Յաթաղան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յաթաղանն իր պատյանով

Յաթաղան (թուրքերեն՝ yatağan)[1], շեղբավոր կտրող-ծակող սառը զենք երկար միասայր շեղբով, որն ունի երկակի թեքություն, թրի և վաղրի միջև[2]։ Շեղբի ձևը չի կարելի անվանել առանձնահատուկ, քանի որ այդպիսի շեղբ ունեցել են մախեյրա, ֆալկատա, կուկրի, վաղր թրերի տեսակները, սակայն միայն յաթաղանի շեղբը չի լայնանում ծայրի մոտ, այլ պահպանում է նույնանման լայնությունը։ Այնուամենայնիվ, երբեմն հանդիպել են բացառություններ։

Մասնավորապես, ծայրի մոտ լայնացող շեղբով յաթաղանը պահվում է Վլադիմիր քաղաքի Ոսկե դարպասներ համալիրի թանգարանում։ Զենքի ոչ մեծ քաշը (մոտ 800 գրամ) և բավականին երկար շեղբը (մոտ 65 սմ) հնարավորություն է տալիս կտրող-ծակող հարվածներ հասցնել։ Բռնակի ձևը թույլ չի տալիս զենքին դուրս թռչել ձեռքից հարվածը հասցնելու պահին։ Յաթաղանով զենք ու զրահը դժվար է ծակել զենքի թեթև լինելու և շեղբի կառուցվածքային առանձնահատկությունների պատճառով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յաթաղանը սկսեց օգտագործվել 16-րդ դարում։ Ունի շեղբ միակողմանի սրվածքով։ Հիմնականում յաթաղանը հայտնի է որպես թուրքական ենիչերիների զենք։ Ըստ առասպելի, սուլթանը արգելել է ենիչերիներին խաղաղ ժամանակ սուր կրել։ Ենիչերիները շրջանցեցին այդ արգելքը՝ պատվիրելով մարտական դանակներ, որոնք ունեին ձեռքի երկարություն։ Այդպես էլ առաջացել է թուրքական յաթաղանը։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Զենքի կռնակը չունի դաստապան, կռնակի վերևի հատվածը լայն է ձեռքի դաստակին ավելի հարմար լինելու նպատակով։ Յաթաղանը, ինչպես և ցանկացած զենք, հատող հարված հասցնելու ժամանակ կենտրոնախույս ուժի ազդեցության ներքո, փորձում է դուրս թռչել ձեռքից։ Այդ պատճառով, նրա համար, որպեսզի մարտիկը կարողանա ավելի երկար ժամանակ հարվածներ հասցնել, նույնիսկ հոգնածության ժամանակ, ձեռնարկվել են ավելի կատարելագործված միջոցառումներ՝ կռնակն ամբողջությամբ ընդգրկում էր ափի ստորին հատվածը՝ առաջացնելով յուրօրինակ լայնվածք («ականջներ»)։ Շեղբը և կռնակն գեղազարդվում էին զանազան ձևերով՝ փորագրություններով, պարուրակներով և այլն։ Յաթաղանը պահում էին պատյանի մեջ և կրում էին գոտու վրա, ինչպես դաշույնները։

Որոշ յաթաղաններ ունեն երկգոգավոր շեղբ (եգիպտական խոպեշի նման)։ Յաթաղանները սովորաբար ունենում են ոսկրե կամ մետաղական բռնակ։ Զենքի պատյանը լինում է փայտե, կաշվե կամ երեսպատված է լինում մետաղով։ Քանի որ դաստապանը բացակայում է, յաթաղանի շեղբը մտնում է պատյանի մեջ կռնակի մի մասի հետ միասին։ Յաթաղանի ընդհանուր երկարությունը մինչև 80 սմ է, շեղբի երկարությունը՝ մոտ 65 սմ, քաշն առանց պատյանի՝ մինչև 800 գրամ, պատյանի հետ՝ մինչև 1200 գրամ։ Բացի Թուրքիայից, յաթաղանը կիրառվել է նաև Մերձավոր Արևելքի, Բալկանյան թերակղզու, Հարավային Կովկասի երկրների և Ղրիմի խանության բանակներում։

Յաթաղան

Յաթաղանը որպես նետողական զենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ հեղինակներ հայտնում են, որ յաթաղանը մերձամարտում կիրառելուց բացի, այն արդյունավետ կարելի է օգտագործել որպես նետողական զենք, ինչը պայմանավորված է նրա շեղբի և կռնակի յուրահատուկ ձևերով։ Մանկական ռազմական հանրագիտարանում նշված է յաթաղանի նետման հեռավորությունը (մոտ 30 մետր), որտեղ այն իր ծայրով հեշտությամբ խրվում է փայթե թիրախի մեջ[3]։ Սակայն դա իրականությանը չի համապատասխանում։ Այդ զենքը կարելի է նետել 5-6 մետր հեռավորության վրա, ոչ ավել։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Merriam-Webster Online - Yataghan entry
  2. «ГОСТ Р 51215-98: «Սառը զենք։ Տերմիններ և սահմանումներ»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
  3. Волковский Н.Л. Детская военная энциклопедия. — 1-е изд. — Олма-Пресс, Полигон, 2001. — Т. 1. — С. 19. — 656 с. — 20 000 экз. — ISBN 5-89173-104-5, 5-224-02008-5

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանից, Յաթաղան, Լիկոշին Ա. Ս., Սանկտ-Պետերբուրգ, 1890—1907 թթ.:
  • George Cameron Stone/Donald J. LaRocca. A Glossary of the Construction, Decoration and Use of Arms and Armor : in All Countries and in All Times. — Courier Dover Publications, 1999. — 676 с.
  • Emil Alexandrov/Dimitar Safirov. История на българите в осъм тома - том 5 - военна история. — Sofia: Znanie und Trud, 2007. — 177 с.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յաթաղան» հոդվածին։