Me Too
Me Too (կամ #MeToo), հեշթեգ, որ արագորեն տարածվել է սոցիալական ցանցերում 2017 թվականի հոկտեմբերին և ընդգծում է սեռական բռնության ու ոտնձգությունների քննադատությունը, որ տարածում է գտել կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի դեմ ներկայացված մեղադրանքներից ու սկանդալից հետո[1][2][3]։ Համարվում է, որ հենց այդ իմաստով է տվյալ արտահայտությունն առաջին անգամ օգտագործվել հասարակական ակտիվիստ Տարանա Բյորքի կողմից, իսկ հետագայում ժողովրդականություն է ստացել դերասանուհի Ալիսա Միլանոյի շնորհիվ, որը կանանց առաջարկել է հավանել և կիսվել, որպեսզի ներկայացնեն իրենց դառը փորձը[4][5][6][7][8]։ Այդ ժամանակից ի վեր միլիոնավոր մարդիկ օգտագործել են այդ հեշթեգը՝ պատմելու համար իրենց վերապրածը։ Նրանց թվում եղել են նաև հայտնի անձինք։
Արտահայտության ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասարակական գործիչ Տարանա Բյորքն օգտագործել է «Me Too» արտահայտությունը MySpace սոցիալական կայքում[9] 2006 թվականին «հնարավորությունների ընդլայնում ապրումակցման միջոցով» (անգլ.՝ empowerment through empathy) արշավի շրջանակներում, որն իրականացվել է սևամորթ կանանց շրջանում, որոնց նկատմամբ կիրառվել է սեռական բռնություն (հատկապես ոչ բարեկեցիկ շրջաններում)[4][6][7][8][10]։ Բյորքն ստեղծել է «Me Too» վավերագրական ֆիլմը, որում մասնավորապես պատմել է, թե ինչպես է մի անգամ պատասխանել «ես նույնպես» 13-ամյա մի աղջկա, որը խոստովանել է, որ ենթարկվել է սեռական բռնության։ Բյորքը զղջացել է, որ այդ աղջկան պարզապես պատասխանել է՝ «Ես նույնպես», ու այլ բառեր չի գտել[9]։
2017 թվականի հոկտեմբերի 15-ին Ալիսա Միլանոն կոչ է արել տարածել այդ արտահայտությունը, որպեսզի ցույց տրվի սեռական ոտնձգությունների խնդրի մասշտաբն ու տարածվածությունը. «Եթե սեռական ոտնձգության կամ հարձակման ենթարկված բոլոր կանայք նույնպես գրեին «Ես նույնպես» իրենց էջում, մենք կարող էինք մարդկանց հասկացնել այդ խնդրի մասշտաբները»[4][11][12][13][14]։ Միլանոն հետագայում այդ պատմությունը պատմել է Տարանա Բյորքին և նրան կոչել «սրտառուչ և ոգեշնչող»[9]։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտահայտությունն օգտագործվել է ավելի քան 200 000 անգամ մինչև հոկտեմբերի 15-ը[15], իսկ հոկտեմբերի 16-ին այդ թիվը գերազանցել է 500 000-ը[16]։ Ֆեյսբուքում հեշթեգն օգտագործել է ավելի քան 4,7 մլն մարդ 12 մլն հաղորդագրություններում 24 ժամվա ընթացքում[16]։ Facebook-ը հայտնել է, որ Միացյալ Նահանգների 45 % օգտատերերի ընկերներից գոնե մեկն օգտագործել է այդ տերմինը[17]։
Միլանոյի հրապարակմանը պատասխանել են տասնյակ հազարավոր կանայք, այդ թվում՝
- Փաթրիշա Արքեթ[18]
- Տորա Բյորչ[19]
- Բյորկ[20][21]
- Գրետչեն Կառլսոն[22]
- Բեթանի Կոսենտինո[23]
- Շերիլ Քրոու[14]
- Վիոլա Դեվիս[14]
- Քիմյա Դոուսոն[24]
- Ռոզարիո Դոուսոն[14]
- Ֆելիցիա Դեյ[20]
- Էլեն Դեջեներես[25]
- Լորա Դրեյֆուս[26]
- Սեյդի Դուպիս[23]
- Ամերիկա Ֆերերա[27][28]
- Լեդի Գագա[14]
- Իլանա Գլեյզեր[20]
- Հիզեր Գրեմ[20]
- Սառա Հայլենդ[14]
- Ռութի Քաուր[29]
- Մառնե Լիվայն[30]
- Մոնիկա Լևինսկի[31]
- Էմբեր Լյու[32]
- Մելանի Լինսկի[20]
- Մակկայլա Մարոնի[14][33][34]
- Քսենյա Սոբչակ[20]
- Մառլի Մեթլին[35]
- Դեբրա Մեսինգ[1]
- Էշլի Մյուրեյ[36]
- Աննա Փեքուին[1]
