2 + 2 = 5 (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«2 + 2 = 5»
«» սինգլի շապիկը (Ռեդիոհեդ, 2003)
Ռեդիոհեդի սինգլը
«Hail to the Thief» ալբոմից
ԹողարկվածՆոյեմբերի 17, 2003 թվականք
ՖորմատCD և DVD
Ժանրալտերնատիվ ռոք, արտ ռոք և էքսպերիմենտալ ռոք
ԵրգահանՌեդիոհեդ
Տևողություն3:21
ԼեյբլParlophone
ՊրոդյուսերՆայջլ Գոդրիչ և Ռադիոհեդ
Ռեդիոհեդի սինգլների ժամանակագրություն
«Go to Sleep»
(2003)
«2 + 2 = 5»
(2003)
«Jigsaw Falling into Place»
(2008)

«2 + 2 = 5», բրիտանական ռոք Ռեդիոհեդ խմբի երգը, որը թողարկվել է 2003 թվականին նրանց վեցերորդ Hail to the Thief ձայնասկավառակի երրորդ սինգլի կարգավիճակով։ Ձայնասկավառակի անունը ևս հիշատակվում է երգում։ Ստեղծագործության այլընտրանքային անվանումն է «The Lukewarm»։

Երգի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի «2 + 2 = 5» անվանումը հղվում է Ջորջ Օրուելի «1984» վեպի անհավանականության խորհրդանիշին։ Այդ ստեղծագործության մեջ ապագային ամբողջատիրական պետության բնակիչները երկմտում են՝ փոխելով իրենց սեփական խիղճն ու համոզմունքները նրանով, ինչը վերագրում են վերին աշխարհին։ Վեպի վերջում գլխավոր հերոսի անհատականությունը վերանում է, երբ նա գիտակցում է, որ երկու գումարած երկու իսկապես հավասար է հինգի։ Երգում հանդիպում են այլ նման հակադրություններ, օրինակ՝ «ապրիլյան հեղեղով հունվար»։ Վերջինս, հնարավոր է, որ կապված է Թոմ Յորքի՝ կլիմայի փոփոխության մտավախությունների հետ։

Երկրորդ անվանումը՝ «The Lukewarm» («Անտարբեր»), Յորքի խոսքերով՝ ընտրվել է Դանթե Ալիգիերիի ստեղծագործությունների ազդեցությամբ[1]։

Երգի որոշ տողեր, օրինակ՝ «All hail to the thief, but I’m not», հաճախ կապում են ԱՄՆ–ի 2000 թվականի նախագահական ընտրություններում Ջորջ Բուշի ոչ միանշանակ հաղթանակի հետ։ Երաժիշտներն այդ կարծիքը ժխտում են։

Չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթ (2003) Չարթ
Հորիզոնական
Կանադական սինգլների չարթ 2
Իտալական սինգլների չարթ 12
Բրիտանական սինգլների չարթ 15
Իռլանդական սինգլների չարթ 36
Ֆրանսիական սինգլների չարթ 64
Դանիական սինգլների չարթ 99

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

CD 1։
  1. 2 + 2 = 5 — 3։21
  2. Remyxomatosis (Christian Vogel RMX) — 5։07
  3. There There (first demo) — 7։43
CD 2։
  1. 2 + 2 = 5 — 3։21
  2. Skttrbrain (Four Tet remix) — 4։26
  3. I Will (Los Angeles version) — 2։14
DVD։
  1. 2 + 2 = 5 — 3։21
  2. Sit Down Stand Up (Ed Holdsworth's video)
  3. The Most Gigantic Lying Mouth of All Time (excerpt)

Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թոմ Յորքը երգի մասին XFM–ում(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]