Լիվայ Ստրաուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիվայ Ստրաուս
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 26, 1829(1829-02-26)[1][2][3]
ԾննդավայրԲութենհայմ, Բամբերգ, Վերին Ֆրանկոնիա, Բավարիա
Մահացել էսեպտեմբերի 26, 1902(1902-09-26) (73 տարեկան)
Մահվան վայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն45 Star US Flag.svg ԱՄՆ
Մասնագիտությունձեռնարկատեր, դիզայներ և գյուտարար
ԱշխատավայրLevi Strauss & Co.
Պարգևներ և
մրցանակներ
Կայքlevistrauss.com
Commons-logo.svg Levi Strauss Վիքիպահեստում

Լիվայ Ստրաուս[4] (անգլ.՝ Levi Strauss, ծնված Լյոբ Շտրաուս - գերմ.՝ Löb Strauß, փետրվարի 26, 1829(1829-02-26)[1][2][3], Բութենհայմ, Բամբերգ, Վերին Ֆրանկոնիա, Բավարիա - սեպտեմբերի 26, 1902(1902-09-26), Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ձեռնարկատեր, արդյունաբերող, «Levi Strauss & Co.» ընկերության հիմնադիր, ջինսերի գյուտարար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյոբ (Լիվայ) Շտրաուսը ծնվել է 1829 թվականի փետրվարի 26-ին Բավարիա նահանգի Բութենհայմ կոմունայում` հրեական ընտանիքում[5]։ Հայրը մահացել է 1845 թվականին թոքախտից[6]։ 1847 թվականին Լյոբը մոր և երկու քույրերի հետ արտագաղթել է Միացյալ Նահանգներ։

Միացյալ Նահանգներում Լյոբն իր անունը փոխել է «ավելի ամերիկյան» Լիվայի (Levi) և ազգանվան գերմանական ß («էս-ցետ») տառը փոխարինել է կրկնակի S-ով։ Նրա ավագ եղբայրները՝ Ջոնասը և Լուիսը, մի քանի տարի առաջ տեղափոխվել էին Միացյալ Նահանգներ և Նյու Յորքում զբաղվում էին կտորի վաճառքով[7]։

Լիվայ Ստրաուսն սկսել է ուսումնասիրել առևտրի բիզնեսը և 1848 թվականին մեկնել Կենտուկի, որտեղ աշխատել է շրջիկ գործակատար. զբաղվել է արդուզարդի և երաժշտական գործիքների առևտրով[8]։

1849 թվականին Կալիֆոռնիայում բացվել են ոսկու հանքավայրեր։ Սկսվել է ոսկու տենդը։ Հազարավոր մարդիկ հասել են Միացյալ Նահանգերի Արևմտյան ափ։

1853 թվականին Ստրաուսն իր եղբայրների ապրանքը բերել է Սան Ֆրանցիսկո։ Ամբողջ ապրանքը գնվել է նավից մինչև նավահանգիստ հասնելը։ Մնացել է միայն պարուսինը։ Ստրաուսը դերձակին պատվիրել է այդ կտորից տաբատ կարել։ Տաբատները վայրկենապես գնել են։ Լիվայը և նրա փեսա Դեյվիդ Սթեռնը Սան Ֆրանցիսկոյում բացել են արդուզարդի խանութ։ 1853 թվականին Ստրաուսը հիմնել է «Levi Strauss & Co.» ձեռնարկությունը[9][10]։ Պարուսինի փոխարեն տաբատները սկսել են կարել ավելի փափուկ ֆրանսիական կտորից, որն անվանել են «դենիմ» (այսինքն` Հարավային Ֆրանսիայի Նիմ քաղաքից, որտեղ ի սկզբանե այդ կտորը պատրաստվել է)։

1873 թվականի մայիսի 20-ին Ստրաուսը և Ռուսական կայսրությունից ներգաղթյալ Հակոբ Դեյվիսը ստացել են գրպանների վրա մետաղյա գամերով տաբատների արտոնագիր[11]։ Առաջին տարում Ստրաուսը վաճառել է 21 000 տաբատ և պղնձե գամերով բաճկոն։

Լիվայ Ստրաուսը մահացել է 1902 թվականի սեպտեմբերի 26-ին։ «Levi Strauss & Co.» ընկերությունը ժառանգաբար անցել է զարմիկներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #118799142 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 Find A Grave — 1996.
  4. «Синие джинсы снова в моде: как Levi’s готовится к IPO | Бизнес» (en-US)։ Forbes.ru։ 2019-02-21։ Վերցված է 2019-11-30 
  5. Dinkelspiel Frances (2010)։ Towers of Gold: How One Jewish Immigrant Named Isaias Hellman Created California։ St. Johns Martin's Press։ էջ 145։ ISBN 978-0-312-35527-2։ Վերցված է մայիսի 1, 2012 
  6. "Died". Daily Alta California (San Francisco). January 8, 1869. Via California Digital Newspaper Collection. cdnc.ucr.edu. Retrieved March 20, 2019. "In this city, Jan. 6th, Mrs. Rebecca Strauss, mother of Levi Strauss, of this city, aged 69 years, a native of Bavaria."
  7. Carey Charles W. (2002)։ American inventors, entrepreneurs and business visionaries։ Facts on File։ էջեր 331–332։ ISBN 978-0-8160-4559-4։ Վերցված է մայիսի 1, 2012 
  8. Evans Harold (2004)։ They made America։ Little Brown։ ISBN 9780316277662։ Վերցված է նոյեմբերի 12, 2012 
  9. Downey Lynn (2008)։ «Levi Strauss: a short biography»։ Levi Strauss & Co.։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 23, 2011-ին։ Վերցված է հունվարի 1, 2011 
  10. James Sullivan, Jeans: a cultural history of an American icon (Gotham, 2007).
  11. Loverin, Jan (2006), «A Nevada Stylist: Your Denim Jeans Are a Nevada Invention», Nevada State Museum Newsletter 36 (3): 4, արխիվացված օրիգինալից April 29, 2013-ին, https://web.archive.org/web/20130429105158/http://museums.nevadaculture.org/dmdocuments/mus-let37.pdf, վերցված է March 12, 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]