Որս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Որս, վայրի թռչուններ և կենդանիներ՝ որսորդական արդյունագործության և սպորտային որսորդության օբյեկտներ, որոնց միսն օգտագործվում է սննդի մեջ։ Բացի մսից որսից ստացվում է նաև փետուր, աղվափետուր, մորթի, եղջյուր։ Որսորդական դասակարգմամբ թռչունները համարվում են փետրավորներ, իսկ կենդանիները՝ չորքոտանիներ։ Փետրավորները ըստ ապրելու վայրի բաժանվում են՝ անտառայինների (աքար, ցախաքլոր, խլահավ, չիլ կաքավ, անտառակտցար), դաշտայինների և տափաստանայինների (մոխրագույն կաքավ, լոր, փասիան, մեծ արոս, արոս և այլն), ճահճայինների (կտցար, մորակտցար և այլն), ջրլողների (բադ, սագ և այլն), լեռնայինների (լեռնային հնդկահավ, քարակաքավ և այլն)։ Չորքոտանի որսերից են նապաստակները և վայրի կճղակավորների շատ տեսակները (եղջերուն, տափաստանային ու լեռնային այծքաղները, վայրի այծերը, ոչխարները, կինճը և այլն)։ Փետրավորներից առավել արդյունագործական նշանակություն ունեն ջրլողները (տարեկան որսվում են մոտ 30 միլիոն փետրավոր), իսկ չորքոտանիներից՝ հատկապես նապաստակը (տարեկան մոտ 5 միլիոն) և վայրի երկկճղակավորների շատ տեսակները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 652 CC-BY-SA-icon-80x15.png