Փաթրիշա Արքեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Փաթրիշա Արքեթ
Patricia Arquette 2015.jpg
Ծնվել է ապրիլի 8, 1968({{padleft:1968|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:8|2|0}})[1][2] (50 տարեկան)
Ծննդավայր Չիկագո, Իլինոյս[1]
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն դերասանուհի, հեռուստատեսային դերասան, կինոդերասանուհի և կոմպոզիտոր
Ծնողներ հայր՝ Լյուիս Արքեթ
Ամուսին(ներ) Նիկոլաս Քեյջ և Թոմաս Ջեյն
Երեխա(ներ) Enzo Rossi
Պարգևներ և մրցանակներ Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար, Օսկար, Ոսկե գլոբուս, BAFTA, Էմմի, Screen Actors Guild Award և Independent Spirit Awards

Փաթրիշա Թ. Արքեթ (անգլ.՝ Patricia T. Arquette, ապրիլի 8, 1968({{padleft:1968|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:8|2|0}})[1][2], Չիկագո, Իլինոյս[1]), ամերիկացի դերասանուհի և ռեժիսոր։ Նկարահանվել է 1990-ական թվականների մի շարք կինոնկարներում, սակայն հիմնական հաջողության հասել է շնորհիվ «Մեդիում» («Medium», 2005—2011 թվականներ) սերիալում գլխավոր դերի, որը նրան 2006 թվականին բերում է «Էմմի» մրցանակ որպես դրամատիկական հեռուստասերիալում լավագույն դերասանուհու։ Այժմ Արքեթը կատարում է առաջատար դեր «C.S.I.. հանցագործության վայրը կիբեռտարածք» («CSI: Crime Scene Investigation») սերիալում[3]։ Կինոէկրաններին առավելագույն հաջողության է հասել «Պատանեկություն» («Boyhood», 2014 թվական) այլաբանությունում, որտեղ գլխավոր հերոսի մոտ դերակատարման համար արժանացել է բազմաթիվ մրցանակների։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաթրիշա Արքեթը ծնվել է 1968 թվականի ապրիլի 8-ին Չիկագոյում։ Փաթրիշան մեծ դերասանական գերդաստանի կրտսեր դուստրն է։ Պապիկը՝ Քլիֆ Արքեթը, կինոդրամատուրգ և դերասան, հայրը՝ Լյուիս Արքեթը՝ հայտնի դերասան, հիմնականում երկրորդական դերերում նկարահանված. «Ճիչ 2», «Տանգո և Քեշ», «Չինական պատահար»։ Եղբայրները՝ Դեյվիդ և Ռիչմոնդ, քույրերը՝ Ալեքսիս և Ռոզաննա, որի հետ 15-ամյա Փաթրիշան հեռանում է ընտանիքից։

Ֆակտուրային արտաքինը և դեմքի տիպաժը, վառ երկնագույն աչքերը և հարավցու փափուկ շեշտադրությունը (նրա ծնունդից հետո ընտանիքը տեղափոխվել է Վիրջինիա) գրավում են հեռուստապրոդյուսերների և կինոռեժիսորների, ինչպես նաև երկրպագու-դերասանների ուշադրությունը 17-ամյա աղջնակի վրա։

Կինոկարիերան սկսում է 1987 թվականին՝ «Մղձավանջ Ծփիների փողոցում 3. Քնի ռազմիկները» («A Nightmare on Elm Street 3: Dream Warriors») սարսափ ֆիլմում և մասնավոր դպրոցի մասին ռեժիսոր Դմիտրի Լոգոֆետիսի «Մեծ խելացին» («Pretty Smart») կատակերգությունում։ Ճանաչումը նրան գալիս է չորս տարի անց, էկրաններին մի շարք կինոնկարներում վառ դերերի և կինոնորամուտի թողարկումից հետո. «Վազող հնդկացին» («The Indian Runner», 1991 թվական) (Շոն Փենի առաջին ռեժիսորական աշխատանքը, «Իրական սեր» («True Romance», 1993 թվական) (Տոնի Սքոթի մելոդրաման) և «Էդ Վուդ» («Ed Wood», 1994 թվական), ռեժիսոր Էդ Վուդի կնոջ դերում։

Հետագա տարիների առավել ուժեղ դերասանական աշխատանքներ. «Ռանգունից հեռու» («Beyond Rangoon», 1995 թվական), ամերիկուհու դերում, որը խռովությունների ժամանակ հայտնվել է Բիրմայում, «Մի արթնացրեք քնած շանը» («Flirting with Disaster»), «Խճուղի ոչ մի տեղ» («Lost Highway», 1997 թվական)՝ պաշտամունքային ռեժիսոր Դևիդ Լինչի ֆիլմը, «Հաջողություն սիրեկան» («Goodbye Lover», 1998 թվական)՝ Ռոլան Ժոֆեի, «Դրոշմներ» («Stigmata», 1999 թվական), «Նշան» («The Badge», 2002 թվական)։ Վերջին աշխատանքներից մեկը՝ «Ֆասթֆուդի ազգը» («Fast Food Nation», 2006 թվական)), առաջացրել է կինոքննադատների հիասթափությունը։ Ստեղծագործական կարիերայում նոր շրջադարձ բերեց Փաթրիշայի մասնակցությունը «Մեդիում» («Medium», 2005—2011 թվականներ) ֆանտաստիկ սերիալի նկարահանումներին, որտեղ նա զբաղված է Էլիսոն Դյուբուաի դերում՝ էքստրասենս-մեդիում, որը օժտված է մահացածներին տեսնելու և նրանց ձայնը լսելու ունակությանբ։ Աչս ֆիլմի համար նա առաջադրվում է «Սատուռն» մրցանակի՝ «Սերիալի լավագույն դերասանուհի» անվանակարգում, իսկ 2005 թվականին դառնում է «Էմմի» մրցանակի դափնեկիր, «Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի» անվանակարգում։

