Jump to content

Նատաշա Հենսթրիջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատաշա Հենսթրիջ
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 15, 1974(1974-08-15)[1] (49 տարեկան)
ԾննդավայրSpringdale, Նյուֆաունդլենդ եւ Լաբրադոր, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի
ԱմուսինDamian Chapa? և Darius Campbell Danesh?
 Natasha Henstridge Վիքիպահեստում

Նատաշա Հենսթրիջ (անգլ.՝ Natasha Tonya Henstridge, օգոստոսի 15, 1974(1974-08-15)[1], Springdale, Նյուֆաունդլենդ եւ Լաբրադոր, Կանադա), կանադացի դերասանուհի, նախկին ֆոտոմոդել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատաշա Հենսթրիջը ծնվել է 1974 թվականի օգոստոսի 15-ին Սփրինգդեյլ քաղաքում (Նյուֆաունդլենդ և Լաբրադոր)։ Մեծացել է նավթագործի ընտանիքում, ով իր ընտանիքը տեղավորել է Ալբերտա նահանգի Ֆորտ Մաքմուրեյ քաղաքում գտնվող վագոնում։ Բարձրահասակ և սլացիկ աղջիկը (հասակը՝ 177 սմ[2]) ակնհայտորեն ճնշվել է շրջապատից և 14 տարեկանում թողել է ուսումն ու հեռացել հայրենի քաղաքից, որպեսզի փորձի իրեն ֆոտոմոդելի կարիերայում։ Տեղափոխվելով Փարիզ, հետո` Նյու Յորք՝ նա հինգ տարի աշխատել է որպես ֆոտոմոդել։ 15 տարեկանում նրա նկարը հայտնվել է «Cosmopolitan» ֆրանսիական հրատարակության շապիկին։ Մոդելային բիզնեսին մասնակցելու տարիներին գովազդել է «Lady Stetson», «Olay», «Old Spice» ապրանքանիշերը։

1994 թվականին Հենսթրիջը երեք ֆիլմի պայմանագիր է կնքել «Մետրո-Գոլդուին-Մայեր» ընկերության հետ։ Նրա առաջին` «Առանձնյակը» ֆանտաստիկ ֆիլմը, որում նա մարմնավորել է մարդու և Ուժ այլմոլորակայինի հիբրիդ, էկրան է բարձրացել 1995 թվականին։ Ֆիլմը գնահատվել է հանդիսատեսի կողմից, Նատաշան ստացել է իր կյանքի առաջին կինոմրցանակը՝ «MTV Movie Awards»-ը` «Լավագույն համբույր» անվանակարգում, իսկ պրոդյուսերները դերասանուհու մեջ տեսել են ֆանտաստիկայի ժանրի ֆիլմերի գեղեցիկ հերոսուհիների կատարողի։

Դրան հաջորդել է Քրիստոֆեր Լամբերտի մասնակցությամբ «Ադրենալին. հետապնդման վախը» (1996 թվական) և Ժան-Կլոդ Վան Դամի «Առավելագույն ռիսկ» ֆիլմերի մասնակցությունը։ Դրանց համար «Femme Fatale» ամսագիրը գիտաֆանտաստիկ մարտաֆիլմերում նկարահանված ամենասեքսուալ դերասանուհիների և դերասանների ցանկում Նատաշային առաջինն է համարել[3]։

Այնուհետև հետևել է դրամատիկ դերը. մարտաֆիլմերի շարքն ընդհատվել է օսկարակիր հայտնի բրազիլացի ռեժիսոր Ֆաբիո Բարետուի հետ աշխատանքով, որը Նատաշային հրավիրել է գլխավոր դեր խաղալու «Հիանալի Դոննա» մելոդրամայում, որին հաջորդել են դերեր հեռուստատեսության համար նկարահանված մի քանի սերիալներում և ֆիլմերում, ինչպես նաև մեծ բյուջե ունեցող ֆիլմերում։ Ամենաարդյունավետը 2000 թվականն էր՝ «Ուրիշի տոմս», «Ինը յարդ»։ 2001 թվականին վերադարձ եղավ կինոֆանտաստիկայի աշխարհ՝ ռեժիսոր Ջոն Կարպենտերի «Մարսի ուրվականները», որտեղ ռեժիսորը ընտրել է Նատաշային մեկ այլ հավակնորդի՝ Քորթնի Լավի փոխարեն։

