Նիլ Յանգ
Նիլ Յանգ | |
---|---|
Նիլ Յանգ, 2009 թվական | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Neil Young |
Ի ծնե անուն | Նիլ Փորսիվալ Յանգ |
Նաև հայտնի է որպես | Bernard Shakey, Joe Yankee, Phil Perspective, Shakey Deal, Clyde Coil, Ol’ Neil, Dr. Shakes, L.A. Johnson, Joe Canuck, Pinecone Young, Marc Lynch |
Ծնվել է | նոյեմբերի 12, 1945[1][2][3][…] (78 տարեկան) Տորոնտո, Կանադա[4] |
Երկիր | Կանադա |
Ժանրեր | ֆոլկ-ռոք, քանթրի-ռոք, հարդ ռոք, էքսպերիմենտալ ռոք, ջազ, ռոքաբիլի, գրանժ |
Մասնագիտություն | երգիչ, երգերի հեղինակ, երգահան, ռեժիսոր |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | կիթառ, ջութակ |
Գործունեություն | 1961 - մեր օրեր |
Լեյբլ | Reprise Records Motown Records Atco Records Atlantic Records Geffen Records |
Կրթություն | Kelvin High School? |
Անդամակցություն | The Stills-Young Band?[5], Crosby, Stills, Nash & Young?, Buffalo Springfield?[5] և The Ducks? |
Կապված | The Jades, The Squires, The Mynah Birds, Buffalo Springfield, Crosby, Stills, Nash & Young, Crazy Horse, The Stills-Young Band, The Ducks, Northern Lights, Pearl Jam |
Ամուսին | Susan Acevento?, Pegi Young? և Դերիլ Հաննա[6] |
Պարգևներ | |
Կայք | neilyoung.com/ |
Neil Young Վիքիպահեստում |
Նիլ Յանգ (անգլ.՝ Neil Percival Young, նոյեմբերի 12, 1945[1][2][3][…], Տորոնտո, Կանադա[4]), կանադացի երգիչ և երգերի հեղինակ, կիթառիստ, մի քանի ֆիլմերի ռեժիսոր։ Երաժշտական կարիերան սկսել է 1960-ական թվականներին, ստեղծել է Buffalo Springfield խումբը և անդամակցել է Crosby, Stills, Nash & Young սուպերխմբին։ Թողարկել է ավելի քան երեսուն ստուդիական ալբոմ, որոնցից մի քանիսը Crazy Horse ռոք խմբի հետ։ Յանգի երաժշտական հատկանիշները հանդիսանում են կիթառ նվագելը[10] և բարձր տենորը[11]։
Նիլը հանդես է եկել սկիֆլ, բլյուզ, ռոքաբիլի ոճերում, բայց ավելի շատ հայտնի է եղել ֆոլկ/քանթրի-ռոք («Heart of Gold», «Old Man») և էլեկտրոնիկ հարդ ոճերում («Rockin’ in the Free World»)։ Յանգի երաժշտությունը ունեցել է այնպիսի խմբերի ազդեցությունը, ինչպիսիք են՝ Nirvana և Pearl Jam-ը, ինչի համար ստացել է «գրանժի կնքահայր» մականունը[12][13]։ Bernard Shakey մականունով նա նկարահանել է «Rust Never Sleeps», «Greendale», «CSNY/Déjà Vu» և այլ համերգային ֆիլմերը։ Յանգի երգերից առավել է հայտնի է Ջիմ Ջարմուշի «Դիակ» ֆիլմի երաժշտությունը։
Երաժիշտը եղել է նաև հավատարիմ բնապահպան և բարերար։ 1985 թվականին Նիլլի Նելսոնի և Ջոն Մելլենկամպի հետ ստեղծել է Farm Aid բարեգործական ընկերությունը, իսկ մեկ տարի անց Bridge School Benefit-ը (օգնել է հաշմանդամ երեխաներին), որը գործողություններ է ծավալում որոշ ժամանակ[14]։ Նա երկու անգամ բացում է Ռոքնռոլի փառքի սրահը. 1995 թվականին, որպես սոլո երգիչ և 1997 թվականին, որպես Buffalo Springfield խմբի անդամ[15]։ 2006 թվականին պարգևատրվում է Մանիտոբի շքանշանով[16], 2009 թվականին՝ Կանադայի երկրորդ կարգի շքանշանով[17]։ Նա եղել է երաժշտության[18] և հումանիտար գիտությունների պատվավոր դոկտոր[19]։
1945-1965, վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիլ Յանգը ծնվել է Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքում՝ 1945 թվականի նոյեմբերի 12-ին։ Նրա հայրը՝ Սքոթ Յանգը, սպորտային մեկնաբան էր և արմատներով կանադացի[20], իսկ մայրը՝ Էդնա Բլոու Ռեգլանդ Յանգը, ծագումով ֆրանկ-շոտլանդացի էր, որն ուներ պատմական ժառանգություն և ռազմահայրենասիրական դաստիարակություն[21]։ Նիլի մանկությունը անցել է Կավարտա Լայքս նահանգի Օմեմի փոքրիկ քաղաքում, մի «քնած վայրում», որը բնորոշել է մա՝ իր խոսքերով[22]։ 1952 թվականին Յանգի ընտանիքը տեղափոխվում է Ֆլորիդա, իսկ հետո տեղափոխվելով Կանադա նա գնում են Պիկերինգ, որը գտնվում էր Տորոնտոյից արևելք։ Հենց այս տեղափոխության ժամանակ էլ նրա մոտ առաջանում է հետաքրքրությունը դեպի երաժշտությունը և ռադիոընդունիչը[23]։ Սքոթ Յանգը ամուսնական կապեր է ունենում և լքում է ընտանիքը, երբ Նիլը ընդամենը 12 տարեկան էր[24]։ Այդ ժամանակ նա մոր հետ տեղափոխվում է Վիննիպեգ, Մանիտոբա, իսկ նրա ավագ եղբայրը՝ Ռոբերտը (Բոբ, հոր հետ մնում է Տորոնտոյի հյուսիսում[25]։
1950-ական թվականներին երիտասարդ Նիլը սկսում է զբաղվել ռոքնռոլով, ռոքաբիլիով, դու-վոպով, ռիթմ ընդ բլյուզով և քանթրիով, իսկ նրա սիրելի կատարողներից էին Չաք Բերին, Լիթլ Ռիչարդը, Ջերի Լյուիսը և Ջոնի Քեշը, որոնց նա կարողանում էր լսել տեղային ռադիոընդունիչով[26]։ Յանգը հետագայում երազում էր նմանվել Էլվիս Փրեսլիին[27]։ Տղան սկսեց նվագել սովորել էժան, պլաստիկ կիթառի վրա։ Հետագայում Ռեսի և Նիլ Յանգը տեղափոխվում են Ֆորտ Ռուժ աշխատանքային քաղաքը, որտեղ նրանք հիմնում են իրենց առաջին կարճաժամկետ խումբը՝ The Jades անունով, իսկ հետո միասին Քելվին Քեն Քոբլանի միջնակարգ դպրոցում ստեղծում են ավելի կայուն՝ The Squires խումբը[28]։ Երաժիշտը թողնում է դպրոցը և Ֆորտ Ուիլյամսի հետ սկսում է նվագել Օնտարիո նահանգում, որտեղ հանդիպում է Սթիվեն Սթիլզին, ով հետագայում դարձել է Buffalo Springfield, Crosby, Stills, Nash & Young խմբի անդամ։
