Jump to content

Ջիմ Ջարմուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջիմ Ջարմուշ
անգլ.՝ Jim Jarmusch
Ծնվել էհունվարի 22, 1953(1953-01-22)[1][2][3][…] (73 տարեկան)
ԾննդավայրCuyahoga Falls, Սամիթ շրջան, Օհայո, ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան, Լրագրության Մեդիլ դպրոց, Թիշչ արվեստի դպրոց և Cuyahoga Falls High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտացումկինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, կինոպրոդյուսեր, գրող, մոնտաժող, երաժիշտ և ռեժիսոր
Ոճ(եր)Նոու ուեյվ
Պարգևներ
IMDbID ID 0000464

Ջիմ Ջարմուշ (անգլ.՝ Jim Jarmusch, հունվարի 22, 1953(1953-01-22)[1][2][3][…], Cuyahoga Falls, Սամիթ շրջան, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և կոմպոզիտոր։ Ամերիկական անկախ ֆիլմարտադրության կարևոր ներկայացուցիչներից մեկը։ Կաննի կինոփառատոնի բազմակի մրցանակակիր (1984, 1989, 1993, 2005, 2016)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թ. դպրոցն ավարտելուց հետո 1 տարվա ընթացքում լրագրողություն է սովորում Չիկագոյի Հյուսիս-Արևմտյան համալսարանում, հետո փոխում է ուղղությունը անգլիական գրականության և գնում է ուսումը Փարիզում շարունակելու։ Փարիզում գտնվելով նա հետաքրքրվում է ֆրանսիական ֆիլմերով և բառի բուն իմաստով սիրահարվում է ֆրանսիական ֆիլմերին։

1 տարի արտասահմանում անցկացնելուց հետո Ջարմուշը վերադառնում է հայրենիք։ Տեղափոխվում է Կոլումբիական համալսարան, որտեղ 1975 թ. բակալավրի աստիճան է ստանում։ Սերը կինոյի հանդեպ, որը Ջիմը ձեռք էր բերել Փարիզում, նրան տանում է Նյու-Յորքի համալսարանի կինոդպրոց (անգլ.՝ New York University’s school of film)։ Նյու-Յորքում նա աշխատանքի է անցնում հանրահայտ ռեժիսոր Նիկոլաս Ռեյի մոտ, որպես ասիստենտ։ Նիկոլաս Ռեյի հետ նա ջերմ հարաբերություններ է պահպանում մինչև վերջինիս մահը՝ 1979 թ.։

Իր առաջին կինոարվեստի փորձը Ջարմուշը ձեռք է բերում Նիկոլաս Ռեյի և Վիմ Վենդերսի «Կայծակ ջրի վրա» (անգլ.՝ Lightning Over Water, 1980) ֆիլմի նկարահանման ժամանակ։ Վավերագրական ժապավենը ֆիքսում է Ռեյի կյանքից հեռանալու տանջալից վայրկյանները։ Միաժամանակ Ջարմուշը սկսում է աշխատել իր «Արձակուրդ առանց վերջի» լիամետրաժ դեբյուտի վրա։ 15 հազար դոլլարով, 16 միլիմետրանոց ժապավենի վրա նկարված ֆիլմը 1980 թվականին ցուցադրվում է և արժանանում քննադատների բարձր գնահատականին։

