Քոլին Գրինվուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քոլին Գրինվուդ
անգլ.՝ Colin Greenwood
Դիմանկար
Ծնվել էհունիսի 26, 1969(1969-06-26)[1][2] (54 տարեկան)
ԾննդավայրՕքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Անգլիա և  Միացյալ Թագավորություն[3]
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՓիթերհաուս և Abingdon School?
Մասնագիտությունկիթառահար և երգերի հեղինակ
ԱնդամությունՌադիոհեդ
Կայքradiohead.com
 Colin Greenwood Վիքիպահեստում

Քոլին Չարլզ Գրինվուդ (անգլ.՝ Colin Charles Greenwood, հունիսի 26, 1969(1969-06-26)[1][2], Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն, Մեծ Բրիտանիա), բրիտանական Radiohead ռոք-խմբի բաս-կիթառահար, նույն խմբի սոլո-կիթառահար Ջոննի Գրինվուդի ավագ եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրինվուդի երաժշտական ճաշակի վրա մեծ ազդեցություն է ունեցել նրա ավագ քույր Սյուզնը նրան ընտելացրել է The Fall, Magazine և Joy Division խմբերին։ 12 տարեկան հասակում Գրինվուդը ծանոթացել է Թոմ Յորքի հետ, որը նույն դպրոցում էր սովորում (Աբինգդոն՝ Օքսֆորդշիր)։ Նույն դպրոցն էին հաճախում նաև Էդ Օ՛Բրայենը և Ֆիլ Սելուեյը։ 15 տարեկանում Գրինվուդը գնեց իր առաջին կիթառը և սկսեց կիթառի դասեր պարապել։ Խմբին ամենավերջում միացավ Ջոննի Գրինվուդը՝ Քոլինի կրտսեր եղբայրը։ Radiohead-ի կազմում (խումբն այն ժամանակ կոչում էր On A Friday) Գրինվուդը դարձավ բաս-կիթառահար։

Գրինվուդ Քեմբրիջում (Փիթերհաուս քոլեջում) անգլիական և ամերիկյան գրականություն էր սովորում, միաժամանակ քոլեջում հետաքրքրաշարժ միջոցառումներ կազմակերպելով։ Գրինվուդի շնորհիվ On A Friday-ն կարողացավ մի քանի անգամ ելույթ ունենալ Քեմբրիջում։ Ավելի ուշ Գրինվուդն աշխատում էր երաժշտական խանութում։ Մի անգամ, խանութ է մտնում ագենտ EMI Քեյթ Ուոզենքրոֆթը և Գրինվուդը նրան է փոխանցում խմբի դեմո-ձայնասկավառակը։ Շուտով EMI-ն Radiohead-ի հետ պայմանագիր է ստորագրում։

Գրինվուդը սովորաբար կիրառում էր Fender Precision Bass կիթառներ։ Բացի բասից նա նվագում է նաև ստեղնաշարային գործիքներ, սինթեզատոր և որոշ հարվածային գործիքներ։ Գրինվուդի խոսքերով իր նվագելու ոճի վրա մեծ ազդեցություն են թողել Բիլլ Ուիզեռսը և Կյորտիս Մեյֆիլդը. ««Dollars and Cents»՝ սա Կյորտիս Մեյֆիլդն է… Կյորտիս՝ Բաս-կիթառի աստված, այո։»։

Այլ նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին Գրինվուդը մասնակցել է Քեմբրիջի համալսարանի հատուկ ակցիային, որի նպատակն էր փոխել մարդկանց կարծիքը Քեմբրիջի մասին, այն մասով, որ այն հասանելի չէ սովորական դպրոցականների համար։ Քոլինը լուսանկարվում էր ուսանողների հետ։ 2003 թվականին Գրինվուդը մասնակցեց Ջոննի Գրինվուդի Bodysong դեբյուտային սոլո-ալբոմի ձայնագրություններին։ Քոլինը հետաքրքրվում է լուսանկարչությամբ, նրա լուսանկարները հաճախ հայտնվում են խմբի օֆիցիալ էջում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականի դեկտեմբերին Գրինվուդն ամուսնացել է ամերիկացի բանաստեղծուհի Մոլլի ՄաքԳրեննի հետ։ Նրանք երեք որդի ունեն՝ Ջեսսին, Ասան և Հենրին։ Ավագ որդին 11 տարեկան է։ Ընտանիքն ապրում է Օքսֆորդում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ↑ Dream Weavers, Rolling Stone, 16 հոկտեմբերի 1997 թ.
  2. ↑ Transistor Act Hot Press, 16 հունիսի 2007 թ.
  3. ↑ The Searchers։ Radiohead’s unquiet revolution, The New Yorker, 20 և 27 օգոստոսի 2001 թ.
  4. ↑ Music-Lab, հարցազրույց Քոլին Գրինվուդի հետ
  5. ↑ Class Notes 2000, Skidmore Scope Magazine (1 August 2000). Ստուգված է 16 հունիսի 2007.
  6. ↑ Klosterman, Chuck. Fitter Happier։ Radiohead Return, Spin (1 June 2003). Ստուգված է 17 հունիսի 2007.
  7. ↑ Giving Back From The Bassline, Mail & Guardian (1 February 2013). Ստուգված է 1 փետրվարի 2013.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Radiohead խմբի պաշտոնական կայք