Jump to content

Ջեյսոն Սթեթհեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյսոն Սթեթհեմ
անգլ.՝ Jason Statham
Հասակը175 սմ
Ծնվել էհուլիսի 26, 1967 (58 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Անգլիա,
{{{2}}} Մեծ Բրիտանիա
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Ազգություն{{{2}}} Մեծ Բրիտանիա
ՄասնագիտությունԴերասան
Ակտիվ շրջան1998–այժմ
ԺանրերԹրիլեր,
Քրեական,
Մարտական
Ընտրանի"Փոխադրողը",
"Փոխադրողը 2",
"Պահապանը"
Ծնողներհայր՝ Barry Statham?[1], մայր՝ Eileen Yates?[1]
Համատեղ ապրող(ներ)Ռոզի Հանթինգթոն Վայթլի և Քելլի Բրուք

Ջեյսոն Սթեթհեմ (անգլ.՝ Jason Statham, հուլիսի 26, 1967(1967-07-26)[2][3], Shirebrook, Բոլսովեր, Դերբիշիր, Դերբիշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյսոն Սթեթհեմը ծնվել է 1967 թվականի հուլիսի 26-ին, Անգլիայի Չեստերֆիլդ քաղաքում։ Նրա հայրը բռնցքամարտիկ էր, իսկ մայրը՝ երգչուհի և պարուհի։ Տեղափոխվել է Գրեյթ-Յարմութ, որտեղ ձեռք է բերում թատրոնի դերասանի մասնագիտություն։ Նաև տեղի միջնակարգ դպրոցում ընդգրկվում է ֆուտբոլի թիմի կազմում՝ խաղալով 1978-1983 թվականներին։ Սակայն նրա իսկական հետաքրքրությունը ջրացատկն էր։ Մոտ 12 տարի նա Մեծ Բրիտանիայի ջրացատկի ազգային թիմի անդամ էր, իսկ 1992 թվականին աշխարհի առաջնությունում գրավել է 12-րդ տեղը։ Մի առիթով Ջեյսոն Սթեթհեմը պատմել է, որ սպորտը նրա հոբբին էր, իսկ գումար նա վաստակում էր փողոցներում զարդեր և օծանելիքներ վաճառելով[4]։

Նրա հայրը բռնցքամարտիկ և գիմնաստ էր։ Նա որդիների հետ պարապմունքներ էր անցկացնում։ Մեծ եղբայրը սիրում էր մարտարվեստներ և հաճախ փոքրիկ Ջեյսոնի հետ պարապմունքներ էր անցկացնում։ Մեծանալով Ջեյսոնը նույնպես դառնում է մարտարվեստների մասնագետ և ապագա ռեժիսոր Գայ Ռիչի հետ միասին զբաղվում էր ջիու-ջիցուով[5]

Մոդելի կարիերան

[խմբագրել | խմբագրել կոդը]

90-ականների վերջին մի գովազդային գործակալ, ով աշխատում էր մարզիկների հետ, հրավիրում է Սթեթհեմին մասնակցելու Tommy Hilfiger ընկերության գովազդներին։ Սթեթհեմը նկարահանվում է ջինսերի գովազդում և դրանից հետո դառնում այդ ընկերության գովազդային դեմքը։ Դրանով սկսում է Ջեյսոնի մոդելային կարիերան։

Կինոկարիերան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ ընկերության տնօրենը դառնում է Գայ Ռիչիի դեբյուտային «Խաղաթղթեր, փող, երկու հրացան» ֆիլմի պրոդյուսերը և առաջարկում է Սթեթհեմին նկարահանել գլխավոր դերերից մեկում։ Ռիչին հետաքրքրում է այդ առաջարկը, ում հետաքրքրել էր Ջեյսոն Սթեթհեմի փողոցային առևտրի փորձը և մոդելի կարիերան։ Նա Ջեյսոնին հրավիրում է փորձերի և որպես դրվագ առաջարկում է նրան փողոցային առևտրականի դեր, ով պետք է համոզեր իրեն գնել կեղծ թանկարժեք իրերի հավաքածու։ «Գայ Ռիչին պետք էր իսկական կերպար, իսկ այդ կերպարը ես էի, քանի որ այդպիսի բաներ դրամատիկական դպրոցներում չեն սովորեցնում», -հետագայում պատմել է այդ մասին Ջեյսոն Սթեթհեմը։ Ջեյսոնը շատ հաջող է անցնում այդ փորձարկումը և Ռիչին նրան միանգամից դեր է տալիս ֆիլմում։ Ֆիլմը մեծ հաջողություն է ունենում և ճանաչում է բերում Գայ Ռիչին և դերասաններին։