Ջարմուշի երկրորդ ֆիլմը «Ավելի տարօրինակ քան դրախտում» (1984)՝ ի հայտ է գալիս այն բանից հետո, երբ նա ավարտում է իր դիպլոմային աշխատանքը՝ 13 րոպեանոց կարճամետրաժ ֆիլմ հունգարական էմիգրանտների մասին «Նոր աշխարհ» (անգլ.՝ New World)։ Այդ փաստն ու աննկարագրելի գեղարվեստական արժանիքները նրան հնարավորություն են տալիս ստանալ «Ոսկե տեսախցիկ» մրցանակը Կաննի կինոփառատոնում լավագույնս ներկայանալու համար։ Անկասկած, «Ավելի տարօրինակ, քան դրախտում» ֆիլմն ամերիկյան անկախ կինոյի ամենակարևոր (և հնարավոր է լավագույն) ժապավեններից մեկն է։ Ջարմուշը նկարահանում է նաև «Օրենքից դուրս» (1986) և «Հանելուկային գնացք» (1989)։ Արդյունքում ստացվում է յուրօրինակ տրիլոգիա, որը ներկայացնում է անծանոթի անսպասելի տեսակետն Ամերիկայի մասին։

1986 թվականին ի հայտ է գալիս վեցրոպեանոց «Սուրճ և ծխախոտներ» ֆիլմը, որում Ռոբերտո Բենինյին ու Սթիվեն Ռայթը օգտագործում են նշված ապրանքներն ու որոշում, թե ում է պետք ատամնաբույժի այցելել։ Այսպես էլ սկսվում է Ջիմ Ջարմուշի ամենաանհավանական նախագիծը, որն ավարտվել է 2003 թվականին՝ «Սուրճ և ծխախոտներ» լիամետրաժ ժապավենի թողարկումով, որը կազմված է 11 նովելից, որտեղ ռեժիսորի սիրելի դերասաններն ու երաժիշտները ծխում են, սուրճ խմում ու հետաքրքիր երկխոսություններ վարում։

Ջարմուշը հայտնի է նրանով, որ սիրում է իր ժապավենները ներկայացնել մի քանի պատմությունների ձևով։ Այսպես, 1991 թվականի «Գիշերը երկրում» ֆիլմը կազմված է 5 նովելներից, որոնք միացած են ընդհանուր թեմայով՝ քաղաք, գիշեր, տաքսի։ «Գիշերը երկրում»՝ դա աշխարհի 5 քաղաք է, 5 պատակահան հանդիպում ու հումորի ու տխրության հինգ միախառնում, ինչը հայտնի է Ջարմուշի երկրպագուներին։

«Մեռյալը» (1995) միստիկ վեսթերնը քննադատների կողմից գնահատվեց միայն մի քանի տարի հետո Կաննի փառատոնում կայացած պրեմիերայից հետո։

«Շուն-ուրվական։ Սամուրայի ուղին» (1999) ֆիլմը նմանակում է հեռավոր անցյալում հոլիվուդում հայտնի գանգստերական ֆիլմերին։ Միաժամանակ, ժապավենը սկիզբ է դնում 21-րդ դարում կինոարտադրության մեջ տարածված մոդաներից մեկին՝ ճապոնացի դերասաններով ամերիկյան ֆիլմեր նկարահանելուն։ Սոֆյա Կոպոլան, Քվենտին Տարանտինոն, Էդվարդ Ցվիկը, Ռոբ Մարշալը իրենց «ճապոնական» ֆիլմերը նկարահանում են արդեն Ջարմուշից հետո։ Սա հաստատում է այն, որ հենց անկախ ռեժիսորներն են գծագրում այն ուղին, որով հետագայում շարժվելու է Հոլիվուդը։

Ջարմուշի «Ջարդված ծաղիկներ» (2005) ֆիլմը դիտվում է, որպես ռեժիսորի քայլ դեպի մենստրիմ։ Սովորական դարձած գլխավոր հերոսների փոխարեն, ֆիլմի գլխավոր հերոսն էր համակարգչային աշխատողը՝ Բիլ Մյուրեյի դերակատարմամբ, ով մեկնում է ճանապարհորդության իր նախկին սիրային արկածների հետևից։ Այս ժապավենի համար Ջիմ Ջարմուշն արժանանում է Կաննի կինոփառատոնի Գրան-պրի մրցանակի։

