Մայրամուտից առաջ
Մայրամուտից առաջ անգլ.՝ Before Sunset | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ[1][2][3][…] և դրամա[2][3][4] |
Թվական | փետրվարի 10, 2004[5], հունիսի 17, 2004[6] և հուլիսի 2, 2004[5] |
Լեզու | անգլերեն[7] |
Ռեժիսոր | Ռիչարդ Լինքլեյթեր[2][3][8][…] |
Պրոդյուսեր | Ռիչարդ Լինքլեյթեր |
Սցենարի հեղինակ | Ռիչարդ Լինքլեյթեր, Իթան Հոուք և Ժյուլի Դելպի |
Դերակատարներ | Իթան Հոուք[3][4][8][…], Ժյուլի Դելպի[3][4][8][…], Վերմոն Դոբչեֆ[3][8][9][…], Louise Lemoine Torrès?[10], Ռոդոլֆ Պոլի[3][9][10], Ալբերտ Դելպի[3][9][10], Մարի Պիյե[3][9][10], Mariane Plasteig?[11][9], Diabolo?[12][9] և Denis Evrard?[13] |
Օպերատոր | Լի Դանիել |
Երաժշտություն | Ժյուլի Դելպի |
Մոնտաժ | Սանդրա Ադեյր |
Պատմվածքի վայր | Փարիզ |
Նկարահանման վայր | Փարիզ |
Կինոընկերություն | Castle Rock Entertainment |
Տևողություն | 77 րոպե |
Բյուջե | 2 700 000 $[14] |
Շահույթ | 15 936 507 $[14] և 5 820 649 $[14] |
Պաշտոնական կայքէջ |
Մայրամուտից առաջ (անգլ.՝ Before Sunset), 2004 թվականին նկարահանված ֆիլմ, որը «Արևածագից առաջ» (1995) ֆիլմի շարունակությունն է։ Սցենարը գրվել է ռեժիսոր Ռիչարդ Լինկլեյթերի և երկու ֆիլմերում էլ գլխավոր դերեր կատարած դերասանների՝ Իթան Հոուքի և Ժյուլի Դելպիի հետ համատեղ։ Ֆիլմի սցենարում տեսնում ենք երկու դերասանների անձնական կյանքից որոշակի տարրեր[15], ինչպես օրինակ՝ Հոուքի չստացված և ամուսնալուծությամբ ավարտված ընտանեկան կյանքը (Ումա Թուրմանի հետ) և այն փաստը, որ Դելպին իրականում մի քանի տարի ապրել է Նյու Յորքում։
Ֆիլմի պրեմիերան կայացել է 2004 թվականի փետրվարի 10-ին Բեռլինի կինոփառատոնում։ Թողարկվել է հունիսի 17-ին։ Ֆիլմը առաջադրվել է «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում (հաղթանակը հասել է «Ճամփեզրին» ֆիլմի սցենարիստներին)։
Ֆիլմի գովազդային կարգախոսն է․ «Իսկ եթե ձեզ ևս մեկ հնարավորություն ընձեռնվի, որից օրերից մի օր չեք օգտվել»։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկացի Ջեսին (Իթան Հոուք) և ֆրանսուհի Սելինը (Ժյուլի Դելպի) վերամիավորվում են ինը տարի անց այն գիշերվանից հետո, որին ականատես ենք լինում «Արևածագից առաջ» ֆիլմում։ Ջեսին գրում է ԱՄՆ-ում բեսթսելլեր դարձած մի գիրք՝ հիմնված Սելինի հետ իր հանդիպման վրա, և մեկնում է Եվրոպա՝ մամուլի ասուլիսների և ընթերցողների հետ ստեղծագործական հանդիպումների։ Փարիզում ապրող Սելինը գալիս է այս հանդիպումներից մեկին, որը կազմակերպվել է փարիզյան գրախանութում՝ մեկ ամիս առաջ իր սիրելի գրախանութում գրողի հետ հանդիպման պաստառը տեսնելուց հետո, իսկ վրան՝ Ջեսսիի լուսանկարը։ Ջեսին շուտով պետք է գնա օդանավակայան, և նրանք շատ քիչ ժամանակ ունեն։
Ֆիլմի սկզբում բացահայտվում է այն հարցը, թե արդյոք նրանք հանդիպել են Վիեննայի առաջին հանդիպումից վեց ամիս անց, ինչպես պայմանավորվել էին։ Ջեսսին գալիս էր Վիեննա, բայց Սելինը չկարողացավ գալ, քանի որ նրա տատիկը (ում մոտ նա գնացել էր առաջին ֆիլմում) մահացել էր, և նրա հուղարկավորությունը տեղի ունեցավ նրանց նախատեսված հանդիպման օրը։ Սիրահարները նույնիսկ հասցեներ ու հեռախոսահամարներ չեն փոխանակել, միայն հիմա են կարողացել նորից հանդիպել։
Նրանք գնում են սրճարան, հետո մոտ մեկ ժամ շրջում են Փարիզում, զբոսնում Սենով, պատմում միմյանց իրենց կյանքի մասին և երկուսի համար ծանր փիլիսոփայական զրույցներ ունենում։ Ջեսին ամեն կերպ փորձում է հետաձգել նրանց բաժանման պահը, արդյունքում վարորդի հետ պայմանավորվում է օդանավակայանի ճանապարհին Սելինին տուն տանել՝ զրույցը մեքենայի մեջ շարունակելու համար։ Ճանապարհին ընթացող զրույցից նրանց համար պարզ է դառնում, որ երկուսն էլ խորապես դժբախտ են իրենց անձնական կյանքում, և որ իրենց կյանքի վրա էապես ազդել է ինը տարի առաջ ունեցած հանդիպումը։ Ֆիլմն ավարտվում է Սելինի բնակարանում, որտեղ Ջեսիի խնդրանքով նա կիթառի տակ երգում է նրա երգերից մեկը, նրան առաջարկում երիցուկի թեյ և պարում Նինա Սիմոնի երաժշտության ներքո։ Ջեսսիի և Սելինի երկրորդ պատմության ավարտը, ինչպես և առաջին ֆիլմի դեպքում, հստակ չէ և դիտողի դատողությանն է թողնում այն հարցը, թե հաջորդիվ ինչ եղավ հերոսների հետ։ Գլխավոր հերոսների վերջին խոսքերը.