Գայ Ռիչիի հաջորդ «Մեծ խաղագումար» քրեական կատակերգությունում Սթեթհեմը խաղում է բռնցքամարտերի կազմակերպիչի դեր։ Սկզբում նրա դերը փոքր էր նախատեսված ֆիլմում, սակայն նկարահանումների ընթացքում դերը մեծանում է, արդյունքում Սթեթհեմը դառնում է ֆիլմի պատմողը։

2000 թթ. սկսած Ջեյսոնի դերասանական կարիերան վերելք է ապրում։ 2001 թվականին նա դեր է ստանում Ջոն Կարպենտերի գիտաֆանտաստիկ «Մարսի ուրվականները» ֆիլմում, Ջեթ Լիի խաղընկերն է դառնում «Հակամարտություն» ֆանտաստիկ ֆիլմում, այնուհետև մասնակցում է «Գողություն իտալական ձևով» ֆիլմին (2003)։

Ամենամեծ ճանաչում նրան բերեց ու իսկական աստղ Ջեյսոն Սթեթհեմին դարձրեց «Փոխադրողը» ֆիլմը։ Նրա հոնորարը այդ ֆիլմից կազմեց մոտ մեկ միլիոն դոլլար։ Մյուս դերերը նույնպես հաջողություն ունեցան, որոնցից կարելի է առանձնացնել «Փոխադրողը 2», «Փոխադրողը 3», «Ռևոլվեր», «Ադրենալին», «Ադրենալին 2՝ Գերլարում», «Տասներեք», «Անզուսպները» ֆիլմերը։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 2004 թվականը Ջեյսոն Սթեթհեմը հանդիպում էր մոդել Քելլի Բրուքի հետ, քանի դեռ վերջինս չհանդիպեց[6][7] Բիլլի Զեյնին։ Ավելի ուշ նա սկսեց հանդիպել երգչուհի Սոֆի Մոնկի հետ[8]։ Սկսած 2010 թվականի ապրիլից ապրում է մոդել Ռոզի Հանթինգթոն Վայթլիի հետ[9]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատարումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումըԴերըԺանրՌեժիսորԽաղընկերներ
1998Քարտեր, գումար, երկու փողLock, Stock and Two Smoking BarrelsԲեքոնԹրիլեր,
Քրեական
Գայ ՌիչիՆիկ Մորան,
Ջեյսոն Ֆլեմինգ,
Դեքսթեր Ֆլետչեր,
Վիննի Ջոնս
2000Մեծ խաղագումարSnatch.թուրքԹրիլեր,
Քրեական
Գայ ՌիչիԲրեդ Փիթ,
Բենիսիո Դել Տորո,
Սթիվեն Գրեմ,
Ալան Ֆորդ
2000ՈւժեղացրուTurn It UpՄիստր ԲիՄարտական,
Դրամա,
Քրեական,
Երաժշտական
Ռոբերտ ԷյդիտայՊրաս,
Ջա Ռուլ,
Վոնդի Կուրտիս-Հոլ,
Տամալա Ջոնս
2001Մարսի ուրվականներըGhosts of Marsսերժանտ Ջերիկո ԲատլերՍարսափ,
Ֆանտաստիկ,
Մարտական
Ջոն ԿարպենտերՆատաշա Հենսթրիջ,
Այս Կյուբ,
Կլեա Դյուվալ,
Պեմ Գրիեր
2001ԴիմակայությունThe OneMVA գործակալ Էվան ՖանչՖանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր
Ջեյմս ՎոնգՋեթ Լի,
Կարլա Գուջինո,
Դելրոյ Լինդո,
Ջեյմս Մորիսոն
2001Ոսկոր փշրողըMean MachineվանականԴրամա,
Կատակերգություն,
Սպորտային
Բարի ՍկոլնիկՎիննի Ջոնս,
Ջեյսոն Ֆլեմինգ,
Դևիդ Կելի,
Դևիդ Հեմինգս
2002ՓոխադրողըThe TransporterՖրենկ ՄարտինՄարտական,
Թրիլեր,
Քրեական
Լուի Լետերե
Կորի Յուեն
Շու Ցի,
Մեթ Շուլցե,
Ֆրանսուա Բերլեան,
Ռիկ Յանգ
2003Գողություն իտալական ձևովThe Italian Jobբարետես ՌոբՄարտական,
Թրիլեր,
Քրեական
Ֆ. Գերի ԳրեյՄարկ Ուոլբերգ,
Շարլիզ Տերոն,
Էդվարդ Նորտոն,
Սետ Գրին
2004ՀանցակիցըCollateralմարդ օդանավակայարանումԹրիլեր,
Դրամա,
Քրեական
Մայքլ ՄաննԹոմ Կրուզ,
Ջեյմի Ֆոքս,
Ջադա Պինկեթ Սմիթ,
Մարկ Ռուֆալո,
Փիթեր Բերգ
2004Բջջային հեռախոսCellularԷթհանՄարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Դևիդ Ռ. ԷլիսԿիմ Բեյսինգեր,
Քրիս Էվանս,
Ուիլյամ Խ. Մեյսի,
Նոա Էմերիկ
2005Փոխադրողը 2Le Transporteur IIՖրենկ ՄարտինՄարտական,
Թրիլեր,
Քրեական
Լուի ԼետերեԱլեսանդրո Գասման,
Էմբեր Վալետա,
Քեյթ Նաուտա,
Մետյու Մոդայն
2005ԼոնդոնLondonBatemanԴրամա,
Մելոդրամա
Հանտեր ՌիչարդսՔրիս Էվանս,
Ջեսիկա Բիլ,
Ջոյ Բրայանտ,
Կելի Գարներ
2005ԱտրճանակRevolverՋեյք ԳրինԹրիլեր,
Դրամա,
Քրեական,
Դետեկտիվ
Գայ ՌիչիՌեյ Լիոտա,
Վինսենտ Պաստորե,
Անդրե Բենջամին,
