Նինա Սիմոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նինա Սիմոն
Foreveryounggiftedandblack.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն Nina Simone
Ի ծնե անուն Eunice Kathleen Waymon
Ծնվել է փետրվարի 21, 1933,
Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
Թրայոն, Polk County, Հյուսիսային Կարոլինա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Երկիր ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Մահացել է ապրիլի 21, 2003,
Կարի լե Ռուե, Ֆրանսիա
Կարի լե Ռուե[1]
Ժանրեր սոուլ, ջազ, գոսպել, բլյուզ, R&B, ֆոլկ
Մասնագիտություն Երգչուհի, երգահան
Երգչաձայն Կոնտր ալտ
Գործիքներ Վոկալ
Գործունեություն 1954-1993
Լեյբլ RCA Records
Շրջանավարտ Ջուլիարդ դպրոց
Կայք ninasimone.com

Նինա Սիմոն (անգլ.՝ Nina Simone, իրական անունը՝ Յունիս Քեթլին Ուեյմոն, անգլ.՝ Eunice Kathleen Waymon, 21 փետրվարի 1933 - 21 ապրիլի 2003), ամերիկյան երգչուհի, դաշնակահարուհի, երգահան։ Նրա հիմնական ուղղությունը ջազն էր, սակայն օգտագործում էր ամենատարբեր երաժշտական տեսակներ՝ միավորելով ջազը, սոուլը, փոփը, գոսպելը և բլյուզը: Ձայնագրում էր երգը մեծ նվագախմբի հետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմոնը ծնվել է Հյուսիսային Կարոլինա նահանգում։ Նրան հաջողվել է կրթություն ստանալ նյույորքյան Juilliard School of Music քոլեջում, որն այդ ժամանակ հեղինակավոր էր համարվում։ 1953 թվականին Ատլանտիկ Սիթիի գիշերային ակումբներում սկսելով դաշնակահարի կարիերան՝ նա վերցրեց իր սիրելի դերասանուհու՝ Սիմոնա Սինյորեի անունը որպես իր մականուն։ 1960-ականների սկզբում նա կազմեց Դյուկ Էլինգթոնի ստեղծագործությունների հավաքածուն՝ բլյուզային բալլադներ Բրոդվեյի մյուզիքլներից։ Սիմոնը համերգների ժամանակ հանդես էր գալիս ոչ միայն իբրև հարուստ և խորը վոկալ ունեցող երգչուհի, այլև որպես դաշնակահարուհի, պարուհի և դերասանուհի։

1965 թվականին թողարկվեց ամենահաջողակ ձայնասկավառակը՝ «I Put a Spell on You» անվամբ, որի մեջ մտան այնպիսի երգեր, ինչպիսիք են «I Put a Spell on You»–ն (հեղինակ՝ Սքրիմին Ջեյ Հոքինս), «Feeling Good»–ը և «Ne me quitte pas»–ն։

1966 թվականին թողարկվեց հաջորդ ձայնասկավառակը՝ «Wild is the Wind»: Սրա ձայնագրությունները ավելի շատ փոփ սոուլ ոճի էին, և որոշ քննադատներ նրան սկսեցին անվանել սոուլի քրմուհի։

Նինո Սիմոնը անձնապես ծանոթ էր Մարտին Լյութեր Քինգի՝ սևամորթ ամերիկացիների իրավունքների պաշտպանի հետ։ Քաղաքացիական իրավունքի համար պայքար մղող մեկ այլ ակտիվիստի՝ Մեդգար Էվերսի սպանությունից, ինչպես նաև չորս սևամորթ երեխաների սպանությունից հետո ստեղծվեց «Mississippi Goddam» ստեղծագործությունը[2][3]: Նույն թեմային են վերաբերում այնպիսի երգեր, ինչպիսիք են «Pirate Jenny»–ն, Ժակ Բրելի «Ne me quitte pas» երգի քավեր տարբերակը, որոնք արդեն դասական են դարձել։

1968 թվականին նա թողարկեց «Ain’t Got No» սինգլը՝ «Մազեր» մյուզիքլից։ Այդ ժամանակ մամուլը քննարկում էր երգչուհու արտառոց վարքը բեմի վրա։

Նրա երգացանկից շատ երգեր հետագայում կատարել և կատարում են բազում այլ երգիչներ։ Օրինակ, «Don’t Let Me Be Misunderstood» երգը կատարում է «The Animals» ռոք խումբը։ Նրա կատարմամբ հայտնի «The House of the Rising Sun» երգը նույնպես «The Animals»–ի տարբերակով վերածվել է հիթի։ «I Put a Spell on You» երգը մեծ ազդեցություն է թողել «The Beatles» խմբի «Michelle» երգի վոկալ մասի վրա։