2007 թվականին Հենսթրիջը եղել է իրանական առաջին ամենամյա «Նուր» կինոփառատոնի դատավորը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1995-1996 թվականներին Հենսթրիջն ամուսնացած է եղել դերասան Դեմիան Չապայի հետ։

1996 թվականից մինչև 2004 թվականը նա հանդիպել է դերասան Լիամ Ուեյթի հետ։ Նրանք ունեցել են երկու որդի՝ Տրիստան Ռիվեր Ուեյթը (ծնվ. 1998 թվականի հոկտեմբերի 12-ին) և Աշեր Սքայ Ուեյթը (ծնվ. 2001 թվականի սեպտեմբերին)[4]։ 2011-2018 թվականներին ամուսնացած է եղել երգիչ Դարիուս Դանեշի հետ[5]։

2009 թվականի հունիսին Հենսթրիջը խոսել է նախկինում քաշի կորստի նպատակով ծայրահեղ դիետաների հետ համատեղ դիետիկ հաբերի օգտագործման մասին. նա ասել է, որ դա վնասել է իր նյութափոխանակությունը և հանգեցրել է քաշի ավելացման[6]։

2017 թվականի նոյեմբերին` #MeToo շարժման գագաթնակետին, Հենսթրիջը միացել է վեց այլ դերասանուհիների, որոնք մեղադրել են ռեժիսոր Բրեթ Ռաթներին սեռական բռնության և ոտնձգության մեջ[7]. նա պնդել է, որ 1990-ականների սկզբին Ռաթները ստիպել է օրալ սեքսով զբաղվել իր հետ։ Նա նաև մեղադրել է պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին սեռական ոտնձգությունների մեջ[8]։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1995 Առանձնյակը Species Ուժ
1996 Առավելագույն ռիսկ Maximum Risk Ալեքս Մինետի
1996 Ադրենալին. հետապնդման վախը Adrenalin: Fear the Rush Դելոն
1997 Հնարավորից այն կողմ The Outer Limits Էմմա
1998 Հարավային այգի South Park Տիկին Էլեն
1998 Պաշարում Standoff Մերի
1998 Առանձնյակը 2 Species II Եվա
1998 Հիանալի Դոննա Bela Donna Դոննա
1998 Շների այգի Dog Park Լորնա
1999 Caracara Ռեյչել Սազերլենդ
2000 Ճակատագրից չես փախչի It Had to Be You Աննա Պեն
2000 Ինը յարդ The Whole Nine Yards Սինտիա Տադեսկի
2000 Յասոնը և արգոնավորդները Jason and the Argonauts Գիպսիպիլա
2000 Երկրորդ մաշկ Second Skin Կրիստալ Բոլ
2000 Ուրիշի տոմս Bounce Միմի Պրեյջեր
2000 Մարսի ուրվականները John Carpenter's Ghosts of Mars Լեյտենանտ Մելանի Բալարդ
2001 Ձյան մրցարշավորդ Kevin of the North Բոնի
2002 Անկասելիները Steal Քերեն
2002-2004 Լրտեսները She Spies Քեյսի Մակբեյն
2004 Ինը յարդ 2 The Whole Ten Yards Սինտիա Օզերանսկի
2004 Առանձնյակը 3 Species 3 Եվա
2005-2006 Կին նախագահը Commander in Chief Ջեյն Մյուրեյ
2007 Շնաձուկ Shark Նիկոլետ Ռոս
2008 Command & Conquer 3: Kane’s Wrath Command & Conquer 3: Kane’s Wrath Ալեքսա Կովաքս
2008 Կոնտակտների ցուցակ Deception Սիմոնա
2008-2009 Վերջին օրը Impact դոկտոր Մեդի Ռոդս
2009 Anytown Քերոլ Միլս
2010 Դե, ի՞նչ, խաղա՞նք։ Let the Game Begin Անժելա
2010 You Lucky Dog Լիզա Ռեյբորն
2010 Սատանայի արցունք The Devil's Teardrop Մարգարետ Լուկաս
2010 Մինչև մահ գեղեցիկ Drop Dead Diva Քլեր Հարիսոն
2011 Կատարյալ ուսանող The Perfect Student Նիկոլ
2011 C.S.I.: Հանցագործության վայրը` Մայամի CSI: Miami գործակալ Ռենե Լոկլեր
2012 Պե՞տք էր Ռոմեոն Should've Been Romeo Նադյա
2011-2012 Գաղտնի շրջան Secret Circle տնօրեն Դոն Չեմբերլեն
2012 Christmas Song Դիանա
2013 Cold Spring Սառա
2013 A Sister's Nightmare Քեսիդի
2013 Ցուլը Բրոնքսից The Bronx Bull Սալի
2013 Բնության դեմ Against the Wild Սյուզան Վեյդ
2014 Nowhere Safe Ջուլի Ջոնսոն
2014 Հավայան կղզիներ 5.0 Hawaii Five-0 Քերոլայն Փորթեր
2015 Սելֆի Selfie Յասմին Սապերշտեյն
2015 Գեղեցկուհին և հրեշը Beauty and the Beast Քերոլ Հոլ
2016 Ներխուժում տուն Home Invasion Քլոյա
2017 Medinah Սալմա
2019-2022 Diggstown Քոլին

