Բեսթսելլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բեսթսելլեր (անգլ.՝ bestseller՝ ամենից լավ վաճառվող բառից), հայտնի գիրք կամ բազմաքանակ այլ հրատարակություններ (օրինակ՝ երաժշտական ալբոմ, համակարգչային խաղ), որը հայտնվել է ամենաշատ վաճառվածների ցանկում։ Բեսթսելլեր տերմինը վաճառքի հստակ չափ և ստեղծագործության որակ չի սահմանում, այն ուղղակի վկայում է մեծ հանրաճանաչության մասին, ինչպես օրինակ՝ բլոկբաստեր տերմինը ֆիլմարտադրությունում, և հիթ տերմինը, որն օգտագործվում է շատ հայտնի երաժշտական ստեղծագործության բնութագրման համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեսթսելլեր տերմինը այնքան էլ երկար պատմություն չունի։ Առաջին անգամ այն օգտագործվել է 1889 թվականին[1]։ Բայց ֆենոմը, երբ նոր տպագրված գիրքը անմիջապես ձեռք է բերում մեծ հանրաճանաչություն, հայտնի է եղել է վաղուց, երբ ստեղծվել են տպագիր գրքերը։ Հին գրքերի համար, որոնց շրջանառությունը շատ չի եղել, գնահատման լավագույն ձևը վերահրատարակություների քանակն է։ Այն ժամանակ հեղինակային իրավունքի համակարգը նորաստեղծ էր, և եթե աշխատում էր, ապա շատ դանդաղ։ Դա հանգեցրեց այն բանին, որ տարբեր հրատարակչությւոններ կարող էին հրատարակել միևնույն ստեղծագործությունը, որը բնականաբար մեծացրել է հրատարակությունների քանակը։

Տպագրության վաղ շրջանում գրեթե բոլոր հայտնի գրքերը կրոնական էին։ Քանի որ այն ժամանակ գրքի արժեքը կախված էր նրա ծավալից, որպեսզի գիրքը հայտնի դառնար պետք է լիներ փոքրածավալ։ Միևնույն ժամանակ, Աստվածաշունչը իր ծավալի պատճառով մնաց բավականին թանկարժեք գիրք մինրև 19-րդ հարյուրամյակ, այդ պատճառով քիչ օրինակներ են տպագրվել։

Ներկայումս[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեսթսելլերների տարբեր ցանկեր հիմնականում կազմում են գեղարվեստական կամ ոչ գեղարվեստական ստեղծագործությունների հիման վրա։ Երբեմն ցանկերի կազմողները ավելացնում են այլ կատեգորիաներ։ Օրինակ՝ «Նյու Յորք Թայմս» թերթը, որն ամեն շաբաթ հրապարակում է բեսթսելլերների ցանկ 2011 թվականին ներկայացրեց «Գրքեր երեխաների համար» կատեգորիան։ Դրա հիմնական պատճառը Հարրի Փոթթերի մասին գրքերը գեղարվեստական գրականության բեսթսելլերների ցանկից հանելն էր, քանի որ մեկ տարվա ընթացքում դրանք աընդմեջ զբաղեցնում էին ցանկի առաջին երեք հորիզոնականները։

Այժմ տարբերակում են երկու ձևի՝ կոշտ և փափուկ կազմերով բեսթսելլերներ։ Սովորաբար առաջինը լույս է տեսնում կոշտ կազմով գիրքը, որը շատ ավելի թանկ է։ Որոշ ժամանակ անց նոր լույս է տեսնում փափուկ կազմովը, որն ավելի էժան է և նախատեսված է մեծաքանակ ընթերցողների համար։ Կոշտ կազմով գրքի հեղինակությունը խթանում է փափուկ կազմով գրքի թողարկմանը, բայց նաև լինում է հակառակը՝ եթե կոշտ կազմով գիրքը շատ լավ է վաճառվում, ապա ավելի էժան տարբերակը թողարկելու կարիք չկա։

Տարբեր երկրներում գոյություն ունեն տարբեր կանոններ բեսթսելլերների մասին։ Օրինակ Մեծ Բրիտանիայում բեսթսելլեր համարվում է մեկ շաբաթվա ընթացքում 4000 վաճառք ունեցող գիրքը, իսկ Կանադայում՝ 5000։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "best, a. and adv." The Oxford English Dictionary. 2nd ed. 1989. OED Onlin December 12, 2007.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]