Levi Strauss & Co.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Levi Strauss & Co.
Levi's logo.svg
Տեսակբիզնես ձեռնարկություն, խանութների ցանց, անշարժ գույքով ընկերություն, ձեռնարկություն և հանրային ընկերություն
Անվանված էԼեվայ Սրաուս
Հիմնադրված է1853[1]
ՀիմնադիրԼեվայ Սրաուս
ՎայրՍան Ֆրանցիսկո, ԱՄՆ և Levi's Plaza, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Արդյունաբերությունկարի արդյունաբերություն
Աշխատողների թիվ14 400 մարդ
Կայքlevistrauss.com(անգլ.) և levi.com(անգլ.)
ԲորսաNYSELEVI[2]
Levi Strauss & Co. Վիքիպահեստում

Levi Strauss & Co.` (Լիվայ Ստրաուս էնդ քոմփնի / liːvaɪ ˈstraʊs) 1853 թվականին Լիվայ Ստրաուսի կողմից հիմնադրված ամերիկյան ընկերություն։ Հայտնի հագուստի (հատկապես ջինսերի) և կոշիկների արտադրող։ Կազմակերպության գլխամասը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Սան Ֆրանցիսկո քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1849 թվականին Կալիֆոռնիայում սկսվեց ոսկու տենդը։ 1853 թվականին Լիվայ Ստրաուսը ծովային ճանապարհով Սան Ֆրանցիսկո բերեց պատրաստված արդուզարդի պարագաներ,որոնք գնվել էին մինչ նավի նավահանգիստ ժամանելը։ Մնացել էր միայն առագաստների համար նախատեսված կտորը (պարուսին)։ Ստրաուսը դերձակին պատվիրեց այդ կտորից տաբատներ կարել, որոնք վաճառվեցին մի ակնթարթում։ Ստրաուսը, որոշեց գնել նավահանգիստում կանգնած 700 նավերի առագաստները, այդ ժամանակ շատ նավերի անձնակազմը լքել էր նավերը և ուղեվորվել ոսկու որոնումների։

1853 թվականին Լիվայ Ստրաուսը և նրա եղբայր Դեվիդը հիմնեցին արդուզարդի պարագաների խանութ, որը կոչվեց «Levi Strauss & Co.»: Ստրաուսը սկսեց տաբատներ կարել ցանկացած ամուր կտորից և դրանք վաճառել ոսկի փնտրողների և հարևան քաղաքների բնակիչներին։ Այս տաբատները սկսեցին տարածվել և արդյունքում առագաստների կտորի փոխարեն դրանք սկսեցին կարվել ավելի բարակ՝ ֆրանսիական կտորից։ Կտորի գլանափաթեթների վրա գրված էր «Serge de Nime» (ֆրանսերեն՝ «գործված է Նիմում»)։ Հետագայում կտորի անվանումը կրճատվեց մինչև «դենիմ»։

1872 թվականին լատվիացի էմիգրանտ Ջեքոբ Դեվիսը (Նևադա մարզի Ռինո քաղաքից), ով Ստրաուսից գնում էր տարբեր թելեր կոճակներ,աստեղներ, մկրատներ և այլն, իր հաճախորդներից մեկի տաբատի գրպանները ամրացրեց մետաղական ամրացուցիչներով, քանի որ հաճախորդը դրանք հաճախ բացում էր։ Այդպիսի ամրացուցիչները դուր եկան հաճախորդներին և Դեվիսը որոշեց արտոնագրել այդ միտքը[3]։ Նա չկարողանալով հավաքել 68 դոլար՝ որոշեց օգնություն խնդրել իր ընկերոջից՝ Լիվայ Ստրաուսից։

1873 թվականի մայիսի 20-ին Դեվիսը և Ստրաուսը ստացան հագուստի մեջ օգտագործվող մետաղական ամրացուցիչների պատենտ։ Առաջին տարվա ընթացքում Ստրաուսը վաճառեց ավելի քան 21 000 տաբատներ՝ պղնձե ամրակալներով։ Հետագայում հետևի գրպանների կոճակները փոխարինվեցին ուժեղ կարերով, քանի որ ամրացուցիչները փչացնում էին կահույքը։

1886 թվականին ստեղծվեց հայտնի կաշվե պիտակը՝ որի վրա պատկերված են երկու ձի, որոնք փորձում են պատռել տաբատը[3]։

Լիվայ Ստրաուսը մահացել է 1920 թվականի սեպտեմբերի 26-ին, իսկ Levi Strauss & Co. ընկերությունը ժառանգաբար անցավ նրա հարազատներին։

Ժամանակակից ջինսերը սկսեցին արտադրել 1920-ական թվականներին։ 501 մոդելի ջինսերը իսկզանե չունեին անցքեր գոտիների համար, քանի որ արտադրողները դրանք նախատեսել էին վարտիքակալների հետ հագնելու համար։ Մոդելի համարը կտորի խմբաքանակի համարն էր։

Սեփականատերեր և ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Levi Strauss & Co-ի սեփականատերերն են համարվում Լիվայ Ստրաուսի ժառանգները[4]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Levi Strauss & Co.-ը իր գործոնեությունը իրականացրել է երեք ուղություններով,որոնք տեղակայված են երկրի տարբեր շրջաններում.

Ապրանքանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Levi Strauss & Co.-ը իր արտադրանքը հիմնականում ներկայացնում է չորս ապրանքանիշների տեսքով.

  • Levi's՝ բրենդ, որը հիմնադրվել է 1873 թվականին
  • Dockers՝ բրենդ, որը հիմնադրվել է 1986 թվականին;2004 թվականին կազմակերպությունը փորձել է վաճառել բրենդը
  • Levi Strauss Signature՝ բրենդ, որը հիմնադրվել է 2004 թվականին՝ Walmart-ի, Kmart-ի և Target-ի տիպի խոշոր առևտրի կենտրոններում ներկայացնելու համար։
  • Levi’s XX՝ պրեմիում բաժին, կազմված Levi’s Vintage Clothing-ից և Made and Crafted-ից։ Գտնվում է Ամստերդամում՝ Նիդերլանդներ

Գործունեության ցուցիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի դրությամբ կազմակերպության անձնակազմի թիվը կազմել է 17 հազար մարդ (միևնույն ժամանակ 1.01 հազար մարդ աշխատել է միայն Սան Ֆրանցիսկոյում[4]):

Ընկերության ներկայացված տվյալներով Levi Strauss-ի տարեկան եկամուտը 2008 թվականին կազմել է 4,4 միլիարդ ԱՄՆ դոլար (եկամուտը 2007 թվականի հետ համեմատած աճել է 1%ով)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.levistrauss.com/our-story/#heritage-timeline
  2. Knowledge Graph — 2012.
  3. 3,0 3,1 «История Levi’s. BrandNews»։ Արխիվացված է օրիգինալից 2011-11-21-ին։ Վերցված է 2017-10-04 
  4. 4,0 4,1 «Levi Strauss & Co. - Company»։ Արխիվացված է օրիգինալից 2006-10-14-ին։ Վերցված է 2010-01-05