- Պոլի Փերրետ[36]
- Քրիստինա Փերրի[23]
- Բիզի Ֆիլիպս[14]
- Էմիլի Ռատակովսկի[30]
- Մոլլի Ռինգուոլդ[20]
- Անիկա Նոնի Ռոուզ[37]
- Ջեննի Սլեյթ[20]
- Գեբրիել Յունիոն[22]
- Ջեսիկա Վալենտի[29]
- Էլիզաբեթ Ուորեն[29][38]
- Էվան Ռեյչել Վուդ[14]
- Ռիզ Ուիզերսփուն[39]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 France, Lisa Respers (2017 թ․ հոկտեմբերի 16). «#MeToo: Social media flooded with personal stories of assault» (անգլերեն). CNN. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ Schmidt, Samantha (2017 թ․ հոկտեմբերի 16). «#MeToo: Harvey Weinstein case moves thousands to tell their own stories of abuse, break silence». The Washington Post (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ Chuck, Elizabeth (2017 թ․ հոկտեմբերի 16). «#MeToo: Alyssa Milano promotes hashtag that becomes anti-harassment rallying cry» (անգլերեն). NBC News. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 Guerra, Cristela (2017 թ․ հոկտեմբերի 17). «Where'd the "Me Too" initiative really come from? Activist Tarana Burke, long before hashtags - The Boston Globe». BostonGlobe.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ Hill, Zahara (2017 թ․ հոկտեմբերի 16). «Black Woman Tarana Burke Founded the "Me Too" Movement». Ebony (անգլերեն). ISSN 0012-9011. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ 6,0 6,1 Leah, Rachel (2017 թ․ հոկտեմբերի 17). «Hollywood's brightest join the 10-year-old #MeToo movement, but will that change anything?» (անգլերեն). Salon. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ 7,0 7,1 Shugerman, Emily (2017 թ․ հոկտեմբերի 17). «Me Too: Why are women sharing stories of sexual assault and how did it start?». The Independent (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ 8,0 8,1 Mazza, Ed (2017 թ․ հոկտեմբերի 16). «#MeToo: Alyssa Milano's Call for Sexual Abuse Victims to Come Forward Goes Viral». HuffPost (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 Ohlheiser, Abby (2017 թ․ հոկտեմբերի 19). «The woman behind 'Me Too; knew the power of the phrase when she created it — 10 years ago». The Washington Post (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Hill, Zahara (2017 թ․ հոկտեմբերի 16). «Black Woman Tarana Burke Founded the "Me Too" Movement». Ebony. ISSN 0012-9011. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Graham, Ruth (2017 թ․ հոկտեմբերի 17). «Why the #MeToo Moment Is Liberating, Dispiriting, and Uncomfortable All at Once». Slate. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ Moore, Suzanne (2017 թ․ հոկտեմբերի 16). «It's not just one monster. 'Me too' reveals the ubiquity of sexual assault». The Guardian. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «In saying #MeToo, Alyssa Milano pushes awareness campaign about sexual assault and harassment». Los Angeles Times. Tronc. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 14,7 14,8 «#MeToo: Sexual Harassment and Assault Movement Tweeted Over 500,000 Times as Celebs Share Stories». People. 2017 թ․ հոկտեմբերի 16.
