Էրիկ Կլեպտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրիկ Կլեպտոն
անգլ.՝ Eric Clapton
Դիմանկար
Ծնվել էմարտի 30, 1945(1945-03-30)[1][2][3][…] (78 տարեկան)
ԾննդավայրՌիփլի, Սյուրեյ, Գիլֆորդ, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  ԱՄՆ[5]
ԿրթությունՔինգսթոնի համալսարան և The Hollyfield School and Sixth Form Centre?
Մասնագիտությունկիթառահար, հեղինակ-կատարող, ինքնակենսագիր, կոմպոզիտոր, ջազ երաժիշտ, երգիչ և ստուդիական երաժիշտ
ԱմուսինMelia McEnery?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունCream?, The Yardbirds?, John Mayall & the Bluesbreakers?, Blind Faith?, Derek and the Dominos? և The Dirty Mac?
ԵրեխաներConor Clapton?
Կայքericclapton.com
 Eric Clapton Վիքիպահեստում

Էրիկ Պատրիկ Կլեպտոն (անգլ.՝ Eric Patrick Clapton, մարտի 30, 1945(1945-03-30)[1][2][3][…], Ռիփլի, Սյուրեյ, Գիլֆորդ, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), բրիտանացի ռոք երաժիշտ ու երգահան։ Բրիտանական կայսրության շքանշանակիր։ 1960-ական թվականներին Կլեպտոնը նվագել է բլյուզ-ռոք John Mayall's Bluesbreakers,The Yardbirds և Cream խմբերում։ Ավելի ուշ նրա երաժշտական ոճը տարիների ընթացքում փոխվել է, բայց նա միշտ հավատարիմ է մնացել բլյուզային արմատներին։ Կլեպտոնը աշխատել է թե՛ խմբերում, թե՛ որպես մենակատար։ Նրա «դանդաղ ձեռք» (անգլ.՝ Slowhand) մականունը դարձել է իր ամենահայտնի ալբոմներից մեկի՝ «Slowhand»-ի (1977 թվական) վերնագիրը։ Կլեպտոնի՝ որպես անհատ կատարողի ստեղծագործական կարիերայի լավագույն գործն է համարվում Բոբ Մառիլիի «I Shot the Sheriff» սինգլի քավեր տարբերակը, որը գլխավորեց ամերիկյան չարթերը 1974 թվականի սեպտեմբերին։ Էրիկ Կլեպտոնն այն ռոք-երաժիշտներից է, որոնք մեծ ազդեցություն են ունեցել այդ ժանրի վրա։ Նա միակ երաժիշտն է, որ երեք անգամ ընդգրկվել է Ռոքնռոլի փառքի սրահում, որպես անհատ կատարող և որպես Cream և The Yardbirds խմբերի մասնակից։ Էրիկ Կլեպտոնը հայտնվել է Rolling Stone ամսագրի կողմից 2011 թվականին կազմված «Բոլոր ժամանակների լավագույն կիթառահարների» ցանկում՝ գրավելով երկրորդ հորիզոնականը Ջիմի Հենդրիքսից հետո[6]։ Նա նաև ընդգրկվել է նույն ամսագրի «Բոլոր ժամանակների լավագույն կատարողների» ցանկում և՛ որպես անհատ կատարող, և՛ որպես «Cream» և «The Yardbirds» խմբերի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիկ Պատրիկ Կլեպտոնը ծնվել է 1945 թվականի մարտի 30-ին Պիպլի գյուղում, որը գտնվում է Անգլիայի Սիրեյ դքսությունում։ Նրա ծնողներն էին 16-ամյա Պատրիսյա Մոլլի Կլեպտոնը (1929-1999) և 24-ամյա էդվարդ Ուոլթեր Ֆրայերը (1920-1985), ով զինվոր էր Մոնրեալից[7]։ Ֆրայերը գնաց պատերազմ մինչև Կլեպտոնի ծնունդը, իսկ պատերազմի ավարտից հետո վերադարձավ Կանադա։ Կլեպտոնը մեծացել է իր տատի՝ Ռոզիի և նրա երկրորդ ամուսնու հետ։ Էրիկը մեծացել է մտածելով, որ իր մայրը իր քույրն է, իսկ պապն ու տատը՝ իր ծնողները[8]։ Տարիներ անց նրա մայրը ամուսնանում է մեկ այլ կանադացի զինվորի հետ և մեկնում Գերմանիա[9][10]։

