The Animals (խումբ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ The Animals (այլ կիրառումներ)
The Animals | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Անգլիա Անգլիա, Նյու Քասլ |
Ժանրեր | Բլյուզ-ռոք, Ռիթմ ընդ բլյուզ, Բրիտանական բլյուզ, Ռոք ն՛ ռոլլ |
Գործունեություն | 1962 և 1963[1] |
Լեյբլ | Columbia Records, Decca Records, MGM Records |
Պարգևներ | |
Կայք | theanimalswebsite.com |
Անդամներ | |
Էրիկ Բյորդոն, Ալան Փրայս, Չաս Չանդլեր, Ջոն Ստիլ, Հիլթոն Վալենթայն | |
The Animals Վիքիպահեստում |
The Animals («Կենդանիներ»), բրիտանական խումբ, որը սկսել է բլյուզից և ռիթմ էնդ բլյուզից Նյու Քասլ և Լոնդոն քաղաքներում։ Բրիտանական արվեստի հիմնական ներկայացուցիչն էր ամերիկյան երաժշտության մեջ 1960-ական թվականների սկզբին։ Համաշխարհային ճանաչում են ձեռք բերել House of the Rising Sun (Ծագող արևի տունը) ժողովրդական երգի սեփական կատարումով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաջողության ճանապարհը
[խմբագրել | խմբագրել կոդը]Փաստացի խումբը ստեղծվել է Նյու Քասլում՝ 1959 թվականին, երբ Ալան Փրայսն ու Բրայան Չենդլերը ծանոթացան «The Kansas City Five» խմբում։ Ջազի և բլյուզի հանդեպ հետաքրքրության արդյունքում նրանք որոշեցին ստեղծել սեփական խումբը։ Նրանց միացավ հարվածային գործիքներ նվագող Ջոն Ստիլը, և խումբը ստացավ «Alan Price Rhythm & Blues Combo» անվանումը։ Խումբը շատ էր հրավիրվում փոքր միջոցառումների։
Այնուհետև խումբը սկսեց ավելի ու ավելի հաճախ հանդես գալ քաղաքի տարբեր ակումբներում, և վերջապես եկավ ժամանակը, որ մշտական վոկալիստի և կիթառահարի առկայությունը դարձել էր պարտադիր պայման։ Խմբի հետագա երաժիշտներն արդեն աշխատում էին տարբեր խմբերում և երբ նրանց հրավեր եկավ, նրանք համաձայնվեցին։ Դա տեղի ունեցավ 1962 թվականին։ Այդ թվականին խմբի համար տեղի ունեցավ ևս երկու կարևոր իրադարձություն։ Նրանք մշտապես հանդես էին գալիս «Downbeat» ակումբում և փոխեցին խմբի անվանումը։ Խումբն առանձնանում էր իր յուրահատուկ երգեցողությամբ, արտասովոր դիմախաղով։
1963 թվականի վերջին խումբն արդեն մեծ ճանաչում էր ձեռք բերել Նյու Քասլում և դրա շրջակայքում, ինչը թույլ է տալիս նրանց համերգների շարք տալ Անգլիայից հյուրախաղի եկած բլյուզ երաժիշտ Սոննի Բոյ Ուիլյամսոնի հետ։ 1963 թվականի դեկտեմբերի 30-ին նրանք համերգ ունեցան «A Go Go» ակումբում, ինչը «The Animals»-ի համար ճակատագրական եղավ։ Այդ համերգի մի մասը ձայնագրվեց և թողարկվեց 500 օրինակով(Ավելի ուշ այս ալբոմն անվանվեց «In the begining»)։ Երկրորդ հատվածը՝ Սոննի Բոյ Ուիլյամսոնի մասնակցությամբ, թողարկվեց 1974 թվականին՝ «The night time is the right time» անվանումով, իսկ ամբողջական համերգը՝ 1990 թվականին, «Charlie Declare» անվանումով։ Օրինակներից մեկը հայտնվեց Անգլիայում՝ Ջորջիո Հոմելսկիի մոտ, ինչի արդյունքում դարձավ 1964 թվականին խմբի տեղափոխության պատճառը։ Այնտեղ «Columbia Records» ընկերությունը համաձայնագիր է կնքում խմբի հետ։ Խմբի պրոդյուսերը դարձավ Միկկի Մոստը։ 1964 թվականի մայիսի 2-ին թողարկվեց խմբի առաջին առանձին երգը՝ Բոբ Դիլանի «Baby Let ME Take You Home»-ը։ Այն փոփոխվեց և երգվեց բլյուզ ոճում՝ «Baby Let Me Follow You Down» անվանմամբ։ Երգը գրավեց հիթ-շքերթների 21-րդ հորիզոնականը։ Դա մեծ հաջողություն էր։
