No Surprises

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«No Surprises»
Ռադիոհեդի երգը «OK Computer» ալբոմից
Թողարկված1998 թվականի հունվարի 12
ՖորմատCD, 12", կասետ
Ձայնագրված1996 թվականի հուլիս
Ժանրալտերնատիվ ռոք, արտ ռոք
Տևողություն3:49
ԼեյբլParlophone
ՀեղինակՌադիոհեդ
ՊրոդյուսերՆիգել Գոդռիչ, Ռադիոհեդ
OK Computer ալբոմի երգացանկ
Lucky
(1997)
«No Surprises»
(1998)
Pyramid Song
(2001)

No Surprises, երգ անգլիական ալտերնատիվ ռոք խումբ Ռադիոհեդի կողմից։ Այն թողարկվել է որպես խմբի՝ 1997 թվականին թողարկված OK Computer ալբոմի երրորդ երգ։ Այն ուղեկցվում է տեսահոլովակով, որում Թոմ Յորքի գլուխը թույլով ջրի մեջ է։ Երգը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը Մեծ Բրիտանիայում: 2011 թվականի հոկտեմբերին «NME»-ն տեղադրել է այն 107-րդ հորիզոնականում իր 15 տարվա ավագույն 150 երգերի ցանկում։[1]

2008 թվականին երգը ներառվել է Ռադիոհեդի լավագույն երգերի հավաքածուի մեջ։

Ձայնագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադիոհեդը գրել է «No Surprises» երգը R.E.M. խմբի հետ 1995 թվականին շրջագայելու ժամանակ։[2] Դա «OK Computer» ալբոմի առաջին ձայնագրված երգն է։

Aquote1.png Մենք այնուհետև երգի անվերջ տարբերակներ ենք փորձել, սակայն դրանք միայն առաջին տարբերակների քավր տարբերակներն էին: Ուստի մենք հանձնվեցին և վերադարձանք օրիգինալին:[3]
- Թոմ Յորք
Aquote2.png


Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

«No Surprises» երգը թողարկվել է որպես OK Computer ալբոմի 3-րդ երգ 1998 թվականի հունվարի 12-ին։[4] Երգը գրավել է 4-րդ տեղը Մեծ Բրիտանիայի երգերի չարտում։[5]

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«No Surprises» երգի տեսահոլովակը նկարահանվել է Գրանտ Ջիի կողմից։ Տեսահոլովակը բացառապես բաղկացած է մեկ կադրից, որում Թոմ Յորքի գլուխը դույլով ջրի մեջ է։ Սակայն ջրի մեջ Յորքը շարունակում է երգել։ Իսկ երբ պղպջակները լիովին լցվում են, Յորքը մնում է անձայն մոտ մեկ րոպե։ Ռադիոհեդի մասին Ջիի կողմից նկարահանված «Meeting People Is Easy» վավերագրականից մի քանի հատվածներում հնչում է հենց այս երգը։

Չարտ Հորիզոնական
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա 4
Իռլանդիա Իռլանդիա 13
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա 23
Ավստրալիա Ավստրալիա 47
Գերմանիա Գերմանիա 58
Ավստրիա Ավստրիա 39

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր երգերի հեղինակն է Թոմ Յորք, Ջոնի Գրինվուդ, Էդ Օ՛Բրայան, Կոլին Գրինվուդ, Ֆիլ Սելվեյ. 

CD1 (CDODATAS04)
# Անվանում Տևողություն
1. «No Surprises»   3:51
2. «Palo Alto»   3:44
3. «How I Made My Milloins»   3:07

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թոմ Յորք՝ վոկալ, ակոստիկ կիթառ
  • Ջոնի Գրիվուդ՝ կիթառ, դաշնամուր, մելլոտրոն
  • Կոլին Գրինվուդ՝ բաս կիթառ
  • Էդ Օ՛Բրայան՝ կիթառ, հարցածային գործիքներ, բեք վոկալ, ձայնային էֆֆեկտներ
  • Ֆիլ Սելվեյ՝ հարվածային գործիքներ

Ռեգինա Սպակտորի տարբերակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալտերնատիվ դաշնակահարուհի և անտի-ֆոլկ երաժիշտ Ռեգինա Սպեկտորը թողարկել է բարեգործական սինգլ 2010 թվականի ապրիլի 27-ին։ Երգի ամբողջ հասույթըգնացել է «Doctors Without Borders Emergency Relief» հիմնադրամին։[6]

# Անվանում Տևողություն
1. «No Surprises»   3:51

Այլընտրանքային տարբերակներ և քավրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերակներ են ստեղծվել նաև Լուկա Բլումի, Մալիայի, Բլեյք Մորգանի, Յարոն Հերման տրիոյի, Քրիստոփոր Օ'Ռայլիի, Փեյջի, Փիթեր Յոբակի, Լուիս Դուրրայի, Ստանիսլավ Սոյկայի և Նորթերն Սթեյթի կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Անցյալ 15 տարիների լավագույն 15 երգերը
  2. Randall, էջ 228
  3. Randall, էջ 229
  4. Randall, էջ 253
  5. Randall, էջ 254
  6. [1]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]