Թուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սուրից)
Թուր

Թուր, կտրող սառը զենք։ Բաղկացած է գոգավոր ուռուցիկ կողմից սուր, ներճկված կողմից բութ շեղբից, դաստապանից (երախակալ, բռնակ, կոթ) և կռվանից (շեղբը դաստապանից բաժանող խաչաձև մաս), ունի սուր ծայր։ Դաստապանը երբեմն ունենում է 1–3 աղեղնակ։ Թրի երկարությունը՝ 80–90, լայնությունը 3–3,5 սմ է։ Հարմարավետությունը որոշվում է շեղբի այնպիսի կորությամբ և ծանրության կենտրոնով, որի դեպքում փոքրանում է կտրելու անկյունը և մեծանում հարվածի ուժը։ Միայն կտրող արլ. թրերի շեղբի թեքությունը հասնում է 10, իսկ ծակելու համար հարմարեցված եվրռպականինը՝ 1 սմ-ի։ Կրում են պատյանի մեջ, որը լինում է փայտե, մետաղե, փղոսկրե, հաճախ՝ կաշեպատ, թավշապատ, նիկելապատ, զարդարված ոսկյա, արծաթյա (երբեմն՝ թանկագին քարերից) վերադիր զարդերով և փորագիր նախշերով։ Հայաստանում թրի վերաբերյալ տեղեկություններ են հաղորդում Փավստոս Բուզանդը (V դ.), Մովսես Կաղանկատվացին (X դ.), Արիստակես Լաստիվերցին (XI դ.) և ուրիշներ։ Ենթադրվում է, որ այն միջնադարյան Հայաստանում եղել է հեծելազորի հիմնական զենքը։ Պատմիչները երբեմն թուրը նույնացրել են սրի հետ։ XVII–XIX դդ. Հայաստանում գործածվել են առանց կռվանի, վիշապի երախի նմանությամբ դաստապանով թրեր։ XVIII դ. եվրոպական և ռուս, բանակներում թուրը եղել է թեթև հեծելազորի և բոլոր զորատեսակների սպաների հիմնական զենքը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մ. Ս. ԳորբուլեվաГ Меч как символико-культурная категория // Дефиниции культуры. — Томск։ Изд-во Томского ун-та, 2007.
  • Stefan Mäder։ Stähle, Steine, Schlangen: Ein neuer Blick auf alte Schwerter. Karfunkel Combat Nr. 1, Karfunkel-Verlag, Wals-Michelbach 2005 (գերմաներեն)
  • Veronica Fiorato, Anthea Boylston, Christopher Knüsel։ Blood red roses: the archaeology of a mass grave from the Battle of Towton AD 1461. 2000, ISBN 1-84217-025-2. (անգլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «ԹՈՒՐ» հոդվածից (հ․ 4, էջ 248 )։ CC-BY-SA-icon-80x15.png