Սելին. «Սիրելի՛ս, դու բաց կթողնես ինքնաթիռը»։
Ջեսի. «Գիտեմ»։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժյուլի Դելպին ինքն է գրել երգը, որը նա երգում է ֆիլմում։ 2003 թվականին նա թողարկեց երաժշտական ալբոմ, որոնցից երեքը նկարահանվեցին ֆիլմի սաունդթրեքում՝ «A Waltz For A Night», «An Ocean Apart» և «Je t'aime tant»:
- Ժյուլի Դելպին ֆիլմում հանդես է եկել որպես գլխավոր դերերից մեկի սցենարիստ, երգահան և կատարող։
- Ֆիլմում Ժյուլի Դելպիի ծնողները՝ Մարի Պիլլեն (Սելինի բակում գտնվող մի կին, որն անցնում է գլխավոր հերոսների կողքով սպիտակ սալաթամանը ձեռքին) և Ալբերտ Դելպին (մի մորուքավոր տղամարդ) նկարահանվել են էպիզոդիկ դերերում։ Բացի այդ, ֆիլմի վերջում Սելինի բնակարանի պատին կարելի է տեսնել իրական լուսանկարներ Դելպիի մանկությունից։
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2004 թ.՝ մասնակցություն Բեռլինի կինոփառատոնի մրցութային ծրագրին։
- 2004 թ․՝ ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհրդում հատուկ հիշատակում։
- 2005 թ․՝ Օսկարի անվանակարգում լավագույն ադապտացված սցենարի համար (Ռիչարդ Լինկլեյթեր, Իթան Հոուք, Ժյուլի Դելպի, Քիմ Կրիզան)
- 2005 թ․՝ առաջադրվել է Բոդիլ մրցանակի լավագույն ամերիկյան ֆիլմի համար (Ռիչարդ Լինկլեյթեր)։
- 2005 թ․՝ առաջադրվել է «Independent Spirit» մրցանակի լավագույն սցենարի համար (Ռիչարդ Լինկլեյթեր, Իթան Հոք, Ջուլի Դելպի)։
- 2005 թ․՝ Ամերիկայի գրողների Գիլդիայի մրցանակ լավագույն ադապտացված սցենարի համար (Ռիչարդ Լինկլեյթեր, Իթան Հոուք, Ժյուլի Դելպի)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.movieloci.com/2556-Before-Sunset
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.imdb.com/title/tt0381681/?pf_rd_m=A2FGELUUNOQJNL&pf_rd_p=2398042102&pf_rd_r=108CGE71NYXJKV8W8DRB&pf_rd_s=center-1&pf_rd_t=15506&pf_rd_i=top&ref_=chttp_tt_249
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 http://www.filmaffinity.com/en/film564405.html
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.metacritic.com/movie/before-sunset
- ↑ 5,0 5,1 Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.kinokalender.com/film4718_before-sunset.html
- ↑ AFI լիամետրաժ ֆիլմերի կատալոգ
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 http://stopklatka.pl/film/przed-zachodem-slonca
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 http://www.bbfc.co.uk/releases/sunset-0
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 http://www.imdb.com/title/tt0381681/fullcredits
- ↑ http://www.imdb.com/name/nm1242048
- ↑ http://www.imdb.com/name/nm1578895/?ref_=ttfc_fc_cl_t28
- ↑ http://www.imdb.com/name/nm1716305/?ref_=ttfc_fc_cl_t8
- ↑ 14,0 14,1 14,2 Box Office Mojo — 1999.
- ↑ «Keeping the dream alive» Արխիվացված 2008-12-06 Wayback Machine, Telegraph, 9 июля 2004(անգլ.)
|
- Փարիզում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2000-ականների ռոմանտիկ դրամա ֆիլմեր
- 2004 ֆիլմեր
- Ամերիկյան անկախ ֆիլմեր
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Ամերիկյան սիքվել ֆիլմեր
- Ռիչարդ Լինկլեյթերի ֆիլմեր
- Ֆիլմեր Փարիզի մասին
- Ֆիլմեր գրողների մասին
- Ֆրանսերեն ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2003 թվականին
- 2000-ականների ֆրանսերեն ֆիլմեր