Կինոմամուլը առանձնակի ուշադրության է արժանացնում Արքեթի աշխատանքը «Պատանեկություն» այլաբանությունում, որը նրան բերում է «Ոսկե Գլոբուս», ԱՄն կինոդերասանների Գիլդիայի մրցանակ, BAFTA և «Օսկար»։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին ամուսնությունը Նիկոլաս Քեյջի հետ Փաթրիշայի վրա է սևեռում լրագրողների ուշադրությունը և դերասանուհուն դարձնում էլ ավելի հանրաճանաչ։

2006—2011 թվականներին ամուսնացած էր դերասան և ռեժիսոր Թոմաս Ջեյնի հետ, որը Փաթրիշայի երկրորդ երեխայի՝ Հարլոու Օլիվիա Քալիոփի (ծնվ. 2003 թ.) հայրն է։ Առաջին երեխային, Էնցո Ռոսիին, նա ծննդաբերել է 1988 թվականին, ամուսնությունից դուրս, մեկ ուրիշ դերասան և երաժիշտ Փոլ Ռոսիից՝ «Ռանգունից հեռու» ֆիլմի խաղընկերոջից։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1987 Մղձավանջ Ծփիների փողոցում 3. Քնի ռազմիկները A Nightmare on Elm Street 3։ Dream Warriors Քրիստին Պարկեր
1987 Մեծ խելացին Pretty Smart Զերո
1987 Հայրիկ Daddy Սթեյսի
1988 Թայմ-աութ Time Out Լյուսի
1988 Հեռու հյուսիս Far North Ջիլլի
1989 Քեռի Բաք Uncle Buck ձայնավորել է տարբեր բայներ
1989 Եզրին Վանդակի տեքստ բռնաբարված կին
1990 Հատուկ դպրոցական արձակուրդներ CBS Schoolbreak Special Դեյնա Մակալիստեր
1990 Երեսուն և մի քիչ Thirtysomething Ստեֆանի
1990 Վտարյալներ The Outsiders Վանդակի տեքստ
1990 Առակ գանգից Tales from the Crypt Մերի-Ջո
1990 Ռոլերների աղոթքը Prayer of the Rollerboys Քեյսի
1991 Դիլլինջեր Dillinger Պոլլի
1991 Վազող հնդկացին The Indian Runner Դորոթի
1991 La domenica specialmente հայտնի չէ
1991 Վայրի ծաղիկ Wildflower Էլիս Գատրի
1992 Մանկ Զետերլենդի գրառումները Inside Monkey Zetterland Գրեյս Զետերլենդ
1992 Առջևում միայն անհաջողություններ են Trouble Bound Կիտ Կալիֆանո
1993 Իթան Ֆրոմ Ethan Frome Մետի Սիլվեր
1993 Իրական սեր True Romance Ալաբամա Ուորլի
1994 Անձնվեր սեր Betrayed By Love Դեանա
1994 Ամուսնության սուրբ կապեր Holy Matrimony Հավանա
1995 Էդ Վուդ Ed Wood Կետի Օ'Հարա
1995 Ռանգունից հեռու Beyond Rangoon Լորա Բաուման
1996 Մի արթնացրեք քնած շանը Flirting with Disaster Նենսի Կոպլին
1996 Գաղտնի գործակալ The Secret Agent Վիննի
1996 Անվերջություն Infinity Առլին Գրինբաում
1997 Խճուղի ոչ մի տեղ Lost Highway Ռենե Մեդիսոն/Էլիս Ուեյկֆիլդ
1997 Գիշերային հերթապահություն Nightwatch Կետրին
1998 Հաջողություն, սիրեկան Goodbye Lover Սանդրա Դանմոր
1998 Հովիտների և դաշտերի երկիրը The Hi-Lo Country Մոնա Բիրկ
1999 Խարաններ Stigmata Ֆրենկի Փեյջ
1999 Վերակենդանացնելով մեռյալներին Bringing Out the Dead Մերի Բյորկ
2000 Նիկի- փոքրիկ սատանա Little Nicky Վալերի Վերան
2002 Գազանային բնավորություն Human Nature Լայլա Ջյուտ
2002 Նշան The Badge Սքարլետ
2003 Խորից խորը Deeper Than Deep Լինդա Լագլեյս
2003 Գանձ Holes Քեյթ Բառլոու
2003 Փոքրիկ մատիկներ Tiptoes Լյուսի
2006 Ֆասթֆուդի ազգ Fast Food Nation Սինդի
2009 Միայնակ կինը A Single Woman պատմիչ
2005-2011 Մեդիում Medium Էլիսոն Դյուբուա
2012 Օրենք և կարգապահություն. Հատուկ ջոկատ Law & Order։ Special Victims Unit Ջիննի
2013 Ստորգետնյա կայսրություն Boardwalk Empire Սալլի Վիտ
2014 Պատանեկություն Boyhood Օլիվիա Էվանս, Մեյսոնի մայրը
2014 Ջենթլմեն կողոպտիչ Electric Slide Թինա
2014 C.S.I.. Հանցագործության վայր CSI։ Crime Scene Investigation Էյվերի Ռայան
2015 C.S.I.. Կիբեռտարածություն CSI։ Cyber Էյվերի Ռայան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]