Ժյուլի Դելպի
| Ծնվել է | դեկտեմբերի 21, 1969[1][2][3][…] (56 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[4] |
| Կրթություն | Թիշչ արվեստի դպրոց |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | կինոդերասանուհի, սցենարիստ, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, կինոռեժիսոր, երգչուհի, մոնտաժող, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասանուհի, երաժիշտ, դերասանուհի և ռեժիսոր |
| Ծնողներ | հայր՝ Ալբերտ Դելպի, մայր՝ Մարի Պիյե |
| Համատեղ ապրող(ներ) | Մարկ Ստրայտենֆելդ |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա |
Ժյուլի Դելպի (ֆրանսերեն՝ Julie Delpy, դեկտեմբերի 21, 1969[1][2][3][…], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[4]), ամերիկա-ֆրանսիական դերասանուհի և ռեժիսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժյուլի Դելպին ծնվել է Փարիզում՝ Մերի Պայի և Ալբեր Դելպիի ընտանիքում։ Սովորել է ռեժիսուրա Նյու Յորքում։ Առաջին անգամ բեմ է դուրս եկել 5 տարեկանում։ Դելպին իր առաջին փոքրիկ կինոդերը կատարել է Ժան Լյուկ Գոդարի «Դետեկտիվ» ֆիլմում։ Առաջին գլխավոր դերը կատարել է Բերտրան Տավեռնիեի «Բեատրիստի վախը» ֆիլմում 1985 թվականին։ 1990 թվականին Դելպին հասել է միջազգային ճանաչման Ագնեշկա Հոլանդի «Եվրոպա, Եվրոպա» ֆիլմում գլխավոր դեր կատարելու շնորհիվ։ Այդ հաջողությունից հետո, Դելպիի դերասանական կարիերան աճեց և նա սկսեց նկարահանվել այնպիսի ֆիլմերում, որոնց ռեժիսորներն էին Ֆոլկեր Շլյոնդորֆը («Ճանապարհորդ», 1991) և Քշիշտոֆ Կիշլովսկին («Երեք գույներ։ Սպիտակ», 1994)։
Բեռլինի կինոփառատոնի ժամանակ Ժյուլի Դելպին և նրա գործընկերը «Արևածագից առաջ» (1995) և «Արևամուտից առաջ» (2004) ֆիլմերում՝ ամերկյան դերասան Իթան Հոուքի կրկնակի հաջողությունը ապահովել է ռեժիսոր Ռիչարդ Լինկլեյթերը։ 2007 թվականի Դելպին կատարել է իր ռեժիսորական առաջին քայլը «2 օր Փարիզում» ֆիլմում։
2009 թվականին նկարահանվել է իր գրած «Կոմսուհին» ֆիլմում, որը պատմում է արյունոտ կոմսուհի Էլիզաբեթ Բեթորիի մասին։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականից հանդիպում է գերմանացի կինոկոմպոզիտոր Մարք Սթրայթենֆելդի հետ։ 2009 թվականի հունվարին ծնվել է նրանց որդին՝ Լեո Սթրայթենֆելդը[6]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
|---|---|---|---|
| 1985 | Դետեկտիվ | Détective | Խելացի աղջիկ |
| 1986 | Վատ արյուն | Mauvais Sang | Լիզ |
| 1987 | Լիր արքան | King Lear | Վիրժինյա (տիտրերում նշված չէ) |
| 1990 | Եվրոպա, Եվրոպա | Europa Europa | Լենի |
| 1991 | Ճանապարհորդ | Homo Faber | Սաբեթ |
| 1993 | Երեք հրացանակիրներ | The Three Musketeers | Կոնստրացիա |
| 1993 | Յանգեր և Յանգեր | Younger and Younger | Մելոդի |
| 1994 | Երեք գույներ։ Սպիտակ | Trois Couleurs: Blank | Դոմինիկ |
| 1994 | Սպանել Զոիին | Killing Zoe | Զոի |
| 1995 | Արևածագից առաջ | Before Sunrise | Սելին |
| 1997 | Տիեզերքի հազար գաղտնիքներ | Les Mille merveilles de l'univers | Իվա Փուրթուր |
| 1997 | Ամերիկյան մարդագայլը Փարիզում | An American Werewolf in Paris | Սարաֆին Պիժո |
| 1998 | Լոս Անջելես առանց քարտեզի | L.A. Without a Map | Ժյուլի |
| 1998 | Հանցանք և պատիժ | Crime and Punishment | Սոնա Մարմելադովա |
| 1999 | Անուղղելի | But I’m a Cheerleader | |
| 2001 | Կյանքի զարթոնք | Waking Life | Սելին |
| 2001 | Շտապ օգնություն | ER | Նիքոլ |
| 2002 | Վարդերի Վիլա | Villa des Roses | Լուիզա |
| 2004 | Արևամուտից առաջ | Before Sunset | Սելին |
| 2005 | Կոտրված ծաղիկներ | Broken Flowers | Շերի |
| 2005 | Խաբեություն | The Hoax | Նինա վան Պալադ |
| 2007 | Օդ, որով ես շնչում եմ | The Air I Breathe | Ջինա |
| 2007 | 2 օր Փարիզում | 2 Days in Paris | Ռեժիսոր, կոմպոզիտոր, սցենարիստ, դեր՝ Մարիոն |
| 2009 | Կոմսուհին | The Countess | Ռեժիսոր, սցենարիստ, դեր՝ Ելիզաբեթ Բեթորի |
| 2011 | Արձակուրդ ծովում | Le Skylab | Ռեժիսոր, սցենարիտ, գլխավոր դեր |
| 2012 | Երկու օր Նյու Յորքում | 2 Days in New York | Ռեժիսոր, սցենարիտ, գլխավոր դեր |
| 2013 | Կեսգիշերից առաջ | Before Midnight | Սելին |
| 2015 | Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը | Avengers: Age of Ultron | Մադամ Բ |
| 2015 | Լոլո | Lolo | Վիոլետա |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Discogs(անգլերեն) — 2000.
- 1 2 filmportal.de — 2005.
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Les gens du cinéma
- ↑ https://web.archive.org/web/20190513143345/https://www.europeanfilmacademy.org/2017.768.0.html
- ↑ Alexis Chiu. (07/16/2009). «Julie Delpy: 'I Love Everything' About Motherhood» (անգլերեն). People. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժյուլի Դելպի» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- Դեկտեմբերի 21 ծնունդներ
- 1969 ծնունդներ
- Ապրող անձինք
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ֆրանսիացի ֆեմինիստներ
- Ամերիկացի կին ռեժիսորներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ֆրանսիացի երգչուհիներ
- Ֆրանսիացի կոմպոզիտորներ
- Ամերիկացի ֆեմինիստներ
- Ֆեմինիստ երաժիշտներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ֆրանսիացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի կինոկոմպոզիտորներ
- Ֆեմինիստ արվեստագետներ
- Ֆրանսիացի կինոդերասանուհիներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Ֆրանսիացի կին կինոռեժիսորներ