Փոխադրողը 3
Փոխադրողը 3 անգլ.՝ Transporter 3 | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Ժանր | մարտաֆիլմ[1][2][3][…] և թրիլեր |
Թվական | 2008 և հունվարի 8, 2009[4] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Օլիվիե Մեգատոն[1][2][5][…] |
Պրոդյուսեր | Լյուկ Բեսոն[6] և Steven Chasman?[6] |
Սցենարի հեղինակ | Լյուկ Բեսոն և Ռոբերտ Մարկ Քամեն |
Դերակատարներ | Ջեյսոն Սթեթհեմ[2][7][5][…], Ֆրանսուա Բերլեան[2][7][3], Ռոբերտ Նեփեր[2][7][3][…], Երուն Կրաբբե[7], Էրիկ Էբոնի[2][7][8], Semmy Schilt?[7], David Atrakchi?[2][7][8], Natalya Rudakova?[7][5][3][…] և Yann Sundberg?[7][8] |
Երաժշտություն | Ալեքսանդր Ազարիա |
Մոնտաժ | Կամիլ Դելամառե և Կառլո Ռիցցո |
Պատմվածքի վայր | Ուկրաինա և Մարսել |
Նկարահանման վայր | Մարսել, Փարիզ, Բուդապեշտ և Sermentizon?[9] |
Կինոընկերություն | EuropaCorp, TF1 և Canal+ |
Տևողություն | 104 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Փոխադրողը 3» (անգլ.՝ Transporter 3), քրեական մարտաֆիլմ, ռեժիսորը՝ Օլիվյե Մեգաթոն, հանդիսանում է «Փոխադրողը» և «Փոխադրողը 2» ֆիլմերի շարունակությունը։ Պրեմիերան կայացել է 2008 թվականի նոյեմբերի 26-ին (Ռուսաստանում 2008 թվականի նոյեմբերի 27-ին)։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրենկ Մարտինը որոշել է փոխել փոխադրողի մասնագիտությունը ավելի հանգիստ և միայնակ կյանքի հետ ֆրանսիական Ռիվյե քաղաքում։ Բայց նրա ծրագրերին վիճակված չէ ի կատար ածվել, որովհետև նրան է այցելում «Դելտա» ջոկատի նախկին զինվորական Իոնաս Ջոնսոնը։ Նա պատմում է, որ թափոնների վերամշակմամբ զբաղվող Ecocorp ընկերության պատվերով առևանգվել է Վալենտինան՝ Ուկրաինայի բնապահպանության նախարար Լեոնիդ Վասիլևի դուստրը, որպեսզի շորթման ճանապարհով պաշտոնական թույլատվություն ստանան Ուկրաինայի տարածքում թունավոր թափոնների վերամշակման համար։ Այժմ հերոսի խնդիրը Վալենտինային Եվրոպայի միջով տեղ հասցնելն է։ Ապահովելու համար առաջադրանքի կատարումը՝ Ջոնսոնը Ֆրենկին և Վալենտինային հագցնում է էլեկտրամագնիսական թևնոցներ, որոնք պայթում են այն դեպքու, երբ նրանց տերերը մեքենայից 25 մետր հեռանում են։
Ֆրենկի ճանապարհն անցնում է Բուդապեշտով, Բուխարեստով և ավարտվում է Օդեսայում։ Ֆրենկը ստիպված է լինում դիմակայել Ջոնսոնի մարդասպաններին։ Ֆրենկին օգնում է այս գործով զբաղվող տեսուչ Տարկոնին։ Ճանապարհորդության ընթացքում Ֆրենկը և իր ուղևորուհին ընդհանուր լեզու են գտնում ու մտերմանում։ Ֆրենկին հաջողվում է վերջին պահին ազատվել թևնոցներից, վերացնել Ջոնսոնին և փրկել Վալենտինային։
Դերասանական կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Ջեյսոն Սթեթհեմ | Ֆրենկ Մարտին |
Յերուն Կրաբբե | Լեոնիդ Վասիլև |
Ռոբերտ Նեպեր | Ջոնսոն |
Ֆրանսուա Բերլեան | Տեսուչ Տարկոնի |
Նատալյա Ռուդակովա | Վալենտինա |
Կատյա Չենկո | Քարտուղարուհի |
Ջասթին Ռոջերս Հոլլ | Նորատյո |
Էրիկ Էբոնի | Այս |
Դևիդ Ատրակչի | Մալկոմ Մենվիլ |
Ֆարիդ Էլուարդի | Յուրի |
Սեմմի Շիլթ | հսկա |
Շահույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին հանգստյան օրերին հավաքել է 12 063 452 $ (7-րդ տեղ)։ 2008 թվականի նոյեմբերի 26-ից մինչև 2009 թվականի հունվարի 1-ը 2626 կինոթատրոններում է ցուցադրվել։ Այդ ընթացքում աշխարհում հավաքել է 108 979 549 $ (55-րդ տեղ տարվա արդյունքներով), որից 31 715 062 $ ԱՄՆ-ում (90-րդ տեղը տարվա արդյունքներով) և 77 264 487 $ աշխարհի մնացած երկրներում։ ԱՊՀ-ի երկրներում ֆիլմը ցուցադրվում էր 2008 թվականի նոյեմբերի 27-ից մինչև 2009 թվականի հունվարի 25-ը և հավաքել է 9 345 065 $։
Ֆիլմի սաունդթրեքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Տևողություն։ 1։04։42
Երգեր։
- Alexandre Azaria - «Take Care Of Them»
- Eve - «Set It On Fire»
- Alexandre Azaria - «M T Room»
- Alexandre Azaria - «Better Now, Darling»
- Alexandre Azaria - «Back From The Grave»
- Holly Golightly - «Wherever You Were»
- Alexandre Azaria - «Home»
- Alexandre Azaria - Drive Faster"
- Tricky - «Hell Is Around The Corner»
- Alexandre Azaria - «Landscape»
- Alexandre Azaria - «Marseille»
- Birdy Nam Nam - «Trans Boulogne Express»
- Benjamin Theves - «Texas (Sebastian Remix)»
- Alexandre Azaria - «Please To Meet You»
- Alexandre Azaria - «Crazy Train»
- Stooges - «I Wanna Be Your Dog»
- Alexandre Azaria - «One More Time»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt1129442/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 http://www.moviejones.de/index.php?mjpage=30&fid=534
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=133730.html
- ↑ http://www.kinokalender.com/film6848_transporter-3.html
- ↑ 5,0 5,1 5,2 http://stopklatka.pl/film/transporter-3
- ↑ 6,0 6,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 http://www.imdb.com/title/tt1129442/fullcredits
- ↑ 8,0 8,1 8,2 http://www.ofdb.de/film/156968,Transporter-3
- ↑ Lacoste-Mettey V. Abécédaire passionné du cinéma en Auvergne (ֆր.) — Thiers: Page centrale, 2017. — P. 142. — 168 p. — ISBN 979-10-90367-31-9
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://www.transporter3film.com «Փոխադրողը 3» ֆիլմի. պաշտոնական կայք
- «Փոխադրողը 3»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- Ֆիլմի կարծիք Archived 2011-07-02 at the Wayback Machine. Ռոջեր Էբերտ
|
- Փարիզում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Մարտաֆիլմեր
- 2008 ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- EuropaCorp ֆիլմեր
- Lionsgate ֆիլմեր
- Ֆրանսիայում նկարահանված ֆիլմեր
- Ամերիկյան էքշն թրիլեր ֆիլմեր
- Ֆրանսիական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայում
- Անգլերեն ֆրանսիական ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Բրիտանական մարտաֆիլմեր
- Ֆրանսիական թրիլեր ֆիլմեր
- Ֆրանսիական արկածային ֆիլմեր
- Բրիտանական դետեկտիվ ֆիլմեր
- Ամերիկյան դետեկտիվ ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Լյուկ Բեսոնի ֆիլմեր
- Ֆրանսիական դետեկտիվ ֆիլմեր
- Բրիտանական արկածային ֆիլմեր
- Բրիտանական թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- 2000-ականների արկածային ֆիլմեր
- Ֆրանսիական քրեական ֆիլմեր