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
1995 The Stinkers Bad Movie Awards Վատագույն դերասանուհի Առանձնյակը Առաջադրված
1996 MTV Movie Awards Լավագույն համբույր Հաղթանակ
Տարվա լավագույն բեկում Առաջադրված
2005 DVD Exclusive Awards Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (DVD-ի պրեմիերա ֆիլմում) Առանձնյակը 3 Հաղթանակ
Միջազգային կինոփառատոն Տեմեկուլա Վելլիում Կարիերայում ստեղծագործական նվաճումների համար Հաղթանակ
2008 Ջեմինի Լավագույն դերասանուհի, որը նկարահանվել է դրամատիկական ծրագրում կամ մինի սերիալում Թագավորներ կլինեն Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 L'Encyclopédie canadienne, The Canadian Encyclopedia
  2. Рост Наташи Хенстридж на сайте Celebheights
  3. Scapperotti, Dan (1996 թ. հունիս). «Natasha Henstridge – Species' Sexy Seductress» (PDF). Femme Fatales. Vol. 4, no. 8. Վերցված է 2018 թ. հունվարի 27-ին.
  4. Lipton, Michael A. (2002 թ. հուլիսի 29). «Natasha Henstridge Plays for Laughs on She Spies but Takes Love Seriously». People. Վերցված է 2013 թ. մայիսի 1-ին.
  5. «Natasha Henstridge Files for Divorce from Darius Campbell». Արխիվացված օրիգինալից 2013 թ. օգոստոսի 1-ին. Վերցված է 2013 թ. հուլիսի 30-ին.
  6. «Natasha Henstridge: Diets and Pills Damaged My Body». People.
  7. Kaufman, Amy; Miller, Daniel (2017 թ. նոյեմբերի 1). «Six women accuse filmmaker Brett Ratner of sexual harassment or misconduct». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0458-3035. Վերցված է 2017 թ. նոյեմբերի 1-ին.
  8. Guglielmi, Jodi (2017 թ. նոյեմբերի 15). «Natasha Henstridge Says Harvey Weinstein Sexually Harassed Her After Brett Ratner Did». People.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատաշա Հենսթրիջ» հոդվածին։