Ֆիլ Սելուեյ
Ֆիլ Սելուեյ | |
---|---|
![]() Ֆիլ Սելուեյը համերգի ժամանակ | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Phil Selway |
Ի ծնե անուն | Ֆիլիպ Ջեյմս Սելուեյ |
Ծնվել է | մայիսի 23, 1967[1][2] (55 տարեկան) Աբինգդոն, Օքսֆորդշիր |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Ալտերնատիվ ռոք Էլեկտրոնիկա Ինդի ռոք Արտ ռոք |
Մասնագիտություն | թմբկահար, երգերի հեղինակ և երաժիշտ |
Գործիքներ | Հարվածային գործիքներ |
Լեյբլ | XL, TBD |
Կրթություն | Liverpool John Moores University? և Abingdon School? |
Անդամակցություն | Ռադիոհեդ |
Կապված | Ռադիոհեդ |
Կայք | philipselway.com |
![]() |
Ֆիլիպ Ջեյմս Սելուեյ (անգլ. Philip James Selway; ծնվ.` 1967, մայիսի 23, Աբինգդոն, Օքսֆորդշիր, Մեծ Բրիտանիա), բրիտանական Radiohead ռոք-խմբի թմբկահար:
Radiohead[խմբագրել | խմբագրել կոդը]
Խմբում իր հիմնական պարտականությունները կատարելու հետ մեկտեղ, Ֆիլը երբեմն Radiohead-ի համերգների ժամանակ ելույթ է ունենում, որպես բեք-վոկալիստ, հատկապես There There երգում։ Նաև զբաղվում է հարվածային մեքենաների ծրագրավորմամբ, սկսած Kid A ալբոմից։ Ֆիլը Radiohead խմբի տարիքով ամենամեծ անդամն է։ Մինչև Radiohead-ի հաջողված խումբ դառնալը նա անգլերեն և պատմություն էր դասավանդում Ջոն Մուրսի անվան Լիվերպուլյան համալսարանում, իսկ ավելի վաղ համատեղում էր սեսիոն երաժշտի և ուսուցչի աշխատանքները։ Ֆիլը հարվածային գործիքներ նվագել սովորել է Լոնդոնի Drumtech դպրոցում խմբի մեկ այլ անդամ Էդ Օ'Բրայենի հետ։ 2008 թվականին Gigwise նրան դասեց 26-րդ հորիզոնականում բոլոր ժամանակների լավագույն թմբկահարների ցանկում[3]:
Կողմնակի նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականին Ֆիլը ելույթ էր ունենում Dive Dive խմբի հետ, ինչպես նաև Ջոննի Գրինվուդի և վոկալիստ Ջարվիս Կոկերի հետ «Հարրի Փոթեր և հրդեհի գավաթ» ֆիլմում խաղացել է «Weird Sisters» խմբի անդամի դերը։ Նա նաև մասնակցել է Նիլ Ֆիննի «7 Worlds Collide» ալբոմի ձայնագրմանը։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլը ծնվել է Աբինգդոնում, Օքսֆորդշիր, Մեծ Բրիտանիա։ Ունի կին՝ Քեյթ, և երեք որդի՝ Լեո, Ջեյմի և Պատրիկ (որոնց նվիրված են Kid A, Amnesiac և Hail to the Thief ալբոմները համապատասխանաբար)։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Familial (2010)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|