Իր ծննդյան օրվա կապակցությամբ Կլեպտոնը «Hoyer» ակուստիկ կիթառ է նվեր ստանում։ Սակայն այդ գործիքի վրա շատ դժվար էր նվագել և մի որոշ ժամանակ Էրիկը կորցնում է հետաքրքրությունը դեպի կիթառը[10]։ Երկու տարի անց նա վերսկսեց նվագել[10]։ Կլեպտոնը գտնվում էր բլյուզ ժանրի ազդեցության տակ և օրերով նվագում էր, ուսումնասիրելով բլյուզային ակորդներ՝ նվագելով աուդիո ձայնագրություններին զուգահեռ[11]։ Նա շարունակում էր իր պարապմունքները այնքան ժամանակ, քանի դեռ չէր զգում, որ ճիշտ է նվագում[11][12]։

1960-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականին Սերբիտոնի Hollyfield School անունը կրող դպրոցը ավարտելուց հետո նա ընդունվում է Քինգսթոնի համալսարան, սակայն դուրս է մնում այնտեղից, քանի որ նրան հետաքրքրում էր երաժշտությունը, այլ ոչ թե կերպարվեստը։ Նա այնքան հմուտ կիթառահար էր, որ 16 տարեկան հասակում նրան արդեն նկատում են[12]։ Մոտավորապես այդ շրջանում էր, որ Կլեպտոնը սկսեց ելույթ ունենեալ Քինգսթոնում, Ռիչմոնդում, լոնդոնյան Վեստ-Էնդում[13]։ 1962 թվականին Կլեպտոնը սկսեց ելույթ ունենալ դուետով Դեյվիդ Բրոկի հետ Սուրեյի բոլոր փաբերում[12]։ 17 տարեկան հասակում Էրիկ Կլեպտոնը միացավ իր առաջին՝ The Roosters խմբին։ Կլեպտոնը այնտեղ ելույթ է ունեցել 1963 թվականի հունվարից օգոստոս ամիսներին կիթառահար Թոմ Մաքգիննեսի հետ[14]։ 1963 թվականին Կլեպտոնը յոթ համերգ տվեց Casey Jones & The Engineers խմբի հետ[14]։

The Yardbirds և the Bluesbreakers[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականի հոկտեմբերին Կլեպտոնը միացավ The Yardbirds խմբին, որը փոփ-ռոք խումբ էր բլյուզային տարրերով։ Կլեպտոնը նվագեց այդ խմբում մինչև 1965 թվականի մարտը։ Խումբը սկզբնական շրջանում նվագում էր բլյուզային ստեղծագործություններ Chess/Checker/Vee-Jay լեյբոլներից։ Նա շրջագայում էր ամբողջ Անգլիայում բլյուզ երաժիշտ Սոննի Բոյ Ուիլյամսոն II-ի հետ և նրա հետ համատեղ էլ 1963 թվականի դեկտեմբերին ձայնագրեց ալբոմ, որը թողարկվեց 1965 թվականին։

Կլեպտոնը իր կենսագրին հայտնել է հետևյալը․ Իմ «դանդաղ ձեռք» (անգլ.՝ Slowhand) մականունը կնքել է Ջորջո Հոմելսոնը։ Նա ստեղծել էր մի հետաքրքիր բառախաղ․ նա անընդհատ կրկնում էր ասելով, որ ես արագ նվագող կիթառահար եմ և հենց այդպես նա «slow handclap»-ը վերածեց «slowhand»-ի[15]։

1965 թվականի մարտին Yardbirds-ը թողարկեց իր առաջին մեծ հիթը՝ «For Your Love», որում Կլեպտոնը կիթառ էր նվագում։ Այս երգի հաջողությունը նպաստեց խմբի կողմնորոշմանը դեպի փոփ երաժշտությունը, ինչը հոգեհարազատ չէր Էրիկ Կլեպտոնին, որի պատճառով էլ նա լքեց խումբը։ Նա իր փոխարեն առաջարկեց ընկերոջը՝ կիթառահար Ջիմմի Փեյջին, որը, սակայն, մերժեց Էրիկի առաջարկը՝ իր հերթին առաջարկելով Ջեֆ Բեքին։

1965 թվականի ապրիլին Կլեպտոնը միացավ John Mayall & the Bluesbreakers խմբին, սակայն մի քանի ամիս անց լքեց խումբը։ 1965 թվականի ամռանը նա մեկնեց Հունաստան The Glands անունը կրող խմբի հետ, որի ստեղնահարը նրա ընկեր Բեն Պալմերն էր։ 1965 թվականի նոյեմբերին նա վերադարձավ Ջոն Մեյլորի խումբ։ Հաջորդ տարի նա իր ընկերներ բաս-կիթառահար Ջեկ Բրյուսի, թմբկահար Ջինջեր Բեյքերի հետ ստեղծեց Cream խումբը։

Cream (1966-1968)[խմբագրել | խմբագրել կոդը]

