Էլեն Դեջեներես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլեն Դեջեներես
Ellen DeGeneres 2011.jpg
Ծնվել էհունվարի 26, 1958(1958-01-26)[1][2][3][…] (62 տարեկան)
ԾննդավայրՄետարի
ԿրթությունAtlanta High School?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հաղորդավար, սցենարիստ, հեռուստահաղորդավարուհի, թոք շոու վարող, հեռուստատեսային պրոդյուսեր, կատակերգու, հեռուստատեսային դերասանուհի, գրող, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի
ԸնտրանիԷլեն Դեջեներեսի շոու, Ellen? և Փնտրելով Նեմոյին
Ծնողներհայր՝ Elliott Everett DeGeneres Jr.?[4], մայր՝ Բեթթի Դեջեներես
Ամուսին(ներ)Պորտիա դը Ռոսի
Համատեղ ապրող(ներ)Էն Հեչ, Ալեքսանդրա Հեդիսոն և Պորտիա դը Ռոսի
Պարգևներ և մրցանակներՍատուրն մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանուհուն, Փրայմթայմ Էմի մրցանակ՝ կատակերգական հեռուստասերիալների սցենարի համար, Daytime Emmy Award for Outstanding Talk Show?, Daytime Emmy Award for Outstanding Talk Show Entertainment?, Daytime Emmy Award for Outstanding Talk Show Host?, Ամերիկական կոմիկական պարգևներ, Երիտասարդության ընտրություն պարգև, Annie Award for Voice Acting in a Feature Production?, Ամերիկական հումորի Մարկ Տվենի պարգև, Women in Film Crystal + Lucy Awards, Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ, Էննի մրցանակ, Գենեզիսի մրցանակ, Ազատության նախագահական շքանշան և Lucy Award
ellentube.com

Էլեն Լի ԴեՋեներես (անգլ.՝ Ellen Lee DeGeneres, /dəˈdʒɛnərəs/ də-JEN-ər-əs; հունվարի 26, 1958(1958-01-26)[1][2][3][…], Մետարի[5]), ամերիկացի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, սցենարիստ, թոք շոու վարող, հեռուստատեսային պրոդյուսեր, կատակերգու, հեռուստատեսային դերասանուհի, գրող, կինոդերասանուհի։ 1994-1998 թվականներին նկարահանվել է աշխարահռչակ «Էլեն» սիթքոմում և 2003 թվականից վարել է «Էլեն ԴեՋեներեսի շոու» ամերիկյան թոք շոուն:

Նրա ստենդթ-ափ կարիերան սկսվել է 1980-ական թվականներից: 1986 թվականին նկարահանվել է «Երեկոն Ջոնի Քարսոնի հետ» թոք շոուում: Որպես դերասան՝ ԴեՋեներեսը նկարահանվել է «Պարոն Սխալ» (անգլ.՝ Mr. Wrong, 1996), EDtv (1999) և Սիրային նամակը (անգլ.՝ The Love Letter, 1999) ֆիլմերում, հնչյունավորել է Դորիին Փիքսար անիմացիոն ստուդիայի կողմից նկարահանված «Փնտրելով Նեմոյին» և «Փնտրելով Դորիին» համակարգչային լիամետրաժ անիմացիոն ֆիլմերում: Նեմոյի համար նա արժանացել է «Սատուրն մրցանակին՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ դառնալով առաջինը, որը հնչյունավորման համար «Սատուրն» մրցանակ է ստացել: 2010 թվականին American Idol սերիալի իններորդ սեզոնում խաղացել է դատավորի դերը:

Էլենը նկարահանվել է երկու հեռուստատեսային սիթքոմում. 1944-1998 թվականներին «Էլեն»-ում և 2001-2002 թվականներին՝ «Էլեն շոու»-ում: «Էլեն»-ի չորրորդ սեզոնի ժամանակ՝ 1997 թվականին, ԴեՋեներեսը «Օփրա Ուինֆրիի շոու»-ի ժամանակ հայտարարել է, որ լեսբի է: 2008 թվականին նա ամուսնացել է իր ընկերուհու՝ Պորտիա դե Ռոսսիի հետ:

ԴեՋեներեսը վարել է «Օսկար», «Գրեմմի» և «Փրայմթայմ Էմմի» մրցանակաբաշխությունները: Նա չորս գրքերի հեղինակ է, «Eleveneleven» հնչյունավորման ընկերության հիմնադիրը, հիմնել է «A Very Good Production» պրոդյուսերական ընկերությունը: Նա նաև հիմնել է «ED Ellen DeGeneres» բրենդը, որը արտադրում է հագուստ, աքսեսուարներ, տան, կենդանիների և երեխաների համար նախատեսված իրեր[6]: Նա արժանացել է 30 Էմմի մրցանակի, 20 People Choice մրցանակ (ավելի շատ, քան նախկինում որևէ մեկը) և բազում այլ մրցանակներ՝ իր կատարած աշխատանքների և բարեգործական ջանքերի համար: 2016 թվականին արժանացել է Ազատության նախագահական շքանշանին, որով նրան պարգևատրել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման[7]։

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԴեՋեներեսը ծնվել և մեծացել է Մեթարիում (Լուիզիանա նահանգ)՝ լոգոպետ Էլիզաբեթ Ջեյնի (ծնվ.՝ մայիսի 20, 1930) և ապահովագրական գործակալ Էլլիոթթ Էվերեթ Դեջեներեսի (1925-2018) ընտանիքում[5][8][9]: Ունի եղբայր՝ Վենսը, ով երաժիշտ և պրոդյուսեր է: Էլենն ունի ֆրանսիական, անգլիական, գերմանական և իռլանդական արմատներ: Նա մեծացել է որպես Քրիստոնյա գիտնական[10]: 1973 թվականին նրա ծնողները դիմել էին դատարան և հաջորդ տարի բաժանվել են[10]: Կարճ ժամանակ անց Էլենի մայրն ամուսնանում է առևտրական Ռոյ Գրուեսսենդֆորֆի հետ: Էլենը մոր և խորթ հոր հետ Նոր Օռլեանից տեղափոխվել է Ատլանտա, Տեխասի նահանգ: Վենսը մնացել էր հոր հետ: 2011 թվականի փետրվարին իր շոուի ստուդիայի լսարանին պատմել է Նոր Անգլիայի պատմական տոհմաբանական ընկերության նամակի մասին, որ հավաստում է, որ նա (Էլենը) Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի տասնհինգերորդ զարմկին է, և որ նրանք ունեն ընդհանուր նախնի՝ Թոմաս Ֆեյրֆաքսը[11][12]:

Երբ 15-16 տարեկան էր, Էլենը խորթ հոր կողմից սեռական խոշտանգման է ենթարկվել[13]: Ցանկանալով պաշտպանել իր մորը, որն այդ ժամանակ կոկորդի քաղցկեղով էր տառապում, նա լռել էր այս մասին: Տարիներ անց մորը պատմելով բռնության մասին՝ մայրը նրան չի հավատացել և միայն 18 տարի անց Էլենի մայրն ու խորթ հայրը բաժանվել են: Այս առիթով Էլենն իր հարցազրույցում կոչ է անում բոլոր աղջիկներին չլռել.

