Կոնտրալտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կոնտր ալտ (իտալ.՝ contralto)՝ կանանց ամենացածր երգչաձայնը, ձայնածավալը փոքր օկտավայի (մի-ից) ֆա-ից մինչև երկրորդ օկտավայի սոլ-ը (լյա-ն) ((e)f-g2(a²)), ամենաարտահայտիչ և ազատ հնչող ձայնասահմանն է, կրծքայինը, առնական և ուժգին հնչողը, օպերաներում կոնտր ալտ հանձնարարում են նաև տղաների դերերգեր։ Երգչախմբում կոնտր ալտը (ինչպես և մեցցո-սոպրանոն) կոչվում է ալտ[1]։

Առավել բնութագրական և արտահայտչական ռեգիստրը՝ կրծքային (մինչև 1-ին օկտավայի սի-բեմոլ)։ Կոնտրալտո օպերային դերերգերից են՝ Օլգա (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Կոնչակովնա (Բորոդինի «Իշխան Իգոր»)։ Կոմպոզիտորները հաճախ կոնտրալտո դերերգեր են գրել դեռահաս տղաների և պատանիների համար՝ Վանյա (Գլինկայի «Իվան Սուսանին»), Զիբել (Գունոյի «Ֆաուստ») և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կ. Մելիք-Վրթանեսյան, Մ. Տոնյան, Երաժշտական բացատրական բառարան, Երևան, Խորհրդային գրող, 1989 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 583 CC-BY-SA-icon-80x15.png