The Squires խմբի քայքայումից հետո՝ 1960-ական թվականներին Յանգը սկսում է աշխատել Վիննիպեգի քանթրի ակումբներից մեկում, որտեղ նա հանդիպում է Ջոնի Միտչելին, որի հետ սկսում է գործողույուններ ծավալել[29]։ Նրա վրա բավականին լուրջ ազդեցություն է ունենում Բոբ Դիլանը, և կանադացին գրում է իր առաջին հայտնի երգը՝ «Sugar Mountain» անվանումով[30]։ 60-ական թվականներին Յանգը ոչ երկար ժամանակ միանում է Ռիկ Ջեյմսի The Mynah Birds խմբին, սակայն շուտով Ջեյմսը ձերբակալվում է դասալքության պատճառով և խումբը պառակտվում է։ Վերջիվերջո Նիլը տեղափոխվում է Լոս Անջելես, որտեղ սկսում է համերգներ տալ։ Շատ տարիներ անց նա խոստովանել է, որ ԱՄՆ-ում գտնվել է ապօրինաբար և գրին-քարտ ստացել է միայն 1970-ականների սկզբին[31]։
1966-1970, Buffalo Springfield և Crosby, Stills, Nash & Young
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոս Անջելեսում Նիլ Յանգը և The Mynah Birds-ի կիթառահար Բրյուս Պալմերը հանդիպում են Սթիվեն Սթիլզին, Ռիչի Ֆյուրեին և Դյուի Մարտինին։ Հնգյակը սկսում է երգել Buffalo Springfield անվան տակ։ Նրանց դեբյուտային, միանուն ալբոմը, որը հանդես էր գալիս դասական քանթրի/ֆոլկ և փսիխոդելիկ ռոք ժանրերում, դրական է ընդունվում երաժշտական քննադատների կողմից և բերում է առևտրային մեծ հաջողություններ՝ «For What It’s Worth» երգի շնորհիվ[32]։ Սակայն շուտով պարզ է դառնում, որ ինչպես Նիլը, այնպես էլ Պալմարը Միացյալ Նահանգներ էին եկել անօրինաբար. նրան ձերբակալում և արտաքսում են երկրից, որը ազդում է Buffalo Springfield-ի վրա։ Երկրորդ ալբոմի՝ Buffalo Springfield Again-ի վրա, յանգը միայնակ է աշխատում[32]։ Նա ձայնագրում է երեք երգ. «Mr. Soul», «Expecting To Fly» и «Broken Arrow», որոնք հանդիսանում են Նիլի գրվածքի առաջին բողբոջները՝ խորապես անձնական բառերը, և գրված էր ժողովրդական դասական երգերի ոճով։ 1968 թվականին թողաչկվում է նրանց երրորդ և վերջին՝ Last Time Around ալբոմը, կնքում են պայմանագիր, բայց խումբը քայքայվում է[32]։ Երեսուն տարի անց նախկին Buffalo Springfield-ի անդամները բացում են Ռոքնռոլի փառքի սրահը, սակայն դրան Յանգը չի մասնակցում[33]։ 2010 թվականին Bridge School Benefit-ի հաջորդ փառատոնին կատարողներն էին Սթիլզը և Ֆյուրեեմը, արտեղ նրանց հայտարարում են խմբի վերամիավորման մասին, որը նախատեսված էր 2012 թվականից[34]։
Buffalo Springfield-ի անկումից հետո կանադացին թողարկում է սոլո դեբյուտական ալբոմը՝ Neil Young անվանումով, որը տպավորություն չի գործում լսարանի և քննադատների կողմից, և գոհունակություն չի առաջացնում Յանգի մոտ[35]։ Ալբոմի քիչ թե շատ հայտնի երգը դա «The Loner» երգն էր։ Դրանից հետո Նիլը միանում է իր հին ընկերոջ՝ Սթիլզի, Stills & Nash խմբին, որը արդեն թողարկվել է մեկ ալբոմով, բայց եռյակի կարգավիճակով։ Խումբը ստանում է Գրեմմի մրցանակ, որպես 1969 թվականի նոր կատարող[36], որից հետո անվանումը փոխում են Crosby, Stills, Nash & Young (կրճատ՝ CSNY), ի պատիվ խմբի նոր լիարժեք անդամի[37]։ Քառյակը աշխատում էր Չիկագոյում՝ Իլինոյն նահանգում, այնուհետև մասնակցում են Վուդստոկ փառատոնին։ 1971 թվականին CSNY խումբը թողարկում է իր շատ կարևոր, հակապատերազմական երգերից մեկը՝ «Ohio» անվանումով[38][39]։ Երգը գրվել է Կենտսկոմի համալսարանի վրա հրաձգությունից հետո[39]։ Երկու տասնամյակ անց նույնպես, այդ երգը չի կորցրել իր արդիականությունը՝ 1989 թվականին Նիլը մի անգամ ևս կատարել է այն, հարգելով Տիանանմենի զոհերի հիշատակը[39]։ CSNY խմբի խիստ անկայուն էր, քանի որ խմբի ներսում կային որոշակի տարաձայնություններ։ Խումբը խախտել էր պայմանագիրը, բայց Նիլը թողարկել էր երեք ստուդիական ալբոմներ՝ տարբեր տասնամյակների ընթացքում։
1971-1979, սոլո կարիերան և համագործակցությունը Crazy Horse-ի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգելուն զուգահեռ այդտեղ Քրոսբին, Սթիլզոմը և Յանգը սկսում են պատրաստվել երկրորդ սոլո ալբոմի թողարկմանը։ Այդ պատճառով նա համագործակցում է The Rockets խմբից՝ կիթառահար Դեննի Ուիտտենի, բասիստ՝ Բիլլի Տելբոտայի և թմբկահար՝ Ռալֆ Մոլինի հետ։ Եռյակը խմբի անունը դնում է Crazy Horse, ի պատիվ հնդկական պետի անվան։ Առաջին ալբոմը, որը թողարկվել է Neil Young and Crazy Horse համագործակցության տակ, եղել է Everybody Knows This Is Nowhere: Ալբոմը թողարկվել է երկու շաբաթվա ընթացքում և դա համարվում էր հարդ-ռոք ոճի վառ ներկայացուցիչ ալբոմ[40]։ Այդ երգերը գրվել են Յանգի հիվանդության ժամանակ՝ 39 °C տաքության պայմաններում[40]։
Նիլը սկսում է ձայնագրել նոր ալբոմ, սակայն Դեննի Ուիտտենի վատթար առողջությունը թույլ չի տալիս որ նա օգնի Crazy Horse-ին, և այդ պատճառով հրավիրում են Նիլս Լոֆգրենին, Գրեգ Ռիվզին և Սթիվեն Սթիլզին։ After the Gold Rush ալբոմը, որը իր մեջ պարունակում էր բլյուզ-ռոք և քանթրի, դարձավ Յանգի առաջին խոշոր առևտրային հաջողությունը։ «After the Gold Rush» երգը ուղղված էր բնապահպանական խնդիրներին, իսկ «Southern Man»-ը դատարարտում էր ռասիզմը, որը 1974 թվականին քննադատել է նաև Lynyrd Skynyrd խումբը իր «Sweet Home Alabama» երգով[41][42]։ After the Gold Rush երգի թողարկումից հետո կատարողը մեկնում է սոլո շրջագայության Հյուսիսային Ամերիկայում, կիթառով և դաշնամուրով կատարում է Buffalo Springfield խմբի երգերը, ինչպես նաև իրենց ցեփական երգերից, որոնց մեջ կար մի քաանի նոր երգ։ Նրանցից մի քանիսը, օրինակ «Journey through the Past»-ը հետագայում ձայնագրվել է ստուդիայում, որտեղ մյուսները, օրինակ «See the Sky About to Rain»-ը թողարկվել է անմիջական տարիներին։ Հետո ավելի քան երեսուն տարի անց թողարկվում է Live at Massey Hall 1971 ալբոմը, որի վրա պատկերված է նրաց համերգը՝ շրջագայություններից մեկի ժամանակ[43]։ Շրջագայության ավարտից հետո երաժիշտը այցելում է Ջոնի Քեշի շոուին, որտեղ կատարում է «The Needle and the Damage Done» մռայլ և ցավալի երգը, որը գրվել էր Crazy Horse խմբի կիթառահարի մահվան պատվին[44]։ Այս երգի հնչողությունը հետագայում եղել է կանադացիների առավել հայտնի Harvest ալբոմի երգերից։
