Իթան Հոուք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Իթան Հոուք
անգլ.՝ Ethan Hawke
Ethan Hawke - 2009 Venice Film Festival.jpg
Իթան Հոուքը 2009 թվականի Վենետիկի կինոփառատոնի ժամանակ
Ծնվել էնոյեմբերի 6, 1970 (52 տարեկան)
ԾննդավայրՕսթին, Տեխաս, ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորքի համալսարան, Քարնեգի Մելոն համալսարան, Hun School of Princeton?, Օսթինի տեխասյան համալսարան և West Windsor-Plainsboro High School South?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, ռեժիսոր, սցենարիստ, նովելագիր
Ակտիվ շրջան1985–ներկա
Ծնողներհայր՝ James Steven Hawke?[1], մայր՝ Leslie Carole Green?[1]
Ամուսին(ներ)Ռայանա Հոուք
Երեխա(ներ)4
Պարգևներ և մրցանակներ

Իթան Գրին Հոուք (անգլ.՝ Ethan Green Hawke, նոյեմբերի 6, 1970(1970-11-06)[2][3][4][…], Օստին, ԱՄՆ), ամերիկյան դերասան, սցենարիստ և գրող, «Օսկարի» (2002, 2005, 2014, 2015), «Ոսկե գլոբուսի» (2015) և BAFTA-ի հավակնորդ (2015)։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների թե՛ սցենարային աշխատանքների, թե՛ դերասանական գործունեության համար, մասնավորապես՝ «Մարզական օր» (2002) և «Պատանեկություն» (2014) ֆիլմերի համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իթանի ծնողները ամուսնալուծվել են նրա ծնունդից որոշ ժամանակ անց։ Մոր նոր ամուսնությունից հետո Իթանի ընտանիքը տեղափոխվել է Պրինսթոն։

Իթանն առաջին անգամ հայտնվել է տեսախցիկի առաջ 14 տարեկան հասակում գիտաֆանտաստիկ «Հետազոտողները» ֆիլմում։ Իսկական դերասանական բեկումը սպասում էր նրան 1989 թվականին «Մեռյալ բանաստեղծների միությունը» ֆիլմում, որին հաջորդեցին բազում կինոաշխատանքներ։ 2001 թվականին նրա դերը «Մարզական օր» ֆիլմում արժանացավ «Օսկարի» անվանակարգի երկրորդ պլանի դերի համար։ 2004 թվականին Հոուքը իր համահեղինակների հետ միասին առաջադրվեց «Օսկարի» «Մայրամուտից առաջ» ֆիլմի սցենարի համար։ «Չելսի Ուոլս» ֆիլմում, որ ցուցադրվեց 2001 թվականին Կաննի կինոփառատոնի ժամանակ, և իր «Ամենաշոգ նահանգը» վեպի էկրանավորման ժամանակ Իթան Հոուքը հանդես եկավ ռեժիսորի դերում։

Պրինսթոնում Հոուքը ուսումնասիրել է դերասանական վարպետություն հանրահայտ Մաքքարթերի թատրոնում, այցելել է Բրիտանական թատերական ասոցիացիայի դերասանական դասերի Անգլիայում և Պիտսբուրգի Քարնեգի Մելոուն համալսարանը։ Նա հանդիսանում է «Malaparte» դերասանական խմբի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է։

Գրականության մեջ Հոուքն առաջին անգամ հանդես է եկել 1996 թվականին «Ամենաշոգ նահանգը» վեպով, որ պատմում է երկու երիտասարդ ինտելեկտուալների սիրային պատմությունը Նյու Յորքում 90-ական թվականներին։ Նրա երկրորդ վեպը՝ «Մոխրե միջավայրը» հրատարակվեց 2003 թվականին։

«Պատանեկություն» ֆիլմում հոգատար հոր կերպարի համար Հոուքն արժանացել է բազում մրցանակների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակին, «Ոսկե գլոբուսին», BAFTA-ի և «Օսկարի»։

«Գատակա» ֆիլմում Իթան Հոուքը ծանոթացել է Ումա Թուրմանի հետ[5][6], որի հետ ամուսնացել է 1998 թվականի մայիսի 1-ին։ Նրանք ամուսնալուծվեցին 2005 թվականին։ Թուրմանն ու Հոուքն ունեն երկու երեխա. դուստրը՝ Մայա Ռեյը (ծնվ. 8 հուլիսի 1998 թվական) և որդին՝ Լևոն Ռոանը (ծնվ. 15 հունվարի 2002 թվական2008 թվականից Իթանն ամուսնացած է Ռայանա Հոուքի հետ[7][8], ով նախկինում աշխատում էր որպես Իթանի երեխաների դայակ։ Զույգն ունի երկու դուստր՝ Կլեմենտինան և Ինդիանան։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
  2. Internet Broadway Database — 2000.
  3. Encyclopædia Britannica
  4. Discogs — 2000.
  5. Cheng Kipp, Chang Suna (մայիսի 15, 1998)։ «Monitor»։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-21-ին։ Վերցված է մարտի 28, 2011 
  6. Rohrer Trish Deitch (June 2000)։ «The Great Dane»։ Los Angeles Magazine 45 (6): 80։ ISSN 1522-9149։ Վերցված է հունիսի 17, 2013 
  7. Vozick-Levinson Simon (հուլիսի 18, 2008)։ «Monitor»։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-08-ին։ Վերցված է փետրվարի 5, 2009 
  8. Garratt Sheryl (հոկտեմբերի 8, 2012)։ «Ethan Hawke interview»։ The Daily Telegraph (London)։ Վերցված է հոկտեմբերի 19, 2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Իթան Հոուք հոդվածին