Jump to content

Առնոլդ Շվարցենեգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առնոլդ Շվարցենեգեր
գերմ.՝ Arnold Alois Schwarzenegger
Ծնվել էհուլիսի 30, 1947(1947-07-30)[1][2][3][…] (78 տարեկան)
ԾննդավայրThal, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից[4]
ԿրթությունՍանտա Մոնիկա քոլեջ, University of Wisconsin-Superior? (1979), Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
Քաղաքացիություն Ավստրիա և  ԱՄՆ
Կրոնկաթոլիկություն[5]
Մասնագիտությունդերասան, քաղաքական գործիչ, կինոպրոդյուսեր, կինոդերասան, ձեռնարկատեր, bodybuilder, ինքնակենսագիր, գործարար, powerlifter, հեռուստատեսային դերասան, կինոռեժիսոր և հեռուստառեժիսոր
Ծնողներհայր՝ Գուստավ Շվարցենեգեր[6], մայր՝ Աուրելիա Շվարցենեգեր[6]
Ամուսին(ներ)Maria Shriver?[6]
Համատեղ ապրող(ներ)Mildred Patricia Baena?[7] և Heather Milligan?[8]
Երեխա(ներ)Քեթրին Շվարցենեգեր[9][6], Պատրիկ Շվարցենեգեր[9][6], Joseph Baena?, Christina Schwarzenegger?[9][6] և Christopher Schwarzenegger?[6]
Պարգևներ և մրցանակներ
«Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» մեծ ոսկե մեդալ[10] Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ

Շտիրիի մեծ ոսկե մրցանակ

Ոսկե գլոբուս մրցանակ տարվա նոր աստղ դերասանի համար

[11]

MTV Movie Award լավագույն դերակատարի համար

WWE փառքի սրահ

Մանկական ձայների մրցանակ

Մանկական ձայների մրցանակ

Մանկական ձայների մրցանակ

Ոսկե տեսախցիկ

Ոսկե Խնձոր մրցանկաբաշխություն

Բեմբի

American Cinematheque Award?

DIVA – Deutscher Entertainment Preis?

Taurus World Stunt Awards?

Ոսկե տեսախցիկ

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

«Ինքփոթ» մրցանակաբաշխություն

[12]

Բավարական հեռուստատեսության մրցանակ

Գրեյթ իմիգրանտս

[13]

Պատվավոր դոկտոր

[14]
White Cross "HONOR ET GLORIA"[15]
Ոսկե գլոբուս և

The Life Career Award?

ԱնդամությունInternational Federation of BodyBuilding & Fitness?
schwarzenegger.com

Առնոլդ Ալոիս Շվարցենեգեր (գերմ.՝ Arnold Alois Schwarzenegger, հուլիսի 30, 1947(1947-07-30)[1][2][3][…], Thal, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից[4]), ծագումով ավստրիացի ամերիկյան դերասան, բոդիբիլդինգի մարզիկ, քաղաքական գործիչ, ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամ, Կալիֆորնիայի 38-րդ նահանգապետը 2003-2011 թվականներին։

Ծնվել է Ավստրիայում, Տալի քաղաքի մոտ Գրաց բնակավայրում, 1947 թվականի հուլիսի 30-ին։ 2003 թվականին ընտրվել է Կալիֆորնիայի նահանգապետ, վերընտրվել 2006 թվականին։

Բոդիբիլդինգ սպորտաձևում բազմաթիվ մրցանակների հաղթող, այդ թվում յոթ անգամ արժանացել է «Միստր Օլիմպիա» կոչմանը։

Իր նահանագապետ եղած ժամանակում Կալիֆորնիա նահանգը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը։

