Մայլո Վենտիմիլյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մայլո Վենտիմիլյա
Milo Ventimiglia 2019 by Glenn Francis.jpg
Ծնվել էհուլիսի 8, 1977(1977-07-08)[1] (43 տարեկան)
ԾննդավայրԱնահայմ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունUCLA թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դպրոց և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, դերասան, կինոռեժիսոր և կինոպրոդյուսեր
Համատեղ ապրող(ներ)Հեյդեն Փեյնթիեր

Մայլո Էնթոնի Վենտիմիլյա (անգլ.՝ Milo Anthony Ventimiglia, հուլիսի 8, 1977(1977-07-08)[1], Անահայմ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2][3]), ամերիկացի դերասան։ Ճանաչման է հասել «Հերոսները» հեռուստասերիալում (2006—2010) Պիտեր Պետրելլիի, «Սա մենք ենք» հեռուստասերիալում (2016-մեր օրեր) Ջեք Փիրսնի դերերով, ինչպես նաև խաղացել է Ռոբերտ Բալբոայի դերը «Ռոկկի» շարքի երկու ֆիլմերում՝ «Ռոկկի Բալբոա» (2006) և «Կրիդ 2» (2018)։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենտիմիլյան ծնվել է Կալիֆոռնիայի Անահայմ քաղաքում, Պիտեր և Քերոլ Վենտիմիլյաների ընտանիքում[4]։ Նրա հայրը իտալացի էր, իսկ մայրն ուներ իռլանդական, անգլիական, շոտլանդական, ֆրանսիական և հնդկացիական (չերոկի) արմատներ[5]։ 12 տարեկանում սկսել է հանդես գալ դպրոցական բազմաթիվ ներկայացումներում։ Սան Ֆրանցիսկոյում ստացել է Ամերիկյան թատերական կոնսերվատորիայի կրթաթոշակ։

Կոնսերվատորիան ավարտելուց հետո ընդունվել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և դեր է ստացել «Արքայազնը Բել Էյրից» սերիալում։ «CSI» և «Սաբրինա» սերիալներում, «Massholes» ու «Sheer Bliss» ֆիլմերում մի քանի փոքր դերերից հետո նա կարիերայում մեծ վերելք է ունեցել՝ «Գիլմոր աղջիկներ» սերիալում ստանալով գլխավոր դերերից մեկը։ Այ դերը դրական արձագանքների է արժանացրել դերասանին։

«Գիլմոր աղջիկներ» սերիալից հեռանալուց հետո նա դեր է ստացել «Ամերիկյան երազանքներ»-ում։ Այդտեղ դերասանը խաղացել է Մեգի հարևանի դերը։ Նախագծի ավարտից հետո Վենտիմիլյան խաղացել է «The Bedford Diaries» սերիալում, որը տապալվել է։ Դրանից հետո նա դեր է ստացել ևս մեկ՝ «Հերոսները» սերիալում։

Վենտիմիլյան նկահանվել է նաև «Ողջ մնալ», «Ռոկկի Բալբոա» ֆիլմերում, իսկ 2008 թվականին Ալիսա Միլանոյի հետ «Պաթոլոգիա» սարսափ ֆիլմում։ 2007 թվականին նկարահնվել է Ֆերգիի «Big Girls Don’t Cry» երգի տեսահոլովակում։ Նրան կարելի է տեսնել նաև Պրիյանկա Չոպրայի «I Can’t Make You Love Me» տեսահոլովակում։

