Ջոնի Գրինվուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջոննի Գրինվուդից)
Jump to navigation Jump to search
Ջոնի Գրինվուդ
Jonny Greenwood.jpg
Ջոնի Գրինվուդ
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Ջոնաթան Գայ Գրինվուդ
Ծնվել է նոյեմբերի 5, 1971(1971-11-05)[1][2] (47 տարեկան)
Օքսֆորդ
Երկիր Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Ժանրեր Ալտերնատիվ ռոք
Էլեկտրոնիկա
Ինդի ռոք
Արտ ռոք
Մասնագիտություն կիթառահար, բանջոյիստ, կոմպոզիտոր, էլեկտրոֆոնիստ, multi-instrumentalist, դերասան և հեղինակ-կոմպոզիտոր
Գործիքներ Կիթառ, դաշնամուր, Մարտենո ալիքներо, շրթհարմոն, բանջո, ջութակ, օրգան
Լեյբլ XL
Շրջանավարտ Abingdon School
Անդամակցություն Ռադիոհեդ և The Venus in furs
Կապված Ռադիոհեդ
Կայք radiohead.com

Ջոնաթան Ռիչարդ Գրինվուդ (անգլ. Jonathan Richard Guy Greenwood, ծնվ. նոյեմբերի 5, 1971, Օքսֆորդ, Մեծ Բրիտանիա)՝ բրիտանացի երաժիշտ, Radiohead խմբի սոլո-կիթառիստ։ Նույն խմբի բաս-կիթառիստը նրա հարազատ եղբայր Քոլինը։ Գրինվուդը մուլտիինստրումենտալիստ է, բացի կիթառից նվագում է նաև ջութակ, օրգան, ֆորտեպիանո, Մարտենո ալիքներ, բանջո, շրթհարմոն և այլ գործիքներ։ Rolling Stone ամսագիրը 48-րդ հորիզոնականն է հատկացրել Գրինվուդին բոլոր ժամանակների 100 լավագույն կիթառիստների ցանկում[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրինվուդը Ռադիոհեդ խմբի երաժիշտներից ամենաերիտասարդն է։ Նա թողել է համալսարանը այն բանից կարճ ժամանակ անց, ինչ Ռադիոհեդ (որն այդ ժամանակ On A Friday անվանումն էր կրում) խումբը պայմանագիր է կնքում EMI-ի հետ, 1991 թվականին։ Ի տարբերություն խմբի մյուս անդամների նա այդպես էլ չստացավ բարձրագույն կրթություն։

Ռադիոհեդի կազմում Գրինվուդը սոլո-կիթառահար է։ Բացի այդ նա կարողանում է նվագել Մարտենո ալիքային սինթեզատոր։ Դա օգտագործվել է «The National Anthem» և «How to Disappear Completely» (Kid A), «Pyramid Song» և «Dollars and Cents» (Amnesiac), «Where I End and You Begin» (Hail to the Thief) երգերի ձայնագրման ժամանակ։ Վերջին կոմպոզիցիան նվիրվել է Ժաննա Լորիոյի հիշատակին՝ Մարտենո ալիքներ նվագողներից առաջիններից մեկին։ Մարտենո ալիքների նկատմամբ Գրինվուդի հետաքրքրություն առաջացել է այն բանից հետո, երբ նա ծանոթացել է ֆրանսիացի կոմպոզիտոր Օլիվյե Մեսսիանի հետ, ով այդ գործիքի տարածման ու զարգացման գործում մեծ ավանդ ունի[4]։

2003 թվականին Գրինվուդը թողարկեց Bodysong (2003) սոլո ալբոմը, որը համանուն ֆիլմի սաունդթրեքն է։ Ալբոմի ձայնագրմանը մասնակցել է նաև Քոլին Գրինվուդը, ով բաս-կիթառ է նվագում։

2004 թվականի մայիսին Գրինվուդը դարձավ ԲիԲիՍիի նահանգային կոմպոզիտորներից։ ԲիԲիՍի 3 ռադիոյի համար նա մի քանի սիմֆոնիկ ստեղծագործություն է գրում. «smear», «Piano for Children» և «Popcorn Superhet Receiver»։ 2005 թվականի ապրիլի 23-ին տեղի ունեցավ Գրինվուդի ու ԲիԲիՍի երգչախմբի համատեղ կենդանի համերգը, որի ժամանակ կատրվեցին Գրինվուդի ԲիԲիՍիի համար գրված ստեղծագործությունները[5]։ «Popcorn Superhet Receiver» -ի համար 2006 թվականին Գրինվուդն արժանացավ Ռադիո լսողների մրցանակին BBC British Composer Awards 3-րդ փառատոնի ժամանակ[6]:

2007 թվականին Գրինվուդը գրեց Փոլ Թոմաս Անդերսոնի «Նավթ» ֆիլմի սաունդթրեքը, որն իր մեջ պարունակում էր «Popcorn Superhet Receiver»-ի ֆրագմենտներից։ Այդ սաունդթրեքի համար նա ստանում է VH1 «Քննադատների ընտրություն»[7] և Բեռլինյան կինոփառատոնի «Արծաթե արջ» մրցանակները[8]։ Այդ սաունդթրեքը Օսկարի համար առաջարկված տարբերակների մեջ ֆավորիտներից էր, բայց չարժանացավ այդ մրցանակին, քանի որ կանոնների համաձայն երգը պետքէ գրված լինի հատուկ այդ ֆիլմի համար[9]։

2011 թվականին նա դարձավ «Կեվինի հետ ինչ-որ բան այն չէ» ժապավենի սաունդթրեքի հեղինակ։ 2012 թվականին տեղի ունեցավ Փոլ Թոմաս Անդերսոնի նոր ֆիօմի պրեմիերան՝ «Վարպետ», որի համար նույնպես Գրինվուդը սաունդթեք գրեց[10]։ Երկու տարի անց Գրինվուդն ու Անդերսոնը նորից համագործակցեցին «Bna]in a8at» ֆիլմի համար[11]։

Գրինվուդը դալտոնիկ է և չի տարբերում կարմիր ու կանաչ գույները[12]։ Ինչպես Թոմ Յորքը, Գրինվուդը ևս բուսակեր է[12]։

Մասնակցությունն այլ նախագծերին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998 թվականին Յորկը, Գրինվուդը, Բեռնարդ Բաթլերը Suede-ից և Փոլ Քիմբլը «The Venus in Furs» անունով (The Velvet Underground հայտնի երգի պատվին) հինգ երգ ձայնագրեցին Թոդ Հեյնսի «Թավշյա ոսկե հանք» ֆիլմի համար։
  • Գրինվուդը երկու երգ է ձայնագրել շրթհարմոնով Pavement Terror Twilight-ի համար (1999)։ Այդ ալբոմի պրոդյուսերը Նայջել Գոդրիչն է, ով արդեն երար տարիներ աշխատու է Ռադիոհեդ խմբի հետ։
  • Հարրի Փոթերն ու հրդեհի գավաթը ֆիմում Գրինվուդը կիթառ է նվագում «Իմաստուններ» մբում։ Խմբի «գործընկերներին» նվագում էին Ֆիլ Սելուեյը (Radiohead), Ջարվիս Կոլերը, Սթիվ Մաքքեյը (երկուսն էլ Pulp-ից) և էլեկտրոնային երաժշտության մասնագետներ Ջեյսոն Բաքլն ու Սթիվ Կլեյդոնը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #135339529 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Discogs — 2000.
  3. Բոլոր ժամանակների 100 լավագույն կիթառահարներ
  4. The Rest Is Noise, The New Yorker, 20 և 27 օգոստոսի 2001 թ.
  5. The world premiere of his first classical commission
  6. British Composer Awards 2006
  7. BBC Concert Orchestra-ում Ջոնի Գրինվուդի կենսագրությունը
  8. «Нефть»
  9. Pete Hammond (21 января 2008)։ «‘Blood,’ ‘Enchanted’ scores booted from Oscars»։ The Envelope։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-03-ին։ Վերցված է 2008-12-26 
  10. Battan Carrie (դեկտեմբերի 8, 2011)։ «Jonny Greenwood Confirmed to Score New Paul Thomas Anderson Film»։ Pitchfork Media։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-03-ին։ Վերցված է դեկտեմբերի 8, 2011 
  11. «Radiohead-իկիթառահարը նորից աշխատում է «Նավթ» և «Վարպետ» ֆիլմերի ռեժիսորի հետ» (ռուսերեն)։ Lenta.ru։ 7 փետրվարի 2014։ Վերցված է 2014 թ․ փետրվարի 9 
  12. 12,0 12,1 Ջոնի Գրինվուդ IMDB-ում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]