Harvest-ի աշխատանքները համընկել են Նիլի և ամերիկացի դերասանուհի Քերրի Սնոդգրեսի ամուսնության հետ, որը ծնվել էր գործադիր տնօրեն Զիկ Յանգի ընտանիքում[45]։ Նախորդ ալբոմի հաջողությունները թույլ են տալիս Նիլին Հյուսիսային Կալիֆորնիայի մի հանգիստ տեղում ագարակ գնել, որտեղ նա տեղափոխվեց նորաստեղծ ընտանիքի հետ։ Այդ իրադարձությունները ազդեցին Harvest ալբոմի հնչողության վրա՝ Լինդա Ռոնստադտի և Ջեյմ Թեյլորի օգնությամբ, նա բավականին հեշտ է ձայնագրում ալբոմը, հանգիստ և ներդաշնակ քանթրի-ռոք ոճում։ «A Man Needs a Maid» երգով արտացոլում է իր սերը դեպքի Քերրին, իսկ «Old Man» երգը նվիրում է Լուի Ավիլին՝ իր ագարակին պահակություն անելու համար։ Harvest-ի ամենահայտնի երգը «Heart of Gold» երգն է, որը գրավել է առաջին հորիզոնականը Billboard 200 ալբոմների չարտում և Billboard 100՝ երգերի[46]։ Նման հաջողությունները անակնկալ մատուցեցին երիտասարդին, որը երբեք չի ձգտել համբավի։ Առաջիկա մի քանի տարում երաժիշտը թողարկել է հիմնականում աղմկոտ և հոռետեսական ալբոմներ, որը լավ չի եղել Harvest ալբոմի համար[47]։
Խմբի անկայունության պատճառով երաժիշտը ստիպված է եղել օգնություն խնդրելու Դեվիդ Քրոսբից և Գրեմ Նեշից։ 1973 թվականին թողարկվում է ամենավատ և Նիլի ամենաչսիրելի ալբոմը՝ Time Fades Away անվանումով, որը բացում է եռերգություն («Ditch Trilogy» անվանումով)[48]։ Սակայն այս ալբոմով երաժիշտը առաջին անգամ ենթարկվել է ստուդիայի համերգային ձայնագրություններին՝ փոքրիկ հնարքներ, որոնք հետագայում օգտակար էին, հատկապես Rust Never Sleeps էլեկտրո-ակուստիկ ալբոմի համար[49]։ Բոլորը ցնցված էին Դեննի Ուիտտենի մահվան պատճառով, սակայն Նիլը ձայնագրում է Tonight’s the Night ալբոմը, այնքան մութ ու խոնավ, որ Reprise Records-ը այն թողարկում է միայն երկու տարի անց՝ Յանգի ծայրահեղ ճնշման տակ[50]։ Time Fades Away և Tonight’s the Nigh ալբոմների միջև երաժիշտը թողարկում է On the Beach ալբոմը, ավելի երաժշտական քան այն երկուսը, բայց հաշվի առնելով բոլոր այն մութ թեմաները, որոնցից է օրինակ 1960-ականներին իդեալիզմի փլուզումըи[51]: 1970-ական թվականների կեսերին գործադիր իշխանությունից դուրս է գալիս Քերրի Սնոդգրեսը։ Յանգի զգացմունքները արտահայտվում են Homegrown կոչվող ակուստիկ ալբոմով։ Ձայնագրությունը պրակտիկորեն պատրաստ էր, սակայն վերջում երաժիշտը չցանկացավ դա թողարկել՝ վկայակոչելով «շատ անձնական» երգեր[52]։ Տեքստերի մեծ մասը Յանը հետագայում վերանայել է և ներառել է տարբեր ալբոմների մեջ, սակայն դրանց բնօրինակները չի հրապարակել։
1975 թվականին խմբի կազմը թարմացվում է և խումբ է մընում Ֆրենկ Սամպեդրոն, որը մասնակցում է Zuma ալբոմի թողարկմանը։ Նոր ալբոմի իր մեջ ներգրավում էր Յանգի ամենահայտնի երգերից մեկը՝ «Cortez the Killer»-ը։ Այրվող կիթառային սոլոն և խորը լիրիկան, նկարագրում են Մեքսիկայի կողմից ացտեկների գրավումը, և կազմել է երիտասարդի համերգային մշտական համարը՝ մի քանի տասնամյակ[53]։ Հաջորդ տարի Նիլը Սթիվեն Սթիլզի հետ թողարկել է Long May You Run ալբոմը՝ The Stills-Young Band-ի հովանավորության ներքո։ Կանադացիները շրջագայության կեսից որոշում են, որ ավարտեն դա՝ նշելով հոգնածությունը[54]։ Հենց այդ տարի նա Բոբ Դիլանի, Էրիկ Կլեպտոնի, Ջոնի Միտչելի և այլ մարդկանց հետ մասնակցում է The Band խմբի հայտարարությանը, որը Մարտին Սկորսեզեին կնքել էր «The Last Waltz» («Վերջին վալս») երաժշտական ֆիլմին։
1970-ական թվականների երկրորդ կեսին Յամգը թողարկում American Stars 'n Bars ալբոմը՝ «Like a Hurricane» պոպուլյար երգով[55], որը նույնպես մտավ Decade ժողովածուի մեջ՝ որպես լավ երգ։ Այս երգը անձամբ ընտրել է նկարիչը և զետեղել լավ երգերի գրքույկում[56]։ 1978 թվականին թողարկվում է Comes a Time ակուստիկ ալբոմը՝ քանթրի/ֆոլկ ոճով[57]։ Նա պարենպաստ է քննադատվել երաժշտագետների կողմից և բարձրացել է Billboard 200-ի յոթերորդ հորիզոնականը[46]։ Հենց այդ տարի երաժիշտը նկարահանում է «Human Highway» ֆիլմը, որի արդյունքուն նա ստացել է երեք միլլիոն գումար։ Նկարը արվել է ոչ մեծ եռնդով։
1970-ական թվականներին Յանգը շրջագայել է Crazy Horse-ի հետ՝ հաճախ կատարելով նոր երգեր[58]։ Շրջագայության ավարտելուց հետո թողարկվում են երկու համերգային ալբոներ. Rust Never Sleeps և Live Rust, որոնցից յուրաքանչյուրը բաժանվում էր ակուստիկ և էլեկտրոնիկ մասերի։ Rust Never Sleeps-ի կենտրոնական երգերը հանդիսանում են «My My, Hey Hey (Out of the Blue)» и «Hey Hey, My My (Into the Black)», որոնք համապատասխանաբար կատարվել են համերգի բացման և փակման ժամանակ[59]։ Ակուստիկ և էլեկտրոնային կազմը հաշվի են արել արքա Էլվիսի մահը և Ջոնի Ռոտենի աճը՝ փանկ-ռոքի ասպարեզում։ Այդ երգերը, որոնցում Նիլը ցավով էր զգում իր սպառվածությունը, հիմնականում հիշատակվում էին, որպես ռոք երգեր[60]։ Rust Never Sleeps ալբոմը Rolling Stone ամսագիրը դասել է 1970-ականների լավագույն ալբոմների շարքին[61]։
