Ջունգլիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջունգլիներ Մալայզիայում

Ջունգլիներ (անգլերեն՝ Jungle-ջանգալ, հինդի և մարատհի լեզուներով՝ անտառ, խիտ մացառուտներ), ծառաթփուտային մացառուտներ՝ բարձր, կոշտ ցողունավոր խոտերի համակցությամբ։ Ջունգլիներ են կոչվում նաև ծառային լիաններով միահյուսված անանցանելի խիտ անտառներն ու թփուտները։ Տարածված են արևադարձային և մերձարևադարձային կլիմա ունեցող վայրերի ճահճապատ հողերում (առավելապես Հնդկաստանում, Հնդկաչինում, Զոնդյան կղզիներում և այլուր)։ Բնորոշ են ակացիաները, ստերկուլիան, ռոտանգովյան արմավենին, հսկա բամբուկները, բարձրախոտերը և այլ ծառատեսակներ։

Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «ջունգլիներ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 551 CC-BY-SA-icon-80x15.png