2015 թվականին առաջադրվել է WWE փառքի սրահ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առնոլդ Ալոիս Շվարցենեգերը ծնվել է 1947 թ․ հուլիսի 30-ին Թալում, Շտյորիայում։ Նրա հայրը՝ Գուստավ Շվարցնեգերը եղել է ոստիկանապետ և ծառայել է երկրորդ համաշխարհային պատերազմում։ 1938 թ․-ին նացիստական կուսակցության կամավոր անդամակցելուց հետո, վիրավորվել է Ստալինգրադի ճակատամարտում։ Նա 1945 թ․-ի Հոկտեմբերի 20-ին ամուսնանում է Շվարցենեգերի մոր հետ, նա 38 տարեկան էր իսկ մայրը 23։ Առնոլդի խոսքերով ծնողները շատ խիստ էին։ Նա մեծացել է կաթոլիկ ընտանիքում և ամեն կիրակի ընտանիքի հետ մասնակցում էր պատարագներին։ Գուստավը ավելի շատ անխընտրում էր զբաղվել իր մեծ որդու՝ Մայնհարդի հետ, քանի որ Առնոլդը իր կենսաբանական երեխան չէր։ Շվարցենեգերը ասում էր՝ «իմ հայրը ժամանակ չուներ իմ խնդիրները լսելու և հասկանալու համար»։ Նա լավ հարաբերությունների մեջ էր իր մոր հետ մինչև նրա մահը։ Նրանց ընտանիքում գումարը մեծ խնդիր էր և իր կյանքի ամենավառ հիշողություններից մեկը այն էր երբ նրա ծնողները սառնարան էին գնել։ Որպես տղա նա զբաղվել է շատ սպորտաձևերով, սակայն 14 տարեկանում նա ընտրեց բոդիբիլդերի կարիերան։ 17 տարեկանում նա սկիզբ դրեց իր մրցակցային կարիերան, ասում էր «իմ կյանքը ձևավորվեց երբ ես 14 տարեկան էի, հայրս ցանկանում էր իր նման ոստիկան դառնայի, իսկ մայր ուզում էր որ սովորեյի առևտրի դպրոցում»։ Նա մարզում էր Գրազի մարզադահլիճներում, այնտեղ նաև մեծ էկրանների վրա դիտում էր բոդիբիլդերների՝ Ռեգ Պարկի, Սթիվ Ռիվզի, և Ջոննի Վայսմյուլլերի ելույթները։ 2000 թ.֊ին երբ մահացավ Ռիվեսը նա մեծ հաճույքով էր հիշում նրան և հաճախ ասում էր՝ 《 ես նրա հետ եմ մեծացել, նրա նվաճումները թույլ են տալիս ինձ զգալ, թե ամեն ինչ հնարավոր է, երբ իմ  շրջապատի մարդիկ միշտ չէին պատկերացնում իմ երազանքները》։ 1961 թ.֊ին Շվարցնեգերը հանդիպում է Պարոն Ավստրայի՝ Կուրտ Մարնուլի հետ, նա հրավիրում է նրան մարզվել Գրազի մարզադահլիճներից մեկում։ Նա այնքան նվիրված էր պարապունքներին որ նույնիսկ հանգստյան օրերին էր մարզվում։ Երբ Առնոլդին հրավիրեցին ֆիլմում նկարահանվելու նա ասաց. 《 Ես շատ երիտասարդ էի երբ հորս հետ առաջին անգամ գնացինք Ավստրիայի կինոթատրոն ֆիլմ դիտելու, իմ հիշելով դա Ջոն Ուեյն ֆիլմն էր》։ Շվարցենեգերի եղբայր՝ Մայնհարդը մահացել է 1971 թ.֊ի Մայիսի 20֊ին ավտովթարի հետևանքով, նա հարբած էր և անմիջապես մահացավ։ Առնոլդը չի մասնակցել նրա հողարկավորությանը։ Մեյնհաիդը նշանված էր Էրիկա Քնապպիի հետ, և նրանք ունեն Պատրիկ անունով որդի։ Շվարցենեգերը վճարել է Պատրիկի կրթության համար և օգնել նրան տեղափոխվել ԱՄՆ։ Գուստավը մահացավ 1973թ.֊ի Դեկտեմբերի 13֊ին ինսուլտից։ Շվարցենեգերը իր հոր թաղմանը նույնպես չի մասնակցել, քանի որ պատրաստվում էր մրցումներին։ 1984 թ.֊ին Շվարցենեգերը նախագահ Ռոնալդ Ռեյգանի հետ ծառայել է Ավստրիայի բանակում։ Նա բանակային ծառայության ընթացքում հաղթեց Ջունիոր Եվրոպա մրցույթը։ Չարլզ 《Վագ 》Բենետտը 1966 թ.֊ի մրցույթի ժյուրիներից էր, ով առաջարկում է Առնոլդին աշխատել Գրազում մարզիչ։ Նա շատ քիչ գումար ուներ և Բենետտը նրան հրավիրեց ապրելու իր բազմանդամ տանը։ Նրա տանը Առնոլդը հնարավորություն ունեցավ ծանոթանալու Ռագ Պարկի հետ, ով էլ դարձավ նրա ընկերն ու ուսուցիչը։ Դասընթացը վճարովի էր և 1967 թ.֊ին Շվարցենեգերը 20 տարեկանում դարձավ  աշխարհի ամենաերիտասարդ Պարոն Համաշխարհային Տիեզերքը, և երեք տարի աննդմեջ հաղթեց։ 1977 թ.֊ին նա հանդես է գալիս «Հետո մարի» գեյ ամսագրի համար։ 1983 թ.֊ին ստացել է ԱՄՆ ի քաղաքացիություն։ Զբաղեցրել է նաև Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնը։

Դերակատարումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումըԴերըԺանրՌեժիսորԽաղընկերներ
1969Հերկուլեսը Նյու ՅորքումHercules in New YorkՀերկուլես (տիտրերում՝ Առնոլդ Ստրոնգ 'Միսթր Տիեզերք')Ֆենտեզի,
Մարտական,
Կատակերգություն,
Ընտանեկան
Արթուր Ալան ՍեյդելմանԱռնոլդ Ստենգ,
Դեբորա Լումիս,
Ջեյմս Կարեն,
Էրնեսթ Գրեյվզ
1972 – 1977Սան Ֆրանցիսկոյի փողոցներըThe Streets of San FranciscoՋոզեֆ ՇմիդթՍերիալ,
Մարտական,
Դրամա,
Քրեական,
Դետեկտիվ
Վիրջիլ Վ. Ֆոգել
Ուոլտեր Գրոման
Ուիլյամ Հեյլ
Կարլ Մոլդեն,
Մայքլ Դուգլաս,
Ռուբեն Կոլինզ,
Ռիչարդ Հետչ,
Լի Հարիս
1974Երջանիկ տարելիցը և բաժանումըHappy Anniversary and GoodbyeՌիկոԿատակերգությունՋեք ԴոնոհյուԼյուսիլ Բոլ,
Արտ Կարնի,
Նանեթ Ֆաբրեյ,
Փիթեր Մարշալ,
Դոն Պորտեր
1976Մնա սովածStay HungryՋո ՍանտոԴրամա,
Կատակերգություն
Բոբ ՌեյֆելսոնՋեֆ Բրիջես,
Սալի Ֆիլդ,
Ռ.Գ. Արմսթրոնգ,
Ռոբերտ Ինգլունդ
1977Անգործները Սան ՊեդրոյիցThe San Pedro Beach Bumsմկաններով մարդՍերիալԷրլ Բելամի
Ջին Նելսոն
Քրիստոֆեր Մերնի,
Ստյուարտ Պենկին,
Ջոն Մարկ Ռոբինսոն,
Դերիլ ՄակԿալո,
Քրիս Դերոսա
1979Կակտուս ՋեքըThe Villainգեղեցիկ օտարականԿատակերգություն,
Վեստեռն
Խել ՆիդեմՔըրք Դուգլաս,
Էն-Մարգրետ,
Պոլ Լինդե,
Ֆոսթեր Բրուքս
1979Աղբային որսScavenger HuntԼարսԿատակերգությունՄայքլ ՇուլցՌիչարդ Բենջամին,
Ջեյմս Կոկո,
Սկետմեն Կրոզերս,
Ռուտ Գորդոն,
Կլորիս Լիչմեն
1980Ջեյն Մենֆիլդի պատմությունըThe Jayne Mansfield StoryՄիկի ՀարգիտայԴրամա,
Կենսագրական
Դիկ ԼոուրիԼոնի Անդերսոն,
Ռեյ Բակտենիկա,
Քեթլին Լլոյդ,
Գ.Դ. Սպրեդլին
1982Բարբարոս ԿոնանըConan the BarbarianԿոնանՖենտեզի,
Մարտական,
Արկածային
Ջոն ՄիլիուսՋեյմս Էրլ Ջոնս,
Մաքս ֆոն Սյուդով,
Սենդալ Բերգման,
Բեն Դևիդսոն
1984Ավերիչ ԿոնանըConan the DestroyerԿոնանՖենտեզի,
Մարտական,
Արկածային
Ռիչարդ ՖլայշերԳրեյս Ջոնս,
Ուիլտ Չեմբերլեն,
Մակո,
Տրեյսի Ուոլտեր
1984ՏերմինատորThe TerminatorՏերմինատորՖանտաստիկ,
Մարտական
Ջեյմս ՔեմերոնՄայքլ Բին,
Լինդա Հեմիլտոն,
Պոլ Ուինֆիլդ,
Լենս Հենրիքսեն
1985Շիկահեր ՍոնյանRed SonjaԿալիդորՖենտեզի,
Մարտական,
Արկածային
Ռիչարդ ՖլայշերԲրիջիտ Նիլսեն,
