Որսորդի համար նախատեսված եվրոպական ժամանակակից դանակ
Պատկերազարդված «Իգլ» որսորդական դանակ

Որոշ որսորդներ որսի են վերցնում ընդամենը մեկ դանակ, իսկ մյուսները մի քանի հատ՝ կենդանուն սպանելու, կտրատման համար՝ կախված ճաշակից և նախասիրություններից։

Որսորդական դանակներն ըստ իրենց պատրաստման եղանակի առանձնացնում են հետևյալ տեսակների.

  • Գործարանային, որոնք արտադրում են արդյունաբերական եղանակով։
  • Տնայնագործական, որոնք պատրաստում են առանձին անհատ անձինք (զինագործ-վարպետներ) արդյունաբերական ձեռնարկությունների, արհեստանոցների պայմաններում կամ տանը։
  • Ձեռքով պատրաստված, որոնք արտադրվում են առանց չափանիշներին հետևելու։
  • Ձևափոխված, որոնք պատրաստվում են մի քանի եղանակով (որպես կանոն, գործարանային տարբերակի ձևափոխում)։

Գոյություն ունեն բազմաթիվ ձեռնարկություններ, որոնք արտադրում են որսորդական դանակներ։ Որպես կանոն, դրանք վաճառվում են մասնագիտացված խանութներում։ Սակայն դրանց ձեռք բերումը կախված է երկրի օրենսդրությունից և դրանց օրենքները կարող են խիստ տարբերվել։

Որսորդական դանակն որպես սառը զենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Որսորդական դանակը կարող է սառը զենք համարվել միայն հետևյալ հատկանիշների առկայության դեպքում.

  • Շեղբի երկարությունը 90 մմ-ից ավելի երկար է (ծալովի դանակի համար), կամ 150 մմ (ֆիքսված շեղբով դանակի համար)
  • Շեղբը ծակող սայր ունի
  • Կռնակը հարմարեցված է ծակող հարված հասցնելու համար
  • Շեղբի կամ ամբողջ դանակի ամրությունը (հաշվի է առնվում շեղբի ձուլման նյութը և ամրությունը, կառուցվածքի առանձնահատկությունները և այլն)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ГОСТ Р № 51500-99 «Ножи и кинжалы охотничьи.»
  2. «Устройство ножей». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 7-ին.
  3. ГОСТ Р № 51501-99 «Ножи туристические и специальные спортивные»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]