Սերունդ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերունդ (այլ կիրառումներ)
| Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |

Սերունդ, մարդկանց տարիքային որոշակի խումբ, միևնույն պատմության դարաշրջանում ձևավորված մարդկանց ամբողջություն։
Հասարակությունը տրոհվում է մի քանդ գոյակցող սերունդների, որոնք ունեն տարբեր սոցիալական ստատուսներ և դերեր։ Մարդկային պատմությունը սերունդների հաջորդափոխման և նրանց միջև կապի ժառանգորդման պատմությունն է․ «․․․այս փաստի շնորհիվ կապ է ստեղծվում մարդկային պատմության մեջ, կազմվում է մարդկության պատմությունը․․․»։ Սերունդների ժառանգորդությունը օբյեկտիվ, անընդհատ և ընդհատ բնապատմական ընթացք է, դրսևորվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Յուրաքանչյուր նոր սերունդ նախ յուրացնում է հոգևոր արժեքները, հասարակական կյանքի առկա ձևերը, ապա, թևակոխելով իր ակտիվ գործունեության շրջանը, ստեղծում է նորը, որն այնուհետև փոխանցում է հաջորդ սերունդներին։ Հակամարտ հասարակություններում միևնույն սերնդի ներսում և տարբեր սերունդների միջև հարաբերությունները լարված են և լի բախումներով։ «սերունդների բախման» բուրժ. տեասթյունը, ճիշտ արձանագրելով երիտասարդության, հատկապես ուսանողության, բողոքը կապիտալիզմի դեմ, այն բացատրում է սոսկ երիտասարդ սերնդի տարիքային առանձնահատկություններով, «ձախության» այլևայլ մոլորություններով։ Ոմանք (Խոսե Օրտեգա-ի-Գասետ, Կ․ Մանհայմ, Լ․ Ֆոյեր և այլն) նույնիսկ ուռճացնում են սերունդների բախումը, փորձում դրանից բխեցնել մնացած սոցիալական պրոբլեմները։ Սոցիալիզմի օրոք սերնդների ժառանգորդության ապահովման երաշխիք են բոլոր դասակարգերի և խավերի, բոլոր սերունդների արմատական շահերի համընկնումը, գաղափարական և սոցիալ-հոգեբանական համախմբվածությունը են։ Դրա հետ մեկտեղ, սերունդների ժառանգորդությունը դեռևս լիովին զերծ չէ որոշ հակասություններից (մասնավորապես, պահպանվում են աճող սերնդի տարբեր շերտերի հնարավորությունների տարբերությունները մշակութային արժեքներին հաղորդակցվելու, կրթության, մասնագիտության ընտրության առումով և այլն), որոնց լուծումը հասարակությունից պահանջում է համապատասխան ջանքեր։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 345)։ |