Սենդալ Բերգման,
Պոլ Լ. Սմիթ,
Էրնի Ռեյես կրտ.
1985ԿոմանդոCommandoՋոն ՄատրիքսՄարտական,
Թրիլեր
Մարկ Լ. ԼեսթերՌեյ Դոն Չոնգ,
Դեն Հեդայա,
Վերնոն Ուելս,
Ջեյմս Օլսոն
1986Առանց կոմպրոմիսներիRaw DealՄարկ Կամինսկի / Ջոզեֆ Պ. ԲրեներՄարտական,
Թրիլեր,
Քրեական
Ջոն ԻրվինՔեթրին Հարոլդ,
Դերեն ՄակԳևին,
Սեմ Ուոնամեյկեր,
Պոլ Շենար
1987ԳիշատիչPredatorԴաչՖանտաստիկ,
Մարտական,
Արկածային
Ջոն ՄակՏիրնանԿարլ Ուեզերս,
Էլպիդիա Կարիլո,
Բիլ Դյուկ,
Ջեսի Վենտուրա
1987Վազող մարդըThe Running ManԲեն ՌիչարդսՖանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր
Պոլ Մայքլ ԳլեյզերՄարիա Կոնչիտա Ալոնսո,
Յաֆետ Կոթո,
Ջիմ Բրաուն,
Ջեսի Վենտուրա
1988Կարմիր տապRed Heatկապիտան Իվան ԴանկոՄարտական,
Թրիլեր,
Կատակերգություն,
Քրեական
Ուոլտեր ՀիլՋեյմս Բելուշի,
Փիթեր Բոյլ,
Էդ Օ’Ռոս,
Լորենս Ֆիշբյորն
1988ԵրկվորյակներըTwinsՅուլիուս ԲենեդիկտԿատակերգություն,
Քրեական
Այվեն ՌայթմանԴենի Դե Վիտո,
Քելլի Պրեսթոն,
Խլոյա Ուեբ,
Բոնի Բարտլեթ
1990Հիշիր ամենըTotal RecallԴուգլաս Քուայդ / ՀաուսերՖանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր,
Դետեկտիվ,
Արկածային
Պոլ ՎերհովենՌեյչել Տիկոտին,
Շերոն Սթոուն,
Ռոնի Կոքս,
Մայքլ Այրոնսայդ
1990Մանկապարտեզի ոստիկանըKindergarten Copդետեկտիվ Ջոն ԿիմբլՄարտական,
Թրիլեր,
Կատակերգություն,
Քրեական
Այվեն ՌայթմանՊենելոպա Էն Միլեր,
Պամելա Ռիդ,
Լինդա Հանթ,
Ռիչարդ Տայսոն
1991Տերմինատոր 2՝ Դատաստանի օրըTerminator 2։ Judgment DayՏերմինատորՖանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր
Ջեյմս ՔեմերոնԼինդա Հեմիլտոն,
Էդվարդ Ֆերլոնգ,
Ռոբերտ Պատրիկ,
Էրլ Բոեն
1992ԼինկոլնLincolnՋոն Գ. Նիկոլայ (հնչյունավորում)Կենսագրական,
Պատմական
Փիթեր Ու. ԿունհարդթՋեյսոն Ռոբարդս,
Ջեյմս Էրլ Ջոնս,
Գլեն Կլոուզ,
Ռիչարդ Ուիդմարկ
1993Վերջին կինոհերոսըLast Action HeroՋեք ՍլեթերՖենտեզի,
Մարտական,
Կատակերգություն,
Արկածային
Ջոն ՄակՏիրնանՕսթին Օ’Բրայեն,
Չարլզ Դենս,
Ֆարիդ Մյուրեյ Աբրահամ,
Բրիջիտ Ուիլսոն
1994Ճշմարտանման սուտTrue LiesՀարի ԹասկերՄարտական,
Թրիլեր
Ջեյմս ՔեմերոնՋեյմի Լի Կերտիս,
Թոմ Առնոլդ,
Բիլ Պեքսթոն,
Տիա Կարերե