Aquote1.png «Երբ ես տեսնում եմ, որ մարդիկ վերջապես արտահայտվում են, առավել ևս այս ժամանակներում՝ նյարդայնանում եմ, որ զոհերին չեն հավատում», ասում է Դեջեներսը, ապա ավելացնում, «որովհետև մենք ոչինչ չենք հորինում»[14]
- "When I see people speaking out, especially now, it angers me when victims aren't believed," DeGeneres said, adding,"because we just don't make stuff up."
Aquote2.png

Դեջեներսը Մեթայրիի (Լուիզիանայի նահանգ) Գրեյս Քինգ ավագ դպրոցում մեկ տարի սովորելուց հետո տեղափոխվել էր Ատլանտայի ավագ դպրոց, որն ավարտել է 1976 թվականին: Ապա Նոր Օռլեանի համալսարան ընդունվելու համար վերադարձել է Նոր Օռլեան, որտեղ մասնագիտացել է հաղորդակցության ոլորտում: Մեկ կիսամյակ հետո նա լքել է դպրոցը, որպեսզի իրա ազգականի՝ Լաուրա Գիլլենի հետ աշխատի իրավաբանական ընկերությունում: Նախկինում նրա աշխատանքի տեղերը ներառում են J. C. Penney խանութը[15], որպես մատուցողուհի աշխատել է T.G.I. Friday's և այլ ռեստորաններում, եղել է տան ներկարար և բարմեն: Նա իր մանկության և կարիերայի մեծ մասը կապում է իր կատակերգական աշխատանքների հետ։

Ստենդ-ափ կատակերգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում Դեջերենսը ներկայացել իր ստենդ-ափ կատակերգությունները փոքր ակումբերում և սրճարաններում: 1981 թվականին Նոր Օռլեանում եղել է «Clyde's Comedy Club»-ի հանդիասավարը: ԴեՋեներսը նշում է, որ այդ ժամանականերում նրա վրա մեծ ազդեցություն են գործել Վուդի Ալլենն ու Ստիվ Մարտինը[16]: 1980-ականների սկզբին նա սկսել է շրջագայել ազգային մակարդակով և ահա 1984 թվականին Showtime-ի կողմից ճանաչվել է որպես Ամերիկայի ամենազվարճալի անձը[17]:

2018 թվականին՝ 15 տարվա ընդմիջումից հետո, Դեջեներսը Netflix-ի համար հատուկ ստենդ-ափ էր արել՝ «Ellen DeGeneres: Relatable»[18][19]:

Ֆիլմային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեն Դեջերենսը Էմմի մրցանակաբաշխության ժամանակ, սեպտեմբեր, 1997

Էլենի ուշ 1980-ական և վաղ 1990-ական աշխատանքը ներառում է «Կոնագլուխներ» (անգլ.՝ Coneheads) ֆիլմը։ Դեջեներեսը նկարահանվել է «Էլենի եռանդուն արկածները» ֆիլմաշարում, որը Դիսնեյ Ուորլդի Էպքոթ թեմատիկ պարկի «Էներգիայի տիեզերք» տաղավարի մասն էր կազմում։ Ֆիլմաշարում նկարահանվել էին նաև Բիլ Նայը, Ալեք Տրեբեկը, Մայքլ Ռիչարդը և Ջեյմի Լի Քըրթիսը։

Հեռուստատեսային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դե%եներսի առաջին մշտական հեռուստատեսային դերը եղել է Ֆոքսի «Բաց տուն» կարճամետրաժ սիթքոմը, որը ուղիղ հեռարձակումով է ցուցադրվել։ Նա խաղում էր Մարգո Վան Մետերի դերը, որը Juan Verde Real Estate ընկերությունում գրասենյակային աշխատող էր աշխատում։ Շոուում նկարահանվել են նաև Էլիսոն ԼաՓլեյսը և Մերի Փեյջ Քելլերը։ 1992 թվականին պրոդյուսեր Նիլ Մարլենսը և Քերոլ Բլեքը իրենց Laurie Hill սիթքոմի համար ԴեՋերենեսին դեր են տվել․ նա խաղացել է բուժքույր Նենսի Մեքլնթիրի դերը։ Սիթքոմը ընդամենը չորս էպիզոդ հետո չեղյալ էր հայտարարվել, բայց պրոդյուսերներն այնքան էի տպավորված Դեջեներեսի խաղով, որ շուտով առաջարկում են խաղալ «Նրանք իմ ընկերներն են» շոուում։

Governor's Ball-ում՝ Էմմի մրցանակաբաշխության 46-րդ ամենամյա հեռուստամարաթոնից հետո, սեպտեմբեր, 1994

Դեջեներեսի կատակերգական կարիերան դարձել էր «Էլեն» հաջողակ սիթքոմի հիմքը, որի առաջին սեզոնը անվանվել է «Նրանք իմ ընկերներն են»։ ABC-ի շոուն հայտնի էր սկզբի մի քանի սեզոններով՝ Դեջեներեսը դատողական և սուր հումորի շնորհիվ․ շոուն հաճախ անվանվում էր նաև «կանացի Սայնֆելդ»[20]

Էլենը հասալ էր իր հայտնության գագաթնակետին, երբ 1997 թվականին Օփրա Ուինֆրիի շոուի ժանանակ հայտարարեց, որ լեսբի է[21]։ Հայտնության էպիզոդը՝ «Քոթոթը էպիզոդ»-ը, շոուի ամենաբարձր վարկանիշ ունեցող էպիզոդներից մեկն է։ Շոուն դարձյալ էկրան բարձրացավ հինգերորդ սեզոնից, սակայն դրա վարկանիշը զգալիորեն նվազել էր՝ ABC-ի կողմից աջակցություն չստանալու պատճառով։ Ենթադրվում էր, որ Ուոլթ Դինսեյ ընկերությունը, որն ABC-ի գործընկերն էր, անհանգստացած էր այն փաստով, որ շոուում Դեջեներեսի կերպարը բաց գեյ էր։ 1998 թվականին «Էլլենը» չեղյալ էր հայտարարվել։ Դեջեներեսը ավելի ուշ վերադարձավ իր ստենդ-ափ կատակերգական համերգներով և հիմնեց շատ հաջողական թոք շոու:

Դեջեներեսը 2001 թվականին հետ է վերադարձել հեռուստատեսություն նոր CBS սիթքոմով՝ «Էլենի շոու» անվամբ, որը չեղյալ է համարվել 13-րդ էպիզոդից հետո:

2003 թվականի սեպտեմբերին ԴեՋեներեսը հիմնել է ամենօրյա թոք շոու՝ Էլեն ԴեՋեներեսի շոու-ն: Նրա շոուն պարբերաբար ավելի բարձր վարկանիշ էր ձեռք բերում Nielsen վարկանշային ցուցատախտակում և ստացել էր լայն քննադատական գնահատականներ: Այն իր առաջին սեզոնի համար արժանացել է 11 Էմմի մրցանակի, չորս անգամ հաղթել է՝ ներառյալ Best Talk Show անվանակարգը: Շոուն իր առաջին երեք սեզոնների համար եթերում արժանացել է 25 Էմմի մրցանակի: Էլենը հայտնի է իր շոուի սկզբում, ինչպես նաև գովազդային ընդմիջումների ժամանակ լսարանի առջև երգելով և պարելով: Նա հաճախ է անվճար մրցանակներ տալիս իր լսարանին և հովանավորների օգնությամբ նա ուղեգրեր է բաժանում շատերին՝ իր շոուին մասնակցելու համար:

2006 թվականի փետրվարին նա իր ավարտական դասարանին ուղևորություն է կազմակերպել դեպի Կալիֆոռնիա՝ իր շոուին մասնակցելու համար: Նա Ատլանտայի ավագ դպրոցից էր, իսկ շոուի ժամանակ դպրոցին անսպասելիորեն նվիրում է էլեկտրական LED խոշոր տաղավար: 2006 թվականի մայիսին՝ դիպլոմների հանձնման և գիտական աստիճան շնորհման օր, Դեջեներեսը անսպասելիորեն հայտնվում է Նոր Օռլեանի Թուլեյնի համալսարանում: Ջորջ Բուշ ավագից և Բիլ Քլինթոնից հետո նա բարձրացել է ամբիոն՝ բաղնիքի խալաթով և փափուկ հողաթափերով: «Նրանք ասել էին ինձ, որ բոլորը խալաթները են հագնելու», - ասել է նա: 2009 թվականին նույնպես նա ավարտական ելույթ է ունեցել Թուլեյնում[22]:

Շոուն 2007 թվականի մարտին հեռարձակվում էր շաբաթվա կտրվածքով Universal Studios Orlando-յի կողմից: Սքեչերը ներառում են Դեջեներեսի Hulk Roller գնալն[23] ու Jaws Boat նավարկելը[24]: 2007 թվականի մայիսին Դեջեներեսին անկողնային ռեժիմ են նշանակում՝ մեջքի պատռվածքի պատճառով: Նա շարունակել է իր շոուն հիվանդանոցի անկողնուց՝ բուժքրոջը բացատրելով, որ «ինչպես ասում են՝ շոուն պետք է շարունակվի» (անգլ.՝ the show must go on, as they say."): Հյուրերը նույնպես նստել էին հիվանդանոցի մահճակալների վրա[25]: 2009 թվականի մայիսի 1-ին Դեջեներեսը տոնում էր 1000-րդ էպիզոդը, որին մասնակցում էին այնպիսի հյուրեր, ինչպիսիք են Օփրա Ուինֆրին, Ջասթին Թիմբերլեյքը, Փարի Հիլթոնը և այլք[26]: Ջենիֆեր Էնիսթոնն ու Ջասթին Թիմբերլեյքը անակնկալի էին բերել Դեջեներեսին՝ 2015 թվականին նրա 2000-րդ էպիզոդին ներկա գտնվելով[27]։

Մրցանակաբաշխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեջեներեսը մեծ ճանաչում է ձեռք բերել 2001 թվականի նոյեմբերի 4-ին, երբ վարում էր «Էմմի» մրցանակաբաշխության հեռուստատեսային հեռարձակումը: Հաղորդումը վտանգավոր կապի պատճառով երկու անգամ հետաձգվել էր, իսկ նույն թվականի Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումները շոուն անհետաքրքիր էին դարձել: Պետք էր հաղորդավար, որն ուներ ձայնi ազդեցիկ տոն, որը թույլ կտար հանդիսատեսին գոնե ժամանակավորապես մոռանալ ողբերգությունը: ԴեՋեներեսն իր հաղորդման ժամանակ մի քանի անգամ ծափողջույնների է արժանացել, որը ներառում է հետևյալ արտահայտությունը՝ «Ի՞նչն ավելի շատ կարող էր ձանձրացնել թալիբականներին, քան տեսնել կոստյում հագած և հրեաներով շրջապատված գեյ կնոջ»[28]:

2005 թվականի սեպտեմբերի 18-ին Դեջեներեսը վարել է 57-րդ Էմմիի փրայմթայմ մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությունը տեղի էր ունեցել «Կատրինա» փոթորիկից երեք շաբաթ անց. Դեջեներեսն ազգային ողբերգությունից հետո արդեն երկրորդ անգամ էր վարում Էմմի մրցանակաբաշխությունը: Նա նաև վարել է 1996 և 1997 թվականների Գրեմմի մրցանակաբաշխությունը:

2006 թվականի սեպտեմբերի 7-ին Դեջեներեսը ընտրվել էր, որպեսզի վարի Օսկարի 79-րդ մրցանակաբաշխությունը, որը տեղի է ունեցել 2007 թվականի փետրվարի 25-ին[29]: Սրանով նա դարձավ առաջին բաց գեյ մարդը, որը վարել է այս միջոցառումը[30]: Մրցանակաբաշխության ժամանակ ԴեՋեներեսն ասել է.

Associated Press.

