Magazine

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Magazine
Magazine (2011)
Հիմնական տվյալներ
ԵրկիրՄիացյալ թագավորություն
Ժանրերպոստ փանկ
արտ ռոք
արտ փանկ
նոր ալիք
Գործունեություն1977
ԼեյբլEMI, Virgin, I.R.S.
Կայքwww.shotbybothsides.com
Նախկին անդամներ
Հովարդ Դևոտո
Ջոն Մաքգիոհ
Բարրի Ադամսոն
Բոբ Դիկինսոն
Մարտին Ջեքսոն

Magazine, բրիտանական ռոք խումբ, որը ստեղծվել է 1977 թվականին Մանչեստրում, Անգլիայում, երբ Հովարդ Դևոտոն հեռացավ Buzzcocks-ից և համարվեց նոր ալիքի ամենանորարարներից և ամենաազդեցիկներից մեկը։ Magazine-ը թողարկել է չորս ստուդիական ալբոմ և չի ունեցել ցնցող կոմերցիոն հաջողություն, բայց, միավորելով փանկ-ը և արտ–ռոքը էքսպերիմենտալ ռոքի տարրերի հետ, սկիզբ է դրել երաժշտական զարգացման նոր՝ պոստ փանկային ճյուղին[1]։ «Shot By Both Sides» խմբի դեբյուտային սինգլը շատ մասնագետներ դասական են անվանում[2][3][4][5][6]։ Real Life–ի դեբյուտային ալբոմն ընդգրկվել է «1000 Albums To Hear Before You Die»–ի ցուցակում[7][8][9]։

Խմբի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանչեստրում Հովարդ Դևոտոն Magazine–ը ստեղծել է այն բանից հետո, երբ 1977 թվականի սկզբին հեռացել է Buzzcocks-ից։ Նույն թվականի ապրիլին նա ծանոթացել է կիթառահար Ջոն Մաքգիոհի հետ, որը սովորում էր որպես նկարիչ։ Այդ ժամանակ նրանք սկսել են գրել առաջին երգերը, որոնք հետագայում մտան Magazine–ի դեբյուտային ալբոմի մեջ[10]։ Ինչպես նաև որպես բաս-կիթառահար խումբ են հրավիրվել Բարրի Ադամսոնը, Բոբ Դիկինսոնը՝ որպես դաշնակահար և Մարտին Ջեքսոնը՝ The Freshies փանկ-խմբի նախկին անդամը՝ որպես թմբկահար։ Magazine-ը Virgin Records–ի հետ պայմանագիր կնքելուց հետո 1977 թվականի հոկտեմբերի 21-ին Մանչեստրում իր առաջին համերգն է տվել։ Դիկինսոնը, լինելով «Motorcade» կոմպոզիցիայի համահեղինակ, նույն տարվա վերջին լքել է կոլեկտիվը՝ խմբի հետ տալով ևս մի քանի համերգ։

1978 թվականի սկզբին խումբը թողարկել է իր դեբյուտային «Shot by Both Sides» սինգլը (կոմպոզիցիան գրվել է Հովարդ Դևոտոյի և Փիթեր Շելլիի կողմից), որը ձայնագրվել է չորս հոգիանոց խմբի կողմից և նվագակցել կիթառով, բաս-կիթառով և հարվածայինով, ինչը նրան նմանեցնում էր փանկ ռոքի հնչողությանը։ Սինգլը Բրիտանիայում բարձրացել է մինչև 41-րդ հորիզոնականը[11]։ Սինգլի թողարկումից կարճ ժամանակ անց խմբին միացել է Դեյվ Ֆորմուլան, որը մինչ այդ նվագում էր 60-ականների քիչ հայտնի կոլեկտիվի հետ (St. Louis Union), և զբաղեցրել է հեռացած Դիկինսոնի տեղը։ Խումբը, որի կազմում պաշտոնապես ընդգրկվել է Ֆորմուլան, առաջին անգամ ելույթ է ունեցել 1978 թվականի փետրվարին հեռուստատեսությամբ՝ կատարելով «Shot by Both Sides» երգը Top Of The Pops հաղորդման ժամանակ։