2009 թվականին Ջարմուշը թողարկում է «Հսկողության սահմաններ» ֆիլմ-պրիտչը՝ Focus Features-ի հովանու ներքո, որն արժանանում է քննադատների տարբեր հակասական կարծիքների։

2012 թվականին Ջիմը, հոլանդացի լյուտնիստ Յոզեֆ Վան Վիսսեմի հետ թողարկում է երկու մինիմալիստական երաժշտական ալբոմ՝ Concerning the Entrance into Eternity և The Mystery of Heaven։

ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսորական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Տեսակ Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դերը
1980ֆիլմԱրձակուրդ առանց ավարտիPermanent Vacationպրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ
1984ֆիլմԱվելի տարօրինակ, քան դրախտումStranger Than Paradiseռեժիսոր, սցենարիստ
1986կարճամետրաժ ֆիլմՍուրճ և ծխախոտներCoffee and Cigarettesռեժիսոր, սցենարիստ
1986ֆիլմՕրենքից դուրսDown By Lawռեժիսոր, սցենարիստ
1989կարճամետրաժ ֆիլմՍուրճ և ծխախոտներ, մեմֆիսական տարբերակCoffee and Cigarettes, Memphis Versionռեժիսոր, սցենարիստ
1989ֆիլմՀանելուկային գնացքըMystery Trainռեժիսոր, սցենարիստ
1991ֆիլմԳիշերը երկրումNight on Earthռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
1992վավերագրական ֆիլմԱվտոտնակի ժապավեններThe Garage Tapesռեժիսոր
1993կարճամետրաժ ֆիլմՍուրճ և ծխախոտներ, ինչ-որ տեղ ԿալիֆորնիայումCoffee and Cigarettes։ Somewhere in Californiaռեժիսոր, սցենարիստ
1995ֆիլմՄեռյալըDead Manռեժիսոր, սցենարիստ
1997վավերագրական ֆիլմՁիու տարիYear of the Horse։ Neil Young and Crazy Horse Liveռեժիսոր, օպերատոր
1999ֆիլմՇուն-ուրվականը։ Սամուրայի ուղինGhost Dog։ The Way of the Samuraiռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
2002ֆիլմ10 րոպե մեծ։ ՓողայիններTen Minutes Older։ The Trumpetռեժիսոր, սցենարիստ
2003ֆիլմՍուրճ և ծխախոտներCoffee and Cigarettesռեժիսոր, սցենարիստ
2005ֆիլմՋարդված ծաղիկներBroken Flowersռեժիսոր, սցենարիստ
2008ֆիլմՀսկողության սահմաններThe Limits of Controlռեժիսոր, սցենարիստ
2013ֆիլմՈղջ կմնան միայն սիրեկաններըOnly Lovers Left Aliveռեժիսոր, սցենարիստ

Դերերը կինոյում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Տեսակ Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դերը
1983ֆիլմՖրեյլին ԲեռլինFräulein Berlin-
1984ֆիլմԱմերիկյան ավտոբանAmerican Autobahnպրոդյուսեր
1987ֆիլմՈւղիղ դեպի դժոխքStraight to HellԱմոս Դեյդ
1987ֆիլմՀելսինկի-Նելապոլ ամբողջ գիշեր շարունակHelsinki-Naples All Night LongԲարմեն համար 2
1988ֆիլմՍառնաշաքարային լեռըCandy Mountain-
1989ֆիլմԼենինգրադյան կովբոյները մեկնում են ամերիկաLeningrad Cowboys Go AmericaՄեքենա վաճառողը Նյու-Յորքում
1990ֆիլմՈսկե նավակըThe Golden BoatԱնծանոթը
1992ֆիլմԱպուրումIn the SoupՄոնտի
1994ֆիլմԵրկաթե ձիավորներIron HorsemenԱրծաթե ձիավորը
1995ֆիլմԹախիծը դեմքինBlue in the FaceԲոբ
1996ֆիլմՀարթեցված սայրSling BladeՏղա-պաղպաղակ
1996ֆիլմՄարդ-ԿաննըCannes ManԿամեո
1997Վավերագրական ֆիլմՁիու տարիYear of the HorseՋիմ Ջարմուշ
2002ֆիլմՎի-Այ-ՓիV.I.P.-
2005Վավերագրական ֆիլմՏեսանկյուն։ Պանկ-Ռոքի պատմությունPunk։ Attitude-
2007ֆիլմՋո Սթրամեր։ Ապագան՝ ինչպես մաքուր թուղթJoe Strummer։ The Future Is Unwritten-
2009սերիալՄահացու ձանձրալիBored to DeathՋիմ Ջարմուշ