«Ի՜նչ հիանալի երեկո է, ինչպիսի բազմազանությամբ սենյակ մի տարում, երբ շատ բացասական բաներ խոսվեցին մարդկանց ռասայի, կրոնի և սեռական կողմնորոշման մասին: Ես ուզում եմ ասել, որ առանց սևամորթների, հրենաերի և գեյերի ոչ մի Օսկար մրցանակաբաշխություն չէր լինի, և չէր լինի ոչ մեկը՝ Օսկար անունով»[31]

Դեջեներեսը հաղորդման արձագանքները դրական էին, մեկն ասել էր՝ «Դեջեներեսը պայթեցրեց դահլիճը, նա չէր մոռացել, որ նա այնտեղ չէր գնացել միայն նրա համար, որ հյուրընկալի Օսկար մրցանակակիներին. նա նաև զվարճացնում էր հաղորդումը տանից դիտողներին»[32]: Ռեգիս Ֆիլբինը հարցազրույցի ժամանակ ասել է, որ «միակ բողոքը այն է, որ այնտեղ քիչ էր Էլենը»:

Դեջեներեսը՝ որպես «Օսկար» մրցանակաբաշխության հաղարդավար, առաջադրվել է «Էմմի» մրցանակին[33]: 2013 թվականի օգոստոսի 2-ին հայտարարվել էր, որ Դեջեներեսը երկրորդ անգամ է վարելու Օսկարը, այս անգամ 2014 թվականի մարտի 2-ին[34]:

Օսկարի 86-րդ մրցանակաբաշխության ժամանակ Էլեն Դեջեներեսի սելֆին աշխարհում երկրորդ ամենաշատ ռեթվիթ արված թվիթն է[35][36]: ԴեՋեներեսը ասել է, որ ուզում էր հարգանք հավաստել Մերիլ Սթրիփին՝ Օսկարի 17 անվանակարգում հայտնվելու համար՝ իր հետ միասին նոր ռեկորդ սահմանելով, և դա նշելու համար հրավիրել էր Օսկարի այլ նշանավոր մարդկանց: 12 հայտնի մարդկանցով կատարված լուսանկարը կատրեց թվիթների մասին նախկին ռեկորդը, և մեկ ժամվա ընթացքում այն ռեթվիթվել է 1,8 միլիոն անգամ[37][38][39]: Մրցանակաբաշխության ավարտին այն ռեթվիթվել էր ավելի քան 2 միլիոն անգամ, իսկ 24 ժամից քիչ ժամանակում այն ռեթվիթվել էր ավելի քան 2,8 միլիոն անգամ[36][37]: 2017 թվականի մայիսի տվյալով՝ այն ռեթվիթվել է ավելի քան 3,4 միլիոն անգամ[36]: Խմբակային սելֆին ծաղրանմանակվել է Լեգոյի և Մեթ Գրոենինգի կողմից «Սիմփսոնները» անիմացիոն սիթքոմով[40][41]: Ռեթվիթների կոտրել էին Բարաք Օբամայի՝ 2012 թվականի նախագահական ընտրություններում հաղթելու թվիթի ռեթվիթների քանակի ռեկորդը[39][42][43]:

Այլ ձեռնարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ED Ellen DeGeneres[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլենը 2015 թվականի ամռանը սկսել է իր ED բրենդը[44]։ Սկզբնական հավաքածուներից հետո Էլենն իր ապրանքանիշի անունը փոխել էր՝ դարձնելով ED Ellen DeGeneres[45]։ Հավաքածուն ներառում է հագուստ, կոշիկ, աքսեսուարներ, կենդանիների, երեխաների և տան պարագաներ։ ԴեՋեներեսի՝ շան համար նախատեսված հավաքածուները PetSmart-ում շուկա են հասել 2017 թվականի փետրվարին[46], իսկ կատուների համար նախատեսված հավաքածուները՝ նույն տարվա վերջին[47]։

2017 թվականի նոյեմբերին Էլենի ապրանքանիշը սկսել է #BeKindToElephants արշավը, որտեղ վաճառվում էր հագուստներ և մանկական իրեր։ Արշավից ստացված ամբողջ հասույթը նվիրաբերվել է David Sheldrick Wildlife Trust հիմնադրամին, որը զբաղվում է վայրի բնության և վայրի կենդանիների պաշտպանությամբ[48]։

Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեջեներեսը 2013 թվականին «Փնտրելով Դորիին» Disney/Pixar լիամետրաժ անիմացիոն ֆիլմում հնչյունավորել է Դորիին՝ փոքրիկ ընկերասեր ձկանը, որը ժամանակավորապես կորցրել էր իր հիշողությունը[49]։ Ֆիլմի պրոդյուսեր Էնդրյու Սթենտոնն ասել է, որ նա ընտրել էր Էլենին նրա համար, որ նա մինչև մի նախադասություն ասելը հինգ անգամ փոխում էր թեման[50]։ Դորիին հնչյունավորելու համար Գիտական ֆանտաստիկայի ակադեմիայի կողմից արժանացել էր «Սատուրն» մրցանակին, Ֆենթենզի և Սարսափ ֆիլմերի համար արժանացել է երկրորդ պլանի լավագույն դերասանուհու մրցանակին։ Նա նաև առաջադրվել է Չիկագոյի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակին՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի։ Նա նաև հնչյունավորել է «Դոկտոր Դուլիթլ» ֆիլմի շանը՝ Էդդի Մերֆիի հետ նախաբանում զրույցի ժամանակ։ Նրա արժանացած «Սատուրն» մրցանակը ամբողջ պատմության մեջ առաջին անգամն էր, որ տրվել էր հնչյունավորելու համար։

Նա դարձյալ հնչյունավորել է Դորիին «Փնտրելով Նեմոյին» անիմացիոն ֆիլմում։

Eleveneleven[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մայիսի 26-ին Էլեն ԴեՋեներեսը հայտարարել էր, որ սկսելու է իր սեփական ձայնագրման լեյբլը՝ «eleveneleven» անվամբ։ Անվանումը ԴեՋեներեսը բացատրել է նրանով, որ նա ժամը նայելելիս հաճախ է տեսնում 11։11 (տասնմեկ անց տասնմեկ), Գրեյսոնին հայտնաբերել էր 11 տարեկանում, և որ իր սիրելի երգչի շապիկին գրված էր 11 համարը[51]։ Նա նշել է, որ իր լեյբլը սկսելու համար ՅուԹյուբում տեսահոլովակներ էր փնտրել։

Ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԴեՋեներեսը նշել է, որ նրա վրա մեծ ազդեցություն են ունեցել Վուդի Ալենը, Լյուսիլլե Բոլը, Քերոլ Բարնեթը, Սթիվ Մարտինը և Բոբ Նյուհարթը[52]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Forbes-ը ԴեՋեներեսի 2018 թվականի կարողությունը գնահատել է $87.5 միլիոն դոլար[53]՝ նրա դարձնելով աշխարհի 15 ամենաբարձր վարձատրվող ձեռնարկատերերից մեկը[54]։ 2015 թվականին Ֆորբսը նրան անվանել է աշխարհի 50-րդ ամենաազդեցիկ կինը[55], իսկ World Pride Power-ը՝ երկրորդ ամենաազդեցիկը[56]։ 2018 թվականի օգոստոսի 2-ի տվյալներով ԴեՋեներեսը Թվիթեր սոցիալական կայքում ունի ավելի քան 76 միլիոն հետևորդ և 55,8 միլիոն հետևորդ Ինստագրամում՝ Թվիթերում դառնալով յոթերորդ ամենաշատ հետևորդ ունեցող օգտատերը, Ինստագրամում՝ 28-րդը։

Նա Ֆուտբոլի ազգային լիգայի երկրպագու է և իր աջակցությունն է ցուցաբերել Նյու Օռլեանս Սեյնթս և Գրին Բեյ Փեքերս ֆուտբոլային պրոֆեսիոնալ ակումբներին[57][58]։

Սեռական կողմնորոշում և հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փորշա դե Ռոսսին և ԴեՋեներեսը 2012 թվականի սեպտեմբերին

1997 թվականին ԴեՋեներեսը հայտարարել է, որ լեսբի է: Իր սեռական կողմնորշման բացահայտումը գրավել էր ամերիկյան տաբլոիդ մեդիայի ուշադրությունը[59]։ Այս առիթով մեդիայի շարունակ անդրադարձը ուղիղ կերպով ազդել էր ԴեՋեներեսի պրոֆեսիոնալ կարիերայի վրա և նրան գցել էր «դեպրեսիայի ճահճի մեջ»[59][60]։ Իր «Սիրով, Էլեն» գրքում Դեջեներեսի մայրը՝ Բեթթի ԴեՋեներեսը նկարագրում է, թե ինչ շոկ էր նրա համար նման բացահայտումը, սակայն այդ օրվանից նա դստեր ամենուժեղ աջակիցներից էր։ Ավելին՝ նա «Գեյերի և լեսբիների ծնողներ և ընկերներ» կազմակերպության ակտիվ անդամ է։

Սեռական կողմնորոշումը բարձրաձայնելու նույն տարում Դեջեներեսը հարաբերություններ էր սկսել Էնն Հեքի հետ, ինչը տևել էր մինչև 2000 թվականի օգոստոս[61]։ 2000-2004 թվականներին Դեջեներեսը մտերիմ հարաբերություններ է ունեցել դեսասանուհի/պրոդյուսեր/լուսանկարչուհի Ալեքսանդրա Հեդիսոնի հետ[62]։ Զույգը հայտնվել էր The Advocate թերթի շապիկին այն ժամանակ, երբ արդեն ԶԼՄ-ներում շրջանառվում էր նրանց բաժանության թեման[63]։

2004 թվականից ԴեՋեներեսը հարաբերություններ է ունեցել Փորշա դե Ռոսիի հետ[64]։ Նույնասեռ ամուսնությունները արգելող օրենքի տապալումից հետո ԴեՋեներեսը և դե Ռոսսին նշանվել են, իսկ 2008 թվականի օգոստոսին ամուսնացել են իրենց տանը՝ Բևեռլի Հիլզում (Կալիֆոռնիա), որտեղ նրանք ապրում են չորս շան և երեք կատվի հետ[65][66]։ Համար 8 պնդումը կասկածի տակ էր դնում նրանց ամուսնության օրինական կարգավիճակը, բայց ավելի ուշ Կալիֆոռնիայի Գերագույն դատարանի վճիռը այն վավեր է հայտարարել, քանի որ այն գրանցվել է 2008 թվականի նոյեմբերի 8-ին[67][68][69]։ 2010 թվականի օգոստոսի 6-ին դե Ռոսիին խնդրագիր է լրացնել, որպեսզի իրավականորեն փոխի իր անունը՝ դառնալով Փորշա Լի Ջեյմս ԴեՋեներես[70]։ Այն հաստատվել է 2010 թվականի սեպտեմբերի 23-ին[71]։

Կենդանիների իրավունքներ և վեգանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլենը նախկինում իրեն նկարագրել է որպես վեգան և «կենդանիների մեծ սիրահար»[72][73]։ Դե Ռոսսին նույնպես վեգան է[73]։ Էլենը համակարգել էր վեգանիզմի ընդլայնման համար ստեղծված կայքը, որն ուներ «դառնալով վեգան՝ Էլենի հետ» (անգլ․՝ Going Vegan with Ellen) անունը[74]։ Նա մտադիր էր Լոս Անջելեսում բացել Բոկադո վեգան բարը, սակայն միտքն այդպես էլ չիրագործվեց[75]։

The Ellen DeGeneres Show-ի կայքն ունի «Going Vegan With Ellen» բաժինը, որը տրամադրում է վեգան ուտելիքների բաղադրատոմսեր և իրագործում է «Առանց միս երկուշաբթի» արշավը[76]։ Նա մի քանի անգամ հրավիրել է Միացյալ Նահանգների կենդանիների պաշտպանության հասարակության գործադիր տնօրեն Ուայն Փեսելլին, որպեսզի իր շոուի ժամանակ պատմի իր կազմակերպության՝ կենդանիների պաշտպանության զբաղվելու ջանքների մասին։ 2009 թվականին PETA-ն նրան անվանել է «Տարվա կին»[77]։ 2013 թվականի ապրիլին նա նվիրաբերել էր 25,000 դոլար Թեննեսիում Ag-Gag հակաիրազեկիչ օրենսդրությունը դադարեցնելու համար, ինչը կարգելեր քննիչներին ֆերմերային տնտեսություններում անասունների հանդեպ կատարած բռնությունները[78]։

Դեջեներեսը 2010 թվականին Adopt-A-Turkey նախագծի ժամանակ, որը համընկել էր ամերիկյան Երախտագիտության տոնի հետ, ասել էր, որ մարդիկ սկսեն «նոր ավանդույթ՝ հնդկահավ ուտելու փոխարեն ընտելացնեն հնդկահավերին» (հնդկահավը Գոհաբանության տոնի խորհրադանիշն է)[79]։

Մարդասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի նոյեմբերին Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նրան անվանել է ՁԻԱՀ-ի գլոբալ իրազեկման հատուկենտ դեսպանորդ[80]։ 2011 թվականի դեկտեմբերի 3-ին Դեջեներեսը բացել է Դեյվիդ Լինչ հիմնադրամի 3-րդ ամենամյա «Փոփոխությունը սկսվում է» գաղափարով շոուն Լոս Անջելեսի արվեստի թանգարանում, որպեսզի համապատասխան միջոցներ հայթայթվի Տրանսենդենտալ մեդիատացիայի համար այնպիսի ռիսկային խմբերի համար, որոնք տառապում են համաճարակային քրոնիկ սթրեսից և ունեն սթրեսի հետ կապված խանգարումներ: Նա ասում է․ «ՏՄ-ն միակ ժամանակն է, երբ ես ինձ հանգիստ եմ զգում։ Այն տալիս է ինձ խաղաղ զգացում, և ես շատ եմ սիրում այն։ Ես բավարար բառեր չունեմ այն նկարագրելու համար։ Այն բոլոր օգուտները, որոնք դուք կարող եք ձեռք բերել նստելով և կատարելով մեդիտացիա, հիանալի փորձ է։ Դեյվիդ Լինչը հիասքանչ մարդ է, որ օգնում է ստանալ այս ֆոնդը»[81][82]։

