Կոկո Թեյլոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոկո Թեյլոր
Ծնվել էսեպտեմբերի 28, 1928(1928-09-28)[1][2]
Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մահացել էհունիսի 3, 2009(2009-06-03)[3][4] (80 տարեկան)
Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[1]
Ժանրերբլյուզ[5], Chicago blues?, ռիթմ էնդ բլյուզ, սոուլ և soul blues?
Մասնագիտությունկոմպոզիտոր և երգչուհի
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներվոկալ[5]
ԼեյբլAlligator Records?, Checker? և Chess Records
Կայքkokotaylor.com
 Koko Taylor Վիքիպահեստում

Կոկո Թեյլոր (անգլ.՝ Koko Taylor, սեպտեմբերի 28, 1928(1928-09-28)[1][2], Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ - հունիսի 3, 2009(2009-06-03)[3][4], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[1]), ամերիկացի երգչուհի, իր յուրահատուկ ձայնի համար կոչվել է «Բլյուզի թագուհի»[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկո Թեյլորը 11 տարեկանում կորցրել է ծնողներին։ Նա և իր հինգ քույր-եղբայրները մանկուց ստիպված են եղել աշխատել բամբակի պլանտացիաներում։ 1950 թվականին նա բեռնատարի վարորդ Ռոբերտ Թեյլորի հետ տեղափոխվել է Չիկագո և շուտով ամուսնացել նրա հետ։ Նա աշխատանքի է ընդունվել որպես տնային տնտեսուհի, իսկ երեկոյան բլյուզ է կատարել գիշերային ակումբներում։

1963 թվականին ամուսնու կապերի շնորհիվ նա պայմանագիր է կնքել «Chess Records» ձայնագրման ստուդիայի հետ և շուտով հայտնի դարձել[7]։ Երբ 1975 թվականին «Chess Records»-ը փակվել է Թեյլորը սկսել է համագործակցել «Alligator Records» ձայնագրման ստուդիայի հետ հետ, որը տևել է երեք տասնամյակ։

Երգչուհին բեմ է դուրս եկել ԱՄՆ նախագահների մեծարման ժամանակ՝ Ջորջ Բուշի երդմնակալության ժամանակ[8] և երկու անգամ՝ Բիլ Քլինթոնի երդմնակալության ժամանակ։ Նա բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ 1985 թվականի «Գրեմմի» լավագույն բլյուզ ալբոմի համար։ Երգչուհին Կոկո մականունը ստացել է շոկոլադի հանդեպ իր սիրո համար։

Կոկոյի ստեղծագործական կարիերան տևել է գրեթե հինգ տասնամյակ, որի ընթացքում նա ձայնագրել է այնպիսի աշխարհահռչակ ստեղծագործություններ, ինչպիսիք են «Wang Dang Doodle» (1965, համարվում է նրա ամենամեծ հիթը), «What Kind of Man is This» և «I Got What It Takes»-ը։

Երգչուհին յոթ անգամ առաջադրվել է Գրեմմի մրցանակի, սակայն այն ստացել է միայն 1984 թվականին «Blues Explosion» ալբոմի համար։ Վերջին ալբոմը՝ «Old School»-ը, թողարկվել է 2007 թվականին։ Չնայած վատթարացող առողջական վիճակին, նա շարունակել է ելույթները և իր վերջին համերգը տվել է մահից մեկ ամիս առաջ։

Նա մահացել է 2009 թվականի հունիսի 3-ին Չիկագոյի հիվանդանոցում, երկարատև հիվանդությունից հետո։ Երգչուհու մահվան պատճառը մայիսի 19-ի վիրահատությունից հետո առաջացած բարդություններն էին (ստամոքս-աղիքային արյունահոսություն)[9][10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #134877543 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 Find A Grave — 1996.
  3. 3,0 3,1 3,2 http://www.huffingtonpost.com/2009/06/03/koko-taylor-legendary-blu_n_211074.html
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 Montreux Jazz Festival Database
  6. Du Noyer, Paul The Illustrated Encyclopedia of Music. — 1st. — Fulham, London: Կաղապար:Нп3, 2003. — С. 181. — ISBN 1-904041-96-5
  7. «45 Discography for U.S.A. Records». Globaldogproductions.info. Վերցված է 2020 թ․ հունվարի 21-ին.
  8. «Long-Lost Video of R&B Stars at 1989 Inaugural Is to Air - The New York Times». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  9. Associated Press: Blues queen Koko Taylor dies at 80 June 3, 2009
  10. Doc Rock. «The Dead Rock Stars Club 2009 January to June». Thedeadrockstarsclub.com. Վերցված է 2013 թ․ մարտի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոկո Թեյլոր» հոդվածին։