Blind Faith и Bonnie and Friends[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին Էրիկ Կլեպտոնը խենթորեն սիրում էր Պատտի Բոյդին, ով այդ ժամանակ իր ընկերներից մեկի՝ Ջորջ Հարիսոնի կինն էր[16]։ Բոյդի հանդեպ նրա սերը երևում է «Layla and Other Assorted Love Songs» անունը կրող ալբոմում (ձայնագրվել է 1970 թվականին Derek and the Dominos խմբի հետ համատեղ), մասնավորապես «Layla» ստեղծագործության մեջ[17]։ Սկզբնական շրջանում Բոյդը անտարբեր էր նրա հանդեպ, սակայն մի քանի տարի անց նա թողնում է Հարիսոնին և սկսում սիրավեպ Կլեպտոնի հետ (1974 թվական)։ 1979 թվականին նրանք ամուսնանում են[16]։ Չնայած սրան՝ Հարիսոնն ու Կլեպտոնը մնում են մտերիմ ընկերներ[18]։ 1984 թվականին Բոյդը հեռանում է Կլեպտոնից՝ դա բացատրելով նրա ալկոհոլիզմով և բազմաքանակ սիրավեպերով։ Ապահարզանը պաշտոնապես գրանցվեց 1988 թվականին[19]։

1985 թվականին Կլեպտոնը սիրավեպ սկսեց իտալացի ֆոտոմոդել Լորի դել Սանտոյի հետ (Lory Del Santo), ում նվիրված է նրա «Lady of Verona» երգը։ Նրանք ունեցել են մեկ որդի՝ Քոնորը (1986-1991), ով մահացել է՝ ընկնելով նյույորքյան երկնաքերի 53-րդ հարկից։ Երաժիշտը ավելի քան մեկ տարի ընկճախտի մեջ էր և իր մահացած երեխային նվիրեց «Tears in Heaven» անունը կրող երգը, որը դարձավ նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկը։ Ֆիլ Քոլինզը ևս այս մասին երգ է գրել, որը կոչվում է «Since I Lost You» («We Can't Dance» ալբոմից՝ 1991 թվական)։

2002 թվականին Կլեպտոնը ամուսնացավ ամերիկուհի Մելիի ՄակԷնրիի հետ (անգլ.՝ Melia McEnery), ով դիզայներ էր Օհայոից։ Այս ամուսնությունից ծնվեցին Էրիկ Կլոպտոնի երեք աղջիկները՝ Ջուլի Ռոուզը (2001 թվական), Էլլա Մեյը (2003 թվական) և Սոֆի Բելլը (2005 թվական)։ Իսկ նրա առաջին կնոջից՝ Պատտի Բոյդից նա երեխաներ չունի։ Ինչպես նաև նա ունի մեկ աղջիկ՝ Ռութը (1985 թվական), ով ծնվել է արտամուսնական կապից՝ Իվոննա Հան Կելլից, երբ Կլեպտոնը համագործակցում էր նրա ստուդիայի հետ։

Համագործակցությունը այլ երաժիշտների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիկ Կլեպտոնի սոլո լավագույն ստեղծագործություններից մեկը համարվում է The Beatles խմբի «While My Guitar Gently Weeps» անունը կրող երգի սոլո հատվածը, որի ձայնագրման համար նրան հրավիրել էր Ջորջ Հարիսոնը։ Հայտնի չէ թե ինչի համար էր հրավիրված Էրիկ Կլեպտոնը. վարկածներից մեկը այն է, որ Հարիսոնին դուր չէր եկել իր սոլո կատարումը, իսկ մեկ այլ վարկածի համաձայն Կլեպտոնը հրավիրվել էր ձայնագրման, որպեսզի թոթափի այն լարված իրավիճակը, որը ստեղծվել էր խմբում 1968 թվականի ալբոմի ձայնագրման ժամանակ։ Սակայն հայտնի է մի բան, որ Հարիսոնը և Կլեպտոնը շատ մտերիմ ընկերներ էին և երկար ժամանակ անց են կացրել իրար հետ միևնույն ընկերությունում։ Ավելի ուշ Կլեպտոնը հրավիրեց Հարիսոնին «Badge» անունը կրող ստեղծագործության ձայնագրման համար, որը ընդգրկվեց Cream խմբի «Goodbye» անունը կրող ալբոմում, որը թողարկեց 1969 թվականին։ Էրիկ Կլեպտոնը նվագել է նաև Ռոջեր Ուոթերսի «The Pros and Cons of Hitch Hiking» ալբոմի ձայնագրության ժամանակ, որը թողարկվել է 1984 թվականին, Էլթոն Ջոնի «Runaway Train» երգի ձայնագրության ժամանակ, որ թողարկվել է 1992 թվականին, Սթինգի «It’s Probably Me» երգի ձայնագրության ժամանակ, որ թողարկվել է 1992 թվականին, Շերի «Love Can Build a Bridge» երգի ձայնագրության ժամանակ, որ թողարկվել է 1995 թվականին և Փոլ ՄաքՔարթնիի «My Valentine» երգի ձայնագրության ժամանակ, որ թողարկվել է 2012 թվականին։