2018 թվականի հունվարին՝ Էլենի վաթսունամյակի կապակցությամբ, նրա կինը՝ Պորտիա դե Ռոսսին, նրան նվիրում է Ռուանդայում գտնվող գորիլայի մշտական բնակությամբ տուն[83]։ Այս նվերը Digit Fund-ի նոր թևի մասն էր, որը ներկայումս անվանում են «Ellen DeGeneres Wildlife Fund»[84]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • DeGeneres Ellen (1995)։ My Point...And I Do Have One։ New York: Bantam Books։ ISBN 978-0-553-09955-3 
  • DeGeneres Ellen (2003)։ The Funny Thing Is...։ New York: Simon & Schuster։ ISBN 978-0-7432-4761-0 
  • DeGeneres Ellen (2011)։ Seriously...I'm Kidding։ New York: Grand Central Publishing։ ISBN 978-0-446-58502-6 
  • DeGeneres, Ellen (2015)։ Home։ Grand Central Life & Style։ ISBN 978-1455533565 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
  2. 2,0 2,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
  3. 3,0 3,1 https://www.geneastar.org/genealogie/?refcelebrite=degenerese
  4. 4,0 4,1 Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
  5. 5,0 5,1 «Ellen DeGeneres Biography (1958-»։ Filmreference.com։ Արխիվացված օրիգինալից նոյեմբերի 1, 2011-ին։ Վերցված է դեկտեմբերի 27, 2011 
  6. «Sellin' Ellen: How DeGeneres Is Becoming the New Martha»։ Apartment Therapy (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից մարտի 19, 2018-ին։ Վերցված է մարտի 18, 2018 
  7. Andrea Mandell (16 November 2016), «Obama awards Springsteen, Redford and DeGeneres Medal of Freedom», USA Today, https://www.usatoday.com/story/life/people/2016/11/16/obama-awards-springsteen-redford-and-degeneres-medal-freedom/93968762/, վերցված է 23 November 2016 
  8. Stone, Natalie (հունվարի 11, 2018)։ «Ellen DeGeneres' Father Elliot Dies at 92: 'There Was Not One Bone of Judgment in His Body'»։ People։ Արխիվացված օրիգինալից հունվարի 12, 2018-ին։ Վերցված է հունվարի 12, 2018 
  9. DeGeneres Betty (2000)։ Love, Ellen: A Mother/Daughter Journey։ HarperCollins Publishers։ էջեր 22, 27։ ISBN 978-0-688-17688-4 
  10. 10,0 10,1 Dawn Randee։ «Ellen DeGeneres reveals her father passed away in touching tribute»։ Today (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից մարտի 22, 2018-ին։ Վերցված է մարտի 22, 2018 
  11. «Ellen's Royal Relationship»։ YouTube։ փետրվարի 9, 2011։ Արխիվացված օրիգինալից հուլիսի 26, 2013-ին։ Վերցված է դեկտեմբերի 27, 2011 
  12. Stossel John (հուլիսի 23, 2013)։ «US, Commonwealth hail birth of Britain's royal baby»։ Fox News (Paris)։ AFP։ Արխիվացված օրիգինալից սեպտեմբերի 24, 2015-ին։ Վերցված է օգոստոսի 15, 2013 
  13. «Ellen DeGeneres Opens Up About Sexual Abuse»։ BBC։ մայիսի 29, 2019։ Վերցված է մայիսի 29, 2019 
  14. «Ellen DeGeneres recounts assault by her stepfather in David Letterman interview»։ CNN։ May 29, 2019։ Վերցված է May 29, 2019 
  15. D'Innocenzio Anne (փետրվարի 2, 2012)։ «Penney hopes Ellen DeGeneres can boost its image»։ Asheville Citizen-Times։ Associated Press։ Վերցված է փետրվարի 3, 2012 
  16. Ellen DeGeneres (ապրիլի 26, 2002)։ The Comedy Couch։ Interview with Guy MacPherson։ Vancouver, B.C.։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-17-ին։ Վերցված է մարտի 30, 2009 
  17. «Amazing story of Ellen DeGeneres»։ www.womenfitness.net։ Արխիվացված օրիգինալից մայիսի 3, 2017-ին։ Վերցված է 2017-05-28 
  18. Otterson Joe (2017-05-24)։ «Ellen DeGeneres Lands New Netflix Stand-Up Special»։ Variety (en-US)։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 22, 2017-ին։ Վերցված է 2018-01-19 
  19. Wong Curtis M. (2018-09-04)։ «Ellen DeGeneres Reveals Netflix Special Premiere Date And Details»։ Huffington Post (en-US)։ Արխիվացված օրիգինալից սեպտեմբերի 28, 2018-ին։ Վերցված է 2018-09-28 
  20. «GLBT History Month – Ellen DeGeneres»։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 10, 2012-ին։ Վերցված է նոյեմբերի 28, 2006 
  21. Caryn James (ապրիլի 13, 1997)։ «A Message That's Diminished by the Buildup»։ The New York Times։ Վերցված է մարտի 14, 2008 
  22. «Ellen's Commencement Speech at Tulane, 2009»։ Youtube.com։ ապրիլի 28, 2010։ Արխիվացված օրիգինալից հունիսի 14, 2011-ին։ Վերցված է դեկտեմբերի 27, 2011 
  23. Ellenfunhouse, Ellen at Universal Studios Orlando - 2007, https://www.youtube.com/watch?v=QU3NaEn22qU, վերցված է 2018-12-19 
  24. Basspicker102, Ellen At Jaws. March 28, 2007, https://www.youtube.com/watch?v=pRWdKUREGZg, վերցված է 2018-12-19 
  25. «Talk Show Emcee Forced To Host Show From Hospital Bed - CityNews Toronto»։ toronto.citynews.ca։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 20, 2018-ին։ Վերցված է 2018-12-19 
  26. «Ellen DeGeneres»։ 24SMI։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 20, 2018-ին։ Վերցված է 2018-12-19 
  27. «Jennifer Aniston and Justin Timberlake Surprise Ellen DeGeneres for 2,000th Show!»։ MSN (en-AU)։ Վերցված է 2018-12-19 
  28. «Oscars: Ellen DeGeneres' Hosting History»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից հուլիսի 15, 2018-ին։ Վերցված է 2018-07-15 
  29. «Ellen DeGeneres to Host 79th Academy Awards Presentation»։ Academy of Motion Picture Arts and Sciences։ սեպտեմբերի 7, 2006։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 29, 2006-ին։ Վերցված է սեպտեմբերի 8, 2006 
  30. «Ellen DeGeneres hosts the 79th Academy Awards as the first openly gay woman»։ www.famousdaily.com (en-US)։ Արխիվացված օրիգինալից մարտի 4, 2016-ին։ Վերցված է 2018-07-15 
  31. «Alan Arkin Wins Best Supporting Actor»։ NewsMax։ Associated Press։ փետրվարի 26, 2007։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 7, 2014-ին։ Վերցված է մարտի 27, 2008 
  32. Susan Young (փետրվարի 26, 2007)։ «Ellen Probably Most Exciting Thing About 79th Oscars, "DeGeneres rocked, as she never forgot that she wasn't just there to entertain the Oscar nominees but also to tickle the audience at home.»։ InsideBayArea։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 28, 2007-ին։ Վերցված է մարտի 29, 2008 
  33. Bob Sassone (հուլիսի 19, 2007)։ «The Emmys: More thoughts and theories»։ TV Squad։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 2, 2008-ին։ Վերցված է մայիսի 19, 2008 
  34. Weisman Jon (օգոստոսի 2, 2013)։ «Ellen DeGeneres To Host Oscars»։ Variety։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 19, 2014-ին։ Վերցված է օգոստոսի 2, 2013 
  35. «Selfie at Oscars breaks retweet record»։ BBC News։ մարտի 3, 2014։ Արխիվացված օրիգինալից մարտի 3, 2014-ին։ Վերցված է մարտի 3, 2014 
  36. 36,0 36,1 36,2 DeGeneres Ellen (մարտի 2, 2014)։ «If only Bradley's arm was longer. Best photo ever. #oscars»։ Twitter։ Արխիվացված օրիգինալից մարտի 3, 2014-ին։ Վերցված է մարտի 3, 2014 
  37. 37,0 37,1 «#BBCtrending: Selfie at Oscars breaks retweet record»։ BBC News։ 2014-03-03։ Արխիվացված օրիգինալից հուլիսի 27, 2018-ին։ Վերցված է հունիսի 21, 2018 
  38. Ellen DeGeneres' Selfie at Oscars Sets Retweet Record, Crashes Twitter Archived March 3, 2014, at the Wayback Machine., pictured: Jared Leto, Jennifer Lawrence, Meryl Streep, Ellen DeGeneres, Bradley Cooper, Peter Nyong'o Jr., and, second row, from left, Channing Tatum, Julia Roberts, Kevin Spacey, Brad Pitt, Lupita Nyong'o and Angelina Jolie.
  39. 39,0 39,1 «Oscars 2014, the year of the selfie: Ellen tweet grabs retweet record»։ latimes.com։ մարտի 2, 2014։ Արխիվացված օրիգինալից մարտի 3, 2014-ին։ Վերցված է մարտի 3, 2014 