Մայիսին խումբը հյուրախաղեր էր ունենում Անգլիայում Չակ Բերրիի և «The Swinging Blue Jeans» խմբի հետ, հունիսին մեկնեց Ճապոնիա՝ հյուրախաղերի։ Հունիսի 11-ին լույս տեսավ «House of the Rising Sun» երգը։ Երգը դեռ շուտվանից էր հայտնի հասարակությանը. Դրանից առաջ այդ երգը կատարել և ձայնագրել էին ֆոլկ և բլյուզ ոճի տարբեր տարբեր երգիչներ 1933 թվականից սկսած՝ այդ թվում Ջոշ Ուայթը, Դեյվ վան Ռոնկը, Նինա Սիմոնեն, Ջոան Բաեզը և Բոբ Դիլանը։ Սակայն միայն «The Animals» խմբի կատարմամբ այս երգը դարձավ մեգահիթ։ (Ըստ «Rolling Stone» ամսագրի՝ 122-րդ հորիզոնականը 500 լավագույն երգերի ցուցակում)։ Քննադատները նկատեցին Բյորդոնի վոկալը, ինչպես նաը Ալանա Փրայսի անսովոր դասավորվածությունը։ Բյորդոնի խոսքերով՝ նա լսել էր այս երգը Նյու Քասլում Ջոն Հանդլի կատարմամբ՝ Չակ Բերրիի մայիսյան հյուրախաղերի ժամանակ, և խումբը որոշում է ձայնագրել այն Ֆոլկ երգերը բլյուզ ձևով կատարելն ընդգծելու համար։ Ամբողջ աշխատանքը տևեց ընդամենը 15 րոպե։ Հենց այս երգից հետո «The Animals»-ը դարձավ №3 խումբը երաժշտության մեջ, իսկ բրիտանական երաժշտություն հասկացությունը սկսվեց ասոցացվել հենց Բյորդոնի վոկալի հետ։ Այդ տարում թողարկվեց խմբի ալբոմը։
2 տարվա ընթացքում «The Animals»-ը հասավ գերաստցային կարգավիճակի, ինչին նպաստեց հիթային երգերի շարքը (Սեմ Կուկի «Bring It On Home To Me» և Նինա սիմոնեի «Don't Let Me Be Misunderstood» երգերը) և մի քանի մասշտաբային հյուրախաղեր ԱՄՆ-ում, որում նրանք հանդես եկան 1965 թվականին՝ «The Animals on the tour» անունով։ Խումբը վայելում էր մեծ ճանաչում, մանավանդ ԱՄՆ-ի սևամորթ հասարակության շրջաններում։ Այդ հայտնիությունն այնքան մեծ էր, որ Ebony թերթը ներառեց իր համարում 5 էջ երկարությամբ մի հոդված խմբի մասին, այնուհետև խումբը հանդես է գալիս «Apollo» սրահում։
Խմբի լուծարումն ու վերամիավորումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Խումբը փառքի գագաթնակետում էր գտնվում։ 1965 թվականին թողարկվեց ևս մեկ ալբոմ և, ինչպես առաջինը, այն ընդգրկում էր հայտնի, ոչ հեղինակային երգերի կատարումներ։ Այդ տարվա գարնանը խմբի անդամների մեջ կոնֆլիկտներ եղան։ Պատճառն այն էր, որ Բյորդոնը ցանկանում էր կատարել ամերիկյան ժողովրդական բլյուզ, սակայն մնացած անդամները նախընտրում էին կատարել ոչ հեղինակային երգեր։ Բացի այդ, Փրայսն ու Բյորդոնը ոչ մի կերպ չէին կարողանում կիսել խմբի առաջնորդությունը։ Արդյունքում մայիսի 5-ին Ալան Փրայսը հեռացավ խմբից և ստեղծեց «Alan Price Set» խումբը։ Նրա փոխարեն հրավիրվեց դաշնակահար Դեյվ Ռոուբերրին, ով իր ոճով հիշեցնում էր Փրայսին։ Հաջորդ քայլով «Columbia» ընկերության հետ կնքված համաձայնագիրը խզվեց։ Խումբն անցավ նոր ալբոմի ձայնագրությանը, որը կոչվումմ էր «Animalism»։ 1966 թվականի փետրվարին ալբոմի ձայնագրության ժամանակ խումբը լքում է հարվածային գործիքներ նվագող Ջոն Ստիլը։ Նրան փոխարինում է Բարրի Ջենկինսը։ Թողարկված ալբոմը, որում ձայնագրված էր ֆոլկ ժանրի ևս մեկ երգ՝ «Inside Looking out», որը ևս մեկ անգամ փաստեց խմբի բարձր կարգավիճակի մասին, Զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, բայց դա չհարթեց խմբում առաջացած խնդիրները։ Տարաձայնությունն ավելի խորացավ, և 1966 թվականի սեպտեմբերին խումբը լուծարվեց։
Երաժիշտների ճակատագրերը տարբեր կերպ դասավորվեցին։ Չես Չելենդերը դարձավ Ջիմի Հենդրիքսի, այնուհետև անգլիական «The Soft Mashine» և «Slade» խմբերի մենեջերը։ Ջոն Ստիլը, թողարկելով մեկ երգ, վերադառնում է Նյու Քասլ և դառնում գործարար։ Էրիկ Բերդոնը ձայնագրում է «Eric is here» ալբոմը (1967) և հավաքում նոր կազմ «Eric Burdon & The New Animals» անվանմամբ, որի հետ հանդես է գալիս Կալիֆորնիայում, պոպ-փառատոնին։ Նրանց հետ Բերդոնը ձայնագրում է 4 հետաքրքիր և հաջողված ալբոմներ՝ «Winds of Change» (1967), «The Twain Shall Meet» (1968), «Every One of Us» (1968), «Love Is» (1968)։ Վերջին ալբոմի թողարկումից հետո Էրիկը թողնում է «The New Animals»-ը և միանում «War» փանկ-ռոք խմբին՝ դառնալով դրա վոկալիստն ու պրոդյուսերը։