1980-1988, փորձարարական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1980-ականների սկզբին Յանգը տարված էր ընտանիքի հոգսերով և ժամանակ չուներ որակյալ ալբոմներ թողարկելու համար։ Տարվա սկզբին նա մի քանի երգ է գրում Հանտեր Թոմպսոնի «Այնտեղ, որտեղ թափառում է բիզոնը» կենսագրական ֆիլմի համար։ Հետո թողարկվում է երկու ալբոմ. Hawks and Doves և Re-ac-tor, որոնցում ներառված էին Յանգի և Crazy Horse- 1970-ականների ձայնագրությունները, որ համարվել էին անորակ[62][63]։ Հաջորդ ալբոմի համար երաժիշտը ոչ մի շրջագայությունից չի օգտվել, նա բավարարվել է միայն Bread and Roses փառատոնով, որը տեղի է ունեցել Բերկլիում[64]։ 1982 թվականի Trans ալբոմը պարունակում էր անսովոր գործիքներ՝ սինթեզատոր, թմբուկ-մեքենա, իսկ Յանգի ձայնը պահպանվում էր ձայնակոդավորիչի օգնությամբ[65]։ Հետագայում երաժիշտը խոստովանեց, որ այդ սարքավորումը նա գնել է գյուտարար Քեյ Կրաուզեից, բայց դա ոչ թե աալբոմների ձայնագրման համար էր, այլ նրա հիվանդ որդու՝ Բենի համար[66]։ Trans ալբոմով Յանգը միշտ հայտարարել է շրջագայություններ, սակայն շրջանցել է Re-ac-tor ալբոմը։
Նոր երաժշտական ժանրեր փորձելու ժամանակ Նիլը թողարկում է Everybody’s Rockin’ ալբոմը, որի մեկնաբանությունները անհաջող են լինում։ Դա ստիպեց, որ երիտասարդ երաժիշտները Geffen Records լեյբլին դատի տան, նրա պատճառով, որ նա միտումնավոր արտադրում է ոչ լավ նյութեր[67]։ Որպեսզի ինչ-որ կերպ շտկի իրավիճակը, երիտասարդ ռեժիսորը նրանց հրավիրում է նկարահանելու «Wonderin'» և «Cry, Cry, Cry» երգերի տեսահոլովակները։ Դատավարությունը պիտանի էր միայն այն բանի համար, որ 1984 թվականին մնացել էին առանց նոր ալբոմի։ Հենց այդ ժամանակ Յանգի երկրորդ կինը ունենում է նրա առաջնեկին, որը աղջիկ էր և անունը կնքեցին Էմբեր Ջիմ։
1980-ականների կեսերին թողարկվում է Old Ways ալբոմը, որին շրջագայության ժամանակ օգնել էր Live Aid փառատոնը, որտեղ նա վերջին տասնամյակում առաջին անգամ հանդես է գալիս CSNY-ի կազմում[68]։ Երաժիշտը կարողացել է լուծել կոնֆլիկտը Դեվիդ Գիֆֆենի հետ և խոստացել է թողարկել երկու ավնդական ռոք ալբոմներ՝ առանց անսովոր գործիքների օգտագործման։ Յանգը թողարկում է Landing on Water սոլո ալբոմը՝ «Touch the Night» ոչ վատ երգով և Life ալբոմը, որը թողարկում է Crazy Horse-ին անդամակցելու ժամանակ։ Վեջին ալբոմը՝ հակառակ իր սպասումներին, եղավ իր կարիերայի ամենաանհաջող ալբոմը[69]։
Geffen Records լեյբլը ազատվում է պարտավորվածությունից, իսկ Նիլը վերադառնում է իր հին լեյբլի՝ Reprise Records-ի մոտ։ 1988 թվականին թողարկվում է This Note’s for You լաբոմը՝ ջազային տարբերակով։ Ալբոմի երգերի տեսահաոլովակը նկարահանվել է MTV-ի առաջարկով և գտնվել է երաշտագետների քննարկման կենտրոնում[70]։ Դրան պատասխան Յանգը նամակ է ուղարկում այս թողարկմանը և նամակի մեջ տալիս է հետևյալ հարցը. «Ի՞նչ է նշանակում M տառը MTV-ի մեջ. երգ թե՞ փող» (անգլ.՝ What does the M in MTV stand for: music or money?)[71]: Վերջնական արդյունքում «This Note’s for You» 1989 թվականին ճանաչվում է MTV-ի լավագույն տեսահոլովակ[72]։
1989-1999, վերադարձ դեպի դասական ոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]1980-ականների վերջում Նիլը թողարկում է Freedom հարտլենդ ռոք ալբոմը, որը ընդունվում է հիացմունքով, սակայն շատ փորձերի պատճառով երաժիշտը հոգնում է[73]։ «Rockin’ In The Free World» երգը բարձրացնում է արտաքին միջավայրի աղտոման, ահաբեկչությունների խնդիրը և բնակչության որոշակի հատվածին նրանք խոստանում են այն դարձնել առավել վառ սոցիալ-քաղաքական օրհներգների տասնամյակ[74]։ «Heart of Gold» երգը գրեթե մոտ էր հաջողությանը. այն գրավում է Billboard 100 երկրորդ հորիզոնականը[46]։ Սակայն հետադարձ տեխնիկան, որն օգտագործում էր Յանգը Rust Never Sleeps-ում, արվեստագետների ուշադրությունը սևեռում է գրանժի վրա, որը հայտնի դարձավ որպես կանադացի իր նախորդը՝ Յանգի հանրահայտության մեջ[75]։ Հենց այդ թվականին թողարկվում է The Bridge: A Tribute to Neil Young ալբոմը, որտեղ նա իր հարգանքն է ցույց տալիս դեպի Նիկ Քեյվը, Նիկի Սադենը, Soul Asylum, Sonic Youth և այլոց նկատմամբ։
Նոր տասնամյակի սկզբին Նիլը Crazy Horse-ը ձայնագրում են նոր ալբոմ՝ Ragged Glory անվանումով, որտեղ շարունակում են պահպանել հետադարձ կապի մեխանիզմը[76]։ Շրջագայության ավարտից հետո նրա աջակցությամբ թողարկվում է Weld ալբոմը, որը նույնպես ուներ 35 րոպեանոց հետադարձ կապ և կրում էր Arc խորագիրը։ Այդ ժամանակ կանադացին երկրորդական դեր է խաղում Ալան Ռուդոլֆի «Պատահական սեր» ֆիլմի մեջ։ 1992 թվականին թողարկվում է Harvest Moon ալբոմը։ Ալբոմը շատ ջերմ է ընդունվում հանդիսատեսի կողմից և ստանում է կանադական «Ջունո» մրցանակը՝ որպես տարվա լավագույն ալբոմ[77]։ Հաջորդ տարի երաժիշտը ձայանագրում է Unplugged ալբոմը՝ MTV-ի համար։
1994 թվականին Յանգը շոկի մեջ է ընկնում Կուրտ Քոբեյնի մահվան պատճառով, քանի որ նա շատ էր ոգեշնչվել նրանից[78]։ Նիլը Crazy Horse-ի հետ թողարկում է Sleeps with Angels ալբոմը, որը նվիրված էր Nirvana-ի առաջնորդին։ Այս ալբոմը նկարագրում էր Քոբեյնի կյանքը և մահը, սակայն առանց անունը նշելու[78]։
Հաջորդ տարի Նիլ Յանգը բացում է Ռոքնռոլի փառքի սրահը, որին մասնակցում է նաև Էդի Վեդերը՝ Pearl Jam գրանժ խմբի անդամը[79]։ Միևնույն ժամանակ ամերիկացի ռեժիսոր Ջիմ Ջարմուշը առաջարկում է ձայնագրել «Դիակը» սև-սպիտակ ֆիլմի երաժշտությունը։ Հաջորդ տարի Նիլ Յանգը Crazy Horse-ի հետ թողարկում է Broken Arrowալբոմը և երաժիշտները ուղևորվում են շրջագայության, որի հիման վրա հետագայում նկարահանվում է «Ձիու տարի» ֆիլմը[80]։ 1990-ականներին նրանք բոլոր ազատ ժամանակը ծախսում են ճանապարհի վրա, որով երաժիշտները ձեռք են բերում ավելի քան քառասուն միլլիոն դոլլոր[81]։