Տերենս Մեյնարդ
2005ՔաոսChaosՔվենտին ՔոներսՄարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Թոնի ԳիգլիոՌայան Ֆիլիպ,
Ուեսլի Սնայփս,
Գենրի Չերնի,
Ջասթին Ուոդել
2006ԱդրենալինCrankՉև ՉելիոսՄարտական,
Թրիլեր,
Քրեական
Մարկ Նևելդայն
Բրայան Տեյլոր
Էմի Սմարտ,
Հոսե Պաբլո Կանտիլո,
Էֆրեն Ռամիրեզ,
Դուայտ Յոակամ
2006Հանուն թագավորի։ Ստորերկրի պաշարման պատմությունըIn the Name of the King: A Dungeon Siege TaleֆերմերՖենտեզի,
Մարտական,
Դրամա,
Արկածային
Ուվե ԲոլԼիլի Սոբեսկի,
Ջոն Ռիս-Դևիս,
Ռոն Պերլման,
Մեթյու Լիլարդ
2007ՊատերազմWarԿրավֆորդՄարտական,
Թրիլեր,
Քրեական
Ֆիլիպ Ջ. ԷտվելՋեթ Լի,
Ջոն Լոուն,
Դևոն Աոկի,
Լուիս Գուզման
2008Կողոպուտ Բեյքեր ՍթրթումThe Bank JobՏերրի ԼիթերԹրիլեր,
Դրամա,
Քրեական
Ռոջեր ԴոնալդսոնՍաֆրոն Բերոուզ,
Սթիվեն Քեմփբել Մուր,
Դենիել Մեյս,
Ջեյմս Ֆոլկներ
2008Մահացու մրցարշավDeath RaceՋենսեն ԱմեսՖանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր
Պոլ Ու. Ս. ԱնդերսոնՋոան Ալեն,
Յեն ՄակՇեյն,
Տայրիզ Գիբսոն,
Նատալի Մարտինեզ
2008Փոխադրողը 3Transporter 3Ֆրենկ ՄարտինՄարտական,
Թրիլեր,
Քրեական,
Արկածային
Օլիվե ՄեգատոնՆատալյա Ռուդակովա,
Ֆրանսուա Բերլեան,
Ռոբերտ Նեփեր,
Երուն Կրաբբե
2009Փոխադրողը 3՝ շտապ առաքում։ Փոխադրողներն իրական կյանքումTransporter 3 Special Delivery: Transporters in the Real WorldՖրենկ ՄարտինԿարճամետրաժ
2009Ադրենալին։ ԳերլարումCrank: High VoltageChev CheliosՖենտեզի,
Մարտական,
Դրամա,
Կատակերգություն,
Քրեական
Մարկ Նևելդայն
Բրայան Տեյլոր
Էմմի Սմարտ,
Դուայտ Յոակամ,
Էֆրեն Ռամիրեզ,
Ջուլանն Չիդի Հիլ
20101313ՋասպերԹրիլեր,
Դրամա
Գելա ԲաբլուանիՄիքի Ռուրկ,
Սեմ Ռայլի,
Ռեյ Ուինսթոն,
Մայքլ Շեննոն
2010ԱնզուսպներըThe ExpendablesԼի ՔրիսթմասՄարտական,
Թրիլեր,
Արկածային
Սիլվեսթր ՍտալոնեՍիլվեսթր Ստալոնե,
Ջեթ Լի,
Ժիզել Իտե,
Ռենդի Կուտյուր
2010ՄեխանիկThe MechanicԱրթուր ԲիշոպՄարտական,
Թրիլեր,
Քրեական
Սայմոն ՈւեսթԲեն Ֆոսթեր,
Թոնի Գոլդուին,
Դոնալդ Սազերլենդ,
Ջեֆ Չեյզ
2011Գնոմեո և ՋուլիետաGnomeo & JulietՏիբալտ (հնչյունավորում)Մուլտֆիլմ,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Ընտանեկան
Կելի ԷսբյորիՋեյմս ՄակԷվոյ,
Էմիլի Բլանտ,
Էշլի Ջենսեն,
Մայքլ Կեյն,
Մեթ Լուկաս
2011Առանց կոմպրոմիսներիBlitzԲրանտԹրիլեր,
Քրեական
Էլիոթտ ԼեսթերՊեդի Կոնսիդայն,
Էյդեն Գիլեն,
Զեյվ Էշտոն,
Դևիդ Մորիսի
2011ՊրոֆեսիոնալKiller EliteԴեննիՄարտական,
Թրիլեր,
Քրեական
Գերի ՄակՔենդրիԿլայվ Օուեն,
Ռոբերտ Դե Նիրո,
Դոմինիկ Պյորսել,
Ադեն Յանգ
2012ՊահապանըSafeԼյուկ ՌայթՄարտական,
Թրիլեր,
Քրեական
Բոազ ՅակինԿատրին Չան,
Ռոբերտ Ջոն Բյորկ,
Ջեյմս Հոնգ,
Էնսոն Մաունտ
2012Truth in 24 II: Every Second Countsպատմող (հնչյունավորում)ՓաստագրականՌոբ Գեհրինգ
2012Անզուսպները 2The Expendables 2Լի ՔրիստմասՄարտական,
Թրիլեր,
Արկածային
Սայմոն ՈւեսթՍիլվեսթր Ստալոնե,
Դոլֆ Լունդգրեն,
Ժան-Կլոդ Վան Դամ,
Տերի Կրյուս
2013ՊարկերParkerՊարկերԹրիլեր,
Քրեական
Տեյլոր ՀեկֆորդՋենիֆեր Լոպեզ,
Նիկ Նոլտի,
Մայքլ Չիկլիս,
Սալա Բեյկեր
2013Կոլիբրիի էֆեկտըHummingbirdԹրիլերՍթիվեն ՆայտԼի Ասկվիտ-Կոու,
Վիկի ՄակԿլյուր,
Սենեմ Տեմիզ,
Բենեդիկտ Վոնգ
2013Ներքին ճակատHomefrontՖիլ ԲրոքերՄարտականԳերի ՖլեդերՋեյմս Ֆրանկո,
Վայնոնա Ռայդեր,
Քեյթ Բոսվորտ,
Ֆրենկ Գրիլո
2014Անզուսպները 3The Expendables 3Լի ՔրիստմասՄարտական,
Թրիլեր,
Արկածային
Պատրիկ Խյուզ Սիլվեսթր Ստալոնե,
Ջեթ Լի
2014 Խելագար քարտ Wild Card Նիկ Ուաիլդ (Էսկալանտե) Մարտական,