Լուծարումից 2 տարի անց խումբը միանում է, սկավառակ ձայնագրում, որը թողարկվում է ստեղծելուց միայն մեկ տարի հետո (որոշ իրավական պատճառներով)։ Սակայն այն քննադատների կողմից վատ գնահատական է ստանում, և խումբը կրկին բաժանվում է։
Հաջորդ անգամ երաժիշտները հավաքվում են 1893 թվականի ամռանը՝ թողարկելով «Love is for love» երգը։ Այն ներառվում է ամերիկյան 50 հիթերի մեջ։ Այնուհետև ձայնագրվում է «Ark» ալբոմը, իսկ հոկտեմբերին, տալիս երկու համերգ լոնդոնյան «Albert Hall»-ում։ Խումբը 2 համերգ է ունենում Անգլիայում, սակայն այս հաջողություններին հասնելուց հետո կրկին լուծարվում է։
Երրորդ անգամ խումբը միավորվում է 1993 թվականին՝ Հիլթոն Վալենտայնի նախաձեռնությամբ։ Ստեղծվում է «Hilton Valentine's Animals» խումբը։ 1994 թվականին նրանց է միանում Ստիլը, ինչից հետո խումբը փոխում է իր անվանումը՝ դառնալով «The Animals II»։ Խումբը կատարում էր «The Animals» խմբի դասական երգերը։ Սակայն 1996 թվականին Չես Չենդելրը մահանում է սրտի անբավարարությունից։ Խմբի գործունեությունը ժամանակավորապես կանգնեցվում է։ 1999 թվականին նրանց է միանում Ռոուբերրին՝ Թոնի Լիդդլի փոխարեն, իսկ բաս կիթառահարի տեղում հայտնվում է Ջիմ Ռոդֆորդը, ով 2000 թվականին հեռանում է խմբից, ում փոխարեն գալիս է Քրիս Ալլենը։ Այդ կազմում փայնագրվում է հաջողություն ձեռք բերած մի ալբոմ։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Eric Burdon & The Animals
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1967 Eric Is Here
- 1967 The Best Of Eric Burdon And The Animals vol.2
- 1967 Winds Of Change
- 1968 The Twain Shall Meet
- 1968 Every One of Us
- 1968 Love Is
- 1969 The Greatest Hits Of Eric Burdon And The Animals
The Animals
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1976 Before We Were So Rudely Interrupted
- 1983 Ark
- 1984 Rip It to Shreds — Their Greatest Hits Live
- 1965 British Go Go
- 1965 In the Beginning
- 1974 The Animals & Sonny Boy Williamson — In The Night Time Is The Right Time
- 1975 The Animals And Sony Boy Williamson
- 2003 Interesting Life
- 2003 Complete French EP 1964/1967
Թվական | Վերնագիր | UK | US |
---|---|---|---|
The Animals | |||
1964 | «Baby Let Me Take You Home» | 21 | - |
1964 | «Gonna Send You Back to Walker» | - | 57 |
1964 | «House of the Rising Sun» (3։58 edit) | 1 | 1 |
1964 | «I’m Crying» | 8 | 19 |
1965 | «Don't Let Me Be Misunderstood» | 3 | 15 |
1965 | «Bring It On Home to Me» | 7 | 32 |
1965 | «We Gotta Get Out of This Place» | 2 | 13 |
1965 | «It’s My Life» | 7 | 23 |
1966 | «Inside-Looking Out» | 12 | 34 |
1966 | «Don’t Bring Me Down» | 6 | 12 |
Eric Burdon and the New Animals | |||
1966 | «See See Rider» (2։44 edit) | - | 10 |
1966 | «Help Me Girl» | 14 | 29 |
1967 | «When I Was Young» | 45 | 15 |
1967 | «Good Times» | 20 | - |
1967 | «San Franciscan Nights» | 7 | 9 |
1967 | «Anything» | - | 80 |
1967 | «Monterey» | - | 15 |
1968 | «Sky Pilot» | 40 | 14 |
1968 | «White Houses» | - | 67 |
1969 | «Ring of Fire» | 35 | - |
1969 | «River Deep, Mountain High» | - | - |
Վերթողարկում | |||
1972 | «House of the Rising Sun» | 25 | - |
1982 | «House of the Rising Sun» | 11 | - |
The Animals (реформ.) | |||
1983 | «The Night» | - | 48 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The Animals (խումբ)» հոդվածին։ |
|