Բադի Գայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բադի Գայ
Buddy Guy 2008.jpg
Ծնվել էհուլիսի 30, 1936(1936-07-30)[1][2][3] (82 տարեկան)
Լետսուորս, Լուիզիանա, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրերբլյուզ
Մասնագիտությունկիթառահար, երգիչ, երաժիշտ և հեղինակ-կոմպոզիտոր
Գործիքներկիթառ և վոկալ
ԼեյբլCobra Records, Atlantic, Charly Records, Chess և Delmark Records
ՇրջանավարտMcKinley Senior High School
Կայքbuddyguy.net

Ժորժ «Բադի» Գայ (անգլ.՝ George «Buddy» Guy, հուլիսի 30, 1936), ամերիկյան բլյուզ երաժիշտ, 5 անգամ պարգևատրվել է «Գրեմմի» մրցանակով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բադի Գայը սկսել է կիթառ նվագել 13 տարեկանից։ 1950-ականների սկզբում նա տեղափոխվել է Բատոն-Ռուժ, որտեղ տեղի երաժիշտների հետ հանդես էր գալիս խմբերով։ Սկսնակ երաժիշտը շատ ամաչկոտ էր, ինչի պատճառով հաճախ ելույթ էր ունենում հանդիսատեսին մեջքով կանգնած, սակայն դա չխանգարեց նրան ձեռք բերել իր սեփական զգալի ռեպերտուարը։ 1957 թվականին Գայը տեղափոխվում է Չիկագո, որտեղ նրան իր հովանավորության տակ է վերցնում հայտնի երաժիշտ Մադի Ուոթերսը։ Ոչ մեծ ձայնագրման ընկերությունում 2 սինգլ ձայնագրելուց հետո Գայը սկյսում է աշխատել Chess Records-ի հետ, որի արդյունքում 1967 թվականին լույս է տեսնում I Left My Blues in San Francisco ալբոմը։ Գայը, որպես սեսիային երաժիշտ ելույթ էր ունենում բլյուզի այնպիսի «լուսատուների» մոտ, ինչպիսիք են Մադի Ուոթերսը, Հոուլին Վուլֆը, Լիթլ Ուոլտերը և Կոկո Թեյլորը։ 1960 թվականին ձևավորվում է նրա դուետը Ջունիոր Ուելլսի հետ։ Երաժիշտների աշխատանքի արդյունքում մի քանի ալբոմ է ձայնագրվում։

60-ական թվականների վերջում բյլուզի ժողովրդականությունը սկսում է կայուն կերպով իջնել։ Բադի Գայը ստիպված էր այլ ճանապարհներով գումար վաստակել։ Սակայն 1980-ականներին բլյուզի նկատմամբ հետաքրքրության նոր ալիք է սկսվում և Գայի կարիերան հասնում է գագաթնակետին։ Նա մասնակցում է Էրիկ Կլեպտոնի համերգներին, իսկ 1991 թվականին ձայնագրված Silvertone լեյբլի Damn Right ալբոմի I’ve Got the Blues-ը «Գրեմմի» է բերում։ Հետագայում նա ևս չորս անգամ պարգևատրվում է այդ մրցանակով։

2003 թվականին արժանանում է ԱՄՆ արվեստի բնագավառի Ազգային մեդալի։ 2005 թվականին Բադի Գայի անունը մտնում է Ռոք՛ն՛ռոլլի փառքի սրահ։ Rolling Stone ամսագիրը ներգրավել է նրան աշխարհի 100 լավագույն կիթառիստներ ցանկում, որտեղ Գայը 23-րդ հորիզոնականում է։ Գայը սեփական բլյուզ ակումբ ունի Չիկագոյում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]