2000-մեր օրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր դարում Նիլ Յանգը չնայած նրան, որ արդեն բավականին մեծ էր, բայց չի դանդաղեցնում նոր մատերիալներ փնտրելու գործը։ Թողարկվում է նոր Silver & Gold սոլո ալբոմը, որը նվիրված էր սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ զոհվածների հիշատակին, մասնավորապես՝ United Airlines-ի չվերթին[82]։ Փափուկ և փայլուն Are You Passionate? ալբոմը նվիրված էր սիրելի կնոջը՝ Պեգի Յանգին[83]։ 2003 թվականին կրկին երևում է Crazy Horse-ի հետ համագործակցության լույսը՝ թողարկվում է Greendale կոնցեպտուալ ալբոմը, որը պատմում էր Կալիֆորնիայի ոչ մեծ քաղաքում տեղի ունեցած ոստիկանի սպանության մասին և դրա ազդեցությունը տեղի բնակչության վրա[84]։ Այդ ալբոմը երաժիշտը հայտարարել է ռոք օպերայում՝ հենց այդ անվանումով[85]։ 2000-ական թվականների առաջին կեսին Յանգը համերգներ է տվել Եվրոպայում, Ամերիկայում, Ճապոնիայում և Ավստրալիայում, որտեղ հավաքել է շատ մատերիալներ ինպես միասին, այնպես էլ Crazy Horse-ի հետ։ Նրա աճող բնապահպանական մտահոգությունը հասցրել էր նրա, որ նա շրջագայության համար նա մատակարարում էր միայն կենսավառելիք[86]։
2005 թվականին՝ Prairie Wind ալբոմի աշխատանքների ժամանակ, Նաշվիլում Յանգի մոտ ախտորոշվում է գանգուղեղային անոթալայնանք, որի բուժման համար Յանգը մեկնում է Նյու-Յորք[87]։ Վիրահատությունը լավ է անցնում, սակայն երկու օր անց շնչափողից տեղի ունեցած արյունահոսության պատճառով նա գիտակցությունը կորցնում է[88]։ Այդ բարդությունները ստիպում են երաժիշտին, որ մի քանի համերգ չեղյալ հայտարարի։ Մի քանի ամիս անց նա վերջապես կարողնաում է վերադառնալ և ներկա է գտնվում Live 8 համերգին՝ Բարրիում, և ներկայացնում է նոր երգ՝ «When God Made Me» անվանումով։ Առողջական խնդիրները անդրադառնում են Prairie Wind ալբոմի ընդհանուր տրամադրության վրա։ Թողարկվել է 2005 թվականի վերջին. հիմնական թեման ինքնավերլուծությունն էր ու մահը[89]։ Նոր ձայնագրության պրիմիերան տեղի ունեցավ Ջոնաթան Դեմմի «Neil Young: Heart of Gold» երաժշտա-կենսագրական ֆիլմում։
2006 թվականին դուրս է գալիս Նիլի պատասխանը ամերիկյան զորքերի Իրաք ներխուժման առթիվ՝ թողարկվում է Living with War ալբոմը։ Իր խոսքերով երաժիշտը վաղուց էր ցանկանում գրել բողոք երգ, սակայն սպասում էր այդ հակամարտության ավարտին, բայց քանի որ հակամարտությունը տևեց երեք տարի նա չհամբերեց և թողարկեց ալբոմը[90]։ Մի անգամ նա հյուր է գնում իր աղջկան և նրա տանը տեսնում է մի քանի հերոսների նկարներ՝ զգում է նրանց բարեկամների ցավը, և որոշում է վերցնել կիթառը և միևնույն ժամանակում գրում է մի քանի երգ[91]։ Նա մի քանի օրվա ընթացքում ստեղծում է Living with War ալբոմը, սակայն ստանում է Ջորջ Բուշի մեղադրանքին, թե ինչպես կարելի է գրել այնպիսի կենծ երգեր, որոնցից է «Let’s Impeach the President»[92]:
2000-ականների երկրորդ կեսին նա թողարկում է իր Chrome Dreams II ալբոմը, որը նա 1977 թվականին չթողարկված Chrome Dreams ալբոմի շարունակությունն էր[93], որը նկարահանվել է Ջոնաթան Դեմմիի երկրորդ երաժշտական «Neil Young Trunk Show» ֆիլմում։ Տասնամյակի վերջում Յանգը տվեց տարբեր համերգներ, եղավ Jazz and Heritage-ում՝ Նոր Օռլեանում, Գլաստոնբերի փառատոնի ժամանակ, Hard Rock Calling՝ Լոնդոնում (որտեղ նա միանում է Փոլ Մաքքարթնիի «A Day in the Life» կատարմանը), Isle of Wight-ին՝ Ուայթում և San Miguel Primavera Sound-ին՝ Բարսելոնայում[94][95]։
2010 թվականին նա սկսում է աշխատել The Tonight Show հեռուստատեսությունում՝ այստեղ նա Դեյվ Մետյուսի հետ թողարկում է Հենկ Ուիլյամսի «Alone and Forsaken» երգը, որով հարգում են Հաիթիի երկրաշարժի (2010) զոհերի հիշատակը։ Հետո Նիլը իր կոլլեգային պատմում է CSNY-ի Դեյվիդ Քրոսբի մասին, որի հետ նրանք սկսում են թողարկել նոր սոլո ալբոմ, որը նրանց խոսքերով պետք է լիներ «հատուկ, սրտոտ ձայնագրություն»[96]։ Ալբոմը, որը անվանվեց Le Noise, թողարկվեց 2010 թվականի վերջին, Յանգը չէր մոռացել էի էլեկտրոնիկ-ակուստիկ շրջագայությունը[97]։ 2011 թվականին Դեմմին նկարահանում է երաժիշտի մասին երրորդ ֆիլմը՝ «Neil Young Journeys»-ը, որի պրիմիերան տեղի է ունենում Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում։
Հետո Նիլը կիսվեց Crazy Horse-ի հետ նոր ալբոմ թողարկելու իր մտադրության մասին, որը պետք է պահպաներ որ պաշտոնական ազգային օրհներգները[98]։ Նիլը պահեց իր խոստումը և 2012 թվականին քավեր տարբերակով թողարկեց Americana ալբոմը։ Կանադացին նաև հայտարարեց վերջին տասնամյակի առաջին շրջագայության մասին՝ Neil Young and Crazy Horse-ի հետ[99]։ Այդ իրադարձության պատճառով NBC-ն հայտարարեց Նիլի մահվան լուրը, բայց շուտով պարզ դարձավ, որ ընկերությունը դա շփոթել էր տիեզերագնաց Նիլ Արմստրոնգի հետ[100]։ Հենց այդ տարի Նիլը և Crazy Horse-ը ստեղծում են նոր ալբոմ՝ Psychedelic Pill անվանումով, որը այս անգամ բաղկացած էր օրիգինալ երգերից[101]։ Նա նշել էր նաև, որ շրջագայության ավարտից հետո թողարկելու է մի կենդանի ալբոմ՝ Alchemy վերնագրով, որը Rust Never Sleeps և Weld-ի հետ միասին պետք է լիներ այնպես ինչպիսին «Rust Trilogy»-ին էր[102]։ Սեպտեմբերի 25-ին Նիլը թողարկում է իր ինքնակենսագրությունը, որը կրում էր «Waging Heavy Peace: A Hippie Dream» խորագիրը։ Հրապարակումից հետո այն լավ ընդունվեց քննադատների կողմից[103]։ Սպասում էին «Pono» երաժշտական նվագարկիչի շնորհանդեսին, որում Նիլ Յնագը ուղղակիորեն ներգրավված էր[104]։