- ↑ Sini, Rozina (2017 թ․ հոկտեմբերի 16). «'MeToo' and the scale of sexual abuse» (անգլերեն). BBC News.
- ↑ 16,0 16,1 CNN, Cassandra Santiago and Doug Criss. «An activist, a little girl and the heartbreaking origin of 'Me too'» (անգլերեն). CNN. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
{{cite news}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ «More than 12M "Me Too" Facebook posts, comments, reactions in 24 hours». CBS News (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ John, Tara. «Tons of Celebrities Are Joining Alyssa Milano's 'Me Too' Protest». Time (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Thora Birch [@1107miss] (October 16, 2017). «Thora Birch on Twitter: 'Oops.. Guess I missed this last night, but anyway. #MeToo'» (Թվիթ). Վերցված է 2017-11-07-ին – via Թվիթթեր.
- ↑ 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 20,6 20,7 Rife, Katie (2017 թ․ հոկտեմբերի 17). «An incomplete, depressingly long list of celebrities' sexual assault and harassment stories». The A.V. Club (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Björk lends voice to #MeToo campaign to detail sexual harassment at hands of Danish director» (անգլերեն). NME. 2017 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ 22,0 22,1 Gabrielle Union Vows to 'Continue' Sexual Assault Conversation: 'It Was Wild ... to See #MeToo Trending'(անգլ.) // Us Weekly : magazine.
- ↑ 23,0 23,1 23,2 «Lady Gaga, Sheryl Crow and More Tweet #MeToo To Raise Awareness for Sexual Assault». Billboard (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Millstein, Seth (2017 թ․ հոկտեմբերի 15). «9 Celebrities Whose "Me Too" Tweets Lay Bare the Everyday Reality of Sexual Assault». Bustle (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Ellen DeGeneres shares #MeToo: 'Hell hath no fury like a woman with a Twitter account'». Entertainment Weekly (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «#MeToo Floods Social Media With Stories of Harassment and Assault». The New York Times (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 16.
- ↑ «America Ferrera Says She Was Sexually Assaulted When She Was 9 Years Old». Cosmopolitan (անգլերեն).
- ↑ «America Ferrera's #MeToo story: I was sexually assaulted at age 9». USA Today (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ 29,0 29,1 29,2 «As #MeToo trends, here's a list of sex scandals in tech and entertainment». Mercury News (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 16.
- ↑ 30,0 30,1 «COO of Instagram Marne Levine and Emily Ratajkowski on How the Platform Is Combatting Sexual Harassment». Marie Claire (անգլերեն).
- ↑ «Women join forces against sexual assault with 'me too' social media campaign». The Christian Science Monitor (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 16.
- ↑ «K-Pop Star Amber of f(x) Joins '#MeToo' Movement: 'It Happens Everywhere'». Billboard (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «In #metoo post, Olympic gymnast McKayla Maroney says she was molested». nbcnews.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ Mather, Victor (2017 թ․ հոկտեմբերի 18). «Olympic Gymnast McKayla Maroney Says She Too Was Molested by Team Doctor». The New York Times (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «The celebrities who have said #MeToo about sexual assault and harassment». Tampa Bay Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ 36,0 36,1 «Stars raise sexual assault awareness with #MeToo Twitter campaign». EW (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «"Me Too" trend on Twitter raises awareness about sexual assault». CBS News (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «'Me too': Elizabeth Warren adds her voice to campaign raising awareness of sexual harassment and assault». The Boston Globe (անգլերեն).
- ↑ Hill, Libby. «Today in Entertainment: Larissa Gomes, Lena Headey accuse Harvey Weinstein of sexual harassment». Los Angeles Times (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Me Too» հոդվածին։ |
|