Հիբրիդ (լատ.` hibrida, hybrida` խառնածին), ժառանգականորեն տարբեր երկու օրգանիզմների խաչասերումից ստացված սեռական սերունդ։
Խաչասերվող օրգանիզմները կոչվում են ծնողական ձևեր և նշանակվում են լատիներեն այբուբենի՝ p տառով, մայրական ձևը կամ իգական անհատը՝ ? նշանով, հայրականը՝ d խաչասերումը՝ x նշանով, հիբրիդային առաջին սերունդը՝ լատիներեն F տառով և 1 ինդեքսով՝ F1, երկրորդ սերունդը՝ F2 և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 387)։