Մրցանակներ և միջազգային ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]1982 թվականին Նիլ Յանգը բացել է Կանադական երաժշտության փառքի սրահը[105], իսկ միջազգային Ռոթնռոլի փառքի սրահը բացել է 1995-ին և 1997-ին՝ որպես սոլո եգրիչ և Buffalo Springfield խմբի անդամ[15]։ Երկու անգամ ստացել են Գրեմմի մրցանակ[106], բազմակի «Ջունո» կանադական մրցանակներ՝ հետևյալ անվանակարգերում. տարվա ալբոմ (Harvest Moon, 1994), տարվա վոկալ (1995), տարվա կատարող (2001), կրկին տարվա ալբոմ (Prairie Wind, 2006) և նորից տարվա կատարող (2011)[77]։ Կանադացին գրավել է 34-րդ հորիզոնականը «100 լավագույն կատարողներ»-ի մեջ՝ ըստ Rolling Stone ամսագրի[107] և իններորդ հորիզոնականը «100 լավագույն կիթառահարներ»-ի մեջ՝ ըստ Mojo-ի[108]։ «100 լավագույն կոմպոզիտորներ»-ի մեջ նա գրավել է երկրորդ հորիզոնականը՝ ըստ Paste ամսագրի, զիջելով իր տեղը իր կոլլեգա Բոբ Դիլանին[109]։
Երաժիշտը երկու անգամ ստացել է պատվավոր դոկտորի աստիճան։ 1992 թվականին ԼայկԽեդի համալսարանը նրան շնորհել է երաժշտության դոկտորի աստիճան[18], իսկ 2006 թվականին Սան Ֆրանցիսկոյի համալսարանը նրան շնորհել է հումանիտար գիտությունների դոկտորի աստիճան[19]։ Միևնույն ժամանակ Կանադայի կառավարությունը նրան պարգևատրել է Մանիտոբայի շքանշանով, իսկ երեք տարի անց երաժիշտը դասվում է Կանադայի սպաների կարգին[17]։ Նիլի բարեգործական աշխատանքները դառնում են իր երաժիշտ ընկերների հարգանքի պատճառը և նրանք կազմակերպում են Farm Aid և Bridge School Benefit փառատոնը, որին այցելում են այնպիսի երաժիշտներ և խմբեր ինչպիսիք են՝ Թոմ Ուեյտսը, Բոբ Դիլանը, Դեյվիդ Բոուին, Փոլ Մաքքարթնին, Լու Ռիդը, Թոմ Պետտին և The Heartbreakers, Red Hot Chili Peppers, Metallica, Pearl Jam և այլն[110]։
Երաժշտական ոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր երկար կարիերայի ժամանակ Նիլ Յանգը ունեցել է բավականին փոփոխական երաժշտական ոճ։ Նրա սկզբնական աշխատանքները՝ 1970-ականներին, հիմնականում ֆոլկ-ռոք (Harvest, 1972) էին, հետո էլեկտրոնիկ հարդ-ռոք (Rust Never Sleeps, 1979)։ Նոր ալիքի մեկնարկով՝ 1980-ականներին, նա սկսում է նվագել տրանս (Trans, 1982) և ռոքաբիլլի ոճերում (Everybody’s Rockin, 1983), որը շփոթմունքի մեջ է գցում երկրպագուներին, և առաջացնում է քննադատների հուսահատությունը։ Տասնամյակի երկրորդ կեսին նա դիմում է բլյուզային ջազ (This Note’s for You, 1988) և հարտլենդ-ռոք (Freedom, 1989) ոճերին։ 1990-ականների սկզբին նա վերադառնում է իր արմատներին՝ քանթրի-ռոքին՝ թողարկում է Harvest Moon (1992) ալբոմը, որը դիտվում էր որպես դասական Harvest ալբոմի շարունակությունը[111]։ 1995 թվականին երաժիշտը թողարկում է Mirror Ball ալբոմը՝ գրանժ հնչողությամբ, որից հետո սկսում է նվագել իր ավանդական ռոք երաժշտությունը։
Նիլ Յնագի վրա իրենց ազդեցությունն են ունեցել Radiohead, Pearl Jam և Nirvana հայտնի խմբերը։ Radiohead-ի առաջնորդ Թոմ Յորքը, իր խոսքերով, նույնիսկ երիտասարդ տարիքում էր զգում Նիլ Յանգի ձայնի հնչողությունը՝ After the Gold Rush-ում[112]։ Pearl Jam խմբի անդամ Էդի Վեդերը ընդգրկված էր Ռոքնռոլի փառքի սրահում, զգալով նրա մեծ դերը[79]։ Կուրտ Քոբեյնի հայտնի խոսքերը՝ «Լավ է այրվեմ, քան մարեմ» (անգլ.՝ It's better to burn out than to fade away), որն օգտագործել է իր ինքնասպանության գրվածքւմ, Նիլ Յանգը օգտագործել է «My My, Hey Hey (Out Of The Blue)» երգում[113]։
Գործիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կիթառներ
Նիլ Յանգը զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը «100 մեծագույն կիթառահարներ»-ի՝ ըստ Rolling Stone ամսագրի։ Երաժիշտը ունի կիթառների տպավորիչ հավաքածու, սակայն ալբոմների թողարկման ժամանակ օգտագործել է տարբեր գործիքներ։ Այդ մասին կարող ենք տեղեկանալ Ջոնաթան Ջեմիի «Neil Young: Heart of Gold» վավերագրական ֆիլմից։ Յանգը ամենաշատը օգտագործում էր հետևյալ կիթառները.
- Gibson Les Paul, 1953 թվականին ստացել է «Old Black» մականունը։ Երաժիշտը այն ստացել է 1960-ականների վերջերին՝ Buffalo Springfield-ի անդամ Ջիմ Մեսսինի կողմից, որի փոխարեն նա տալիս է իր Gretsch-ը, որը Մեսսիոնը դեռ շարունակում էր պահպանել[114]։ Սկզբում Gibson-ի ծածկոցը եղել է ոսկեգույն ծաղիներով, սակայն հետո Նիլը այն սև է ներկում, որի համար տալիս են այդ մականունը։ «Old Black»-ը ենթարկվել է մի քանի փոփոխությունների. 1969 թվականին Նիլը այն կցում է Փոլ Գիբսի ընտրյալ համակարգին, իսկ 1972 թվականին այն փոխարինում է Gibson Firebird կիթառի համբակերով, ավելացնելով բարձր բարձրախոսային էֆֆեկտ, որպեսզի լսվի ձայնը, եթե ինչ-որ մեկը խոսի շարքերում[115]։ «Old Black»-ը ներկայացրել է Յանգի ալբոմենրի մեծ մասը։
- Martin D-45 - դասական կիթառ է, ոճային լարերով, որոնք օգնում են ձայնագրել տարբեր ակուստիկ երգեր, ինչպիսին «Old Man»-ն էր։ D-45-ը, և երեք այլ կիթառներ գնել է Սթիվեն Սթիլզը իր և Crosby, Stills, Nash & Young խմբի ադամների համար և նվիրել է 1969 թվականին իրենց դեբյուտային համերգի ժամանակ՝ Greek Theater սրահում[114]։
- Martin D-28 - «Հենկ» մականունով, քանի որ նրա առաջին տերը եղել է Հենկ Ուիլյամսը։ Այն վաճառել է նրա որդին՝ Հենկ Ուիլյամս կրտսերը, բայց հետո այն տարբեր մարդկանց ձեռքում է հայտնվել և վերջապես հայտնվել է Գրանտ Բոատրայտի հին ընկերոջ՝ Յանգի ձեռքում։ Նիլը «Հենկ»-ը օգտագործել է ավելի քան երեսուն տարի, և նա առավել վառ է ներկայացրել Prairie Wind ստուդիական ալբոմում[114]։
Նաև արժանի են հիշատակման.