  40. «Ellen DeGeneres' Famous Oscar Selfie Gets The Simpsons and Lego Treatment—Take a Look!»։ E! Online։ մարտի 4, 2014։ Արխիվացված օրիգինալից մարտի 12, 2014-ին։ Վերցված է մարտի 12, 2014 
  41. «Grumpy Cat, Legos Parody Ellen's Oscars Selfie»։ ABC News։ 2014-03-05 
  42. «Barack Obama victory tweet most retweeted ever»։ BBC News։ Արխիվացված օրիգինալից նոյեմբերի 7, 2013-ին։ Վերցված է նոյեմբերի 8, 2013 
  43. "Four more years" Archived March 3, 2014, at the Wayback Machine. Barack Obama on Twitter, November 6, 2012.
  44. «Ellen DeGeneres Tells Us All About Her Just-Launched ED by Ellen Collection»։ InStyle.com (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից սեպտեմբերի 21, 2017-ին։ Վերցված է 2017-09-20 
  45. «Essential Brands Announces the Launch of ED Ellen DeGeneres Loungewear and Sleepwear Collection»։ www.prnewswire.com (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից մարտի 19, 2018-ին։ Վերցված է մարտի 18, 2018 
  46. Thau Barbara։ «Ellen DeGeneres Jumps Into $62.2B Pet Market With New PetSmart Line»։ Forbes (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից սեպտեմբերի 21, 2017-ին։ Վերցված է 2017-09-20 
  47. Staff AOL։ «What Ellen has to say about her new Cat Collection at PetSmart will make you LOL»։ AOL.com (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից սեպտեմբերի 21, 2017-ին։ Վերցված է 2017-09-20 
  48. Rice Lynette։ «Ellen DeGeneres wants to help elephants because of Trump ban reversal»։ EW.com (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից հունիսի 27, 2018-ին։ Վերցված է հունիսի 27, 2018 
  49. «Ellen DeGeneres plays Dory»։ Biography.com։ Արխիվացված օրիգինալից նոյեմբերի 19, 2016-ին։ Վերցված է նոյեմբերի 19, 2016 
  50. Andrew Stanton states this on the Finding Nemo DVD running commentary.
  51. «Ellen Explains Her New eleveneleven Record Label»։ The Ellen DeGeneres Show։ WarnerBros.com։ մայիսի 28, 2010։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 31, 2010-ին 
  52. «Catching Up with Ellen DeGeneres»։ Dateline NBC։ 2004-11-08։ Արխիվացված օրիգինալից փետրվարի 11, 2015-ին։ Վերցված է 2014-09-28 
  53. «#15 Ellen DeGeneres»։ Արխիվացված օրիգինալից օգոստոսի 6, 2018-ին։ Վերցված է 2018-07-16 
  54. «The World's Highest-Paid Celebrities»։ Արխիվացված օրիգինալից հունիսի 30, 2013-ին։ Վերցված է 2018-07-16 
  55. «The World's 100 Most Powerful Women»։ Forbes։ Forbes։ Արխիվացված օրիգինալից սեպտեմբերի 20, 2017-ին։ Վերցված է հուլիսի 27, 2015 
  56. «World Pride Power List 2014»։ The Guardian։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 8, 2015-ին 
  57. DeGeneres Ellen (14 Jan 2018)։ «I <3 @DrewBrees and I <3 @Saints.»։ @TheEllenShow (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից հունվարի 23, 2019-ին։ Վերցված է 2018-01-15 
  58. «Go Green Bay!»։ The Ellen DeGeneres Show։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 19, 2011-ին։ Վերցված է սեպտեմբերի 8, 2011 
  59. 59,0 59,1 Foley Bridget (March 2007)։ «Ellen DeGeneres»։ W 36 (3): 496–501։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 14, 2012-ին։ Վերցված է հունիսի 9, 2012  (չաշխատող հղում)
  60. «People in the news: Loss of series made comedian depressed»։ Eugene Register Guard։ դեկտեմբերի 1, 1998։ Վերցված է ապրիլի 8, 2019 
  61. «Heche: My father sexually abused me»։ CNN Entertainment։ սեպտեմբերի 5, 2001։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 3, 2013-ին։ Վերցված է հունիսի 9, 2012 
  62. Monica Corcoran (օգոստոսի 15, 2004)։ «A Night Out with Alexandra Hedison and Ellen DeGeneres; Burning the Candle»։ The New York Times։ Արխիվացված օրիգինալից փետրվարի 20, 2011-ին։ Վերցված է հունիսի 9, 2012 
  63. Lo Malinda (դեկտեմբերի 14, 2004)։ «Ellen and Alex Break Up»։ AfterEllen.com։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 14, 2008-ին։ Վերցված է հունիսի 15, 2008 
  64. "Ellen DeGeneres and Portia de Rossi's Road to Romance" Archived December 21, 2014, at the Wayback Machine.. US Weekly. p 1 of 10. Retrieved December 21, 2014.
  65. "Ellen DeGeneres and Portia de Rossi's Road to Romance" Archived December 21, 2014, at the Wayback Machine.. US Weekly. p 6 of 10. Retrieved December 21, 2014.
  66. Singh, Anita (August 18, 2008). "Television presenter Ellen DeGeneres marries lesbian lover Portia de Ross" Archived June 26, 2010, at the Wayback Machine.. The Daily Telegraph.
  67. «Election Night Results – CA Secretary of State»։ California Secretary of State։ նոյեմբերի 5, 2008։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 14, 2018-ին։ Վերցված է նոյեմբերի 5, 2008 
  68. Lisa Leff (հոկտեմբերի 13, 2008)։ «Gay couples rush to wed ahead of Calif. election»։ Associated Press։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-09-ին։ Վերցված է նոյեմբերի 1, 2008 
  69. Dhalwala, Shruti (հունիսի 21, 2008)։ «Ellen Gives Portia Pink Diamonds for 'Dream Wedding'»։ People։ Արխիվացված օրիգինալից հունիսի 27, 2008-ին։ Վերցված է հունիսի 23, 2008 
  70. TMZ Staff։ «Portia to Ellen: I Want to Be a DeGeneres!»։ TMZ։ Արխիվացված օրիգինալից օգոստոսի 15, 2010-ին։ Վերցված է օգոստոսի 11, 2010 
  71. «Portia de Rossi takes wife Ellen DeGeneres' name»։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 26, 2010-ին 
  72. Koerner Allyson (2012-04-27)։ «Ellen DeGeneres Discusses Vegan Journey»։ Ecorazzi։ Արխիվացված օրիգինալից նոյեմբերի 16, 2012-ին։ Վերցված է 2017-01-30 
  73. 73,0 73,1 Setoodeh Ramin (սեպտեմբերի 6, 2008)։ «Ellen's Big Gay Wedding»։ Newsweek։ Արխիվացված օրիգինալից սեպտեմբերի 27, 2008-ին։ Վերցված է հոկտեմբերի 7, 2008 
  74. «Going Vegan with Ellen»։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 27, 2012-ին։ Վերցված է հոկտեմբերի 31, 2012 
  75. Shepherd Sea (հուլիսի 5, 2012)։ «Ellen DeGeneres' Vegan Restaurant Not Coming to Studio City»։ Ecorazzi։ Արխիվացված օրիգինալից փետրվարի 1, 2014-ին։ Վերցված է հունվարի 28, 2014 
  76. «Going Vegan with Ellen»։ The Ellen DeGeneres Show։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 27, 2012-ին։ Վերցված է հոկտեմբերի 31, 2012 
  77. Natalie Finn, " PETA's Top Dogs: Ellen DeGeneres and Tim Gunn," EOnline, 30 December 2009.
  78. «Ellen Speaks Out on Ag-Gag Bills»։ HSUS 
  79. «White House to pardon two turkeys, helping them find better lives this Thanksgiving»։ USA Today։ նոյեմբերի 18, 2010։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 11, 2011-ին 
  80. Michaud Chris (նոյեմբերի 9, 2011)։ «Ellen DeGeneres named global envoy for AIDS awareness»։ Reuters։ Արխիվացված օրիգինալից հոկտեմբերի 5, 2015-ին։ Վերցված է հուլիսի 1, 2017 
  81. «Featured Past Events – David Lynch Foundation»։ Արխիվացված օրիգինալից մարտի 16, 2012-ին։ Վերցված է մարտի 21, 2012 
  82. Codeway։ «Ellen DeGeneres on Transcendental Meditation (Video transcription)»։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 20, 2013-ին։ Վերցված է դեկտեմբերի 20, 2013 
  83. «PORTIA DE ROSSI SURPRISES WIFE ELLEN DEGENERES WITH AMAZING BIRTHDAY GIFT TO DIAN FOSSEY GORILLA FUND | Dian Fossey»։ Dian Fossey։ փետրվարի 1, 2018 
  84. «Portia Surprises Ellen with the Gift of a Lifetime: The Ellen DeGeneres Wildlife Fund!»։ ellentube.com (անգլերեն)։ փետրվարի 2, 2018։ Արխիվացված օրիգինալից մարտի 19, 2018-ին։ Վերցված է մարտի 18, 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]