Հովարդ Դևոտո

1978 թվականին թողարկվել է խմբի Real Life դեբյուտային ալբոմը, որն իր մեջ պարունակում էր գլեմի ազդեցություն (Դեյվիդ Բոուի, Roxy Music, Իգի Փոփ)։ Ալբոմը բրիտանական հիթ-շքերթներում հասել է 29-րդ հորիզոնականին[11]։ Ալբոմի աջակցման շրջագայության ժամանակ («Touch and Go» երկրորդ սինգլի թողարկումից հետո) Ջեքսոնը խումբը լքել է 1978 թվականի հուլիսի վերջին։ Նրա տեղը ժամանակավորապես զբաղեցրել Է Փոլ Սփենսերը, որը խմբի հետ ելույթ է ունեցել եվրոպական համերգներում և մի քանի հեռուստատեսային ելույթներում, ներառյալ The Old Grey Whistle Test-ը, որտեղ նրանք կատարել են «Definitive Gaze»–ը։ Սփենսերը մասնակիորեն դուրս է եկել կազմից, ինչպես նաև համերգային շրջագայության ժամանակ, շուտով դառնալով The Speedometors խմբի անդամ, և փոխարինվել է հոկտեմբերին Ջոն Դոյլի կողմից, ով խմբի հետ ավարտել է համերգային շրջագայությունը և միացել խմբին[12]։

Secondhand Daylight երկրորդ ալբոմը (# 38 UK)[11] դեբյուտային ալբոմից տարբերվում էր ավելի հարթեցված, սառը հնչողությամբ և գործիքավորումներում ստեղների գերակշռությամբ։ Այդ ժամանակ Magazine-ը վարում էր արդեն «կիսաթափանցիկ» ապրելակերպ․ Մաքգիոհը խաղում էր Siouxsie and the Banshees-ում և միաժամանակ Visage տրիոում, որի մասնակիցներն էին նաև Ադամսոնը և Ֆորմուլան[1]։ Տրիոն երաժիշտների հետ միասին ձայնագրել է «Tar» սինգլը[13]։

Երրորդ՝ The Correct Use Of Soap ալբոմը, ըստ Trouser Press-ի, բոլորին թվաց «վերադարձ կյանքին». այն լի է էներգիայով, կենսուրախ է քնարերգության մեջ և «ապշեցնում է ռիթմիկ նկարի հարստությամբ (ինչը հատկապես զարմանալի է, եթե հաշվի առնենք, որ ստուդիայում խմբի հետ աշխատել է պրոդյուսեր Մարտին Հենեթը, որը ձայնագրել է Joy Division-ի լավագույն աշխատանքները»)[14]։ Թողարկումից կարճ ժամանակ անց Մաքգիոհը որոշում է կայացրել լքել խումբը՝ պատճառաբանելով խմբի ձայնագրությունների ցածր վաճառքով և կիթառի վրա հիմնված երգերի բացակայությամբ։ Շուտով Մաքգիոհը միացավ Siouxsie and the Banshees խմբին։ «Sweetheart Contract» (# 54[15]) սինգլի թողարկումից հետո Մաքգիոհի տեղը զբաղեցրել է Ultravox-ի մասնակից Ռոբին Սայմոնը[16]։ Այս կազմով խումբը շրջագայել է Եվրոպայում և Ավստրալիայում՝ ձայնագրելով իր միակ Play համերգային ալբոմը։ Սայմոնը մասնակցել է խմբի սկզբնական ձայնագրություններին և փորձերին հաջորդ՝ թվով չորրորդ ալբոմի վրա (ներառյալ «So Lucky» երգի համահեղինակությունը), սակայն խումբը լքել է դրա թողարկումից շատ առաջ՝ Ջոն Ֆոքսի The Garden անհատական ալբոմի վրա աշխատելու համար։