- Vintage Martin D-18-ը օգտագործել է Յանգը և իր առաջին կատարումները սուրճի խանութներում կատարել է հենց դրանով։ Vintage-ի նվագակցությունը կարող ենք լսել Buffalo Springfield-ի շատ երգերում, բայց հետագայում այն փոխարինվեց Martin D-45-ով, որը նրան նվիրեց Սթիվեն Սթիլզը[114]։
- Gretsch White Falcon - Յանգը գնել է 1950-ական թվականներին, գրավում է իր կարևոր տեղը Harvest ալբոմում (այնտեղ կարող ենք լսել այնպիսի երգեր, ինչպիսիք են «Ohio», «Southern Man», «Alabama», «Words (Between the Lines of Age)», «LA»)[114]:
- Gretsch 6120 - Նիլի հիմնական էլեկտրոկիթառը՝ մինչ «Old Black»-ի հայտնվելը[114]։
- Gibson Flying V-ը երաժիշտը օգտագործել է իր Time Fades Away հարդ-ռոք շրջագայության ժամանակ[114]։
- Taylor 885 - տասներկուլարանի կիթառ, հնչում է Rust Never Sleeps ակուստիկ ալբոմում[116]։
- Fender Broadcaster-ը կիրառվել է Tonight’s the Nigh ալբոմի թողարկման ժամանակ և շրջագայությունների ժամանակ[114]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Յանգը երկար ժամանակ հարաբերություններ է ունեցել դերասանուհի Քերի Սոնդգրեսի հետ, որի հետ ամուսնացել է 1970-ականներին։ 1978 թվականին ամուսնացել է ջազ կատարող Պեգի Մորտոնի հետ։ Ունեցել է երկու որդի՝ Զիկան (Քերի Սնոդգրեսից) և բենը և մի աղջիկ՝ Էմբեր Ջինը։ Ընտանիքը ապրում էր Կալիֆորնիայի Լա-Հոնդա ոչ մեծ քաղաքում[117]։ Յանգը Ռեսի Յանգի հետ ամուսնալուծվելուց հետո մի քանի անգամ ամուսնացել է և ունեցել է հինգ աղջիկ։ Նիլի քույրերից մեկը՝ Աստրիդ Յանգը, դարձել է գլեմ-ռոք և հևի-մետալ կատարող։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սոլո ստուդիական ալբոմներ
- 1968 - Neil Young
- 1970 - After the Gold Rush
- 1972 - Harvest
- 1974 - On the Beach
- 1975 - Tonight’s Night
- 1977 - American Stars ’n Bars
- 1978 - Comes a Time
- 1980 - Hawks and Doves
- 1982 - Trans
- 1983 - Everybody’s Rockin’
- 1985 - Old Ways
- 1986 - Landing on Water
- 1988 - This Note’s for You
- 1989 - Freedom
- 1992 - Harvest Moon
- 1995 - Mirror Ball
- 2000 - Silver & Gold
- 2002 - Are You Passionate?
- 2005 - Prairie Wind
- 2006 - Living with War
- 2006 - Living with War: „In the Beginning”
- 2007 - Chrome Dreams II
- 2009 - Fork in the Road
- 2010 - Le Noise
- 2014 - A Letter Home[118]
- Ստուդիական ալբոմներ The Stills-Young Band
- Ստուդիական ալբոմները Crazy Horse-ի հետ
- 1969 - Everybody Knows This Is Nowhere
- 1975 - Zuma
- 1981 - Re-ac-tor
- 1987 - Life
- 1990 - Ragged Glory
- 1994 - Sleeps with Angels
- 1996 - Broken Arrow
- 2003 - Greendale
- 2012 - Americana
- 2012 - Psychedelic Pill
- Ստուդիական ալբոմները Buffalo Springfield-ի հետ
- Ստուդիական ալբոմները Crosby, Stills & Nash-ի հետ
- Չթողակված ստուդիական ալբոմներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.aveleyman.com/OnThisDay.aspx?OTDMonth=11&OTDDay=12&OTDYear=2009
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 L'Encyclopédie canadienne, The Canadian Encyclopedia
- ↑ 4,0 4,1 4,2 maniadb — 1996.
- ↑ 5,0 5,1 Library of Congress Library of Congress Name Authority File
- ↑ https://www.nytimes.com/2019/08/20/magazine/neil-young-streaming-music.html?fallback=0&recId=1PiApwlu82tfZ8zXN1MBb1nTDB1&locked=0&geoContinent=AS&geoRegion=14&recAlloc=top_conversion&geoCountry=JP&blockId=most-popular&imp_id=645231285&action=click&module=Most%20Popular&pgtype=Homepage
- ↑ 7,0 7,1 7,2 L'Encyclopédie canadienne, The Canadian Encyclopedia
- ↑ https://americanamusic.org/awards
- ↑ https://www.manitobalg.ca/awards/order-of-manitoba/recipient-biographies/#young
- ↑ Miller, Edward D. (2003). «The Nonsensical Truth of the Falsetto Voice». Popular Musicology Online. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Sinclair, Scott (2009). «Neil Young - Fork In The Road». musicOMH. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Echard, William Neil Young And The Poetics Of Energy. — Indiana University Press, 2005. — С. 43. — 260 с. — ISBN 0253217687
- ↑ «Neil Young demuestra ante 30.000 asistentes del Festival Primavera Sound por qué es el padrino del 'grunge'». Globedia. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Bridge School Benefit Concert». Bridge School Benefit. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ 15,0 15,1 «Artists inducted more than once». Rock and Roll Hall of Fame. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Order of Manitoba». Lieutenant Governor of Manitoba. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ 17,0 17,1 «OFFICERS OF THE ORDER OF CANADA». Governor General of Canada. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ 18,0 18,1 «Honorary Degrees Recipients». Lakehead University. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ 19,0 19,1 «SFSU to award honorary degrees to Pegi Young, Neil Young and James Brosnahan». San Francisco State University. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Scott Young». Archives of Ontario. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Ragland Young». Orlando Sentinel. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Everybody knows this is Youngtown! Omemee Ontario Canada». Youngtown Museum. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ McDonough, Jimmy Shakey: Neil Young's Biography. — Knopf Doubleday Publishing Group, 2003. — С. 46. — 816 с. — ISBN 0679750967
- ↑ Unger, Andrew (2012 թ․ սեպտեմբերի 24). «Winnipeg vs. Toronto for Neil Young». Ballast Magazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Young's Winnipeg hometown». Neil Young News. 2005 թ․ մարտի 30. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ McDonough, Jimmy Shakey: Neil Young's Biography. — Knopf Doubleday Publishing Group, 2003. — С. 51-53. — 816 с. — ISBN 0679750967
- ↑ «Neil Young Interview on Guitars». Thrasher's Wheat - Neil Young Archives. 2992-04. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Jarvinen, Arthur. «Neil Young and the Squires». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Joni Mitchell and Neil Young». Thrasher's Wheat - Neil Young Archives. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Wenner, Jann S.; Levy, Joe The Rolling Stone Interviews. — Little, Brown, 2007. — 496 с. — ISBN 0316005266
- ↑ Callieri, Gianfranco (2011 թ․ փետրվարի 6). «Neil Young: The Fugitive». No Depression (magazine). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ 32,0 32,1 32,2 «The Buffalo Springfield». Wilson Alroy's Record Reviews. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Buffalo Springfield». Rock and Roll Hall of Fame. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Greene, Andy (2012 թ․ փետրվարի 27). «The Buffalo Springfield Reunion Appears To Be Over». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Neil Young Bio». Canadian content. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «12th Annual GRAMMY Awards». Grammy. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «CSNY». FAQ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Prato, Greg. «Ohio». Allmusic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ 39,0 39,1 39,2 «"Ohio" - Neil Young Lyrics Analysis». Thrasher's Wheat - Neil Young Archives. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ 40,0 40,1 Rogan, Johnny Neil Young: Zero to Sixty. — Music Sales Distributed, 2000. — С. 187. — 736 с. — ISBN 0952954044
- ↑ Sullivan, Denise. «Southern Man». Allmusic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Greenwald, Matthew. «Alabama». Allmusic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Erlewine, Stephen Thomas. «Live at Massey Hall 1971». Allmusic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Williamson, Nigel Neil Young - Journey Through the Past. — Hal Leonard, 2002. — С. 42. — 159 с. — ISBN 0879307412
- ↑ «Carrie Snodgress». Thrasher's Wheat - Neil Young Archives. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ 46,0 46,1 46,2 «Billboard». Allmusic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Neil Young's Heart of Gold». Thrasher's Wheat - Neil Young Archives. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «The Ditch Trilogy». Thrasher's Wheat - Neil Young Archives. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Time Fades Away». Thrasher's Wheat - Neil Young Archives. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Tonight's the Night». Super Seventies. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Mitchum, Rob (2003 թ․ սեպտեմբերի 30). «On the Beach». Pitchfork. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ McDonough, Jimmy Shakey: Neil Young's Biography. — Knopf Doubleday Publishing Group, 2003. — С. 469. — 816 с. — ISBN 0679750967
- ↑ «Cortez The KillerbyNeil Young». Songfacts. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ McDonough, Jimmy Shakey: Neil Young's Biography. — Knopf Doubleday Publishing Group, 2003. — С. 502. — 816 с. — ISBN 0679750967
