Ալտերնատիվ ռոք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ալտերնատիվ ռոք (անգլ.՝ alternative rock, այլընտրանքային ռոք), տերմին ժամանակակից երաժշտության մեջ, որով հասկացվում են ռոք-երաժշտության ոչ ավանդական տարբեր ուղղվածություններ։ Տերմինը հայտնվել է 1980-ականներին ԱՄՆ-ում։ Այժմ ալտերնատիվ ռոքը բաժանվում է երկու խմբի։ Առաջինն 1980-ական թվականների խմբերն են, իսկ երկրորդը 1990-ական թվականներին ստեղծվածները, որոնք կատարավում էին անձնական նույնականացման համար։ 1991-1993 թվականներին այդպիսի նույնականացում էին օգտագործում ավանդական էստրադային խմբերը, որոնք առանց փոխզիջումների գնացին արվեստի ուղղությամբ։
«Ալտերնատիվ ռոք» անվանումն ավելի շատ օգտագործվում է ԱՄՆ-ում։ Ռուսաստանում և Մեծ Բրիտանիայում ավելի հաճախ օգտագործում են «ալտերնատիվ երաժշտություն» և «ալտերնատիվա» արտահայտությունները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ-ում 1980-ական թվականներին մի քանի ռադիոկայաններում և քոլեջներում առաջին անգամ սկսեցին նվագել ալտերնատիվ ռոք։ Առևտրային ռադիոտների մեծամասնությունը արհամարհում էին այդ ժանրը։ Մեծ Բրիտանիայում ալտերնատիվ ռոք հայտնի դարձավ այնպիսի դիջեյների կողմից, ինչպիսիք էն Ռիչարդ Սկիները, Էննի Նայթենհեյլը և Ջոն Պիլը, որոնք աջակցում էին ալտերնատիվ երաժշտությունը ԲիԲիՍի հեռուստաընկերությունում։ 1980-ական թվականների կեսերին ԱՄՆ-ում ալտերնատիվ ռոքը հայտնի և տարածված դարձավ շատ քոլեջների ռադիոտներում։ Դա հանգեցրեց նրան, որ ԱՄՆ-ում հայտնվեց նոր հասկացություն՝ «քոլեջ-ռոք»։
1986 թվականին MTV-ն Ամերիկայում սկսեց ցուցադրել գիշերային հաղորդաշար ալտերնատիվ ռոքի մասին։ Արդյունքում Հյուսիսային Ամերիկայում WFNX, KROQ ընկերությունները սկսեցին նվագել ալտերնատիվ ռոք։
Ալտերնատիվ ռոքը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում այս ոճով հանդես եկող խմբերից ամենից շատ ճանաչում են ստացել Nemra, Լավ Էլի, The Beautified Project, VO.X, Ան Գորդոնախ, Դեղ խմբերը։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Allmusic (անգլերեն)
- Alternative Rock Music Արխիվացված 2012-03-10 Wayback Machine (անգլերեն)