I Put a Spell on You

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«I Put a Spell on You»
«» սինգլի շապիկը (Սքրիմին Ջեյ Հոքինս, {{{տարեթիվ}}})
Սքրիմին Ջեյ Հոքինսի սինգլը
«At Home with Screamin' Jay Hawkins» ալբոմից
Թողարկված1956
Ֆորմատ7" 45 RPM
Ժանր
ԵրգահանՍքրիմին Ջեյ Հոքինս[4]
Տևողություն2:25
ԼեյբլOKeh
ՊրոդյուսերԱռնոլդ Մաքսոն

I Put a Spell on You, 1956 թվականի երգ, որը գրել է Սքրիմին Ջեյ Հոքինսը։ Ձայնագրությունն ընդգրկվել է Ռոքնռոլի փառքի սրահի «Երգեր, որոնք ձևավորել են ռոքնռոլը» ցանկում։ Ավելի ուշ երգի քավեր տարբերակներ են ձայնագրել են տարբեր երաժիշտներ, այդ թվում՝ Creedence Clearwater Revival-ը, Նինա Սիմոնը և Marilyn Manson խումբը։

Օրիգինալ տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում Հոքինսը նախատեսել է «I Put a Spell on You» ձայնագրությունը կատարել սիրային բլյուզ բալլադի ոճով։ Սակայն հետագայում, ըստ Հոքինսի, «պրոդյուսերը խմեցրեց ամբողջ կոլեկտիվին, և մենք ձայնագրեցինք այս ճակատագրական տարբերակը։ Ես նույնիսկ չեմ հիշում ձայնագրման գործընթացը։ Մինչ այդ ես սովորական բլյուզ երգիչ էի՝ Ջեյ Հոքինսը։ Հետո ես հասկացա, որ կարող եմ ավելի կործանարար երգեր կատարել և բղավել մինչև մահ»։

Որոշ աղբյուրներ պնդում են, որ «I Put a Spell on You»-ի առաջին, ավելի հանգիստ ձայնագրությունը կատարվել է նախքան 1956 թվականը, բայց դա հաստատող փաստեր չկան։ 1949 թվականի «Grand label» լեյբլի ենթադրյալ ձայնագրությունը քիչ հավանական է. լեյբլը ձևավորվել է ավելի ուշ, իսկ Հոքինսի երաժշտական կարիերան սկսվել է միայն մի քանի տարի անց։

«I Put a Spell on You» սինգլը արագորեն ձեռք է բերել ժողովրդականություն՝ չնայած որոշ խանութների և ռադիոկայանների կողմից դրա արգելվելուն։ Ավելի հանգիստ տարբերակը (որում բացառվել են «կանիբալային» բղավոցները) հայտնվել է Թոփ 40-ում, որից հետո հայտնի ռոքնռոլ դիջեյ Ալան Ֆրիդը երգը ներառել է իր Rock and Roll Review-ում։

Նախքան «I Put a Spell on You» երգի ձայնագրումը Հոքինսը եղել է բլյուզ երաժիշտ, բավականին զգացմունքային։ Ֆրիդն առաջարկել է կապիտալիզացնել «I Put a Spell on You»-ի «խելահեղ» հնչողությունը՝ այն լրացնելով համապատասխան բեմական կերպարով. կատարման ընթացքում Հոքինսը բարձրացել է դագաղից՝ ծխի և կրակի մեջ. ավելի ուշ կերպարը համալրվել են Հոքինսի քթից դուրս ցցված ժանիքներով. ներկայացման մեջ հայտնվել են հրավառություն և Հենրի անունով ծխող գանգը։ Այս ներկայացումը առաջիններից մեկն է եղել «շոկ ռոք» ոճով և ունեցել է մեծ թվով հետևորդներ, այդ թվում՝ Dr. John, Alice Cooper, Screaming Lord Sutch, Warren Zevon, Arthur Brown, Black Sabbath, Ted Nugent, George Clinton, The Butthole Surfers, The Cramps և Marilyn Manson։ Կոմպոզիցիայի օրիգինալ տարբերակը բազմիցս հնչում է ռեժիսոր Ջիմ Ջարմուշի «Ավելի տարօրինակ, քան դրախտում» ֆիլմում (2002 թվական)։

