Թոմ Յորք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թոմ Յորք
Thom Yorke.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունThom Yorke
Ի ծնե անունԹոմաս Էդվարդ Յորք
Ծնվել էհոկտեմբերի 7, 1968 (51 տարեկան)
Վելինգբորոու
ԵրկիրՄեծ Բրիտանիա
ԺանրերAlternative rock, electronic, experimental rock, art rock
Մասնագիտություներգիչ, երգահան, մուլտիինստրումենտալիստ, արտիստ, ակտիվիստ, պարող, դիջեյ
Երգչաձայնտենոր
ԳործիքներՎոկալ, կիթառ, դաշնամուր, ստեղնաշարային գործիքներ, երգեհոն, պերկուսիա, բաս կիթառ, հարվածային գործիքներ
Գործունեություն1985-այժմ
ԼեյբլXL
ԿրթությունԷքստերի համալսարան
ԱնդամակցությունՌադիոհեդ և The Venus in furs?
ԿապվածRadiohead, Atoms for Peace, Björk, MF DOOM, Flying Lotus, Modeselektor, U.N.K.L.E., Burial, Four Tet
ԱմուսինRachel Owen?[1]
Կայքradiohead.com
Հայտնի գործիքներ
Thom Yorke Վիքիպահեստում

Թոմաս Էդվարդ Յորք (անգլ.՝ Thomas Edward Yorke, հոկտեմբերի 7, 1968(1968-10-07)[2][3][4], Նորթհեմփթոնշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ռոք-երաժիշտ, Radiohead խմբի կիթառիստ և վոկալիստ։ Որպես երգիչ, Յորքին ճանաչում են շնորհիվ իր բնորոշ ձայնի, վիբրատոյի, հաճախակի ֆալցետի անցումներով[5][6], բարձր նոտաներով երգելու կարողության։

Խմբում նա նվագում է կիթառի և ստեղնաշարայինների վրա։ Կարողանում է նվագել նաև հարվածային գործիքներ և բաս-կիթառ (օրինակ՝ «Kid A» և «Amnesiac» ալբոմների ձայնագրման ժամանակ)։ Այժմ ապրում է Օքսֆորդում՝ կնոջ՝ Ռեյչել Օուենի և երեխաների՝ Նոաի (2001) ու Ագնեսի (2004) հետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմ Յորքը ծնվել է Վելինգբորոյում, Մեծ Բրիտանիա: Նա ուներ ակնախնձորի ի ծնե հիվանդություն՝ մինչև 6 տարեկանը ձախ աչքը պարալիզացված էր։ Դեռ երեխա ժամանակ նա հինգ վիրաբուժական վիրահատություն է տարել, ընդ որում վերջինն այնքան անհաջող էր, որ ձախ աչքը գրեթե կուրանում է, իսկ կոպը փոքր-ինչ վերև է ձգվում։ Գրեթե մեկ տարի սև վիրակապ կրելուց հետո Թոմը սկսում է աղոտ տեսնել ձախ աչքով։ Հոր մասնագիտությունը՝ քիմիական արդյունաբերության համար կիրառվող սարքավորումների վաճառք, անընդհատ տեղափոխություններ էր պահանջում։ Թոմը հաճախ էր փոխում դպրոցը, նրա համար դժվար էր ընկերներ գտնելը, համադասարանցիները զայրացնում էին նրան աչքի պրոբլեմի պատճառով, և նրա մանկության մեծ մասը մենակության մեջ է անցել[7]։

Երբ լրացավ նրա 7 տարեկանը (այդ ժամանակ ընտանիքն ապրում էր Օքսֆորդում), նա նվեր ստացավ իր առաջին կիթառը։ Կիթառային ելույթներց նրան ոգեշնչում էր Queen խմբի կիթառիստ Բրայան Մեյը (Brian May)։ Առաջին ավարտուն երգը, որը ծնվել է նրա ֆանտազիայով, կոչվում էր «Mushroom Cloud» և նկարագրում էր միջուկային պայթյունը։ 10 տարեկանում Թոմ Յորքը՝ արդեն տղաների մասնավոր դպրոցի աշակերտ, միացավ իր կյանքի առաջին ռոք-խմբին։ Դպրոցը Թոմի կյանքում աներևակայելի մեծ դեր է խաղացել. հենց այդտեղ է նա գտել Radiohead խմբում իր ապագա կոլեգաներին՝ Էդ Օ'Բրայենին (Ed O’Brien), Ֆիկ Սելուեյին (Phil Selway), Քոլին Գրինվուդին (Colin Greenwood) և նրա կրտսեր եղբայր Ջոննի Գրինվուդին (Jonny Greenwood).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]