- ↑ Ruhlmann, William. «American Stars 'N Bars». Allmusic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Ruhlmann, William. «Decade». Allmusic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Ruhlmann, William. «Comes a Time». Allmusic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Neil Young Set Lists 1978». Sugar Mountain. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Ruhlmann, William. «Rust Never Sleeps». Allmusic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Planer, Lindsay. «My My, Hey Hey». Allmusic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Rolling Stone 1979 Critics». Rocklist.net. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Ruhlmann, William. «Hawks Doves». Allmusic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Ruhlmann, William. «Re-ac-tor». Allmusic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Neil Young Set Lists 1980». Sugar Mountain. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Ruhlmann, William. «Trans». Allmusic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Kai Krause». Edge. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Cavallo, Dominick J. Fiction of the Past. — St. Martin's Press, 1999. — 282 с. — ISBN 031221930X
- ↑ «Live Aid 1985». Live Aid. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Neil Young, Decade On the Beach». Charts in France. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ McDonough, James Shakey: Neil Young's Biography. — Random House of Canada, 2003. — 816 с. — ISBN 0679311939
- ↑ Collins, Robert M. Transforming American Politics and Culture. — Columbia University Press, 2007. — 310 с. — ISBN 0231511302
- ↑ «1989 Video Music Awards». MTV. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Fricke, David (1989 թ․ նոյեմբերի 2). «Freedom». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Rockin' In The Free World». Thrasher's Wheat - Neil Young Archives. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Neil Young - Freedom». Aloha Criticon. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Farber, Jim (1991 թ․ մարտի 29). «Ragged Glory». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ 77,0 77,1 «ARTIST SUMMARY». Juno. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ 78,0 78,1 «Neil Young: the quiet achiever». The Guardian. 2002 թ․ մայիսի 11. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ 79,0 79,1 «Pearl Jam and Neil Young». Thrasher's Wheat - Neil Young Archives. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «The Godfather of grunge». NY Rock. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ García, Quim. «Neil Young». IndyRock. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Weeks, Linton (2001 թ․ դեկտեմբերի 16). «Flight 93's Beamer inspires song by Neil Young». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Erlewine, Stephen Thomas. «Are You Passionate?». Allmusic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Metzger, John. «Greendale». The Music Box. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Greendale Film». Thrasher's Wheat - Neil Young Archives. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Hollywood Stars Shine Spotlight On Green Power». Renewable Energy World. 2004 թ․ փետրվարի 27. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Neil Young treated for 'dangerous' aneurysm». CNN. 2005 թ․ ապրիլի 1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Tyrangiel, Josh (2005 թ․ սեպտեմբերի 26). «The Resurrection of Neil Young». Time. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Sheffield, Rob (2005 թ․ հոկտեմբերի 6). «Prairie Wind». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Erlewine, Stephen Thomas. «Living with War». Allmusic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Fricke, David (2006 թ․ մայիսի 1). «Neil Young - Living With War». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Petridis, Alexis (2006 թ․ մայիսի 5). «Neil Young, Living With War». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Greene, Andy (2007 թ․ օգոստոսի 20). «Neil Young To Release Sequel To Unreleased 1977 Album». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Glastonbury 2009». BBC. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Neil Young to play Isle of Wight Festival». CBC. 2009 թ․ մարտի 7. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Neil Young working on new album». NME. 2010 թ․ մայիսի 4. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Inman, Davis (2010 թ․ մայիսի 20). «Neil Young's Twisted Road Tour Begins». American Songwriter. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «New Crazy Horse Album Recorded». Neil Young News. 2012 թ․ հունվարի 22. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Schlansky, Evan (2012 թ․ հունիսի 5). «Neil Young And Crazy Horse To Launch First Tour In Eight Years». American Songwriter. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Simpson, Connor (2012 թ․ օգոստոսի 25). «NBC News Mistakenly Reports the Death of 'Astronaut Neil Young'». The Atlantic Wire. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Greene, Andy (2012 թ․ մարտի 19). «Neil Young And Crazy Horse to Release New Album». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «A RUST TRILOGY: The Alchemy Tour of Neil Young and Crazy Horse». Neil Young News. 2012 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Maslin, Janet (2012 թ․ հոկտեմբերի 28). «While He Can Still Remember». New York Times. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Michaels, Sean (2012 թ․ հոկտեմբերի 28). «Neil Young to take on Apple's iTunes Music Store». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Neil Young Honours». The Canadian Encyclopedia. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «GRAMMY Search database». Grammy. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «34 - Neil Young». 100 GREATEST ARTISTS. Rolling Stone. 2004. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «100 Greatest Guitarists Of All Time». Rocklist.net. 1996. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Greatest Living Songwriters». Paste. 2006. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «The Bridge School Benefit Concerts». HyperRust. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Harvest Moon». Allmusic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Thom Yorke - interviews». BBC. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «My My, Hey Hey (Out Of The Blue)». LYRICS. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ 114,0 114,1 114,2 114,3 114,4 114,5 114,6 114,7 «Neil Young's Sound». Thrasher's Wheat - Neil Young Archives. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Neil Young's Guitar Tech». Thrasher's Wheat - Neil Young Archives. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Taylor 855». Premier Guitar. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Resurrection of Neil Young, Continued». Time. 2005 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Gavin Edwards (2014 թ․ հունվարի 22). «Neil Young's Low-Tech New Album 'A Letter Home' Due in March». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 27-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- McDonough, Jimmy. Shakey: Neil Young's Biography. - Knopf Doubleday Publishing Group, 2003. - 816 с. - ISBN 0679750967. (անգլ.)
- Williamson, Nigel. Neil Young - Journey Through the Past. - Hal Leonard, 2002. - 159 с. - ISBN 0879307412. (անգլ.)
- Echard, William. Neil Young And The Poetics Of Energy. - Indiana University Press, 2005. - 260 с. - ISBN 0253217687. (անգլ.)
- Durchholz, Daniel; Graff, Gary. Neil Young: Long May You Run: The Illustrated History. - Voyageur Press, 2010. - 224 с. - ISBN 0760336474. (անգլ.)
- Downing, David. Dreamer of Pictures: Neil Young - The Man and His Music. - Da Capo Press, 1994. - 228 с. - ISBN 0306806118. (անգլ.)
- Chong, Kevin. Neil Young Nation: A Quest, an Obsession (And a True Story). - Greystone Books, 2005. - 287 с. - ISBN 1553651162. (անգլ.)
- Petridis, Alexis. Neil Young. - Perseus Books Group, 2000. - 138 с. - ISBN 1560252650. (անգլ.)
- Александр Берензон. Нил Янг. Рок-н-ролльный ковбой. - Геликон Плюс, 2006. - 152 с. - ISBN 5936823539.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիլ Յանգի պաշտոնական կայք (անգլ.)
- Нил Янг - Ռուսալեզու ֆան ակումբ
- Էջ IMDb կայքում (անգլ.)
- Նիլ Յանգի թվիթերի էջ (անգլ.)
- Նորությունների բլոգ (անգլ.)
- Նիլ Յանգի սիրելի կայք (անգլ.)
- Կենսագրություն Արխիվացված 2012-11-13 Wayback Machine (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիլ Յանգ» հոդվածին։ |
|