Այլ նախագծեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ականների սկզբներին Ջարմուշը համագործակցում էր Dark Day-ի հետ, ավանգարդային DNA (անգլ.) No Wave-խմբի ստեղնաշարային սայդ-պրոյեկտի դերում։ Որոշ ժամանակ նա ևս մի No Wave-խմբի՝ The Del-Byzanteens-ի անդամ էր, որը ստուդիո ալբոմ թողարկեց, EP «Draft Riot» սինգլը։ Washington Post ամսագրին տված հարցազրույցում՝ հրապարակված 1984 թվականի հոկտեմբերյան համարում, ռեժիսորը դա այսպես մեկնաբանեց. «Այդ ժամանակ Նյու-Յորքում ամենքն իր խումբն ուներ։ Համարվում էր, որ պետք չէ տաղանդավոր երաժիշտ լինել, որպեսզի ունենալ սեփական խումբը. հոգին, գաղափարներն ավելի կարևոր էին համարվում, քան լավ երգելու կարողությունը։ Դա մեծ ազդեցություն թողեց իմ ու մնացած ռեժիսորների վրա»[6]։

Ռեժիսորը մինչև օրս էլ շարունակում է համագործակցել տարբեր երաժիշտների հետ. այսպես, 2005 թվականին նա, հյուրի կարգավիճակում, հայտնվեց Wu-Tang Clan-ի «Wu-Tang Meets Indie Culture» ալբոմ-հավաքածուում, 2006 թվականին White Stripes-ը թողարկեց հատուկ՝ 2000 օրինակով, սինգլը, որում ներառված էին իրենց «Blue Orchid» երգի Ջարմուշի ու Միշել Հոնդրիի ռեմիքսները[7]։

Բացի այդ, Ջարմուշը հայտնի երաժիշտների ու խմբերի մասին ակնարկների հեղինակ է, նա նաև քաղաքական հրապարակումներ ունի։ Հենց նա է «Sons of Lee Marvin» (Լի Մարվինի որդիներ) «գաղտնի հասարակության» հիմնադիրը, կազմված մարդկանցից, ովքեր «այնպիսի տեսք ունեն, ասես Լի Մարվինի որդիները լինեն»։ Այդ հասարակության անդամներից հատկապես հայտնի են Թոմ Ուեյթսը, Ջոն Լուրին, Ջոն Բուրմենը և Նիք Քեյվը, որոշ աղբյուրներ հայտնում են նաև այնպիսի անդամների մասին ինչպիսիք են Իգի Փոփը, Նիլ Յանգը, Թյորսթոն Մուրը, Ջոշ Բրոլինը և այլն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Discogs(անգլերեն) — 2000.
  2. 1 2 filmportal.de — 2005.
  3. 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  4. https://fr.yna.co.kr/view/AFR20161102001200884
  5. https://web.archive.org/web/20180316151758/https://www.europeanfilmacademy.org/1996.94.0.html
  6. «Jim Jarmusch Breaks In: Discovering a Hot New Director at the New York Film Festival, հարցազրույցի տեքստը jim-jarmusch.net». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 29-ին.
  7. «Connecting the White Stripes». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիմ Ջարմուշ» հոդվածին։