Կարևոր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1970 թվականին Կլեպտոնի կողմից հորինված «Layla» բալադը դարձավ հազարավոր կիթառային սիրային ստեղծագործությունների նախատիպ։ Երգի վերամշակված տարբերակը կատարվեց 1992 թվականին Գրեմմի մրցանակաբաշխության ընթացքում։ «Rolling Stone» ամսագիրը այդ երգը ներառեց Ժամանակակից երաժշտության լավագույն 30 երգերի շարքին, իսկ VH1 հեռուստաընկերության կողմից կազմված համանուն ցուցակում այն զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը։
  • 1979 թվականին Կլեպտոնը նվիրեց իր հին Fender կարմիր գույնի կիթառը լոնդոնյան Hard Rock Cafe անունը կրող սրճարանին։
  • 1993 թվականին Կլեպտոնը առաջադրվեց բոլոր հեղինակավոր անվանակարգերում` Տարվա ձայնագրություն (անգլ.՝ Record of the Year) «Tears In Heaven» ձայնագրության համար, Տարվա ալբոմ (անգլ.՝ Album of the Year) «MTV Unplugged» ալբոմի համար, Տարվա երգ (անգլ.՝ Song of the Year) «Tears In Heaven» երգի համար։
  • 2004 թվականին Կլեպտոնը կազմակերպեց իր սեփական Crossroads Guitar Festival անունը կրող փառատոնը, որը կայացավ նաև 2007, 2010, 2013 թվականներին։
  • 2010 թվականին Էրիկը հայտարարեց, որ վաճառում է իր 17 կիթառները[20], որից ստացված 2,15 միլիոն դոլար հասույթը նա տարմադրեց թմրամոլների և ալկոհոլիզմով տառապող մարդկանց բուժման կենտրոնին։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոլո կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համերգային ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

The Yardbirds
The Immediate All-Stars
John Mayall & the Bluesbreakers
Eric Clapton and the Powerhouse
Cream
Blind Faith
Delaney & Bonnie
Vivian Stanshall and the Sean Head Showband
Derek and the Dominos

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Clapton, Eric (2008). The Autobiography. Broadway Books. էջ 370. ISBN 978-0-7679-2536-5.(անգլ.)
  • Schumacher, Michael (2003). Crossroads: The Life and Music of Eric Clapton. էջ 420. ISBN 0806524669.(անգլ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 Carnegie Hall linked open data — 2017.
  5. LIBRIS — 2018.
  6. «100 GREATEST GUITARISTS» (անգլերեն). Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 25-ին.
  7. Harry Shapiro (1992) Eric Clapton: Lost in the Blues pg. 29. Guinness, 1992
  8. Ladies and gentlemen, Eric Clapton Արխիվացված 2012-10-03 Wayback Machine msnbc Retrieved 30 December 2010
  9. Profiles in Popular Music pg. 71. Sura Books, 2005. Retrieved 29 December 2010
  10. 10,0 10,1 10,2 Bob Gulla (2008) Guitar Gods: The 25 Players Who Made Rock History pgs. 40-41. Retrieved 29 December 2010
  11. 11,0 11,1 Clapton, Eric (2007) Eric Clapton: The Autobiography, pg. 22. Century, 2007
  12. 12,0 12,1 12,2 Thompson, Dave (2006) Cream: How Eric Clapton Took the World by Storm pgs. 31-32. Virgin Books, 2006
  13. Welch, Chris (1994) Extract Արխիվացված 2012-09-18 Wayback Machine
  14. 14,0 14,1 «Eric Clapton: Biography». Music (անգլերեն). Rolling Stone. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  15. «Slowhand: How did Eric get his nickname?». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 27-ին.
  16. 16,0 16,1 Doggett, 2009, էջ 261
  17. Lepold, Todd (2005 թ․ փետրվարի 3). «Harrison, Clapton and their muse». CNN. Վերցված է 2012 թ․ հուլիսի 5-ին.
  18. 'Layla' speaks(չաշխատող հղում)
  19. Meacham, Steve (2007 թ․ հուլիսի 4). «Beatle's muse comes clean». The Sydney Morning Herald. Վերցված է 2012 թ․ հուլիսի 5-ին.
  20. ««Новая газета»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  21. «New Eric Clapton Album 'Old Sock' Due in March». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]