Pop Is Dead

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Pop Is Dead»
Ռեդիոհեդի երգը
Թողարկված1993 թվականի մայիսի 10
Ֆորմատ12" CD
Ժանրռոք
Տևողություն2:10
ԼեյբլParlophone
EMI
ՊրոդյուսերՋիմ Ուարեն,
Ռեդիոհեդ
Ժամանակագրություն
"Anyone Can Play Guitar"
(1993)
«Pop Is Dead»
(1993)
"Stop Whispering"
(1993)

Pop Is Dead, երգ բրիտանական Ռեդիոհեդ ալտերնատիվ ռոք խմբի կողմից։ Թողարկվել է որպես ոչ ալբոմային սինգլ 1993 թվականի մայիսի 10-ին՝ իրենց դեբյուտային Creep սինգլի և Pablo Honey դեբյուտային ալբոմի թողարկումից մի քանի ամիս անց։

"Pop Is Dead"-ը հասել է 42-րդ հորիզոնականին Մեծ Բրիտանիայի սինգլների վարկանշային աղյուսակում 1993 թվականի մայիսին[1]։ Երգը հետագայում ընդգրկվել է Pablo Honey ալբոմի երկու խմբագրումների մեջ[2]։

Բառերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի վերնագրային հատվածը՝ Pop Is Dead արտահայտությունը, նվագում է կիթառահար Ջոնի Գրինվուդը խրոմատիկ ռիֆի տեսքով[3]։ Ինչպես նախորդ երգը՝ "Anyone Can Play Guitar"-ը, այս երգը նույնպես քննադատում է մեդիան, ձայնագրման ստուդիաները և փոփ երաժշտությունը, ինչպես նաև ռոք մամուլը և ընդհանուր երաժշտական բիզնեսը[4]։

Թողարկվել են երգի տարբեր տարբերակներ՝ ակուստիկ, էլեկտրականկ և այլն։ Էլեկտրական տարբերակը ավելի ուշ ներառվել է Itch EP-ում։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

IGN-ի քննադատ Ֆին Ուայթը նկարագրել է երգը որպես «խելացի և հումորային երգիծանք»[5]։ Իսկ Pitchfork-ի Սկոթ Պլագենհոեֆը երգը համարել է սարսափելի։

Չնայած Մեծ Բրիտանիայի վարկանշային աղյուսակում զբաղեցրած իր հորիզոնականին՝ երգի մասին արվել են հետևյալ քննադատությունները։ Melody Maker-ի խմբագիր Ռոբին Բրեսնարկը գրել է «Եթե նրանք այս երգը ձայնագրեին հիմա, այն կհայտնվեր թոփ 5 երգերի մեջ»։ Երգի թողարկումից 5 տարի անց Ռեդիոհեդի կիթառահար Էդ Օ' Բրայանը երգն անվանել է սարսափելի սխալ[3]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորը հանդիսանում է Դվայթ Քլարկը, պատկերում է Թոմ Յորքին ապակե դագաղի մեջ պառկած վամպիրի դերում։ Նրան ուղեկցում են խմբի մյուս անդամները։ Տեսահոլովակը համեմատվում է Նիրվանա խմբի տեսահոլովակների հետ[6]։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Pop Is Dead" - 2:13
  2. "Banana Co. (ակուստիկ)" - 2:27
  3. "Creep (կենդանի)" - 4:11
  4. "Ripcord (կենդանի)" - 3:08

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]