Կրկին առանց կիթառահար, Դևոտոն ձայնագրության է ներգրավել քոլեջի ընկերոջը՝ Բոբ Մենդելսոնին (Amazorblades խմբի կիթառահար)։ Այդ կազմով 1981 թվականին խումբն ավարտել է իր չորրորդ՝ Magic, Murder and the Weather ալբոմի ձայնագրությունը։ Հովարդ Դևոտոն հեռացել է խմբից ալբոմի թողարկումից մեկ ամիս առաջ՝ նույն տարվա մայիսին, թողնելով մնացած մասնակիցներին որոշում կայացնել խմբի ապագայի և հնարավոր փլուզման մասին[17]։ Ալբոմի թողարկումից հետո խումբը հայտարարել է կազմալուծման մասին[18]։ Մեկ տարի անց թողարկվել է After the Fact ալբոմ-ժողովածուն։

Ադամսոնը շարունակել է աշխատանքը Visage-ի հետ, ինչպես նաև սկսել է համագործակցել The Birthday Party-ի և Փիտեր Շելլիի հետ, Ֆորմուլան դարձել է Visage-ի անդամ և միացել Ludus-ի խմբին, Մենդելսոնը միացել է The Mekons-ին[19], իսկ Դոյլը, Մաքգիոհի հետ միասին, մինչև 1983 թվականը, մտել է The Armoury Show խմբի կազմի մեջ։ 1988 թվականին, սոլո աշխատանքների ձայնագրությունից հետո, Դևոտոն լիվերպուլցի երաժիշտ էքսցենտրիկ Noko-ի հետ ստեղծել է Luxuria նախագիծը[20], որը թողարկել է երկու ալբոմ[14]։ Luxuria-ից հետո նա նախընտրեց լուսանկարչությունը՝ դառնալով արխիվարիուս ֆոտո-գործակալությունում[21]։ 2002 թվականին Դևոտոն Փիթեր Շելլիի հետ միասին ձայնագրել է Buzzkunst ալբոմը (այն թողարկելով ShelleyDevoto ցուցանակի տակ[22]

2008 թվականի հուլիսին պաշտոնապես հայտարարվեց, որ Հովարդ Դևոտոն և Magazine-ը կմիավորվեն, որպեսզի հինգ համերգային ելույթներ ունենան հաջորդ տարվա փետրվարին։ Դևոտոյին, Ֆորմուլային, Ադամսոնին և Դոյլլին 2008 թվականի նոյեմբերին միացավ Դևոտոյի գործընկեր Noko–ն, որը փոխարինեց 2004 թվականին մահացած Ջոն Մաքգիոհին[23]։

Տոմսերի վաճառքը ցույց է տվել լայն պահանջարկը[24][25][26], ինչի հետևանքով կոլեկտիվը սկսել է նվագել բրիտանական և արտասահմանյան փառատոններում։ Magazine-ի եզակի ելույթները վերածվել են «The Soap Show» համերգային ծրագրի, որը կատարվել է Մանչեստրի, Էդինբուրգի և Լոնդոնի հարթակներում։ Սկզբում խումբը կատարում էր Correct Use of Soap ամբողջ ալբոմը, հետո կատարում էր խմբի մյուս երգերից կազմված սեթ-թերթիկը։

2010 թվականի հունվարին Noko-ն պաշտոնապես մտել է խմբի կազմի մեջ՝ դառնալով խմբի լիարժեք անդամ։ Այդ ժամանակ խումբը սկսել է աշխատել նոր նյութի վրա։ Նոյեմբերին Բարրի Ադամսոնը լքել է խումբը, որպեսզի կենտրոնանա իր մենահամերգների վրա։ Ժոն Ուայթը Ադամսոնին փոխարինել է խմբի նոր ալբոմի վրա աշխատելիս։ 2011 թվականի հոկտեմբերի 24-ին խումբը թողարկել է Wire Sound լեյբլի իր հինգերորդ No Thyself ալբոմը։

Դիսկոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համերգային ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Play (1980, Ավստրալիայում ձայնագրված համերգային ալբոմ)

Ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • After the Fact (1982) — Virgin (UK) IRS Records (US)
  • Rays and Hail 1978—1981: the Best of Magazine (1987) — Virgin
  • Scree — Rarities 1978—1981 (1991) — Virgin
  • Where The Power Is (2000) — Virgin
  • Maybe It’s Right to Be Nervous Now (2000) — Virgin
  • The Complete John Peel Sessions (2008) — Virgin EMI
  • Touch & Go: Anthology 02.78-06.81 (2009) — Virgin EMI

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Stephen Thomas Erlewine. «Magazine: biography». www.allmusic.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 12-ին.
  2. Strong, M.C. The Great Indie Discography. — Edinburgh: Canongate, 2003. — С. 95. — ISBN 1-84195-335-0
  3. Mojo (October 2001) — 100 Punk Scorchers, Issue 95, London;
  4. Thompson, Dave Alternative Rock. — San Francisco: Miller Freeman Books[en], 2000. — С. 484.
  5. Joynson, Vernon Up Yours! A Guide to UK Punk, New Wave & Early Post Punk. — Wolverhampton: Borderline Publications, 2001. — С. 217. — ISBN 1-899855-13-0
  6. Gardner, Steve (1996). «100 Best Punk singles». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին.
  7. The Guardian 1,000 Albums To Hear Before You Die. — London, November 2007.
  8. Dimery, Robert 1001 Albums You Must Hear Before You Die. — London: Cassell, 2005. — С. 407.
  9. Strong, M.C. The Great Indie Discography. — Edinburgh: Canongate, 2003. — С. 95.
  10. Real Life CD album reissue booklet (2007)
  11. 11,0 11,1 11,2 «Magazine». www.chartstats.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 12-ին.
  12. Secondhand Daylight album reissue booklet (2007)
  13. The Electricity Club — Rusty Egan Interview Արխիվացված 2012-04-07 Wayback Machine
  14. 14,0 14,1 Steven Grant, Jack Rabid & Ira Robbins. «Magazine». trouserpress.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 12-ին.
  15. «Magazine». PunkNet. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  16. New Musical Express, 26 July 1980 «Magazine have already recruited a replacement for John. He is former Ultravox guitarist Robin Simon who has been rehearsing with the band for the past three weeks and has already been writing material with them.»
  17. PunkNet: Magazine Արխիվացված 2008-09-16 Wayback Machine
  18. Magic, Murder and the Weather reissue sleeve notes, 2007
  19. «The Great Rock Discography», p. 112. Edited by M.C. Strong. Published by Giunti, 1998. ISBN 88-09-21522-2, ISBN 978-88-09-21522-1
  20. «Luxuria». www.shotbybothsides.com. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին. {{cite web}}: Invalid |url-status=unknown-host (օգնություն)
  21. «PopMatters Music Interview | Howard Devoto: Interview with a Resurfacing Should-Have-Been Musical Legend». Popmatters.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 16-ին.
  22. Buzzkunst Reviews, Ratings, Credits, and More — Metacritic(չաշխատող հղում)
  23. «Magazine Guitarist Announced van Magazine op Myspace». Blogs.myspace.com. 2008 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 16-ին.
  24. Petridis, Alexis (2009 թ․ փետրվարի 14). «Magazine». The Guardian. London. Վերցված է 2010 թ․ մայիսի 12-ին.
  25. «Magazine – 'These gigs are a cherry on a cake'». The Independent. London. 2009 թ․ փետրվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 12-ին.
  26. Paphides, Pete (2009 թ․ փետրվարի 16). «Magazine at the Forum London NW5». The Times. London. Վերցված է 2010 թ․ մայիսի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]