Կատարողների խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վոկալը՝ Ջելասի Հոքինս
  • Կիթառահար՝ Միքի Բեյքեր
  • Ստեղնաշարահար՝ Ernie Hayes
  • Տենոր-սաքսոֆոն՝ Sam «The Man» Taylor
  • Բարիտոն-սաքսոֆոն՝ Bud Johnson
  • Բաս կիթառ՝ Al Lucas
  • Հարվածայիններ՝ David «Panama» Francis
  • Գրծիքավորումը՝ Leroy Kirkland

Քավեր տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

I Put a Spell on You երգի հիման վրա ձայնագրվել են բազմաթիվ քավեր տարբերակներ։ Դրանցից առավել հայտնի է Նինա Սիմոնի ձայնագրությունը, որն ընդգրկվել է 1965 թվականին թողարկված համանուն ալբոմում[5]։ Այլ կատարողներից են՝

Զանգվածային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր կատարողների ձայնագրած տարբերակները հնչել են բազմաթիվ մուլտֆիլմերում և գեղարվեստական ֆիլմերում («Ֆոկուս-պոկուս», «Natural Born Killers», «Ոչ մի տեղ չտանող խճուղին», «The Sixth Sense», «The quickie», «The Ballad of Jack and Rose», «Էլվիրան՝ խավարի տիրուհին», «Stranger Than Paradise», «Սիմփսոնները», «Սիլիկոնե հովտի ծովահենները», «Սեն Լորան։ Ոճը ես եմ», «Մոխրագույնի հիսուն երանգները» և այլն), «Գերբնական» սերիալում («Վհուկների որս» սերիայում), «Ամերիկյան աստվածներ» սերիալի 6-րդ սերիայում, «Ես զոմբի եմ» սերիալի 2-րդ եթերաշրջանում, գովազդներում (Pringles և Levi's), երգը հնչել է գեղասահորդների ելույթների և հեռուստահաղորդումների ժամանակ։ Այլ հայտնի ռոք-ն-ռոլ հիթերի հետ հնչում է Դելտա ռադիոյով չեխական Mafia 2 խաղում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bush, John. Screamin' Jay Hawkins - I Put a Spell on You AllMusic կայքում
  2. Pareles, John (2000 թ․ փետրվարի 14). «Screamin' Jay Hawkins, 70, Rock's Wild Man». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
  3. Mike McPadden (2012 թ․ մայիսի 1). If You Like Metallica ... : Here Are Over 200 Bands, CDs, Movies, and Other Oddities That You Will Love. Backbeat Books. էջ 37. ISBN 978-1-4768-1357-8. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին. «Источник». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 13. Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  4. ISWC-Net
  5. Brown, Tony, Jon Kutner & Neil Warwick, The Complete Book of the British Charts: Singles and Albums, Omnibus Press, London, 2002 p. 911
  6. Webmaster. «Alan Price biography». Absoluteelsewhere. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 10-ին.
  7. «Spencer tries a second Edwards comp» (PDF). Record Mirror (March 12, 1966): 4.
  8. Jopling, Norman; Jones, Peter. «Rapid reviews» (PDF). Record Mirror (March 19, 1966): 8.
  9. Unterberger, Richie. «Price Is Right Review». AllMusic. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 10-ին.
  10. Unterberger, Richie. «House That Jack Built: The Complete 60's Sessions Review». AllMusic. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 10-ին.
  11. Unterberger, Richie. «The World of Alan Price Review». AllMusic.
  12. Joel Whitburn's Bubbling Under the Billboard Hot 100 1959-2004
  13. Brown, Tony, Jon Kutner & Neil Warwick, The Complete Book of the British Charts: Singles and Albums, Omnibus Press, London, 2002 p. 371
  14. «Nominees And Winners – GRAMMY.com». National Academy of Recording Arts and Sciences.
  15. Whitburn, Joel (2003). Top Pop Singles 1955–2002 (1st ed.). Menomonee Falls, Wisconsin: Record Research Inc. ISBN 0-89820-155-1.
  16. Whitburn, Joel (1996). Top R&B/Hip-Hop Singles: 1942–2004. Menomonee Falls, Wisconsin: Record Research. ISBN 0-89820-115-2.
  17. Betts, Graham (2004). Complete UK Hit Singles 1952–2004 (1st ed.). London: Collins. ISBN 0-00-717931-6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]