1994ՋունիորJuniorդոկտոր Ալեքս ՀեսՖանտաստիկ,
Մելոդրամա,
Կատակերգություն
Այվեն ՌայթմանԴենի Դե Վիտո,
Էմա Թոմպսոն,
Ֆրենկ Լանջելա,
Պամելա Ռիդ
1996Տերմինատոր 2. 3DT2 3-D։ Battle Across TimeՏերմինատորԿարճամետրաժ,
Ֆանտաստիկ,
Մարտական
Ջոն Բրունո
Ջեյմս Քեմերոն
Ստեն Ուինսթոն
Լինդա Հեմիլտոն,
Ռոբերտ Պատրիկ,
Էդվարդ Ֆերլոնգ,
Մայքլ Բին
1996ՋնջողըEraserԱՄՆ մարշալ Ջոն 'Ջնջող' ԿրյուգերՄարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական,
Դետեկտիվ
Չակ ՌասելՋեյմս Կաան,
Վանեսա Ուիլյամս,
Ջեյմս Կոբերն,
Ռոբերտ Պասթորելի
1996Սուրբ Ծննդյան նվերJingle All the WayՀովարդ ԼանգսթոնՄարտական,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Բրայան ԼևանտՍինբադ,
Ֆիլ Հարթմեն,
Ռիտա Ուիլսոն,
Ռոբերտ Կոնրադ
1997Բեթմենն ու ՌոբինըBatman & Robinմիսթր Ֆրիզ / դոկտոր Վիկտոր ՖրիեսՖանտաստիկ,
Ֆենտեզի,
Մարտական,
Քրեական
Ջոել ՇումահերՋորջ Կլունի,
Քրիս Օ’Դոնել,
Ումա Թուրման,
Ալիսիա Սիլվերսթոուն
1999Աշխարհի վերջըEnd of DaysՋերիցո ՔենՍարսափ,
Մարտական,
Թրիլեր
Փիթեր ՀայամսԳեբրիել Բիրն,
Ռոբին Տանի,
Քևին Պոլակ,
Սի Սի Էյչ Պաունդեր
2000Վեցերորդ օրըThe 6th DayԱդամ ԳիբսոնՖանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր
Ռոջեր ՍպոթիսվուդՄայքլ Ռապապորտ,
Թոնի Գոլդուին,
Մայքլ Ռուկեր,
Սարա Ուայնտեր
2001Վնասի փոխհատուցումCollateral DamageԳորդի ԲրեվերՄարտական,
Թրիլեր,
Դրամա
Էնդրյու ԴևիսՖրանչեսկա Ների,
Էլիաս Կոտեաս,
Կլիֆ Կերտիս,
Ջոն Լեգուիզամո
2002 – 2003Ազատության երեխաներըLiberty's Kids։ Est.բարոն վոն ՍտեուբերնԴրամա,
Մուլտֆիլմ,
Դրամա,
Դետեկտիվ,
Արկածային,
Ընտանեկան,
Պատմական
Ջուդիտ Ռեյլի
Մարշա Գուդման
Վուպի Գոլդբերգ,
Ուոլտեր Կրոնկիտ,
Քեթլին Բար,
Ռիո Ջոնս,
Քրիս Լունդկվիսթ
2003Տերմինատոր 3. Մեքենաների ապստամբությունըTerminator 3։ Rise of the MachinesՏերմինատորՖանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր
Ջոնաթան ՄոսթոուՆիկ Ստալ,
Կլեր Դենս,
Քրիստանա Լոկեն,
Դևիդ Էնդրյուս
2004Աշխարհի շուրջն 80 օրումAround the World in 80 Daysարքայազն ՀապիՄարտական,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան,
Վեստեռն
