Պատանեկություն (ֆիլմ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պատանեկություն (այլ կիրառումներ)
Պատանեկություն անգլ.՝ Boyhood | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա[1][2][3][…] և հասունացման պատմություն |
Թեմա | անհաջող ընտանիք և հարբեցողություն |
Թվական | հունվարի 19, 2014[4] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռիչարդ Լինկլեյթեր[5][6][7][…] |
Պրոդյուսեր | Սանդրա Ադեյր և Ռիչարդ Լինկլեյթեր |
Սցենարի հեղինակ | Ռիչարդ Լինկլեյթեր |
Դերակատարներ | Իթան Հոուք[5][8][9][…], Պատրիսիա Արկետ[5][8][9][…], Ellar Coltrane?[5][7][8][…], Nick Krause?[8][10][11], Lorelei Linklater?[11], Brad Hawkins? և Zoe Graham?[11] |
Օպերատոր | Լի Դանիել և Shane F. Kelly? |
Մոնտաժ | Սանդրա Ադեյր |
Պատմվածքի վայր | Տեխաս |
Տևողություն | 163 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Պատանեկություն» (անգլ.՝ Boyhood), ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, որի նկարահանումները սկսել են 2002 թվականին և ավարտվել 2013 թվականի հոկտեմբերին[12]։ Պրեմիերան կայացել է 2014 թվականի հունվարի 19-ին Սանդեսի կինոփառատոնի ժամանակ, իսկ 2014 թվականի փետրվարին Բեռլինի 64-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ ներկայացվել է հիմնական ծրագրի մեջ, որտեղ արժանացել է «Արծաթե արջ» մրցանակին «լավագույն ռեժիսուրայի» համար։ «Պատանեկությունը» դարձել է Օսկարի 87-րդ մրցանակաբաշխության հիմնական հավակնորդներից մեկը՝ ստանալով 6 անվանակարգ[13]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը պատմում է Մեյսոնի կյանքի պատմությունը, նրա մանկությունն ու պատանեկությունը։ Մեյսոնի ընտանիքը եկել էր Տեխասից։ Նա տանջվում է ծնողների բաժանման պատճառով, որ տեղի է ունեցել հոր՝ ալկոհոլից կախվածության պատճառով, երկրորդ ամուսնությունը և ևս մեկ բաժանությունը։ Նա ապրում է միայնակ մոր և ավագ քրոջ՝ Սամանթայի հետ։ Մեյսոնը հետաքրքրվում է երաժշտությամբ, Հարրի Փոթերով, «Աստղային պատերազմներով»։ Ծանոթանում է խմիչքի և մարիխուանայի հետ, զգացումներ են առաջանում դեպի հակառակ սեռը։ Երբ գալիս է ժամանակը, ծանոթանում է Շինայի հետ, ով դառնում է իր ընկերուհին։ Ընդունվում է քոլեջ։ Ֆիլմն ավարտվում է Մեյսոնի արագ զբոսանքով և նրա նոր ծանոթի՝ Նիկոլի հետ Բիգ Բենդ այգում։ Նրանք քննարկում են կենցաղի ակնթարթայնությունը։
Պատմությունը նկարագրում է ամենասովորական կյանքի 12 տարիները (դպրոցի առաջին դասարանից մինչև քոլեջի առաջին օրը) և զարգանում է փոքր դրվագներով, որոնք ցույց են տալիս մեծանալն ու երեխայի, դեռահասի, պատանու հարաբերությունները ծնողների հետ։ Սյուժեն զարգանում է փոփոխվող ժամանակի, ամերիկյան պատմության, քաղաքականության, Իրաքի պատերազմից մինչև Բարաք Օբամայի կյանքի շրջանակներում։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էլար Քոլթրեյն - Մեյսոն Էվանս կրտսեր
- Լորելեյ Լինկլեյթեր (ռեժիսորի դուստրը) - Սամանթա Էվանս
- Իթան Հոուք - Մեյսոն Էվանս ավագ, նրանց հայրը
- Պատրիսիա Արքեթ - Օլիվիա Էվանս, նրանց մայրը
- Լիբի Վիլարի - Օլիվիայի մայրը
- Բրեդ Հոուքինս - Ջիմ
- Շեյն Գրեմ - Սթենլի
- Մարկո Պերելա - Բիլ Ուելբրոք
- Չարլի Սեքսթոն - Ջիմի
- Նիկ Կրաուզե - Չարլի
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի նկարահանումները սկսել են 2002 թվականի ամռանը ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Ռիարդ Լինլեյթերի տանը, Տեխաս նահանգում։ Գլխավոր դերակատարը յոթամյա (այդ ժամանակ) տղա Էլար Քոլթրեյնն է, որը, համաձայն կնքված պայմանագրի, չէր կարող փոխարինվել որևէ այլ երեխայով մինչև նկարահանումների ավարտը։ Էլարի հետ միասին մեծանում և նկարահանվում էր նաև նրա հասակակիցը՝ ֆիլմի ռեժիսորի դուստր Լորելեյ Լինկլեյթերը։ Ֆիլմը նկարահանվել է առանց հատուկ սցենարի. վերջինս փոփոխվում էր տարի առ տարի[14]։
Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը բարձր գնահատականներ է ստացել համաշխարհային կինոմամուլի կողմից։ Ավելի քան 200 կարծիքների հիման վրա Rotten Tomatoes կայքում ֆիլմի վարկանիշը կազմել է 99 %, իսկ ֆիլմը գլխավորել է 2014 թվականի լավագույն ֆիլմերի ցուցակը[15]։ «Պատանեկությունը» ճանաչվել է նաև 2014 թվականի լավագույն ֆիլմը բրիտանական Sight & Sound կինոամսագրի[16] և ամերիկյան Film Comment[17] ամսագրերի վարկածով։
Variety-ն Ռիչարդ Լինկլեյթերի ստեղծագործությունը նմանեցրել է «միկրոտիեզերքի», որը կյանքի է կոչվում ամերիկյան ընտանիքի շնորհիվ։ Ամսագիրը նաև գտնում է, որ Տոլստոյի «Մանկություն», «Պատանեկություն», «Երիտասարդություն» եռապատումը ևս մեծ ազդեցություն է ունեցել ֆիլմի ստեղծման վրա։ Սյուժեում, որտեղ բավականին բարդ է առանձնացնել որևէ հիմնական գիծ, կատարվում է «ամեն ինչ և ոչինչ»։ Պատմությունն ներառում է իրադարձությունների հաջորդականությունը, որոնք շուտով դառնալու են ամենավառ հիշողությունները։ Los Angeles Times-ը համեմատել է ֆիլմը «Թրումենի շոու»-ին իրականության մեջ[18][19]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.nytimes.com/2014/07/11/movies/movie-review-linklaters-boyhood-is-a-model-of-cinematic-realism.html?partner=rss&emc=rss&_r=1
- ↑ http://www.nytimes.com/2014/07/11/movies/movie-review-linklaters-boyhood-is-a-model-of-cinematic-realism.html
- ↑ http://www.nytimes.com/2014/07/11/movies/movie-review-linklaters-boyhood-is-a-model-of-cinematic-realism.html?partner=rss&emc=rss&_r=0
- ↑ http://uproxx.com/movies/2015/02/trophy-talk-the-oscars-are-finally-here-who-will-win/ — Sundance.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 http://www.adorocinema.com/filmes/filme-226260/
- ↑ http://www.sinemalar.com/film/145095/boyhood
- ↑ 7,0 7,1 http://www.filmaffinity.com/en/film175667.html
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 http://bbfc.co.uk/releases/boyhood-film
- ↑ 9,0 9,1 http://www.film-o-holic.com/arvostelut/boyhood
- ↑ http://www.imdb.com/title/tt1065073/fullcredits
- ↑ 11,0 11,1 11,2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Richard Linklater Talks Before Midnight, Boyhood, and a Possible TV Series parade.com կայքում, 24 հոկտեմբերի 2013
- ↑ «Oscars 2014 Nominations: Experts' Charts & Graphs» (անգլերեն)։ Gold Derby։ Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 16–ին
- ↑ Richard Linklater on ‘Boyhood,’ the ‘Before’ Trilogy and the Luxury of Time
- ↑ «Top Movies of 2014» (անգլերեն)։ Rotten Tomatoes։ Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15–ին
- ↑ «The best films of 2014» (անգլերեն)։ Sight & Sound։ 2014-11-28։ Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 28–ին
- ↑ «Best Films of 2014» (անգլերեն)։ Film Comment։ 2014-12-12։ Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 12–ին
- ↑ Ellar Coltrane, 19, began his starring role in Richard Linklater's 'Boyhood' at age 7, filming a little each year by Steven Zeitchik
- ↑ Review: ‘‘Boyhood’’ / Variety
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2014 ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Ռիչարդ Լինկլեյթերի ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Ամերիկյան անկախ ֆիլմեր
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր հասունացման տարիքի մասին
- 2014 դրամա ֆիլմեր
- Universal Pictures ֆիլմեր
- Ֆիլմեր ընտանիքի մասին
- 2010-ականների դրամա ֆիլմեր
- Ֆիլմեր դեռահասների համար
- Ամերիկյան կատակերգական դրամա ֆիլմեր