Զբաղվում է պրոդյուսերությամբ։

2014 թվականին Վենտիմիլյան ստացել է ABC«Շշուկներ» հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկը, խաղացել է Լիլի Ռեյբի հետ[6]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1996-2003 ս Սաբրինա՝ փոքրիկ վհուկ Sabrina, the Teenage Witch փոստատար
1999 ֆ Այդ ամենը նա է She’s All That ֆուտբոլիստ
1999 ֆ Երազանքին հետևելիս Speedway Junky Թրևիս
2000 ս C.S.I.: Հանցագործության վայրը CSI: Crime Scene Investigation Բոբի Թեյլոր
2001-2003 ս Գիլմոր աղջիկներ Gilmore Girls Ջես Մարիանո
2003 ս Օրենք և կարգ Law & Order: Special Victims Unit Լի Հեյլի
2003 ֆ Ուղղակի ինչ-որ տոն Winter Break Մեթ Ռեյմոնդ
2005 ֆ Անիծյալներ Cursed Բո
2005 ֆ 10 կեղտոտ արարքներ Dirty Deeds Զաք Հարփեր
2006 ֆ Ողջ մնալ Stay Alive Լումիս Կրոուլի
2006-2006 ս Բեթֆորդի օրագրերը The Bedford Diaries Ռիչարդ Թորն
2006-2010 ս Հերոսները Heroes Պիտեր Պետրելլիի
2006 ֆ Ռոկկի Բալբոա Rocky Balboa Ռոբերտ Բալբոա
2008 ֆ Պաթոլոգիա Pathology Թեդ Գրեյ
2009 ֆ Գեյմեր Gamer Ռիք Ռեյփ
2010 ֆ Քաոսի տեսություն Order of Chaos Ռիք
2011 ֆ Բաժանիչը The Divide Ջոշ
2012 ֆ Նա իմ տղան է That's My Boy Չադ
2012 ֆ Խանգարումներ Static Ջոնաթան
2013 ս Գանգստերների քաղաքը Mob City Նեդ Սթեքս
2013-2014 ս Ընտրյալ Chosen Իեն Միթչել
2013 ֆ Համադասարանցիները 2 Grown Ups 2 Մայլոյի շրջապատից տղա
2013 ֆ Մարդասպանների ժամանակաշրջան Killing Season Քրիս Ֆորդ
2015 ս Շշուկները The Whispers Ջոն Դոու / Շոն Բենինգան
2015 ֆ Ուոլթեր Walter Վինս
2015 ֆ Վայրի քարտ Wild Card Դենի դե Մարկո
2015 ս Գոտեմ Gotham Ջեյսոն Լենոն / Մարդակեր
2016 ֆ Խելահեղ քաղաք Madtown Դենի Բրիգս
2016-- ս Սա մենք ենք This Is Us Ջեք Փիրսն
2016 ս Գիլմոր աղջիկներ։ Տարվա եղանակներ Gilmore Girls: A Year in the Life Ջես Մարիանո
2017 ֆ Սենդի Ուեքսլեր Sandy Wexler Բարրի Բուբատցի
2017 ֆ Սատանայական դարպասները Devil’s Gate Ջեքսոն Պրիթչարդ
2018 ֆ Կրիդ 2 Creed II Ռոկկի Բալբոա կրտսեր
2018 ֆ Սկսիր սկզբից Second Act Թրեյ
2019 ֆ Աներևակայելի աշխարհն Էնցոյի աչքերով The Art of Racing in the Rain Դենի Սվիֆտ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. - Milo Ventimiglia — Yahoo!TV(անգլ.)
  3. http://www.tvguide.com/celebrities/milo-ventimiglia/166819 - Milo Ventimiglia News, Milo Ventimiglia Bio and Photos | TVGuide.com(անգլ.)
  4. Keck William (2006-12-18)։ «Yo! Ventimiglia gets into the tough-guy act»։ USA Today։ Վերցված է 2011-01-31 (անգլ.)
  5. Ventimiglia Milo (2002-05-14)։ «Milo Ventimiglia AOL Chat»։ AOL։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-04-ին։ Վերցված է 2011-01-31 (անգլ.)
  6. Nellie Andreeva (8 мая 2014)։ «ABC Picks Up ‘Selfie’, ‘Forever’, Jeff Lowell, ‘Galavant’, ‘The Whispers’, ‘How To Get Away With Murder’, ‘American Crime’, ‘Black-ish’ To Series»։ Deadline.com։ Վերցված է 2014-05-09 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]