Ֆրենկ ԿորաչիՋեքի Չան,
Սթիվ Կուգան,
Ռոբերտ Ֆայֆ,
Ջիմ Բրոուդբենտ,
Յեն ՄակՆիս
2005Ես սիրում եմ 90-ականները. Դեուքսի մասըI Love the '90s։ Part DeuxՍերիալ,
Փաստագրական,
Կատակերգություն
Էմա Բանտոն,
Գեբրիել Կարտերիս,
Ռաս Լեաթերման,
Ջեյսոն Մյուզ,
Էջեյ Պոպոֆ
2011Պետ Բրաունի ժառանգությունըCalifornia State of Mind։ The Legacy of Pat BrownՓաստագրականՍաշա ՌայսԹոմ Բրոկաու,
Ջերի Բրաուն,
Ուիլի Բրաուն,
Ուորեն Քրիստոֆեր,
Գրեյ Դևիս
2012Անզուսպները 2The Expendables 2ՏրենչՄարտական,
Թրիլեր,
Արկածային
Սայմոն ՈւեսթՍիլվեսթր Ստալոնե,
Ջեյսոն Սթեթհեմ,
Դոլֆ Լունդգրեն,
Ժան-Կլոդ Վան Դամ,
Տերի Կրյուս
2012ՆահանգապետըThe Governator(հնչյունավորում)Սերիալ,
Մուլտֆիլմ,
Ֆանտաստիկ,
Մարտական,
Արկածային
2012Բոարդվոկ Հեմպայերի պատմությունըBoardwalk Hempire։ The Rise and Fall of the Medical Kush Beach Club(հնչյունավորում)Փաստագրական,
Քրեական,
Կենսագրական,
Պատմական
Էլայջա Վուդ,
Սթիվեն Բոլդուին,
Թոմի Չոնգ,
Ֆլի
2013Հերոսի վերադարձըThe Last Standշերիֆ Ռեյ ՕուենսՄարտական,
Թրիլեր,
Քրեական
Կիմ Չժի ՈւնՋեյմի Ալեքսանդր,
Ռոդրիգո Սանտորո,
Ֆորեսթ Ուիտակեր,
Գենեզիս Ռոդրիգես
2013ԳերեզմանըThe TombՌոտմայերՄարտական,
Թրիլեր
Միկաել ՀոֆսթրյոմՍիլվեսթր Ստալոնե,
Ջեյմս Կևիզել,
Վինսենտ Դ’Օնոֆրիո,
Սեմ Նիլ
2013ՏասըTenՋոն 'Բրիչեր' ՈւարտոնՄարտական,
Թրիլեր,
Դրամա
Դևիդ ԷյրՄալին Ակերման,
Սեմ Ուորթինգտոն,
Ջո Մանգանելո,
Օլիվիա Ուիլյամս
2013Մարիո Լոպես. Փաստագրական ֆիլմ բոքսի մասինChampsՓաստագրականԲերտ ՄարկուսՄարկ Ուոլբերգ,
Դենզել Վաշինգտոն,
Եվա Լոնգորիա,
Մարիո Լոպեզ
ԵռյակներըTripletsՅուլիուս ԲենեդիկտԿատակերգությունԱյվեն ՌայթմանԷդի Մերֆի,
Դենի Դե Վիտո
Սև ավազUnknown SoldierօտարականՖենտեզի,
Մարտական
2015
Վարակվածը
Տերմինատոր։ Ջենիսիս
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումը
1993Վերջին կինոհերոսըLast Action Hero
2000Վեցերորդ օրըThe 6th Day
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումը
1992Սուրբ Ծնունդը ԿոնեկտիկուտումChristmas in Connecticut

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առնոլդ Շվարցենեգեր» հոդվածին։