Թրիլեր,

Դրամա,

Քրեական

Սայմոն Ուեսթ Մայքլ Անգարանո,

Մայլո Վենտիմիլյա

2015 Լրտես Spy Մարտական,

Կատակերգություն,

Քրեական

Պոլ Ֆիգ Մելիսսա Մակկարտի,

Ջուդ Լոու,

Ռոուզ Բիրն

2015 Ֆորսաժ 7 Furious Seven Մարտական,

Թրիլեր,

Քրեական

Ջեյմս Վան Վին Դիզել,

Փոլ Ուոկեր,

Դուեյն Ջոնսոն

2016 Մեխանիկ։ Վերածնունդ Mechanic: Resurrection Արթութ Բիշոպ Մարտական,

Թրիլեր,

Քրեական

Դենիս Գանզել Ջեսիկա Ալբա,

Տոմմի լի Ջոնս

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Pas L. v. Genealogics — 2003.
  2. Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. Munzinger Personen (գերմ.)
  4. հարցազրույց Ջեյսոն Սթեթհեմի հետ
  5. Jonathan Crocker " Blog Archive " Things You Didn’t Know… Jason Statham
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
  7. http://www.guardian.co.uk/culture/2009/nov/01/kelly-brook-interview-elizabeth-day
  8. http://www.kinoshniki.org/view_news.php?id=35(չաշխատող հղում)
  9. http://spletnik.ru/love/21186-rozi-khantington-uajjtli-i-dzhejjson-stjetkhem.html
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյսոն Սթեթհեմ» հոդվածին։