1960-ականների վերջի ձայնասկավառակները այդքան էկլեկտիկ և անկանխատեսելի չէին, որքան նախկինները։

1970 թվականին Սիմոնը հայտարարեց այն մասին, որ հիասթափված է ամերիկյան շոու բիզնեսից և հեռացավ Բարբադոս: Կյանքի մնացած մասը անցկացրեց Ֆրանսիայում:

1970–ից մինչև 1978 թվականը նա պատրաստեց յոթ ստուդիական աշխատանք, երգերի հավաքածու՝ իր սեփական նվագակցությամբ։ Երկար դադարից հետո՝ 1993 թվականին թողարկվեց նրա վերջին ձայնասկավառակը՝ «A Single Woman»[4]:

Կյանքի վերջին տարիներին Նինա Սիմոնը տառապում էր կրծքագեղձի քաղցկեղից, ինչի արդյունքում և նա մահացավ 2003 թվականի ապրիլի 21–ին[5]: Նա մահացել էր քնի մեջ իր տանը՝ Ֆրանսիայի հարավում գտնվող Կարի լե Ռուեի իր բնակարանում, 70 տարեկան հասակում։

Իր ողջ կարիերայի ընթացքում Նինա Սիմոնը թողարկել է 170 ստուդիական և համերգային ձայնասկավառակ ու սինգլ, կատարել է ավելի քան 320 երգ։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նինա Սիմոնը Մորլի համերգի ժամանակ՝ 1982 թվականին

Ձայնասկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Little Girl Blue (1957)
  • Nina Simone and Her Friends (1957)
  • Jazz as Played in an Exclusive Side Street Club (1958)
  • My Baby Just Cares for Me (1959)
  • The Amazing Nina Simone (Colpix, 1959)
  • Nina Simone at Town Hall (Colpix, 1959)
  • The Original Nina Simone (1959)
  • Nina Simone at Newport (Colpix, 1960)
  • Forbidden Fruit (Colpix, 1961)
  • Nina at the Village Gate (Colpix, 1962)
  • Nina Simone Sings Ellington! (Colpix, 1963)
  • Nina Simone at Carnegie Hall (Colpix, 1963)
  • Nina’s Choice(1963)
  • Folksy Nina (Colpix, 1964)
  • Nina Simone in Concert (Philips, 1964)
  • Broadway. Blues. Ballads (Philips, 1964)
  • I Put a Spell on You (Philips, 1965)
  • Pastel Blues (Philips, 1965)
  • Nina Simone with Strings (Colpix, 1966)
  • Let It All Out (Philips, 1966)
  • Wild is the Wind (Philips, 1966)
  • High Priestess of Soul (Philips, 1967)
  • Nina Simone Sings the Blues (RCA Victor, 1967)
  • Silk & Soul (RCA Victor, 1967)
  • 'Nuff Said! (RCA Victor, 1968)
  • Nina Simone and Piano (RCA Victor, 1969)
  • To Love Somebody (RCA Victor, 1969)
  • Black Gold (RCA Victor, 1970)
  • Here Comes the Sun (RCA Victor, 1971)
  • Heart & Soul (1972)
  • Emergency Ward! (RCA Victor, 1973)
  • It Is Finished (RCA Victor,1974)
  • Baltimore (1978)
  • Fodder on My Wings (Carriere, 1982)
  • Nina’s Back (VPI, 1985)
  • Let It Be Me (Verve, 1987)
  • Live & Kickin' (VPI, 1987)
  • A Single Woman (Electra, 1993)
  • The Essential Nina Simone" (compilation, RCA, 1993)
  • The Rising Sun Collection (compilation, Just A Memory Records, 1994)
  • Live at Ronnie Scott’s (Meteor, 1999)
  • Sugar in my Bowl: The Very Best 1967-1972

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119082071 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Neal Mark Anthony (հունիսի 4, 2003)։ «Nina Simone: She Cast a Spell - and Made a Choice»։ Վերցված է օգոստոսի 14, 2007 
  3. Simone & Cleary 2003, էջեր. 90–91
  4. Sunderland Celeste (հուլիսի 1, 2005)։ «All about Jazz: review "Fodder on My Wings" & "Baltimore"»։ Վերցված է օգոստոսի 5, 2007 
  5. Higgins Ria (հունիսի 24, 2007)։ «Best of Times Worst of Times Simone»։ The Times (London, UK)։ Վերցված է մայիսի 8, 2010 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]